Զանգի (հավելված)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Zangi (հավելված)ից)
Զանգի
Изображение логотипа
Տեսակսոցիալական ցանց
Առկա է
[1]
Լույս տեսավ՝2009
Զարգացման կարգավիճակգործող
Կայքzangi.com

Զանգի, հայկական հավելված, որը թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել համացանցի օգնությամբ։ Zangi-ն ընդգրկում է նաև ակնթարթային հաղորդագրություն (չատ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ստեղծվեց Zangi ընկերությունը, որը զարգացնում էր նորագույն հաղորդակցման տեխնոլոգիաները։ Ընկերության հիմնադիր-տնօրենն է Վահրամ Մարտիոսյանը։ 2015 թվականին ընկերությունը պաշտոնապես թողարկեց համանուն հավելված։ Բազմաթիվ ընկերություններ Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից օգտագործում են Zangi բիզնես լուծումները[2]։ 2017 թվականին գործարկվեց Zangi հավելվածի նորագույն տարբերակը՝ ամբողջովին նոր տեսքով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելվածն ունի պարզ ու հասկանալի ինտերֆեյս, ինչը հեշտացնում է օգտագործումը։ Zangi-ի միջոցով կարելի է փոխանցել նկարներ, հոլովակներ, txt., doc., xlsx., և pdf ընդլայնմամբ ֆայլեր։ Zangi-ում առկա է ձախլիկների համար նախատեսված ստեղնաշարի շարվածք։ Zangi-ն ապահովում է մաքուր և չընդհատվող ձայնային և տեսազանգեր նույնիսկ համացանցային թույլ միացման դեպքում։ Նույն ինտերնետ կապի պայմաններում Zangi-ն կարող է տեղափոխել մոտ 20 տոկոսով ավելի շատ տվյալներ և ապահովել 720p թույլատրությամբ տեսազանգեր[3]։ Հավելվածը բջջայինից հնարավորինս քիչ ռեսուրս է օգտագործում։ Zangi-ով հնարավոր է զանգ կատարել դեպի Zangi չունեցող հեռախոսահամար՝ օգտագործելով Zangi-Out-ը, սակայն այս ծառայությունը վճարովի է[4]։ Zangi-ի հայ օգտատերերի համար թողարկվել է հայկական սթիկերների փաթեթ[5][6]։

Հաղորդակցության անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Zangi-ն չի գաղտնալսվում և տվյալները սերվերներում չեն պահպանվում։ Ամբողջ հաղորդակցությունը ծածկագրված է և Zangi-ն չի պահպանում հաղորդագրություններն ու կոնտակտները։

Zangi-ի գլխավոր տնօրենը նշել է.

«Նախևառաջ մենք մեզ շատ ավելի հանգիստ ենք զգում, քանի որ ոչ մի կառավարություն առիթ չունի մեզ ճնշելու, տվյալներ պահանջելու։ Մենք այդ տվյալները պարզապես չունենք։ Երկրորդը, այս քաղաքականության շնորհիվ հաջողվում է խուսափել հսկայական ծախսերից, որը պետք կգար big data հավաքագրելու դեպքում»[7]։

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Zangi-ին հասանելի է iOS և Անդրոիդ օպերացիոն հարթակներով աշխատող սարքերի համար։ Ստեղծվում է Desktop տարբերակը Վինդոուսի և Mac-ի համար։

Zangi-ն բեռնել է մոտավորապես 5 միլիոն օգտատեր՝ հիմնականում Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից և Մերձավոր Արևելքից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նկարագրությունն iTunes-ում
  2. Zangi.com. «Messenger Platform by Zangi | White Label Business». zangi.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  3. Հավելվածի առավելությունները
  4. «Zangi-Out». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Երկիրը երկիր է». Zangi-ի նոր հայկական ստիկերները
  6. Հայերեն սթիքեր` Zangi հայկական հավելվածից
  7. Zangi-ին երաշխավորում է անձնական տվյալների կատարյալ անձեռնմխելիություն