Ադրիանա ֆոն Փյոթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիանա ֆոն Փյոթինգ
Ծնվել էապրիլի 22, 1856(1856-04-22)[1][2][3]
ԾննդավայրChrudim, Արևելաչեխական երկրամաս[3]
Վախճանվել էփետրվարի 26, 1909(1909-02-26)[1][2] (52 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[2]
 Adrienne von Pötting Վիքիպահեստում

Ադրիանա ֆոն Փյոթինգ (գերմ.՝ Adrienne Gräfin von Pötting, ապրիլի 22, 1856(1856-04-22)[1][2][3], Chrudim, Արևելաչեխական երկրամաս[3] - փետրվարի 26, 1909(1909-02-26)[1][2]), ավստրիացի նկարչուհի, կոմսուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանա ֆոն Փյոթինգը ծնվել է Բոհեմիայի Խրուդիմ քաղաքում (Չեխիա)[4], 1856 թվականին[5]։ Նկարչության դասեր է առել, կերպարվեստի նրբությունների մեջ խորացել ու հմտացել Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում, անվանի նկարիչներ Կարլ ֆոն Բլասի և Հանս Կանոնի ղեկավարությամբ։ Առաջին անգամ նրա աշխատանքները ցուցադրվել են 1893 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Չիկագոյում, այսպես կոչված՝ Կանանց կառույցում կազմակերպված Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում[6]։ Հետագայում նկարչուհու ստեղծագործությունները ներկայացվել են մի շարք այլ ցուցահանդեսներում ևս։

Ազնվականական տոհմից սերող, կոմսուհու տիտղոս կրող արվեստագետ կինը իր մահկանացուն կնքել է միջերկրածովյան առողջարանային Աբացիա քաղաքում (ներկայումս՝ խորվաթական Օպատիա քաղաքը), 1909 թվականին[4][7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Baumgartner M. 105 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 86—88.
  4. 4,0 4,1 «Paintings - Adrienne Gräfin von Pötting». Dorotheum (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Adrienne Gräfin von Pötting». AskArt. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Adrienne Grafin von Potting». ArtNet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա ֆոն Փյոթինգ» հոդվածին։