Ադելաիդա Անն Փրոքթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելաիդա Անն Փրոքթեր
Three-quarter oval portrait of a slender woman aged about 30, garbed in black. Her deep-set eyes gaze solemnly over the viewer's shoulder. Her dark, straight hair is parted in the centre without a fringe, combed over the ears, and pulled back in a low bun.
Ծնվել էհոկտեմբերի 30, 1825(1825-10-30)[1][2][3]
ԾննդավայրBloomsbury, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էփետրվարի 2, 1864(1864-02-02)[1][2][3] (38 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Գրական անունMary Berwick[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, ակտիվիստ և բարեգործ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
 Adelaide Anne Procter Վիքիպահեստում

Ադելաիդա Անն Փրոքթեր (անգլ.՝ Adelaide Anne Procter, հոկտեմբերի 30, 1825(1825-10-30)[1][2][3], Bloomsbury, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 2, 1864(1864-02-02)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բանաստեղծ և բարերար։ Ակտիվորեն աշխատել է գործազուրկ կանանց և անօթևանների շահերի համար, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել է ֆեմինիստական խմբերի և ամսագրերի հետ։ Փրոքթերը երբեք չի ամուսնացել։ Կորցրել է առողջությունը, հավանաբար, իր բարեգործական աշխատանքի պատճառով և 38 տարեկանում մահացել է տուբերկուլոզից։

Փրոքթերի գրական կարիերան սկսվել է դեռ պատանի հասակում. նրա բանաստեղծությունները հիմնականում լույս են տեսել Չարլզ Դիքենսի «Ընտանեկան բառեր» (Household Words) և «Ամբողջ տարվա ընթացքում» (All the Year Round) պարբերականներում, իսկ ավելի ուշ հրատարակվել են գրքի տեսքով։ Նրա բարեգործական աշխատանքը և հռոմեական կաթոլիկություն ընդունելն ըստ երևույթին մեծապես ազդել են նրա պոեզիայի վրա, որն առավել հաճախ վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են անօթևանությունը, աղքատությունը և ընկած կանայք։

Փրոքթերը Վիկտորիա թագուհու սիրելի բանաստեղծուհին էր։ 19-րդ դարում նրա պոեզիան բազմաթիվ անգամներ հրատարակվել է. Քովենթրի Պաթմորը նրան համարել է իր ժամանակի ամենատարածված բանաստեղծը՝ Ալֆրեդ Թեննիսոնից հետո[5]։ Նրա բանաստեղծությունների համար երաժշտություն է գրվել, դրանք վերածվել են օրհներգերի և լույս են տեսել ինչպես Անգլիայում, այնպես էլ` Միացյալ Նահանգներում և Գերմանիայում։ Այնուամենայնիվ, 20-րդ դարի սկզբին նրա հեղինակությունը թուլացել էր, և ժամանակակից քննադատներից քչերն են ուշադրություն դարձրել նրա աշխատանքին։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդա Անն Փրոքթերը ծնվել է Բեդֆորդում, Լոնդոնի Բլումսբերի շրջանում, 1825 թվականի հոկտեմբերի 30-ին, բանաստեղծ Բրայան Ուոլեր Փրոքթերի և նրա կնոջ՝ Էննի ընտանիքում[5]։ Ընտանիքն ուներ գրական ամուր կապեր. գրող Էլիզաբեթ Գասկելլը հաճույքով էր այցելում Փրոքթերների տուն[6], Իսկ Փրոքթերի հայրը բանաստեղծ Լի Հանթի, էսսեիստ Չարլզ Լեմի և գրող Չարլզ Դիքենսի ընկերն էր[7], ինչպես նաև ծանոթ էր բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթի[8] և քննադատ Ուիլյամ Հազլիտի հետ[9]։ Ընտանիքի ընկեր Բեսի Ռայներ Բելլոքը 1895 թվականին գրել է, որ «գրական ցանկացած նախասիրություն ունեցող յուրաքանչյուր ոք ասես ոչ թե պարզապես այցելու էր, այլ` հենց այդ տնից էր»[10] :

Դիքենսը բարձր է գնահատել Փրոքթերի մտքի արագությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ Փրոթքերն առանց դժվարության ընկալել է այն առարկաները, որոնց վրա նա ուշադրություն է դարձրել։

Երբ նա դեռ փոքր երեխա էր, նա ուսումնասիրել է Էվկլիդեսի խնդիրներից մի քանիսը։ Մեծանալով` նա սովորել է ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն լեզուներ... դաշնամուր... [և] գծանկար։ Բայց հենց որ նա լիովին հաղթահարում է ուսման որևէ ճյուղի դժվարությունները, նա այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում այդ ուղղությամբ և անցնում է մյուսին[11]։

Անհագ ընթերցող լինելով[11], Փրոքթերը հիմնականում ինքնուս էր, չնայած 1850 թվականին նա սովորում էր Հարլի Սթրիթի Թագավորական քոլեջում[5]։ Քոլեջը հիմնադրվել է 1848 թվականին, քրիստոնյա սոցիալիստ Ֆրեդերիկ Մորիսի կողմից. ֆակուլտետում սովորել են վիպասան Չարլզ Քինգսլինը, կոմպոզիտոր Ջոն Հուլլահը և գրող Հենրի Մորլին[12]։

Book cover showing a large, deep blue volume. The words "Victoria Regia" are prominent in the center, in a large, heavy, old-fashioned font, with gold embossed lettering. The title is surrounded by gold-embossed scrolls.
«Վիկտորիա Ռեգիայի» 1861 թվականի հրատարակությունը, խմբագրվել է Փրոքթերի կողմից

Փրոքթերը պոեզիայի հանդեպ սեր է ցուցաբերել վաղ տարիքից, դեռ փոքր տարիքում մշտապես ունենալով «փոքրիկ ալբոմ, որի մեջ բանաստեղծություններից նրա սիրելի հատվածները պատճենվել են մոր ձեռքով, նախքան նա ինքը կարող էր գրել...»[11]: Փրոքթերը դեռ պատանի տարիներին հրապարակել է իր առաջին բանաստեղծությունը. «Սպասավոր Հրեշտակներ» բանաստեղծությունը հայտնվել է Հիթսի Գեղեցկության գրքում 1843 թվականին[5]։ 1853 թվականին նա իր աշխատանքը ներկայացրել է Դիքենսի Household Words պարբերականում՝ «Մերի Բերվիք» անվամբ` ցանկանալով, որ իր գործը գնահատվի ըստ իր սեփական արժանիքների, այլ ոչ թե իր հոր և Դիքենսի բարեկամության համար[13]։ Դիքենսը միայն հաջորդ տարի է հասկացել, թե ով է իրականում «Մերի Բերվիքը»[14]։ Այս բանաստեղծության հրապարակումից սկսվել է Փրոքթերի երկարատև համագործակցությունը Դիքենսի պարբերականների հետ։ Ընդհանուր առմամբ, Փրոքթերը Դիքենսի պարբերականներում տպագրել է 80 բանաստեղծություն, որոնց մեծ մասը հավաքվել է նրա առաջին երկու` «Լեգենդներ և բառեր» վերնագիրը կրող հատորներում։ Նա տպագրվել է նաև «Good Words» և «Cornhill» պարբերականներում։ Բացի բանաստեղծություններ գրելուց Փրոքթերը նաև «Victoria Regia» ամսագրի խմբագիրն էր[15]։

1851 թվականին[16] Փրոքթերը դարձել է կաթոլիկ[7]։ Իր դավանափոխությունից հետո Փրոքթերը ծայրաստիճան ակտիվ է եղել մի քանի բարեգործական և ֆեմինիստական գործերում։ Նա դարձել է Langham Place խմբի անդամ, որը մտադիր էր բարելավել կանանց պայմանները և ընկերացել է ֆեմինիստուհիներ Բեսի Ռայներ Փարքեսի (ավելի ուշ` Բեսի Ռայներ Բելոք) և Բարբարա Լի Սմիթի, ավելի ուշ` Բարբարա Բոդիշոնի հետ[7]։ Փրոքթերը օգնել է 1858 թվականին հիմնել Կանանց անգլիական ամսագիրը, իսկ 1859 թվականին՝ Կանանց զբաղվածության խթանման ընկերությունը, երկուսն էլ կենտրոնացած էին կանանց տնտեսական եւ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման վրա։ Չնայած թղթի վրա Փրոքթերը միության բազմաթիվ անդամներից մեկն էր, նրա գործընկեր Ջեսսի Բուշերեթը նրան համարում էր միության «շնչող ոգին»[17]։ Բանաստեղծությունների նրա երրորդ՝ «Ողբերգների մատուռ» հատորը (1861), լույս է տեսել հօգուտ Փախստական կանանց և երեխաների Կաթոլիկ Գիշերվա ապաստանի համար, որը հիմնադրվել էր 1860 թվականին, Արևելյան Լոնդոնի Պրովիդենս Ռոյում[18]։

Փրոքթերը նշանադրվել է 1858 թվականին, ըստ այն նամակի, որը նրա ընկեր Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյը գրել է իր դուստրերին նույն տարում։ Փրոքթերի նշանածի ինքնությունն անհայտ է մնում, սակայն հայտնի է որ ամուսնություն երբեք տեղի չի ունեցել[19][20]։ Քննադատ Գիլ Գրեգորին ենթադրում է, որ Փրոքթեր կարող էր լեսբուհի լինել և սիրահարված լիներ Մաթիլդա Հեյսին, որը Կանանց զբաղվածության խթանման հասարակության անդամ էր[21]։ Այլ քննադատներ Փրոքթերի հարաբերությունները Հեյսի հետ անվանել են «հուզականորեն բուռն»[22]։ Փրոքթերի բանաստեղծության առաջին հատորը՝ «Լեգենդները և բառերը» (1858), նվիրված էր Հեյսին, և նույն թվականին Փրոքթերը գրել է «M.M.H-ին» վերնագրով բանաստեղծությունը[23], որում Փրոքթերն արտահայտում է իր սերը Հեյսի հանդեպ։ «...Հայսը գրող էր,Ժորժ Սանդի թարգմանիչը և հակասական կերպար։ Նա հագնվել է տղամարդու պես և ավելի վաղ, 1850-ական թվականներին ապրել է քանդակագործ Հարիեթ Հոսմերի հետ Հռոմում»[21]։ Շատ տղամարդիկ են հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ, սակայն Փրոքթերը երբեք չի ամուսնացել[24]։

Փրոքթերը հիվանդացել է 1862 թվականին։ Դիքենսը և մյուսները ենթադրել են, որ իր հիվանդությունը պայմանավորված է եղել իր լայնածավալ բարեգործական գործունեությամբ, որը «հավանաբար չափից շատ է քայքայել նրա ուժերը»[25]։ Մալվերում ջրաբուժության միջոցով նրա առողջությունը վերականգնելու փորձը ձախողվել է[26]։ 1864 թվականի փետրվարի 3-ին Փրոքթերը մահացել է տուբերկուլոզից՝ գրեթե մեկ տարի մահճակալին գամված լինելուց հետո[27]։ Փրոքթերի մահը մամուլում բնութագրվել է որպես «ազգային արհավիրք»[28]։ Փրոքթերը հուղարկավորվել է Քենսալի Կանաչ գերեզմանատանը[26]։

Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրոքթերի պոեզիայի վրա մեծապես ազդել են նրա կրոնական համոզմունքները և բարեգործական գործունեությունը. անօթևանությունը, աղքատությունը և ընկած կանայք նրա գրականության հիմնական թեմաներն են։ Փրոքթերը նախընտրում է իր բանաստեղծություններում նկարագրել այն թշվառ պայմանները, որում ապրում ն աղքատները, ինչպես արել է «Անօթևան աղքատը» բանաստեղծության մեջ։

Փրոքթերի` կաթոլիկ լինելը նաև ազդել է պատկերների և խորհրդանիշների ընտրության վրա[29]։ Փրոքթերը հաճախ է հիշատակում Մարիամ Աստվածածնին, օրինակ՝ «աշխարհիկ և բողոքական ընթերցողներին ցույց տալու համար, որ երկնային կարգը քննադատում է վիկտորիանական գենդերային գաղափարախոսության ուժային կառուցվածքը»[29]։

Փրոքթերը պատերազմի մասին մի քանի բանաստեղծություն է գրել (Household Words պարբերականում այս թեմայով բանաստեղծությունների մեծամասնությունը Փրոքթերինն էր[30] ), չնայած նրան, որ նա հազվադեպ էր գրում այդ թեմայով` նախընտրելով հեռու մնալ պատերազմից[31]։ Այս բանաստեղծություններում պատկերվում էր «մի բան, որը կարող է միավորել մի ազգի, որը բաժանված էր դասակարգային տարբերակումների»[31]։

Քննադատ Գիլ Գրեգորիի խոսքով՝ Փրոքթերը «բացարձակապես չի խորհում բանաստեղծին, մասնավորապես, կին բանաստեղծին անհանգստացնող հարցի և փառքին հասնելու մասին»[32]` ի տարբերություն ժամանակի շատ այլ կին բանաստեղծների, ինչպիսիք են Ֆելիչա Հեմանսը և Լետիտիա Էլիզաբեթ Լանդոնը։ Փոխարենը Փրոքթերը առաջին հերթին ուշադրություն էր դարձնում աշխատանքային դասերին, մասնավորապես` աշխատավոր կանանց[33]։ Փրոքթերի աշխատանքը հաճախ մարմնավորում է վիկտորիանական էսթետիկան սենտիմենտալությունը[34], բայց, ըստ Ֆրանցիսկ Օ'Գորմանի, դա անում է «յուրահատուկ ուժով». Փրոքթերն օգտագործում է հուզական ազդեցություն` առանց պարզեցման, պահելով «հուզական էներգիա [լարվածության մեջ] ... բարդությունների և նրբությունների դեմ»[7]։ Փրոքթերի լեզուն պարզ է[35] և նրա պոեզիան նշանավորվում է «պարզությամբ և անմիջականությամբ»[36]։

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրոքթերը շատ հայտնի էր[37] 19-րդ դարի կեսերին. նա եղել է Վիկտորիա թագուհու սիրելի բանաստեղծուհին[27], և Քովենթրի Փաթմորը հայտարարել է, որ նրա աշխատանքի պահանջն ավելի մեծ էր, քան ցանկացած այլ բանաստեղծի, բացառությամբ` Ալֆրեդ Թեննիսոնի[5]։ Ընթերցողները գնահատում էին Փրոքթերի բանաստեղծությունները իրենց արտահայտման պարզության համար[38], չնայած դրանք համարվում էին «ոչ այնքան ինքնատիպ, դրանք պարզապես «հավատացյալ սրտի» արտահայտություններ են, որոնք թափվում են իրենց լիությունից»[39]։ Փրոքթերն ինքը հատուկ ամբիցիաներ չի ունեցել իր աշխատանքի վերաբերյալ. նրա ընկերուհին՝ Բեսի Ռեյնոր Բելոքը, կարծում էր, որ Փրոքթերը վշտացած է նրանով, որ բանաստեղծի իր հեղինակությունը գերազանցել է հոր հեղինակությունը, և մեջբերել Է Փրոքթերի խոսքերը. «Հայրս է բանաստեղծը։ Ես միայն հատվածներ եմ գրում»[40]։

Փրոքթերի ժողովրդականությունը շարունակվել է նաև նրա մահից հետո։ «Լեգենդներ և բառեր» առաջին հատորը մինչև 1881 թվականը վերահրատարկվել է 19, իսկ երկրորդը՝ նույն ժամանակահատվածում` 14 անգամ[37]։ Նրա բանաստեղծություններից շատերը վերածվել են օրհներգերի[26] կամ դրանց համար երաժշտություն է գրվել։ Դրանց թվում էր «Կորած ակորդը», որն ամենահաջողվածն էր 1870-ականներին և 1880-ականներին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում[41]։ Նրա աշխատանքը տպագրվել է նաև Միացյալ Նահանգներում և թարգմանվել է գերմաներեն[42]։ 1938 թվականին Փրոքթերի հեղինակությունն այնքան է ընկել, որ դասագիրքը կարող էր հիշատակել նրա բանաստեղծությունները միայն այն բանի համար, որ դրանք հայտարարեր «հիմար, անկարևոր և ուսումնասիրման անարժան»[43]։ Այնպիսի քննադատներ, ինչպիսիք են Չերի Լարսեն Հոքլին, Քեթլին Հիքոկը և Նատալի Վուդալը, պնդում են, որ Փրոքթերի հեղինակության անկումը գոնե մասամբ պայմանավորված է նրանով, որ Չարլզ Դիքենսը նրան բնութագրել է որպես «միջին կարգի տնային հրեշտակի մոդել»[44] և « փխրուն և համեստ սուրբ»[45], այլ ոչ թե որպես «ակտիվ ֆեմինիստ և ուժեղ բանաստեղծ»[45][46]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Procter, Bryan Waller // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 22.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 361. — ISBN 978-1-85743-228-2
  4. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Gregory (2004)
  6. Gregory (1998), 5.
  7. 7,0 7,1 7,2 7,3 O'Gorman (2004), 314.
  8. Blair (2004), 128.
  9. Hickok and Woodall (1998), 519.
  10. Quoted in Gregory (1999), 5
  11. 11,0 11,1 11,2 Dickens (1866), 3.
  12. Gregory (1998), 13.
  13. Dickens (1866), 2.
  14. Dickens (1866), 1.
  15. Chapman (2003), 31.
  16. Bessie Rayner Parkes Belloc gives the date as 1849; Dickens as 1851 in his "Introduction" to the 1866 edition of Legends and Lyrics. The introduction was read and approved by Procter's mother; Gill Gregory therefore argues that Dickens's date is the correct one (Gregory [1998], 8).
  17. Quoted in Gregory (1998), 27.
  18. Gregory (1998), 3.
  19. Gregory (1998), 21.
  20. Quoted in Gregory (1998), 24.
  21. 21,0 21,1 Gregory (1998), 25.
  22. Hoeckley (2007), 123.
  23. Later published in Legends and Lyrics as "A Retrospect".
  24. Gregory (1998), 24.
  25. Dickens (1866), 9; Lennox (1911).
  26. 26,0 26,1 26,2 Lennox (1911).
  27. 27,0 27,1 Gregory (1998), 1.
  28. Quoted in Gray (1999), 682.
  29. 29,0 29,1 Hoeckley (2007), 127.
  30. Markovits (2005), 472.
  31. 31,0 31,1 Markovits (2005), 473.
  32. Gregory (1998), 56.
  33. Gregory (1998), 57.
  34. Mason (2006), 82, 86.
  35. Quoted in Gregory (1998), 66.
  36. Gregory (1998), 66.
  37. 37,0 37,1 Gray (1999), 682.
  38. Belloc (1895), 173.
  39. Taylor (1868), 163.
  40. Belloc (1895), 170.
  41. Scott (2004).
  42. Gregory (2004).
  43. Understanding Poetry, 1938, quoted in Psomiades (2000), 37.
  44. Hoeckley (2007), 125.
  45. 45,0 45,1 Hickok and Woodall (1998), 520.
  46. Mason (2006), 81.