Զաստավա Մ70 (ինքնաձիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Zastava M70ից)
Զաստավա Մ70
Տեսակհրազենային մոդել
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր ՀՍՖՀ,  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծառայության ընդունման տարի1970
ՊատերազմներԻրաք-քուվեյթյան պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Աֆղանական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրանա-իրաքյան պատերազմ, Կոսովոյի պատերազմ և Քաղաքացիական պատերազմ Լիբիայում
ԱրտադրողЗастава Оружие
Փամփուշտի տեսակ7,62×39 մմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զաստավա Մ70 (այլ կիրառումներ)

Zastava M70 (Զաստավա Մ70), հարավսլավական ինքնաձիգ («Застава Оружие» ընկերության արտադրություն), որ թողարկվում է 1970 թվականից, խորհրդային Կալաշնիկովի ինքնաձիգների ԱԿ և ԱԿՄ տիպերի արտոնագրված տարբերակ[1]։ «Զաստավան» դարձել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի հիմնական ինքնաձիգը 1970 թվականից և ներկայում ընդգրկված է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների սպառազինության մեջ։ Հասանելի է ինչպես առանձին կրակոցով, այնպես էլ անընդհատ կրակահերթով հրաձգություն։ Միացյալ Նահանգներում վաճառվում է սպորտային տարբերակը միայն առանձին կրակոցներ վարելու ռեժիմով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալաշնիկովի ինքնաձիգի կլոնի մշակումն սկսվել է 1959 թվականին։ «Զաստավայում» արտադրված և ռազմադաշտային փորձարկման ուղարկված առաջին օրինակները պիտակվել են որպես М64 և М59. դրանք ունեցել են ֆրեզով մշակված փողատուփեր, ակոսավոր փողեր, ֆիրմային ատրճանակային բռնակներ, հրացանային նռնակներով կրակ վարելու հարմարանք և ԱԿ-ի այլ տարրեր, ինչպես նաև վերալիցքավորման բռնակ, որ եղել է աջ կողմից։ Չնայած նրան, որ փորձարկումներն անցել են հաջող, Հարավսլավիայի ռազմական ղեկավարությունն ինքնաձիգը չի ընդունել սպառազինության մեջ[2]։

Zastava M64 ինքնաձիգի տարբերակներ

1970 թվականին, սակայն, սկսվել է AP M70 (սերբախորվաթ․՝ Automatska Puška Model 1970 / Աուտոմատսկա Պուշկա Մոդել 1970) և M70A տիպի ինքնաձիգների զանգվածային արտադրություն։ M70A-ի տարբերությունը եղել է ծալովի կոթի առկայությունը[3]։ Ինքնաձիգը կոչվել է Zastava M70 և դարձել Հարավսլավիայի ժողովրդական բանակի գլխավոր հրաձգային զենքը[4]։ Տեղի է ունեցել որոշակի պարզեցում փակաղակների ու փողերի արտադրության պլանում (մասնավորապես անցում է կատարվել դրոշմոցմանը և փողը փողատուփին միացնելուն)[3]։

Վերջին տարբերակները կոչվել են M70 B (ֆիքսված կոթով) և M70 AB (ծալովի կոթով)[3]։ Դրանք մեծ քանակով չեն արտադրվել և եղել են բավական թանկարժեք։ Ֆրեզով մշակված փողատուփը փոխարինվել է դրոշմոցած տուփով, որը պատրաստվել է 0,9 մմ հաստությամբ պողպատե թերթերից։ Փողային արգելակը փոխարինել է նախորդ նմուշների կրակմարիչին։ Այդպես ստեղծվել ենM70 B1 (ֆիքսված կոթով) և M70 AB1 (ծալովի կոթով) տարբերակները[3]։ Սակայն զանգվածային արտադրության պլանում դրանք զիջել են M70 B2 (ֆիքսված կոթով) և M70 AB2 (ծալովի կոթով) տարբերակներին. փողատուփը պատրաստվել է ավելի հաստ (1,5 մմ) պողպատե թերթերից, իսկ ինքնաձիգին ավելացվել է նշանոց հրացանային նռնակներով կրակելու համար անցումային փողանցքի վրա[3]։ Երկու վերջին տարբերակներն էլ դարձել են առավել տարածված Հարավսլավիայում. դրանք օգտագործվել են ինչպես Հարավսլավիայի ժողովրդական բանակում[3], այնպես էլ Հարավսլավական պատերազմին մասնակցող տարբեր ռազմականացված խմբավորումների կողմից։ Մասամբ դետալները մատակարարվել են նաև ԱՄՆ։

Zastava M70-ի բոլոր տարբերակներն ունեցել են նաև հրացանային նռնակներով կրակելու հնարավորություն, երկարացված փայտե փողակալ առեցման համար երեք անցքերով, մեխանիկական նշանոցներ և խավարում ավելի դիպուկ կրակոցի համար լուսավորման հնարավորությամբ, նռնակներ կրակելու ժամանակ փողատուփը տեղում պահող զարկան և չքրոմապատված փող։ Կրակը փոխանցող համարանքն ունեցել է J («jedinačna / jединачна») ռեժիմ առանձին կրակոցների համար և R («rafalna / рафална») ռեժիմ անընդհատ կրակահերթի համար։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Zastava M70 նռնականետային նշանոց

Կալաշնիկովի ինքնաձիգից Zastava M70-ի հիմնական տարբերություններն են փողակալի վրա եղած երեք անցքերը, ավելի բաց գույնի փայտե դետալներն ու պիտույքների տուփի ռետինե կափարիչը M70 B ֆիքսված կոթով տարբերակներում։ M70 ունի նաև ավանդական նշանոց նռնականետային կրակահերթի համար։ Կրակոցի համար օգտագործվել են հրացանային նռնակներ, որ տեղադրվել են 22 մմ տրամաչափով փողի վրա։ Փողատուփի հաստությունը 1,5 մմ է, ի տարբերություն ԱԿՄ-ի մմ-ի, ինչը տուփը դարձրել է ավելի կոշտ։ Անցումային փողանցքը նման է ՌՊԿ-ի փողանցքին։ Փողը քրոմապատ չէ, ինչը մեծացնում է կրակոցի դիպուկությունը, սակայն այն դարձնում է ավելի անկայուն կոռոզիայի նկատմամբ (նման տեխնոլոգիան հատուկ է նաև Zastava M59/66 հրացաններին)։ Ի տարբերություն ԱԿ մյուս տարբերակների, փողատուփի վրա ձախից կա կոճակ, որը պետք է սեղմել, որպեսզի գործի դրվի վերադարձնող զսպանակը և շարժվի ֆիլտրը։ Այդ մեխանիզմը հավանաբար ներդրվել է ինքնաձիգի հուսալիության բարձրացման նպատակով, որովհետև դրանից կրակել են նաև նռնակներ։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Zastava M70 AB 3
  • M70 – ֆրեզով մշակած փողատուփ, ֆիքսված կոթ
  • M70 A – ֆրեզով մշակած փողատուփ, ծալովի կոթ
  • M70 A1 – ֆրեզով մշակած փողատուփ, ծալովի կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
  • M70 В – ֆրեզով մշակած փողատուփ, փոքր-ինչ փոխված ձևով ֆիքսված կոթ, ներմուծվել են փողային կոմպենսատոր և ձգանի աշխատանքը դանդաղեցնող հարմարանք, որպիսիք տեղադրվել էին խորհրդային ԱԿՄ-ի վրա
  • M70 AВ – նույնն է, ինչ M70 В, բայց ծալովի կոթով
  • M70 B1 – դրոշմոցած փողատուփ 0,9-մմ պողպատե թերթից, ֆիքսված կոթ
  • M70 АB1 – դրոշմոցած փողատուփ 0,9-մմ պողպատե թերթից, ծալովի կոթ
  • M70 B1N – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
  • M70 АB1N – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
  • M70 B2 – դրոշմոցած փողատուփ 1,5-մմ պողպատե թերթից, ֆիքսված կոթ
  • M70 AB2 – դրոշմոցած փողատուփ 1,5-մմ պողպատե թերթից, ծալովի կոթ
  • M70 B2N – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
  • M70 AB2N – դրոշմոցած փողատուփ, ծալովի կոթ, հնարավոր է օպտիկական (այդ թվում նաև գիշերային) նշանոցի տեղադրում
  • M70 B3 – դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ, ենթափողային նռնականետ ԲԳՊ-40
  • M70 AB3 – դրոշմոցած փողատուփ, ծալովի կոթ, ենթափողային նռնականետ ԲԳՊ-40
  • M92 – կարաբին, M70AB2-ի կարճացված տարբերակ
  • PAP M70 – ինքնալիցքավորվող քաղաքացիական տարբերակ
  • Tabuk – երկար փող, դրոշմոցած փողատուփ, ֆիքսված կոթ (իրաքյան դիպուկահար հրացան)

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Автомат Zastava M70 Արխիվացված 2016-12-22 Wayback Machine (ռուս.)
  2. Nurkić, 2005, էջ 71
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Nurkić, 2005, էջ 72
  4. «History of Zastava Arms 1945–1970». Zastava Arms. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Afghan Police – AK-47 Type Rifle Class Live Fire Training
  6. «Zastava oružje najavila povratak na tržište Angole i Egipta» [Zastava Arms announces return to the market of Angola and Egypt]. eKapija (Bosnian). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Bosnia Herzegovina Land Forces military equipment, armament and vehicles Army». Armyrecognition.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  8. Berman, Eric G.; Lombard, Louisa N. (December 2008). The Central African Republic and Small Arms: A Regional Tinderbox (PDF). Small Arms Survey. էջեր 82, 94. ISBN 2-8288-0103-9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Army, MSG Rich Kem, U. S. (2013 թ․ փետրվարի 10). «English: Soldiers from the Minnesota Army National Guard train with members of the Croatian army in Croatia during Guardex 12». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին – via Wikimedia Commons.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «Kipar prodaje Maliju Zastavine kalašnjikove» [Cyprus selling Mali Zastava Kalashnikovs]. Kurir (Bosnian). 2013 թ․ փետրվարի 1. «Kiparsko Ministarstvo odbrane ponudilo je 2.364 automatskih pušaka koje je proizvela kragujevačka "Zastava", afričkim snagama koje pomažu vlastima u Maliju u borbi protiv islamskih ekstremista. ("The Cypriot Ministry of Defence has offered 2,364 automatic rifles produced by the Kragujevac-based "Zastava", to the African forces to help the authorities in Mali to fight Islamic extremists.")»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. somervilleafricajournalism (2012 թ․ հունիսի 1). «Congolese defectors from M23 says Rwanda trained them». AL JAZEERA. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  12. «Annual Report on the Transfers of Controlled Goods in 2008». Stockholm International Peace Research Institute. Belgrade. 2010 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. «Gunmen attack mall in Kenya». NBS News. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Kosovo 'imams held' in raids on Islamic State recruitment». BBC News. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. Small Arms Survey (2009). «Revealing Provenance: Weapons Tracing during and after Conflict» (PDF). Small Arms Survey 2009: Shadows of War. Cambridge University Press. էջեր 108, 110. ISBN 978-0-521-88041-1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. Jenzen-Jones, N.R.; McCollum, Ian (April 2017). Small Arms Survey (ed.). Web Trafficking: Analysing the Online Trade of Small Arms and Light Weapons in Libya (PDF). Working Paper No. 26. էջ 75. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Krott, Rob (October 2003). «Macedonia's Weaponry: A New Nation Re-Arms and Fights». Small Arms Review. Vol. 7, no. 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  18. Drazen. «Croatia delivers donated infantry weapons to Mali – Ministry of Defence of the Republic of Croatia». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  19. Army Recognition (2011 թ․ հունվարի 13). «Montenegro Ranks and combat uniforms Montenegro Army». armyrecognition.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  20. «Palestinian security men, Hamas gunmen killed in West Bank clashes». Xinhua. 2009 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. Small Arms Survey (2015). «Waning Cohesion: The Rise and Fall of the FDLR–FOCA» (PDF). Small Arms Survey 2015: weapons and the world (PDF). Cambridge University Press. էջ 201. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  22. Jane's Infantry Weapons 2009/2010 / Jones, Richard D.. — 35th. — Jane's Information Group, 2009. — ISBN 978-0-7106-2869-5
  23. Jones, Richard D., ed. (2009 թ․ հունվարի 27). Jane's Infantry Weapons 2009/2010 (35th ed.). Jane's Information Group. ISBN 978-0-7106-2869-5.
  24. «Oropali SKB Banko v Ljubljani» [SKB bank in Ljubljana robbed]. RTV Slovenija (Slovenian). 2015 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]