Zwack

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Zwack
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1840
ՀիմնադիրJózsef Zwack?
ՎայրԲուդապեշտ, Հունգարիա
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Կայքzwackunicum.hu

Zwack, հունգարական ընկերություն, որն զբաղվում է լիկյորների և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Արտադրում է Ունիկում բիթեր, որն ունի 40% թնդություն և ստացվում է ավելի քան 40 խոտաբույսերից: Ունիկումը Հունգարիայի ազգային խմիչքներից մեկն է:

Ընկերության պատմությունն սկսվում է 1790 թվականից, երբ բժիշկ Յոզեֆ Ցվակն ստեղծել է Ունիկում բալզամը: 1993 թվականին ընկերությունը գրանցվել է Բուդապեշտի ֆոնդային բորսայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1840 թվականին Յոզեֆ Մաքս Ցվակը Պեշտում հիմնադրել է օղու գործարան J. Zwack & Co ապրանքանիշի ներքո: Այդ գործարանը դարձել է լիկյորի առաջին արտադրողը Հունգարիայում[1]: Ընկերության գործերը հաջող են ընթացել հիմնականում արտադրանքի արտահանման շնորհիվ: Արտադրության աճի շնորհիվ գործարանը տեղափոխվել է նոր վայր՝ Բուդապեշտի (Ֆերնցվարոր) 9-րդ թաղամաս, որտեղ այն գործում է մինչ այսօր: 1900-ականների սկզբին այն Կենտրոնական Եվրոպայի խմիչքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն էր, որն արտադրում և արտահանում էր ավելի քան 200 տեսակի լիկյոր և ալկոհոլային խմիչքներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Zwack գործարանն ավերվել է: 1948 թվականին վերականգնվելուց հետո այն ազգայնացվել է կոմունիստական ​​իշխանությունների կողմից: Ցվակի ընտանիքը փախել է Իտալիա: 1989 թվականին Պիտեր Ցվակը (1927-2012) Underberg խմբի աջակցությամբ կարողացել է գնել գործարանը: 2008 թվականին Պիտեր Ցվակն ընկերության ղեկավարությանը հանձնել է իր երեխաներին՝ Շանդորին և Իզաբելլային: Ներկայում Zwak ընտանիքին և Underberg ընկերությանը պատկանում է ձեռնարկության 50%-ը:

Ունիկում հայտնի բալզամից բացի Zwack-ը նաև արտադրում է շատ այլ թունդ ալկոհոլային խմիչքներ: Այլ ապրանքատեսակների շարքում են՝

  • Vilmos
  • St. Hubertus
  • Fütyülős
  • Zwack Pálinkák
  • Kalinka Vodka
  • Puszta Barack

Ընկերությունն արտադրում է նաև Տոկայի գինիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Zwack Unicum History»։ Unicum.hu։ Վերցված է 3 November 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ingrid Haslinger. Kunde — Kaiser. Die Geschichte der ehemaligen k. u. k. Hoflieferanten. Schroll, Wien (1996). ISBN 3-85202-129-4.