ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժեր
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի տարբերանշան
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմա-օդային ուժեր
Զորքերի տեսակԱՄՆ ռազմաօդային ուժեր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ենթարկոում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտ
Մտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժեր
Թվակազմ

106 000 մարդ[1]՝

  • 14000 սպա[1]
  • 92000 շարքային և սերժանտական կազմ[1]
.
ՏեղաբաշխումՊենտագոն
Ստեղծվեց1947
ՃակատամարտերԿորեական պատերազմ, Վիետնամի պատերազմ, 1983 Invasion of Grenada?, Իրաք-քուվեյթյան պատերազմ, ՆԱՏՕ-ն և հակամարտությունը Հարավսլավիայում, Operation Enduring Freedom?, Աֆղանական պատերազմ և Իրաքյան պատերազմ
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-լեյտենանտ Սքոթ Ռայս (L. Scott Rice)
Կայքang.af.mil(անգլ.)

ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժեր (անգլ.՝ US Air National Guard, ANG), ԱՄՆ-ի Օդային գվարդիա (անգլ.՝ US Air Guard), ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերի տեսակ, բաղկացուցիչ մաս։ Իրենից ներկայացնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստազորի մարտունակ զորամասեր և ստորաբաժանումներ։

Կազմավորման, ֆինանսավորման և համալրման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը կազմավորվում են նույն սկզբունքով, ինչ ԱՄՆ Ազգային գվարդիան, և առկա են բոլոր նահանգներում։ Ռազմաօդային ուժերի բոլոր կազմավորումները ենթարկվում են ԱՄՆ-ի նախագահին և նահանգապետերին։ Նահանգի տարածքում մարտական պատրաստության, զորամասերի համալրման, կամավորների հավաքագրման, ծառայության մեջ առաջխաղացման և այլ վարչական հարցերով ռազմաօդային ուժերի ավիացիոն զորամասերի ղեկավարմամբ զբաղվում է գեներալ-համհարզը, որը համարվում է շտաբի պետ նահանգապետին կից[1]։

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի թվաքանակը յուրաքանչյուր նահանգի համար սահմանվում է դաշնային և տեղական օրենսդրությամբ։ Ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ-ի դաշնային բյուջեի հաշվին (90%) և նահանգների միջոցների հաշվին (10 %)։

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի համալրումն իրականացվում է կամավոր, տարածքային սկզբունքի հիման վրա։ Ընդ որում համալրումն իրականացվում է այն քաղաքացիների հաշվին, ովքեր զինվորական ծառայություն են անցել և ունեն անհրաժեշտ պատրաստվածություն։ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի սպայական կազմը համալրվում է կանոնավոր ռազմաօդային ուժերի սպաներով, արտազորային պատրաստության դասընթացների շրջանավարտների պահեստազորի սպաներով, ինչպես նաև անձանցով, ովքեր ավարտել են սպայական թեկնածուական դպրոցներ։

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը ձևականորեն նախատեսված են ԱՄՆ-ի տարածքի պաշտպանության համար։ Փաստացիորեն Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերը մասնակցում են ռազմագործողություններում ԱՄՆ-ի տարածքից դուրս, քանի որ համալրված են նույն տեխնիկայով և ուսուցումն անցնում է նույն ծրագրերով, ինչ ԱՄՆ-ի կանոնավոր ռազմաօդային ուժերը։

Մարտական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի կազմավորումները ազգային տարածքի սահմաններում գլխավոր դեր են կատարում օդային տարածքների պարեկության, առանձնակի կարևոր նշանակություն ունեցող վարչական և տնտեսական օբյեկտների օդից պաշտպանության և այլ խնդիրների լուծման գործում։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմի ընդհանուր թվաքանակը կազմում է ավելի քան 106 000 զինծառայող, մոտ 14 000 սպա և ավելի քան 92 000 շարքային և սերժանտական կազմ։ Կանանց և տղամարդկանց բաժինը.

  • սպաների թվում կազմում է համապատասխանաբար 83,5 % և 16,5 %,
  • շարքային և սերժանտական կազմի թվում՝ 81,7 % и 18,3 %։

Ռասայական և էթնիկական կազմ.

  • սպաների թվում՝ սպիտակամորթներ - 86 %, աֆրոամերիկացիներ - 4,8 %, իսպանախոսներ - 3,7 %, ասիացիներ - 3,1 %, այլք - 2,4 %։
  • շարքային և սերժանտական կազմի թվում՝ սպիտակամորթներ-78,3 %, աֆրոամերիկացիներ - 8,9 %, իսպանախոսներ - 6,1 %, ասիացիներ - 4 %, այլք - 2,7 %։

Տեխնիկա և սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիայի զորամասերի և ստորաբաժանումների սպառազինության մեջ առկա են ինքնաթիռների բոլոր տեսակներ, բացառությամբ ռազմավարական ռմբակոծիչների, և ուղղաթիռ։ Ընդհանուր քանակը՝

  • կործանիչներ և գրոհիչ ինքնաթիռներ – մոտ 600, որոնցից՝
    • 100 F-15A, В, С և D,
    • 400 F-16,
    • մոտ 100 А/ОА-10
  • հետախուզության, կառավարման և ռադիոէլեկտրոնային պայքարի 28 ինքնաթիռ,
  • 258 տրանսպորտային ինքնաթիռ
  • 235 տրանսպորտալիցքավորիչ ինքնաթիռ։

Ինքնաթիռային պարկի ընդհանուր քանակը կազմում է մոտ 1300 ինքնաթիռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Д. Шляхтов (27.10.2009). «ВВС Национальной Гвардии США». Зарубежное военное обозрение, журнал, № 9, 2009, стр. 44 - 50 (Русский). МО РФ. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժեր» հոդվածին։