Ա. Ի. Ալեքսեևի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Ի. Ալեքսեևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն400 մետր
Անվանվել էԱլեքսանդր Ալեքսեև
Փոստային ինդեքս346356

Խորհրդային Միության հերոս Ա. Ի. Ալեքսեևի փողոց (ռուս.՝ Улица Героя Советского Союза А. И. Алексеева), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Գոռնյացկի միկրոշրջանում։ Անվանվել է խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Իվանովիչ Ալեքսեևի (1922-1943) պատվին։ Սկիզբ է առնում Ավտոմոբիլիստների փողոցից և ավարտվում Բրատսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունն ընդամենը 400 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Խորհրդային Միության հերոս Ա. Ի. Ալեքսեևի փողոցը սկսվում է Ավտոմոբիլիստների փողոցից և ավարտվում Բրատսկայա փողոցի հետ հատումով։ Կարճ փողոց է. նրա երկարությունն ընդամենը 400 մետր է։ Փողոցում կա համարակալված 4 շինություն փողոցի աջ կողմում (զույգ համարներ)։

Խորհրդային Միության հերոս Ա. Ի. Ալեքսեևի փողոցի փոստային դասիչն է՝ 346356։

Փողոցն անվանվել է խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, լեյտենանտ Ալեքսանդր Իվանովիչ Ալեքսեևի (1922-1943) պատվին։ 1943 թվականի հոկտեմբերի 13-ին Ա. Ի. Ալեքսեևի վաշտը աչքի է ընկել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ մարտերում։ Լեյտենանտ Ալեքսեևը թշնամու հակագրոհը հետ մղելիս հերոսի մահով զոհվել է 1943 թվականի հոկտեմբերի 14-ին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի հունվարի 10-ի հրամանագրով նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Алексеев Александр Иванович, Герой Советского Союза (1922 – 1943)». {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]