Zoom (հեռավար հաղորդակցություն)
Zoom | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային ընկերություն և communication software? |
Հիմնադրված է | ապրիլի 21, 2011 |
Հիմնադիր | Էրիկ Յուան |
Վայր | Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Էրիկ Յուան |
Արդյունաբերություն | video conference? |
Հասույթ | ▲4,39 մլրդ $ (2022)[1] |
Աշխատողների թիվ | 2000 մարդ (2019) |
Կայք | zoom.us(անգլ.) |
Բորսա | |
![]() |
Zoom Video Communications, հեռավար հաղորդակցություն առաջարկող ծառայություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում։ Ծառայության միջոցով հնարավոր է իրականացնել տեսակոնֆերանսներ, առցանց հանդիպումներ և բջջային հեռախոսի միջոցով տեսազանգեր[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Zoom ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին՝ «Cisco Systems» բազմազգ ընկերության առաջավոր ինժեների կողմից։ 2013 թվականի հունվարին ընկերությունն առաջարկել է իր ծառայությունը և արդեն մայիսին իր օգտատերերի թիվը հասավ մոտ մեկ միլիոնի[3]։ Թողարկման առաջին տարվա ընթացքում ընկերությունը համագոծակցել է B2B իրավաբանական անձանց հետ։

2013 թվականի դեկտեմբերին Zoom ընկերությունը հայտարարել է, որ ինտեգրվում է Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված գրացուցակային ծառայության մեջ։
2014 թվականի մարտին Zoom-ը ավելացրեց առցանց հավաքներին մասնակիցների հնարարվորությունը՝ «Voxbone» ընկերության հետ համագործակցելով հնարավոր դարձավ անվճար զանգահարել բջջային հեռախոսով։ Նույն թվականի վերջին թողարկվեց 3.5 տարբերակը, որը հասանելի դարձավ iOS բջջային օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար[4][5]։
2014 թվականի հունիսին Zoom-ի օգտատերերի քանակը հասել էր 10 միլիոնի։ 2015 թվականի փետրվար ամսվա դրությամբ Zoom Video Communication հիմնական արտադրանքի՝ Zoom Meetings-ի (հավաքներ) օգտատերերի քանակը հասավ 40 միլիոնի, որի մեջ մտնում էր 65․000 կազմակերպություն, որոնք ընդհանուր ժողովների ընթացքում գերազանցել են 1 միլիարդ րոպեն։
Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապես Zoom ծրագրով հնարավոր է եղել կոնֆերանս անցկացնել՝ 15 հոգու մասնակցությամբ[6]։ 2013 թվականի հունվարի 25-ին, հնարավոր է եղել մասնակիցների թիվը տեսազանի միջոցով դարձնել 25 հոգի։ Ծրագրի 2.5 վարկածը հնարավոր է դարձրել մեկ կոնֆերանսի ընթացքում տեսազանգով ընդգրկել մինչև 100 մասնակից։ Այդ օրվանից ընկերությունն իր հավելվածի հնարավորությունն ընդլայնել է՝ ներառելով մինչև 500 մասնակից։ Zoom ծրագիրն իրականացնում է հաճախորդների գաղտնագրում՝ օգտագործելով 256 բիթանոց ալգորիթմը Advanced Encryption Standard (AES 256) բովանդակության ներկայացման համար[7][8]։ 2015 թվականի հոկտեմբերի դրությամբ տեսազանգով մասնակիցների ստորին շեմը 25-ից հասցվել է մինչև 100-ի[9][10]։ 2015 թվականից մինչև 2016 թվականի կեսերը Zoom Video Communications-ը համագործակցել է Skype-ի հետ և ինտեգրվել է Slack-ին[11][12]։
Նախկին հետազոտող Ուոլթ Մոսբերգը մտահոգված էր, որ Zoom կարող է որակապես տուժել, եթե մասնակիցների թիվը մեծանա։ Մոսբերգի խոսքով, «հնարավոր է, որ եթե դրանք օգտագործեին միլիոնավոր մարդիկ, դրանից կտուժի արագությունն ու որակը»[13]։ The Wall Street Journal-ն իր հրապարակման մեջ նշել է, որ «Zoom-ը Skype-ի կամ Google Hangouts-ի հաճելի այլընտրանքն է[14]։ Այդ ընթացքում՝ թողարկումից առաջ Ռամոն Ռեյը հնարավորություն է ունեցել կիրառել Zoom։
2013 թվականի ապրիլի 2-ին, Zoom-ի գործարկումից 2 ամիս անց Ջուդի Շնայդերն ու Պոլ Դոերթին Zoom դիտարկել են որպես ընկերության ղեկավարի «տեխնիկական առաջնահերթություն»։ Արդյունքներն ամփոփելիս նրանց առաջին խոսքը եղել է «սեր առաջին բայթից»։ «Առաջին հանդիպումն անցել է առանց խնդիրների», — ասել են հեղինակները։ «Բոլորը հավաքվել են ժամանակին, համարյա ոչ ոքի չենք սպասել»[15]։Այդ ժամանակ չեն եղել այլընտրանքային հեռախոսահամարներ, որոնք նշվեին կայքում։ 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Zoom -ը ներդրել է հաղորդակցման 2.5 տարբերակը[16]։ 2013 թվականի սեպտեմբերին, երբ տեսակոնֆերանս Zoom-ը թողարկվել է, վեց ամսվա ընթացքում Էմիլի Ռիդը մանրամասն գրել է ծրագրի մասին, նշելով, որ այն «իդեալական է, եթե դուք ցանկանում եք ձայնագրել Ձեր հավաքը, կամ կիսվել բջջայինի Ձեր էկրանով», սակայն մեկը մեկի հետ զանգահարելու ժամանակ ժամանակային սահմանափակում չկա, խնդիրն այն է, որ խմբային զանգերի դեպքում ժամանակը սահմանվում է 40 րոպե [17]։ Ծրագիրն արդյունավետ է նաև այն անձանց համար, որոնք չունեն Skype կամ Google+։
2013 թվականի հոկտեմբերի 3-ին Geek Magazine հրապարակել է այլընտրանքային FaceTime-ը՝ Android-ի համար, որում ներառված է եղել Zoom ծառայությունը, ասվել է, որ „չնայած Zoom-ը ստեղծվել է պրոֆեսիոնալ կոնֆերանսի համար, այն իրականում շատ հեշտ է կիրառել անձնական նպատակների համար“[18]։ SheKnows կանացի ժամանցային վեբ կայքը նշել է, որ „Zoom-ն օգնում է երիտասարդ ձեռնարկություններին՝ հասնելու այն շփման մակարդակին, որը սովորաբար հատուկ է խոշոր ընկերություններին“[19]։
Նիտին Պրադխան InformationWeek-ի համար հոդված է գրել, որում ասել է, որ „մեկ տարի օգտագործելուց հետո այն դարձել է կարևոր իրադարձություններ քննարկելու իմ շփման հարթակը՝ հեռախոսից և էլեկտրոնային փոստից առավել“[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ Maldow, David S., Esq. (2013-01-27)։ «Zoom's Full Featured UME Videoconferencing Platform Exceeds Expectations»։ Telepresence Options։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-08-ին։ Վերցված է 2020-03-20
- ↑ Pleasant, Robbie (2013-05-23)։ «Zoom Video Communications Reaches 1 Million Participants»։ TMCnet
- ↑ «Zoom Selects Voxbone to Connect Conferencing Services to PTSN» (Press release)։ Reuters։ մարտի 17, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-13-ին։ Վերցված է փետրվարի 13, 2015
- ↑ Nguyen, Hubert (2014-12-29)։ «Zoom 3.5 Video Conferencing Adds Mobile Sharing»։ Ubergizmo։ Վերցված է 2015-02-13
- ↑ Mossberg, Walter S. (2012-08-21)։ «A Chance To Call 15 Friends To Video Chat In High Def»։ Wall Street Journal
- ↑ Chao, Jude (2013-06-18)։ «Zoom Aims to Disrupt Video Conferencing Market»։ Enterprise Networking Planet
- ↑ «Video Conferencing, Web Conferencing, Webinars, Screen Sharing»։ Zoom Video (անգլերեն)։ Վերցված է 2017-11-29
- ↑ Burt, Jeffrey (2015-10-02)։ «Zoom Doubles Capacity of Video Conferencing Service to 50»։ eWeek։ Վերցված է 2015-11-19(չաշխատող հղում)
- ↑ «Video Conferencing, Web Conferencing, Webinars, Screen Sharing»։ Zoom Video (անգլերեն)։ Վերցված է 2017-11-29
- ↑ «Announcement: Zoom Slack Integration»։ Zoom Blog։ 2015-08-13։ Վերցված է 2016-06-08
- ↑ «Zoom Announces Native Skype for Business Interoperability»։ www.msn.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-21-ին։ Վերցված է 2016-06-08
- ↑ «All Things HD—A Chance to Call 15 Friends to Video Chat in High Def»
- ↑ «Wall Street Journal (Video)—Mossberg Reviews Group Video Chat Service Zoom.us»
- ↑ Schriener, Judy (2013-04-02)։ «Review: Zoom—A New Online Video Conferencing Service»։ Construction Executive։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին։ Վերցված է 2020-03-28
- ↑ «Windows Changelog (Zoom Cloud Meetings)»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-05-ին։ Վերցված է 2020-03-28
- ↑ «Video Calls & Video Conferencing: Have you Tried Zoom.us?»
- ↑ Holly, Russel (2013-10-03)։ «The 5 Best Alternatives to FaceTime for Android»։ Geek Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-05-ին։ Վերցված է 2020-03-28
- ↑ Fetzer, Mary (2013-07-29)։ «10 Apps Entrepreneurs Must Have»։ SheKnows
- ↑ Pradhan, Nitin (2014-01-23)։ «Better Videoconferencing In The Cloud»։ InformationWeek
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Google Finance
- Yahoo! финансов
- Bloomberg
- Reuters(չաշխատող հղում)
- SEC подачи
|