Աբդուլմուսլիմ Մագոմաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբդուլ Մագոմաևից)
Աբդուլմուսլիմ Մագոմաև
Բնօրինակ անունադրբ.՝ Əbdülmüslüm Məhəmməd oğlu Maqomayev
Ծնվել էսեպտեմբերի 6 (18), 1885
Գրոզնի
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 28, 1937(1937-07-28)[1] (51 տարեկան)
Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ և Q12837653?
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ և դրամատուրգ
ԱշխատավայրQ118252195?
ԿրթությունԱնդրկովկասյան ուսուցչական սեմինարիա
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ստորագրություն
Ստորագրություն
 Muslim Magomayev (composer) Վիքիպահեստում

Մուսլիմ Մուհամեդ օղլու Մագոմաև (ադրբ.՝ Müslüm Məhəmməd oğlu Maqomayev, սեպտեմբերի 18, 1885, Գրոզնի - հուլիսի 28, 1937, Նալչիկ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Համարվում է ադրբեջանական երաժշտական թատրոնի ստեղծողներից։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի պապն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1930-ական թվականներին եղել է Ադրբեջանի լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, գլխավոր դիրիժոր։ Առաջիններից էր, որ զուգորդեց ադրբեջանական ժողովրդական երգարվեստը և եվրոպական երաժշտական ձևերը։ Հաջիբեկովի հետ կազմել և հրատարակել է ադրբեջանական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն (1927)։ Ստեղծագործություններից են՝ «Շահ Իսմայիլ» (1916, բեմադրվել է 1919, Բաքու), «Նարգիզ» (1935, Բաքու) օպերաները, սիմֆոնիկ երկեր՝ «Ադրբեջանի դաշտերում», «Ազատագրված ադրբեջանուհու պարը», ադրբեջանական ժողովրդական երգերի մշակումներ։

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շահ Իսմաիլ» (1915-1919)
  • «Խորուզ Բեյ» (1929, ավարտված չէ)
  • «Նարգիզ» (1935)

Նվագախմբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ադրբեջանի դաշտերում» (1934)
  • «Ազատված ադրբեջանուհու պարը» (1935)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մագոմաեվ Աբդուլ Մուսլիս Մուհամեդովիչ» հոդվածից (հ․ 7, էջ 122 )։