Ադոլֆ Բերժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Բերժե
ռուս.՝ Адольф Петрович Берже
Ծնվել էհուլիսի 28 (օգոստոսի 9), 1828
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 31 (փետրվարի 12), 1886 (57 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունարևելագետ
Գործունեության ոլորտարևելագիտություն, կովկասագիտություն և Արխեոգրաֆիա
ԱնդամակցությունՌուսական կայսերական հնագիտական միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ (1851)
Գիտական աստիճանuniversity candidate?
Ինչով է հայտնիԿովկասյան հնագիտական հանձնաժողովի նախագահ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Առյուծի և արևի 2-րդ աստիճան շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Ադոլֆ Պետրովիչ Բերժե (ռուս.՝ Адольф Петрович Берже, հուլիսի 28 (օգոստոսի 9), 1828, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 31 (փետրվարի 12), 1886, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հնագետ և կովկասագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով՝ ֆրանսիացի։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի Արևելյան բաժինը (1851) և նշանակվել Կովկասի փոխարքա Մ․ Ա․ Վորոնցովի դիվանատան աստիճանավոր։ 1853 թվականին և 1885 թվականին ուղարկվել է Պարսկաստան՝ գիտական ուսումնասիրություններ կատարելու։ Եղել է Կովկասյան հնագրական հանձնաժողովի նախագահ (1864–1886)։ Բերժեի խմբագրությամբ լույս է տեսել 11 հատորանոց «Ակտի Կավկազսկոյ արխեոգրաֆիչեսկոյ կոմիսիի» ժողովածուն։ Հեղինակ է պատմագրական և ազգագրական երկերի։ Մասնակցել է Պետերբուրգի Գիտությունների կայսերական ակադեմիայում տարվող հայագիտական աշխատանքներին, նյութեր ուղարկել հայագետներ Մ․ Բրոսեին և Վ․ Լանգլուային։ Նրա ուղարկած նյութերից են՝ Ատրպատականի հայկ․ 128 գյուղերի վիճակագրական տեղեկություններով ցուցակը, Գեղարդի վանքի նկարագրությունը և գծագիր տախտակները (հեղինակ՝ ճարտ․ Նաումենկո), Ամաղուի Նորավանքի վերաբերյալ գծանկարները և դամբարանական արձանագրությունները, արձանագրություններ և տեսարան (գծագրություն՝ Հ․ Կեստների) Ծաթեի վանքից, գծագիր նկարներ ու արձանագրություններ Անիից և Սևանի շրջակայքից, հայկական ծածկագրության նյութեր, Գ․ Շերմազանյանին պատկանող 209 ձեռագրերի, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, Փարիզի Ազգային մատենադարանի և Տաթևի վանքի հայերեն ձեռագրերի ցուցակները։ Նյութերի մի մասը Բերժեն ձեռք է բերել ուրիշներից, մյուս մասն ինքն է գրի առել, հավանաբար, գիտակ հայերի օգնությամբ։ Բերժեի «Գալուստ Շիրմազանյանի գրադարանը» գրքույկում տրված է Գ․ Շերմազանյանի կենսագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 422