Ալ-Խալիլ իբն Ահմադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Խալիլ իբն Ահմադ
արաբ․՝ الخليل بن أحمد الفراهيدي‎‎
Ծնվել է718[1]
Բասրա, Իրաք
Մահացել էնոյեմբերի 1, 790
Բասրա, Իրաք
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Դավանանքիսլամ
Մասնագիտությունբառարանագիր, գաղտնագիր, գրող, բանաստեղծ և լեզվաբան
Գործունեության ոլորտգաղտնագրություն, բանասիրություն և Երաժշտագիտություն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Հայտնի աշակերտներAn-Nadhar bin Syamil?, al-Niẓām? և Սիբաուեյհի
 Al-Khalil ibn Ahmad al-Farahidi Վիքիպահեստում

Աբու Աբդ ալ Ռահման ալ Խալիլ իբն Ահմադ իբն Ամր իբն Թամիմ ալ-Ֆարահդի ալ-Ազդի ալ-Յահմադի ալ-Բասրին (արաբ․՝ أبو عبد الرحمن الخليل بن أحمد الفراهيد‎‎ي‎‎, 718[1], Բասրա, Իրաք - նոյեմբերի 1, 790, Բասրա, Իրաք), հայտնի որպես Ալ Խալիլ- արաբ բանասեր, Բասրայի լեզվաբանական դպրոցի ներկայացուցիչ, արաբական ավանդական լեզվաբանության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ խոսք է գնում արաբական լեզվաբանական ավանդույթի մասին և իր վաղ սկզբնաղբյուրների մասին, որպես կանոն հիշատակվում է մինչև օրս պահպանված Սիբաուեյհիի (մահացել է 796) «Քիթաբը» - այն է՝ արաբական քերականության Ղուրանը։ Միևնույն ժամանակ առաջին համակարգողը, ով արաբական լեզվաբանական ուսումնասիրությունը դրեց գիտական հիմքի վրա համարվում է Ալ-Խալիլ իբն Ահմադը(718/19-981)։ Աբու Աբդ առ-Ռահման ալ-Խալիլ իբն Ահմադ իբն Ամր իբն Թամիմ ալ-Ֆարահդի ալ-Ազդի ալ-Յահմադի ալ-Բասրին եղել է զտարյուն օմանցի, արաբ ազդ ցեղից։ Դեռևս երիտասարդ տարիներին Օմանից եկել է Բասրա, որտեղ ապրելով երկար տարիներ, մահացել է մոտ յոթանասուն տարեկանում։ Ալ-Խալիլը տաղանդավոր է եղել, բանաստեղծական ձիրք է ունեցել, ամենից շատը սիրել է առանձնանալ և տրվել գիտական մտորումներին։ Նա բավականին անտարբեր էր այդ քաղաքական իրադարձությունների նկատմամբ ու գրեթե ասկետիկ կյանք էր վարում։ Նա փայլուն կրթություն է ստացել. իմացել է Ղուրանը, հադիսները, հին արաբական պոեզիան, դասական արաբերենը։ Նրա ուսուցիչն է եղել այդ բնագավառներում Իսա իբն Օմար աս-Սակաֆին(696-735)։ Դասական արաբերենի ուսումնասիրման ու հետազոտման հիմնական աղբյուրը ղուրագետների ու բանասերների համար հիմնականում ծառայում էր ջահիլիայի շրջանի պոեզիան։ Ու կարևոր փաստ է, որ Ալ-Խալիլի ուսուցիչները հին արաբական պոեզիան արտասանում էին ըստ իրենց ուզած առոգանության, առանց կանոների ու հենց դա էլ նպաստեց, որ Խալիլը արուդի հաստատման մասին մտածի։ Ալ-Խալիլը իր «Քիթաբ ալ-Արուդ» գրքում առանձնացնում է 15 բանաստեղծական չափեր (բահր/բուհուր), որոնք իրենց հերթին մտնում են շրջանների (dawa'ir) մեջ (Խալիլի շրջանները)։ Ալ-Ախշավ Միջինը այդ 15 չափերին հետագայում ավելացնում է ևս մեկը՝ հաբաբ։ Դեռևս հարց է, թե տաղաչափական այդ չափերը Ալ-Խալիլը ինքնուրույն է կարողացել կազմել, ինչպես որ բեդվինները ուղտի քայլելու չափերով են արել, թե՞ օգտվել է այդ ժողովուրդների տաղաչափական ավանդույթից, հայտնի չէ։ Ավանդույթի համաձայն Խալիլը Մեքքայում աղոթելիս խնդրել է Ալլահին իրենց մի այնպիսի գիտություն նվիրի, որը մինչը դա ոչ ոքի հայտնի չէր, ու հաջջի ավարտից հետո նա արդեն սկսում է տաղաչափությամբ զբաղվել։ Իրականում տաղաչափության կանոնները սահմանելու համար Խալիլին շատ է օգնել իր գիտելիքները երաժշտական ռիթմի ու հարմոնիայի մասին։ Ընդունված էր համարել, որ մարդը իմաստուն է դառնում 40 տարեկանում, այն տարիքում, երբ Ալահը Մուհամմադին հաղորդեց իր առաքելության մասին, ու հենց այդ տարիքում էլ համարում են, որ Ալ-Խալիլը հասել է իմաստության։ Հայտնի է, որ ալ-Խալիլը աղքատ է եղել ու ֆինանասական այդքան էլ ապահովված չի եղել։ Միջնադարյան բազմաթիվ հեղինակների կողմից հիշատակվող տաղաչափության մասին տրակտատը մեզ չի հասել։ Նախորդ դարի ուսումնասիրողները հանգամանալից ներկայացրել են արաբական տաղաչափությունը այն տեսքով, որպիսին որ սահմանել էր ալ-Խալիլը։ Լուսաբանեցին արաբական տաղաչափությունը երաժշտական կանոների ներքո ու անալիզի ենթարկեցին բանաստեղծական չափերը ուղտի քայլվածի հետ։ Արտաքին ազդեցությունները արաբական տաղաչափության վրա առաջինը ուսումնասիրել է գերմանացի արաբագետ Կ.Ֆոլլերսը։ Արաբական տաղաչափության հիմքը այդ կանոնների ամբողջությունն են, որոնք գրված են «Քիթաբ ալ-Արուդում»։ «Քիթաբ ալ-Արուդին» կցվում են նաև Խալիլի երկու այլ աշխատություններ՝ «Քիթաբ ալ-Նագմ» («Երաժշտական տեների գիրք») և «Քիթաբ ալ-Իքա» («Ռիթմերի գիրք»), որոնց մասին ավելի քիչ է հայտնի, քան տաղաչափության տրակտատի։ Խալիլի անհատականության մասին կան մի շարք անեկդոտներ, դրանցից մեկը կապված է նրա մահվան հետ։ Այն է՝ նա մի օր մտքերով տարված քայլել է մզկիթի բակում ու գլուխը խփել է սյունին ու մահացել հարվածից։ Ալ-Խալիլի անվան հետ է կապված նաև արաբերեն առաջին բառարանի ստեղծումը։ Մինչև նա՝ չկար որպես այդպիսին այբբենական-արամատական բառարան։ Նա հավաքեց մեծ ծավալով բառեր իր «Քիթաբ ալ-Այն» գրքում, որտեղ բառերը դասակարգել էր ըստ իր արած հնչյունաբանական հերթակայության, երբ բառերը դասակարգված էին ըստ իրենց արտաբերման տեղի։ Ավելի ուշ Ալ-Իսֆահանին կասի ալ-Խալիլի մասին, որ «Քիթաբ ալ-Այնը» պարնունակում է ամբողջ ազգի լեզուն ու հիմք է դառնում Սիբաուեյհիի համար ստեղծելու իր հիանալի «Քիթաբը»։ Բավական է հիշել, որ Սիբաուեյհին իր գրքում հիշատակում է Խալիլի անունը 410 անգամ («Խալիլը ասել է », «ես հարցրել եմ նրան» և այլն)։ Անվիճելի է, որ Ալ-Խալիլը համարվում է դասական արաբերենի քերականության առաջին լուրջ համակարգողը։ Նրա նախորդները շատ ավելի խառն էին ու համակարգված չէին։ Իհարկե, նրա աշխատանքները մեզ ամբողջական տեսքով չեն հասել, այլ հատվածաբար։ Այսպիսով, ալ-Խալիլը արաբական լեզվաբանական պատմության մեջ հիմնաքար է համարվում. տաղաչափության հիմնադիր, դասական արաբերենի առաջին մեկնական բառարանի ու արաբական քերականության հիմունքների հիմնադիր։

«Քիթաբ ալ-Այն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Դ.Վ.Բելովան երեք ոլորտներում՝ բառարանագրության, քերականության ու արուդի Խալիլը մշակել է համակարգը, սակայն ամեն դեպքում ձեռագիր տեսքով մեզ չի հասել։ Փոխարենը նրա այդ երեք բաժիններով զբաղվել են նրա հաջորդները. Սիբաուեյհին ուսումնասիրել է քերականությունը, (մահացել է 796), բառարանագրությունը՝ Լայս ալ-Մուզաֆֆարը (մահ. 805)։ Իսկ արուդում աշակերտ չի գտնվել, ավելի ուշ արուդի մասին ուսումնասիրություն է հասել 10-րդ դարից մի ձեռագիր։ «Քիթաբ ալ-Այնի» առաջին ամբողջական հրատարակությունը եղել է 80-ական թթ իրաքցի գիտնական Մահդի ալ-Մահզումիի ու Իբրահիմ աս-Սամառաիի կողմից։

«Ալ-Հուրուֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աշխատության մեջ Խալիլը տվել է գրական արաբերենի տառերի/հարֆերի այսպես ասած մետաֆորային նշանակությունը։ Օրինակ՝

  • Ալիֆ - աղքատ ու թույլ մարդ
  • Ջիմ - ուժեղ ուղտ
  • Դալ - գեր կին
  • Ռա - փոքրիկ կապիկ
  • Սադ - աքլոր որ պտտվում է փոշու մեջ
  • Դադ - հոպոպ
  • Միմ -գինի
  • Նուն - մեծ ձուկ

Հիմնվելով այս աշխատության վրա երկու դար անց Իբն Ջիննին է շարունակում ու զարգացնում որպես թարքիբի տեսություն։ «Ալ-Հուրուֆի» էությունն այն է, որ յուրաքանչյուր տառ ունի իր առանձնահատուկ իմաստաբանությունը։ Այս թեմայի մասին անդրաարձ կա նաև «Այն» -ի նախաբանում։ «Հուրուֆում» Խալիլը բացատրում է և տալիս է հնչյունների կազմավորման տեղերը։ Ավելի ուշ Առ-Ռազին զարգացնելով Խալիլին ավելացնում է, որ կան «օդային»(«hawa'iya») հնչյուններ՝ ալիֆ, վաու, յա, համզա։ Սրանք էլ իրանց հերթին բաժանելով կոկորդայինի (halqiya)՝ ալիֆ, համզա, շրթայինի՝ (safahiya) վաու և sagariya՝ յա։

«Քիթաբ ալ-Ջումալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Խալիլ իբն Ահմադը ամենից շատ ազդեցություն է թողել իր աշակերտ Սիբաուեյհիի վրա։ Ընդհանուր կարծիքի համաձայն «Քիթաբուլ Այնը» Խալիլից ժառանգություն մնացած միակ հուշարձանն է։ 1985 թ. Բեյրութում հրատարակված «Քիթաբ ալ-Ջումալը» վերագրվում է Խալիլին։ Դժվար է վստահ ասել, որ դա Խալիլին է պատկանում։ Այդ տրակտատի հեղինակ է համարվում նաև Իբն Շուկեյրը(մահ. 927)։ Քիչ չեն արգումենտները առ այն, որ այդ գիրքը պատկանում է Խալիլին։ Նախ, որ գրքում այլ հեղինակների մասին հղումներ չկան, քանի որ որպես կանոն Խալիլն է, որ առաջինը գրում է ինչ-որ բաների մասին ու հղումների կարիք չկա, բացի դա ընդհանուր գրելաոճը Խալիլինն է։

«Ալ-Մազմումա ֆի ան-Նահու»[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թ. Ահմադ Աֆիֆին հրատարակեց աշխատություն քերականության վերաբերյալ «Ալ-Մազմումա ֆի ան-Նահու», որը վերագրվում է Խալիլին։ Հրատարակման համար Ա.Աֆիֆին օգտագործել է 10 բազմաբնույթ ձեռագրեր, այդ թվում նաև ձեռագրեր Օմանից՝ ալ-Խալիլի ծննդավայրից։ Ինչպես որ «Այն»-ի ու «Քիթաբ ալ-Ջումալի» դեպքում, այնպես էլ այս դեպքում կարծիքներ կային այն մասին, որ սա Խալիլին չի պատկանում։ Սակայն Ա.Աֆիֆին կարողացավ փաստարկներ բերել՝ ցույց տալու համար, որ այդ աշխատությունը պատկանում է Խալիլի գրչին։ 70-ականներին աթ-Թանուհին հրատարակեց «Ալ-Մուքադիմա ֆի ան-Նահու»(Քերականության տեսություն) քերականական տրակտատը վերագրելով այն առաջին հերթին Խալաֆ ալ-Ահմարին(մահ. 796)։ Այս աշխատության մեջ ինչ-որ նորություն չկար կախված արաբական շարահյուսության հետ։ Ու այդ գրքում կային շատ հղումներ ու մեջբերումներ ալ-Խալիլից։ Մի գիրք «Ալ-Կասիդա ֆի ան-Նահու» ևս վերագրվում է ալ-Խալիլին։ Աֆիֆին նշում է, որ Խալիլի «Քիթաբ ալ-Ջումալ» ու «Ալ-Մանզումա ֆի ան-Նահու» աշխատությունները երևում էր հստակ քերականական տերմիններն և գրելաոճը, որն արդեն զարգացնում է Սիբաուեյհին «Քիթաբում»։ Օրինակ՝ nasaq (կարգ) բառը ու իր բայական ածանցյալները քուֆայական դպրոցի տերմին է համարվում։ Ու Խալիլի «Այն»- ում, «Տեսակների գրքում» ու «Դիդակտիկ կասիդա»-ում հանդիպում է այդ տերմինը ու հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ դա առաջ է քաշվել ալ-Խալիլի կողմից։ Այսպիսով, եթե ընդունենք, որ «Դիդակտիկ կասիդան» պատկանում է Խալիլին, ապա դա առաջին գրական չափածո տրակտատն էր քերականության մասին։ Այս օրիգինալ ու հարմար ձևը ուսումնական նպատակներով օգտագործվեց դեռ մի քանի դար շարունակ։ Որպես մանկավարժական ժանր քերականական պոեմը ավելի ուշ զարգացավ։ Ավելի ուշ այդ ժանրի ստեղծագործություն է Իբն Մալիքանի «Ալֆիյյա»-ն (Հազար բանաստողծությունների կասիդա)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reuschel W. Al-Halil Ibn Ahmad, der Lebrer Slbawaihs, als Grammatiker. Berlin, 1959.
  • Ryding K. C. Early Medieval Arabic։ Studies on Al-Khalil ibn Ahmad. Georgetown, 1998.