You Know You're Right

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«You Know You’re Right»
«You Know You’re Right» սինգլի շապիկը (Nirvana, 2002)
Nirvanaսինգլը
«Nirvana» ալբոմից
ԹողարկվածՀոկտեմբերի 8, 2002
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածՀունվարի 30, 1994
ԺանրԳրանջ
ԵրգահանԿուրտ Քոբեյն
Տևողություն3:38
Լեյբլ
  • DGC
  • Geffen
ՊրոդյուսերԱդամ Քասփեր
Nirvana-ի սինգլների ժամանակագրություն
«Drain You»
(1996)
«You Know You’re Right»
(2002)
«You Know You're Right» ՅուԹյուբում

«You Know You're Right» (անգլ. թարգմանաբար՝ «Դու գիտես, որ ճիշտ ես»), ամերիկյան Nirvana ռոք խմբի երգը, որի հեղինակն է խմբի գլխավոր վոկալիստ ու կիթառահար Կուրտ Քոբեյնը։ Երգը թողարկվել է 2002 թվականին համանուն ալբոմում և դարձել է խմբի ձայնագրած վերջին ստեղծագործությունը մինչև Կուրտ Քոբեյնի մահը[1]։ Դա կարողացավ գրավել առաջին տեղը «Billboard Mainstream Rock Tracks» ու «Modern Rock Tracks» չարթերում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«You Know You’re Right»-ը գրվել է 1993 թվականին և դարձել է Կուրտ Քոբեյնի կողմից գրված վերջին հայտնի երգերից մեկը։ Շատ տարիներ այն գոյություն է ունեցել միայն բութլեգային համերգային ձայնագրությամբ, որը ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 23-ին, Քորթնի Լավի (Քոբեյնի այրին) խմբի՝ Hole-ի կատարմամբ, MTV Unplugged ծրագրի շրջանակներում։

1994 թվականի հունվարի 30-ին խումբը ձայնագրել է երգի ստուդիական տարբերակը Սիեթլի «Robert Lang» ստուդիայում։ Բայց Քոբեյնի մահվան պատճառով թողարկումը կայացել է միայն ութ տարի անց։ Ձայնագրումը դարձել է Լավի և Nirvana խմբի նախկին մասնակիցների՝ Դեյվ Գրոլի ու Քրիստ Նովոսելիչի միջև դատական հավակնությունների աղբյուր։ Գրոլն ու Նովոսելիչն ուզում էին ընդգրկել ձայնագրումն իրենց կողմից ծրագրված բոքս-սեթի մեջ, սակայն Լավը կասեցրել է դրա թողարկումը, ինչը դարձել է Nirvana խմբի ժառանգության համար պայքարի գլխավոր պատճառ։ Լավը պնդում էր, որ «You Know You’re Right» երգն ավելորդ կլինի բոքս-սեթում և ավելի լավ կսազի The Beatles խմբի ժողովածուի նման մի ալբոմին[3]։ Նրա հայցում ասվում էր, որ երգը պոտենցիալ հիթ է և ունի գեղարվեստական ու կոմերցիոն բարձր արժեք։ Լավի մենեջերը պնդում էր, որ երգի թողարկումը կարող է հավաքել մոտ 15 միլիոն վաճառք[4]։

Նովոսելիչն ասել է, որ նա, ի վերջո, համաձայնվել է Լավի հետ․ «Ես միշտ մտածում էի դրա մասին, ինչ նա ասում է։ Մենք մտածել, համաձայնվել և ասել ենք․ 'Հէյ, դա շատ լավ միտք է, Քորթնի'։ Ես փորձում էի ընդհանուր լեզու գտնել նրա հետ, որովհետև միայն այդպես մենք կարող ենք ինչ-որ բան անել»։

2002 թվականի սեպտեմբերին՝ դատական ընթացքից հետո հայտարարվել է, որ «You Know You’re Right» կթողարկվի Nirvana ժողովածուի մեջ, այդ տարվա ընթացքում[5]։

Պաշտոնական թողարկմանը երկու ամիս մնացած, երգի MP3 տարբերակը հայտնվել է համացանցում։ Հետագայում «You Know You’re Right»-ը թողարկվել է որպես ռադիո սինգլ, իսկ Քրիս Հաֆները՝ օգտագործելով խմբի մասնակցությամբ տեսանյութերը, տեսահոլովակ է ստեղծել։ 2010 թվականին երգը վերաթողարկվել է Icon-ի լավագույն հիթերի ցանկում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«You Know You’re Right»-ը, հնարավոր է, անվանում չուներ Քոբեյնի մահվան պահին։ 2004 թվականին Seattle Times ամսագրի հոդվածում, որի հեղինակն էր Ջիլիանա Ջի Գաարն, ասվում է, որ երգի անվանումը միայն «Kurt’s Song #1» էր, երբ դա ձայնագրվում էր «Robert Lang» ստուդիայում։ 1995 թվականին երգը կատարվեց Hole խմբի կողմից, «You’ve Got No Right» անվանման տակ MTV Unplugged -ում նրանց ելույթի ժամանակ։

Rolling Stone-ի լրագրող Դևիդ Ֆրիկեն սխալմամբ հայտնեց, որ երգի նախորդ անվանումներն էին «Autopilot» ու «On a Mountain»։ Այդ անվանումները նրան հայտնել են բութլեգերները, որոնք սխալ լսեցին Դեյվ Գրոլի մեկնաբանությունը համերգային կատարման սկզբում։ Գրոլն ասաց․ «Սա մեր վերջին երգն է, նրան անունը „All Apologies“ է[6]», չհասկանալով, որ Քոբեյնը սկսել է կատարել «You Know You’re Right» երգը։ Ձայնգարության ցածր որակի պատճառով բութլեգերները մտածեցին, որ Գրոլը հայտարարեց նոր երգ ու փորձեցին մեկնաբանել այն, ինչը նրանք ինչպես անվանում ընդունեցին։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2002) Բարձրագույն հորիզոնական
Finland Singles Chart[7] 45
Norway Hit 40[8] 49
Billboard Hot 100[9] 45
Billboard Hot Mainstream Rock Tracks 1
Billboard Hot Modern Rock Tracks 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Courtney Love, former members of Nirvana settle suit
  2. Bronson, Fred. "Chart Beat. Billboard. November 2, 2002
  3. A piece of Kurt Cobain
  4. Courtney Love Sues Grohl And Novoselic, Blocks Nirvana Rarity
  5. NFC: The Internet Nirvana Fan Club
  6. Live Nirvana | 10/23/93 — Aragon Ballroom, Chicago, IL, US | Live Nirvana Tour History
  7. Pennanen, Timo (2003). Sisältää hitin: levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla vuodesta 1972. Otava Publishing Company Ltd. ISBN 951-1-21053-X
  8. Nirvana Chart archive on official Norweigian Charts (IFPI) Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  9. «Billboard - Music Charts, Music News, Artist Photo Gallery & Free Video». Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.