Ալ-Հարիս իբն Հիլլիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Հարիս իբն Հիլլիզա
الحارث بن حلّزة
Վախճանվել է580
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունարաբ
ԺանրերԿասիդա
Պոեմ

Ալ-Հարիս իբն Հիլլիզա ալ-Յաշքուրի (- մոտ 580 կամ մոտ 570[1]) (ամբողջական անուն՝ արաբ․՝ الحارث بن حلّزة بن مكروه بن يزيد بن عبد الله بن مالك بن عبد بن سعد بن جشم بن ذبيان بن كنانة بن يشكر بن بكر بن وائل‎‎, ալ-Հարիս իբն Հիլլիզա իբն Մաքրուհ իբն Յազիդ իբն Աբդալլահ իբն Մալեք իբն Աբդ իբն Սաադ իբն Ջաշմ իբն Զիբան իբն Քինանա իբն Յաշքուր իբն Բաքր իբն Ուաել), Նախաիսլամական Արաբիայի 7 հայտնի բանաստեղծներից։

Ալ-Հարիս իբն Հիլլիզայի մասին պատմական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել։

Ավանդության համաձայն, ալ-Հարիս իբն Հիլլիզան բորոտ էր։ Իր բանաստեղծությունները ներկայացնելիս դեմքը ծածկում էր ծածկոցով։

Ալ-Հարիս իբն Հիլլիզայի մուալլական ունի ավանդական կառուցվածք.

  • Ձոն (արաբերեն՝ مدح, մադհ)։ Կասիդայի սկզբում՝ հենց լիրիկական մուտքի մոտ, պոետը թույլ է տալիս հմուտ հնարք։ Նա, գովելով իր սիրեցյալին, նրան Հինդ է անվանում՝ դատավորի մոր անունով, դրանով իսկ իր կողմը գրավելով նրան։
  • Փառաբանում (արաբերեն՝ فخر, ֆախր)։ Այս ժանրը կարծես միահյուսված է մադհին, և անընդհատ հաջորդում է նրան։ Այսպես, կարճ նկարագրություններին հետևում են փառաբանումներն ու գովեստները՝ բանաստեղծը Ամիրին հայտարարում է արդարության և քաջության օրինակ։ Իր ցեղի պաշտպանությունը նա սկսում է հանգիստ և չափավոր։ Գովաբանելով իր ցեղը նա պատմում է թաղլիբների դեմ տարած հաղթանակի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]