Jump to content

ԱՄՆ-ի ժողովրդագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի ժողովրդագրություն
Բնակչություն324,954,000 (3-րդ)
Խտություն32.54 մարդ/կմ2 (180-րդ)
Աճի գործակից 0.77% (143rd)
Ծնելություն13.42 ծնունդ/1,000 բնակչություն (147-րդ)
Մահացություն8.15/1,000 բնակչություն (100-րդ)
Կյանքի տևողություն79.56 տարի (36-րդ)
 • տղամարդիկ77.11 տարի
 • կանայք81.94 տարի
Պտղաբերություն1.84 երեխա/կին (123-րդ)
Մանկական մահացություն6.17 մահ/1,000 կենդանի ծնունդ
Զուտ միգրացիա2.45 միգրանտներ/1,000 բնակչություն
Տարիքային կազմ
0–14 տարեկան19.4%
15–64 տարեկան66.2%
65 և ավել14.4%
Ազգություն
Ազգությունամերիկացի
Լեզուներ
ՊաշտոնականԴաշնային մակարդակով չկա
Խոսվողանգլերեն՝ 80%, իսպաներեն՝ 12.4%, այլ հնդեվրոպական լեզուներ՝ 3.7%, ասիական և խաղաղ օվկիանոսյան կղզիների լեզուներ՝ 3%, այլ լեզուներ՝ 0.9%

2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձնելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը[1]։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 81% 2014 թվականի տվյալներով (աշխարհի միջինը կազմում է 54%)[2]։ Ամենաբնակեցված նահանգներն են Տեխասը և Կալիֆորնիան[3]։ Երկրի ամենաբնակեցված քաղաքը Նյու Յորքն է[4]։ Բնակչության միջին կենտրոնը աստիճանաբար տեղափոխվել է արևմուտք և հարավ[5]։

2015 թվականի դրությամբ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 1.84 երեխա[6][7]։ ԱՄՆ ծնելիության մակարդակը 2012 թվականի դրությամբ ցածր է Ֆրանսիայի (2.01)[8], Ավստրալիայի (1.93) և Միացյալ Թագավորության (1.92) ծնելության մակարդակից[9]։ Սակայն, ԱՄՆ բնակչության աճը զարգացած երկրների շրջանում ամենաբարձրն է[10], քանի որ ծնելիության մակարդակների տարբերությունը ավելի ցածր է, քան ներգաղթի մակարդակը[11][12]։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «The World Factbook» հետազոտության՝ 2016 թվականի տվյալներով բնակչության տարեկան աճը կազմել է 0.81%, որը ցածր է աշխարհի միջինից (1.06%)[10]։

ԱՄՆ-ում ապրում է մոտ 125.9 միլիոն կին և 119.4 տղամարդ (2014 թվականի տվյալներով)։ 85 տարեկանից բարձր անձանց շրջանում կանաց քանակը երկու անգամ գերազանցում է տղամարդկանց քանակին՝ համապատասխանաբար 4 և 2.1 միլիոն։ 21 տարեկանից փոքր անձինք կազմում են երկրի բնակչության ավելի քան մեկ չորրորդը (27.1%), իսկ 65 տարեկանից բարձր անձինք՝ մեկ յոթերորդը (14.5%)[13]: 2009 թվականին բնակչության միջին տարիքը 36.8 էր[13]։

Ամերիկայի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում գրեթե քառապատկվել է (գրեթե տարեկան 1.3% աճով)՝ 76 միլիոնից (1900) հասնելով 281 միլիոնի (2000)։ 200 միլիոնի շեմը անցել է 1968 թվականին, իսկ 300 միլիոնինը՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[14][15]։ Բնակչության աճն ամենաարագը բոքրամասնությունների շրջանում է․ ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին[16]։ Կանխատեսվում է, որ հաջորդ տասնամյակում ներգաղթյալները և ԱՄՆ-ում նրանց ժառանգները կապահով բնակչության աճի մեծ մասը[17]։

Ըստ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումների ԱՄՆ բնակչությունը 2060 թվականին կկազմի 417 միլիոն (2007 թվականի համեմատ 38%, 301.3 միլիոն)[18]։ Սակայն, ըստ Միավորված Ազգերի կանխատեսման՝ ԱՄՆ բնակչությունը 2050 թվականին կկազմի 402 միլիոն (2007 թվականի համեմատ 32%)[19]։ Պաշտոնական մարդահամարներից մեկի տվյալներով 2010 թվականին ծնունդների 54.4%-ը ոչ սպանական ծագմամբ սպիտակներից են։ Այս տվյալները նախորդ տարվա համեմատությամբ (54.06%) աճել են 0.34%[20]։

Պատմական բնակչություն
(Աղբյուրներ՝ Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրո[21][22][23])
Մարդահամար Բնակչություն
1790 3,929,214
1800 5,236,631 33.3%
1810 7,239,881 38.3%
1820 9,638,453 33.1%
1830 12,866,020 33.5%
1840 17,069,453 32.7%
1850 23,191,876 35.9%
1860 31,443,321 35.6%
1870 38,558,371 22.6%
1880 49,371,340 28.0%
1890 62,979,766 27.6%
1900 76,212,168 21.0%
1910 92,228,531 21.0%
1920 106,021,568 15.0%
1930 123,202,660 16.2%
1940 132,165,129 7.3%
1950 151,325,798 14.5%
1960 179,323,175 18.5%
1970 203,211,926 13.3%
1980 226,545,805 11.5%
1990 248,709,873 9.8%
2000 281,421,906 13.2%
2010 308,745,538 9.7%
2016 324,227,000 5.0%
Մանհեթն, մոտ 1900

1900 թվականին ԱՄՆ բնակչությունը 76 միլիոն էր, որից 66.8 միլիոնը կամ 88%-ը սպիտակամորթներ[24], իսկ 8.8 միլիոնը աֆրոամերիկացիներ, որոնց 90%-ը հարավային նահանգներում[25], և մոտավորապես 500,000 լատինոամերիկացիներ[26]։

Ներգաղթի և քաղաքացիության մասին 1965 թվականի ակտի արդյունքում[27] առաջին սենդի ներգաղթյալների քանակը ԱՄՆ-ում աճել է[28], 1970 թվականի 9.6 միլիոն բնակչությունից 2007 թվականին հասնելով 38 միլիոնի[29]։ 1990-ականներին տարեկան ԱՄՆ օրինական ներգաղթում էր շուրջ մեկ միլիոն մարդ, մինչդեռ 1950-ականներին տարեկան ներգաղթը կազում էր 250,000 մարդ[30]։ 2009 թվականին ներգաղթյալների 37%-ը Ասիայից էր, 42%-ը՝ Հյուսիսային Ամերիկայից իսկ 11%-ը՝ Աֆրիկայից[31]։

1900 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները կազմում էին 10 խոշորագույն քաղաքների բնակչության 97%-ը[32]։ 2006 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները երկրի 50 խոորագույն քաղաքներից 35-ում փոքրամասնություն են կազմել[33]։ Մարդահամարի բյուրոյի տվյալներով 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի հուլսը ԱՄՆ-ում ծնված երեխաների 50.4%-ը փոքրամասնությունների մաս են կազմում[34] (1990 թվականին՝ 37%)[35]։

2010 թվականին նահանգներից պտղաբերության ամենացածր մակարդակն ունի Ռոդ Այլենդը (1.63), իսկ ամենաբարձրը՝ Յուտան (2.45)[36]։ Սա կապ ունի նահանգների բնակչությունների հետ․ Ռոդ Այլենդի միջին տարիքը 39.2 է (9-րդը ԱՄՆ-ում), մինչդեռ Յուտան՝ ամենափոքրը ԱՄՆ-ում՝ 29.0[37]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population Clock». United States Census Bureau. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  2. «United Nations - Population Division». un.org.
  3. «Table 13. State Population - Rank, Percent Change, and Population Density» (Excel). U.S. Census Bureau. 2008. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. «Annual Estimates of the Resident Population for Incorporated Places over 110,000, Ranked by July 1, 2009 Population: April 1, 2000 to July 1, 2009 (SUB-EST2009-01)». U.S. Census Bureau. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  5. «Mean Center of Population for the United States: 1790 to 2000» (PDF). U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. National Vital Statistics Reports. Births: Preliminary Data for 2015
  7. «National Vital Statistics Reports. Births: Final Data for 2015» (PDF). Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Fécondité, France hors Mayotte». INSEE. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Vital Statistics: Population and Health Reference Tables (February 2014 Update): Annual Time Series Data». ONS. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  10. 10,0 10,1 «CIA - The World Factbook -- Field Listing - Population growth rate». CIA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  11. «CIA - The World Factbook -- Rank Order - Total fertility rate». CIA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  12. «CIA - The World Factbook -- Rank Order - Net migration rate». CIA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  13. 13,0 13,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  14. «Statistical Abstract of the United States» (PDF). United States Census Bureau.
  15. «U.S. population hits 300 million mark». MSNBC. Associated Press. 2006 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. Morello, Carol and Mellnik, Ted. "Census: Minority Babies Are Now Majority in United States." Washington Post. May 17, 2012. Accessed 2012-05-17.
  17. «U.S. Population Projections: 2005-2050 - Pew Hispanic Center». Pewhispanic.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. «International Database (IDB)». U.S. Census Bureau. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  19. «World Population Prospects: The 2006 Revision, Highlights, Working Paper No. ESA/P/WP.202; Table A.2» (PDF). United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2007). Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  20. http://www.cdc.gov/nchs/data/nvsr/nvsr61/nvsr61_01.pdf
  21. 2-11-Z-COLONIAL & PRE-FEDERAL.pdf. (PDF) . Retrieved on 2013-06-16.
  22. Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». www.census.gov. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  23. Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990.... U.S. Census Bureau. Retrieved 2013-05-28.
  24. "Demographics Trends in the 20th Century Արխիվացված 2012-01-20 Wayback Machine". U.S. Census Bureau.
  25. "We the Americans: Blacks". Census.gov.
  26. "Latinos and the Changing Face of America - Population Reference Bureau Արխիվացված 2012-05-19 Wayback Machine"
  27. "Not Just Black and White: Historical and Contemporary Perspectives on Immigration, Race, and Ethnicity in the United States". Nancy Foner, George M. Fredrickson (2005). p.120. ISBN 0-87154-270-6
  28. "Immigrants in the United States and the Current Economic Crisis", Demetrios G. Papademetriou and Aaron Terrazas, Migration Policy Institute, April 2009.
  29. "Immigration Worldwide: Policies, Practices, and Trends". Uma A. Segal, Doreen Elliott, Nazneen S. Mayadas (2010). Oxford University Press US. p. 32. ISBN 0-19-538813-5
  30. Borjas, George J (2003). «Welfare reform, labor supply, and health insurance in the immigrant population». Journal of Health Economics. 22 (6): 933–958. doi:10.1016/j.jhealeco.2003.05.002. ISSN 0167-6296.
  31. "CBO: 748,000 Foreign Nationals Granted U.S. Permanent Residency Status in 2009 Because They Had Immediate Family Legally Living in America Արխիվացված 2011-01-14 Wayback Machine". CNSnews.com. January 11, 2011
  32. ""The First Measured Century: An Illustrated Guide to Trends in America, 1900–2000"". Public Broadcasting Service (PBS).
  33. "Changing Face of Western Cities". The Washington Post. August 21, 2006.
  34. Exner, Rich (2012 թ․ հուլիսի 3). «Americans under age 1 now mostly minorities, but not in Ohio: Statistical Snapshot». The Plain Dealer. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  35. "Non-white births outnumber white births for the first time in US Արխիվացված 2017-01-08 Wayback Machine". The Daily Telegraph. May 17, 2012.
  36. ["http://www.cdc.gov/nchs/data/nvsr/nvsr61/nvsr61_01.pdf" "Births: Final Data for 2010"]
  37. ["http://factfinder2.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?pid=ACS_10_3YR_GCT0101.US01PR&prodType=table" "American FactFinder: Median age by state"]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի ժողովրդագրություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 285