Աթենքի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենքի համալսարան
հուն․՝ Οθώνειον Πανεπιστήμιον, հուն․՝ Εθνικόν Πανεπιστήμιον, հուն․՝ Αθήνησι Εθνικόν και Καποδιστριακόν Πανεπιστήμιον և հուն․՝ Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών
Տեսակհամալսարան
Հիմնադրված էապրիլի 24, 1837[1]
ՀիմնադրիրՕտտոն և Ioannis Dompolis?
Անվանված էԻոան Կապոդիստրիա
ՌեկտորAthanasios Dimopoulos?
ԱնդամակցությունԱզատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2], Եվրոպայի համալսարանների միություն[3], Association of Language Testers in Europe?, Greek Universities Network?[4] և Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[5]
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ, Zografou Municipality?, Dirfys-Messapia Municipality? և Dafni-Ymittos Municipality?
Կայքuoa.gr(անգլ.)
Աթենքի համալսարան (Հունաստան)##
Աթենքի համալսարան (Հունաստան)
Աթենքի համալսարան, Հունաստան
 National and Kapodistrian University of Athens Վիքիպահեստում

Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան, Աթենքի համալսարան (հուն․՝ Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών), Հունաստանի հնագույն համալսարաններից է։ Հիմնադրվել է 1837 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի համալսարանը հիմնադրվել է 1837 թվականի մայիսի 3-ին և տեղակայվել է ճարտարապետներ Ստամատիոս Կլանտիսի և Էդուարդ Շչոբերտի կալվածքում, Ակրոպոլիսի հյուսիսային լանջին։

Համալսարանը ի սկզբանե կոչվել է Օտտոնյան համալսարան (Οθώνειον Πανεπιστήμιον) ի պատիվ Հունաստանի Օտտոն I թագավորի (Othon) և ունեցել է 4 ֆակուլտետներ՝ աստվածաբանության, իրավագիտության, բժշկագիտության, և արվեստի (ներառյալ կիրառական գիտություններ և մաթեմատիկա)։ Ունեցել է 33 պրոֆեսոր, 52 ուսանող և 75 չներառված աուդիտորներ։

Kleanthis շինության փոքր տարածքը չի կարողացել բավարարել Օտտոնյան համալսարանի պահանջները, ուստի դանիացի ճարտարապետ Քրիստիան Հանսենին հանձնարավել է նախագծել նոր շենք համալսարանի համար[6] : Հետևելով նեոդասական մոտեցմանը՝ Հանսենը համատեղում է «հուշարձանի շքեղությունը մարդկային լայնածավալ պարզության հետ»՝ շինության տալով H-տեսք։ Շինարարությունը սկսվում է 1839 թվականին։ Շենքի դիմացի թևը հայտնի է որպես "Propylaea", այն ավարտին է հասցվել 1842-1843 թվականներին։ Մյուս թևերի կառուցման հսկողությունն իրականացրել է հույն ճարտարապետ Լիսանդրոս Կաֆտանտցոգլուն, ավելի ուշ՝ նրա գործընկեր Անաստասիոս Տեոֆիլասը՝ շինությունն ավարտին հասցնելով 1864 թվականին։ Շենքը համարվում է «Աթենքի նեոդասական եռագրություն» Աթենքի ակադեմիայի և Հունաստանի ազգային գրադարանի հետ միասին, որոնք հետագայում կառուցվել են համալսարանի աջ և ձախ կողմերում[6]։

1862 թվականին Օտտոնյան համալսարանն անվանվել է Ազգային համալսարան (Εθνικόν Πανεπιστήμιον), ավելի ուշ՝ Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան՝ ի պատիվ անկախ Հունաստանի առաջին ղեկավարը Իոան Կապոդիստրիայի։

Համալսարանի կառուցվածքի մեծ ձևափոխումներ իրականացվեցին 1904 թվականին, երբ արվեստի ֆակուլտետը տարանջատվեց 2 ֆակուլտետների՝ Արվեստի (Σχολή Τεχνών) և Գիտություն (Σχολή Επιστημών), վերջինս իր հերթին կազմված է ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններից և դեղագիտության դպրոցից։ 1919 թվականին ավելացվեց քիմիայի ֆակուլտետը, 1922 թվականին դեղագիտության դպրոցը անվանափոխվեց և դարձավ բաժին, բժշկության ֆակուլտետում ավելացավ ատամնաբուժության բաժինը։

1895-1911 թվականներին համալսարանը յուրաքանչյուր տարի համալրվել է շուրջ 1,000 նոր ուսանողներով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այս թվաքանակը կրկնապատվեց՝ դառնալով տարեկան 2000 ուսանող։ Այդ պատճառով որոշվեց բոլոր ֆակուլտետներում կիրառել մուտքի ընդունելության քննություններ, որն սկսվեց 1927-1928 ակադեմիական տարվանից։ 1954 թվականից ի վեր ընդունված ուսանողների թիվը գրանցվում է Կրթության և կրոնի նախարարության կողմից։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենաս հունական աստվածուհին համարվում է համալսարանի խորհրդանիշը։

Ֆակուլտետներ, բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը բաժանվում է դպրոցների ("σχολές"), ֆակուլտետների ("τμήματα"), բաժինների ("τομείς")[7]:

Իրավագիտության ֆակուլտետը: Շենքն ի սկզբանե կառուցվել է 1930 թվականին, երկրորդ մասնաշենքն ավելացվել է 1960-ական թվականներին: Մեծածավալ բարեփոխումներ են կատարվել 2002-2006 թվականներին[8]
  • Աստվածաբանության դպրոց
    • Սոցիալական աստվածաբանության ֆակուլտետ
    • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության դպրոց
  • Իրավագիտական դպրոց
    • Իրավագիտության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց
    • Հեռահաղորդակցության և լրատվական ուսումնասիրությունների ֆակուլտետ
    • Տնտեսագիտության ֆակուլտետ
    • Քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետ
    • Թուրքիայի և ժամանակաից Ասիայի ուսումնասիրությունների ֆակուլտետ
  • Գիտությունների դպրոց
  • Առողջապահական գիտությունների դպրոց
    • Բժշկագիտության ֆակուլտետ
    • Ատամնաբուժության ֆակուլտետ
    • Դեղագիտության ֆակուլտետ
    • Սնուցման ֆակուլտետ
  • Կրթության դպրոց
    • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
    • Տարրական կրթության ֆակուլտետ
    • Վաղ տարիքի դաստիարակության ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Εφημερίδα της Κυβερνήσεως (հուն.)Αθήνα: Εθνικό Τυπογραφείο, 1837.
  2. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://www.gunet.gr/en/participating-institutes/
  5. https://web.archive.org/web/20230803111744/https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-07-21.pdf
  6. 6,0 6,1 «University of Athens - Archaeology of the City of Athens». National Hellenic Research Foundation (In Greek). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Schools and Faculties». uoa.gr. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  8. «Tο υπερσύγχρονο κτήριο της Nομικής Σχολής» (Greek). kapodistriako.uoa.gr. 2006 թ․ փետրվարի 1. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]