Աբուլ Կալամ Ազադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուլ Կալամ Ազադ
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, գրող, scholar և ազատության մարտիկ
Դավանանք իսլամ և սուննի իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1]
Ծննդավայր Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանի օր փետրվարի 22, 1958(1958-02-22)[3][1][4] (69 տարեկան)
Վախճանի վայր Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Հայր Maulana Khairuddin?
Ամուսին Zulekha Begum?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բհարատ Ռատնա

Աբուլ Կալամ Մուհուդին Ահմադ Ազադ (ուրդու՝ مولانا ابوالکلام محی الدین احمد آزاد, բենգալերեն՝ আবুল কালাম মুহিয়ুদ্দিন আহমেদ আজাদ, նոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1], Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[2] - փետրվարի 22, 1958(1958-02-22)[3][1][4], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, գիտնական։ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդներից մեկը և հինդուսիտա-մուսուլմանական միաբանության կողմնակից։ 1912 թվականից եղել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ 1912 թվականից մինչև 1914 թվականը հրապաակել է հականգլիական «ալ-Հիլիալ» թերթը։ 1919 թվականից մինչև 1922 թվականը և 1930 թվականին Ազադը եղել է քաղաքական անհնազանդության պայքարի ղեկավարներից մեկը։ Անգլիայի հետ 1942, 1945, 1946 թվականների բանակցությունների ժամանակ գլխավորել է հնդկական պատվիրակությունը։ Ուրդուով փիլիսոփայության և պատմության աշխատությունների հեղինակ։ 1947 թվականի օգոստոսին դարձել է Հնդկաստանի կրթության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուլ Կալամ Ազադը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 11-ին Մեքքայում։ Հայրը Մուլանա Հայրուդինն էր, որը աֆղանական արմատներով բենգալացի մուսուլման էր։ Մայրն արաբուհի էր, Մումահեդ Զահիր Վատրի շեյխի դուստրը[5]։ 1890 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կալկաթա[6][7]։ Ծագել է Դելիի իսլամական իրավագետների հնագույն ցեղից։ Ստացել է լավ ընտանեկան կրթություն։ Ազատ տիրապետել է մի քանի լեզուների, այդ թվում արաբերենի, անգլերենի, ուրդուի, ֆարսիի, հինդիի և բենգալերենի։ Ուսումնասիրել է պատմություն, կրոն, մաթեմատիկա և այլ գիտություններ։ 13 տարեկան հասակում ամուսնացել է երիտասարդ մուսուլման աղջկա հետ։ Հոդվածներ է գրել մի քանի թերթերի և ամսագրերի մասին։ 1912 թվականին դարձել է հնդկական քաղաքական և մշակութային կյանքի հայտնի կերպար։ Երիտասարդ Ազադը սկսում է ուսումնասիրել արևմտյան փիլիսոփայություն, քաղաքականություն և ժամանակակից պատմություն։ Ոգեշնչվել է մուսուլման բարենորոգիչ Սաիդ Ահմադ խանի գաղափարներով։

1906 թվականին Ազադը «Ալ-Հիլալ» թերթի հրապարակումից հետո դարձել է խմբագրի օգնական, որտեղ աջակցում էր հնդկական ազգայնակությանը և քննադատում Բրիտանական Հնդկաստանի կառավարություններին։ 1914 թվականին այդ թերթը փակվում է, իսկ Ազադը որոշ ժամանակ անց ձերբակալվում։ Ռանչի քաղաքի բանտում գտնվել է մինչև 1920 թվականի հունվարի 1-ը[8]։ Ազատումից հետո մասնակցել է Մահաթմա Գանդիի գլխավորած քաղաքացիական անհնազանդության շարժմանը։ 1923 թվականին Ազադն ընտրվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության նախագահ։ Երկրորդ անգամ ընտրվել է Կոնգրեսի նախագահ 1940 թվականին և մնացել է այդ պաշտոնում մինչև 1946 թվականը։ Մասնակցել է Հնդկաստանի անկախացման բանակցություններին։

Երկրի անկախացումից հետո Ազադը դարձել է անկախ Հնդկաստանի կրթության նախարար և այդ պաշտոնում է մնացել մինչև իր մահը՝ 1958 թվականը։ Լինելով այդ պաշտոնում՝ կրթության ոլորտում անցկացրել է բարենորոգումներ։

Աբուլ Կալամ Ազադը մահացել է 1958 թվականի փետրվարի 22-ին Դելիում՝ 69 տարեկան հասակում։ 1992 թվականին հետմահու արժանացել է Հնդկաստանի քաղաքացիական ամենաբարձր մրցանակին՝ Բհարատ Ռատնային[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pletcher K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118896814 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. «Remembering Maulana Abul Kalam Azad : A short Biography». Institute of Asian Studies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին. «Maulana Abul Kalam Azad was born on November 11, 1888 in Mecca. His forefathers came from Herat (a city Afghanistan) in Babar's days. Azad was a descendent of a lineage of learned Muslim scholars, or maulanas. His mother was an Arab and the daughter of Sheikh Mohammad Zaher Watri and his father, Maulana Khairuddin, was a Bengali Muslim of Afghan origins. Khairuddin left India during tile Sepoy Mutiny and proceeded to Mecca and settled there. He came back to Calcutta with his family in 1890.»
  6. Islam, Sirajul (2006 թ․ հուլիսի 23). «Azad Biography». Արխիվացված է օրիգինալից (PHP) 2006 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 23-ին.
  7. Gandhi, Rajmohan (1986). Eight Lives: A Study of the Hindu-Muslim Encounter. USA: State University of New York Press. էջեր 219. ISBN 0-88706-196-6.
  8. Huq, Mushirul (2006 թ․ հուլիսի 23). «President Azad». Արխիվացված է օրիգինալից (PHP) 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 23-ին.
  9. «Padma Awards Directory (1954–2007)» (PDF). Ministry of Home Affairs (India). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ashraf, Muhammad Arslan. Why Partition of India?: Gandhi, Jinnah, Nehru, Azad - Congress and Muslim League (2016) online , 20pp
  • Maulana Azad's commentary on the Holy Qur'an – Tarjuman al-Quran
  • Die politische Willensbildung in Indien 1900–1960; 1965 von Dietmar Rothermund
  • Life and Works of Maulana Abul Kalam Azad, from Ravindra Kumar, published by Atlantic Publishers & Distributors, 1991
  • Maulana Abul Kalam Azad, by Mahadev Haribhai Desai
  • The Educational Ideas of Maulana Abul Kalam Azad, by G. Rasool Abduhu, published by Sterling Publishers, 1973
  • India's Maulana Abul Kalam Azad, by Abulkalam Azad, Syeda Saiyidain Hameed, Mujib Rizvi, Sughra Mahdi, published by Indian Council for Cultural Relations, 1990
  • Maulana Azad ek Muttala by Hakim Syed Zillur Rahman, Jawahar aur Azad, Edited by Professor Abdul Qavi Desnavi, Saifia College, Bhopal, 1990.
  • Maulana Azad Aur Bhopal by Hakim Syed Zillur Rahman, Fikro Nazar (Maulana Azad Number), Aligarh Muslim University, Aligarh, 1989, p. 107–112.
  • Pattabhi, Sitaramayya (1946). Feathers & Stones "my study windows". Padma Publications.
  • Nandurkar, G. M. (1981). Sardar's letters, mostly unknown. Sardar Vallabhbhai Patel Smarak Bhavan.
  • «Brief sketch of life and thinking of Maulana Azad». Liveindia.com.
  • «Life of Azad». CIS-CA. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  • «Maulana Abul Kalam Azad: The Odd Secularist». India Today. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբուլ Կալամ Ազադ» հոդվածին։