Ադամ Սևիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Սևիջ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1967(1967-07-15) (56 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ճարտարագետ, քանդակագործ, ուսուցիչ, կինոդերասան և հաղորդավար
ԱշխատավայրAcademy of Art University?
Ծնողներհայր՝ Whitney Lee Savage?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքadamsavage.com
 Adam Savage Վիքիպահեստում

Ադամ Ուիթնի Սևիջ (անգլ.՝ Adam Whitney Savage, հուլիսի 15, 1967(1967-07-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հատուկ էֆֆեկտների ամերիկացի մասնագետ, ով «Լեգենդները կոտրողները» (անգլ.՝ MythBusters) հեռուստահաղորդման վարողը և համապրոդյուսերն է։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում. մեծացել է Նյու Յորք նահանգի Ուեստչեստեր շրջանում։ Հայրը նկարիչ, անիմատոր և ռեժիսոր էր։ Ադամ երեխա-դերասան էր. հնչյունավորում էր տարբեր հերոսների, ում նրա հայրը ստեղծում էր «Սեզամ Փողոցը» մանկական սերիաների համար։ Նա նկարահանվել է «Չարմին» զուգարանի թղթի գովազդում[2] և Բիլի Ջոելի «You’re Only Human» տեսահոլովակում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամը իր սեփական խաղալիքներն է սկսել պատրաստել այն ժամանակվանից, երբ կարողացել է բռնել մկրատը։ Նա աշխատել է որպես կինոմեխանիկ, մուլտիպլիկատոր, գրաֆիկ դիզայներ, սցենարիստ, խաղալիքներ պատրաստող, զոդող բանվոր, լանդշաֆտների դիզայներ։ Աշխատանքում նա օգտագործում էր մի շարք տարբեր նյութեր, ինչպիսիք են մետաղը, թուղթը, ապակին, պլասմասսան, ռեզինը, փրփուրը, աշխատել է հիդրավլիկով, նեոնով և այլն։

1993 թվականին Ադամը վերջապես կենտրոնացավ համակցված կինոնկարահանումների ոլորտի վրա։ Նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են.

Ներկայումս[4] բացի «Լեգենդները կոտրողներից»` Ադամը նաև մոդելավորում է դասավանդում Սան Ֆրանցիսկոյի արվեստների ակադեմիայում։ Նա նաև ժամանակ է գտնում իրեն արվեստի մեջ կատարելագործելու համար։ Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքում ավելի քան 50 ցուցահանդեսներ ընդգրկել են իր ստեղծագործությունները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://oberhummeraward.at/
  2. Товарный знак фирмы «Проктер энд Гэмбл»
  3. You're Only Human (Second Wind)(անգլ.) ՅուԹյուբում Песня «Ты всего лишь человек (Второе дыхание)», написанная Джоэлом в попытке предупредить самоубийство подростков.
  4. 2008 թվականի հուլիսի տվյալներ
  5. «Bio - Adam Savage 2008 (Биография Адама Сэвиджа, 2008)». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 26.06.08-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Սևիջ» հոդվածին։