Jump to content

Ziferblat (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ziferblat
Հիմնական տվյալներ
Երկիր Ուկրաինա
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն2015
 Ziferblat Վիքիպահեստում

Ziferblat (ուկրաիներեն՝ Циферблат), ուկրաինական երաժշտական խումբ, որի կազմում են վոկալիստ Դանիիլ Լեշչինսկին, կիթառահար Վալենտին Լեշչինսկին և թմբկահար Ֆեդոր Խոդակովը[1]։ Խումբը ներկայացնելու է Ուկրաինան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում «Bird of Pray» երգով։

Խումբը հիմնադրվել է 2015 թվականին։ Նրանց առաջին մինի ալբոմը՝ «Kinoseans»-ը, թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերին։ 2019 թվականին խումբը թողարկել լ «At Night» սինգլը և մասնակցեց «X-Factor» հեռուստաշոուին, որտեղ նրանք կատարել են վերոհիշյալ սինգլը։

2022 թվականին Ziferblat-ը ներկայացրել է «Earth» երգի տեսահոլովակը։ Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ խումբը ընդգրկվել է «Վիդբիր 2023»-ի ցուցակում՝ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի ուկրաինական ազգային ընտրության համար: Նոյեմբերին նրանք թողարկել են «Для чого ти прийшла» սինգլը, որը երկրորդն է առաջիկա «Transformation» ալբոմից։ 2023 թվականի փետրվարին նրանք թողարկել են ալբոմի երրորդ և վերջին սինգլը՝ «Disco-Funco Therapy»։ Ալբոմն ինքնին թողարկվել է 2023 թվականի ապրիլի 7-ին, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 22-ին կայացած մենահամերգում։ Ալբոմը բաղկացած է 13 երգից, որոնց մեծ մասը գրվել է 2019-ից 2020 թվականներին[2]։ Նույն թվականի սեպտեմբերին Tsiferblat-ը ստացել է Muzvar Awards-ը «Լավագույն նոր անուններ այլընտրանքային երաժշտություն» անվանակարգում։

2024 թվականին խումբը հասել է «Վիդբիր 2024»-ի եզրափակիչ՝ «Եվրատեսիլ 2024»-ի Ուկրաինայի ազգային ընտրության «Place I Call Home» երգով[3]։ Խումբը ընդհանուր զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ ժյուրիից ստանալով 11 միավոր, հանդիսատեսից՝ 8 միավոր։

2025 թվականի փետրվարի 8-ին խումբը հաղթել է, Ուկրաինայի Եվրատեսիլ 2025 երգի մրցույթի ազգային ընտրությունը, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում և կներկայացնի Ուկրաինան «Bird of Pray» երգով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Українский Рок Гурт Циферблат». SkyRock. 2023 թ․ օգոստոսի 8.
  2. «Цифеблат: інтерв'ю з фронтменом київського гурту Даніїлом Лещинським — Cуспільне Культура».
  3. «Суспільне провело жеребкування та презентувало пісні фіналістів Нацвідбору на Євробачення-2024». Suspilne.
  4. «Ukraine sending Ziferblat to 2025 Eurovision Song Contest». The Kyiv Independent.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ziferblat (խումբ)» հոդվածին։