Աբու Դիաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
ֆր.՝ Abou Diaby
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Փարիզ,
Հասակ 188 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արսենալ
Համար 24
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 - 2006 Ֆրանսիա Օսեր 10 (1)
2006 - 2015 Անգլիա Արսենալ 124 (14)
Ազգային հավաքական
2007 - 2012 Ֆրանսիա 16 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աբու Դիաբի Վասսիրիկի (ֆր.՝ Vassiriki Abou Diaby, մայիսի 11, 1986, Փարիզ), Կոտդիվուարյան ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Լոնդոնի Արսենալի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկան հասակում նա սկսում է խաղալ «Ռեադ Ստար» ակումբում։ 2 տարի անց տեղափոխվում է «ՊՍԺ»` միաժամանակ այցելելով «Կլորֆոնտեն» ֆուտբոլային ակադեմիա։ 2002 թվականին Դիաբին տեղափոխվում է«Օսեր»։ 2002-2003 թվականների մրցաշրջաններում «Օսերի» կազմում նա դառնում է մինչև 16 տարեկանների առաջնության չեմպիոն։ 2004-2005 թվականների մրցաշրջանում ֆրանսիական ակումբի կազմում մասնակցում է 5 հանդիպման, 2005-2006 թվականների մրցաշրջանի առաջին կեսում՝ 6 հանդիպման։ 2006 թվականի հունվարի 12-ին Դիաբին տեղափոխվում է «Արսենալ», որտեղ ստանում է 24-րդ համարի մարզաշապիկը, որն ազատ էր մնացել Լի Դիկսոնի հեռանալուց հետո։ Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Դիաբին անցկացրել է 14 խաղ։ 2008 թվականի մարտի 24-ին անցկացրել է առաջին հանդիպումը Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]