Ադամգիրք
Ադամգիրք | |
---|---|
Հեղինակ | Առաքել Սյունեցի[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | եռապոեմ, կրոնական գրականություն |
Թեմա | Ադամ և Եվա[1] |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 15-րդ դար |
Թվային տարբերակ |
Ադամգիրք, XV դարի հայ աստվածաբան, տաղերգու Առաքել Սյունեցու կողմից գրված եռապոեմ է։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ Ադամգիրքը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Մարդարարման աստվածաշնչյան պատմությունը, Երուսաղեմ, դրախտային պերճանք ու սատանայական խարդավանքներ, առաջին իսկ գայթակղության դեմ ընկրկած ու մեղանչած մարդն իր հոգեկան տառապանքներով, մարդու տվայտանքն առ կորուսյալ դրախտ. ահա միջնադարի հայ քերթողի ստեղծագործության թեման՝ բովանդակային ու պատկերային հարստությամբ։
Թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի թարգմանությամբ անգլերենով Օքսֆորդի համալսարանի հեղինակավոր հրատարակությունը լույս է ընծայել Ադամգրքի անգլերեն թարգմանությունը։ Գրքի առաջաբանը հեղինակել է Մայքլ Սթոունը, որ կրոնագիտության պրոֆեսոր է և երկար տարիներ Երուսաղեմի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչն է։ Նա AIEA հայագիտական միջազգային կազմակերպության հիմնադիրն ու պատվավոր նախագահն է նաև։ Գիտնականի եբրայագիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են «Երկրորդ տաճարի» ժամանակաշրջանին՝ ներառյալ Մեռյալ ծովի փաթույթները, իսկ հայագիտական աշխատությունները՝ Սուրբ երկրի հայերեն արձանագրություններին, հայկական հնագրությանն ու վիմագրությանը, հայերեն Աստվածաշնչին ու պարականոն գրականությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. E. Stone, Texts and Concordances of the Armenian Adam Literature, Society of Biblical Literature: Early Judaism and its Literature, 12; Atlanta: Scholars Press, 1996. Արխիվացված 2012-07-17 Wayback Machine(հայ.)-(անգլ.)
- Ադամգրքի բնագրի Մայքլ Սթոունի թվայնացված հայերեն տեքստը, անգլերեն թարգմանությունն ու համաբարբառը։
- Հայերեն և անգլերեն զուգահեռ տեքստերը։ Արխիվացված 2011-08-13 Wayback Machine(հայ.)-(անգլ.)
- Բնագրի թվայնացված հայերեն ամբողջական տեքստը։ Արխիվացված 2022-01-03 Wayback Machine
- Անգլերեն թարգմանության ամբողջական տեքստը։ Արխիվացված 2005-11-05 Wayback Machine (անգլ.)
- Համաբարբառ Արխիվացված 2011-08-13 Wayback Machine
- Ամբողջական համաբարբառը Արխիվացված 2005-04-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 63)։ |