Jump to content

Yorkie

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրանքի տեսակապրանքային նշան և սննդային ապրանքանիշ
Ենթադասշոկոլադե սալիկ
Օգտագոտծման սկիզբ1976
ՍեփականատերNestlé
ԱրտադրողNestlera?
Կայքnestle.co.uk/en-gb/brands/chocolate_and_confectionery/chocolate/yorkie(անգլ.)

Yorkie («Յորքի»), շոկոլադե սալիկ, որն արտադրում է «Նեստլե» ընկերությունը[1]։

1976 թվականին Rowntree's-ից Էրիկ Նիկոլին հրուշակեղենի շուկայում նկատել է շոկոլադե «առնական» սալիկի բացակայությունը, և այդ պատճառով ընկերությունը սկսել է թողարկել Yorkie շոկոլադը՝ որպես Cadbury Dairy Milk-ի ավելի խոշոր մրցակից[2]: Մինչև 1994 թվականի սկիզբը սալիկն արտադրվում էր Յորքում և Նորվիչում[3]:

Պատմականորեն դասավորվել էր այնպես, որ Yorkie սալիկը վաճառվել է տղամարդկանց համար։ Սալիկի արտադրության մեկնարկից մինչև 1992 թվականը «հեռավարորդ Յորքին» (անգլ.՝ «Yorkie bar trucker») ապրանքանիշի հեռուստատեսային գովազդի հայտնի «կոպիտ, կոշտ աստղն» (անգլ.՝ «rough, tough star») էր[4]: Այդ ժամանակաշրջանի մեկ այլ նշանակալի գովազդ էր երկաթուղային կայարանում Յորքի գովազդային վահանակը, որի վրա գրված էր․ «Բարի գալուստ» (անգլ.՝ «Welcome to»), և պատկերված էր կիսաբացված Yorkie սալիկը: Այսպիսով, հայտարարությունն ասում էր. «Բարի գալուստ Յորք» (անգլ.՝ «Welcome to York»)։ Քիչ ներքև գրված տեքստն ասում էր. «Այնտեղ, որտեղ տղամարդիկ գեղեցիկ են, իսկ շոկոլադը՝ խոշոր» (անգլ.՝ «Where the men are hunky and the chocolate's chunky»)[5]։

2002 թվականին Yorkie-ի վերագործարկման արշավը այդ դիրքորոշումը դարձրել է ավելի հստակ՝ փաթաթաթղթի վրա ավելացնելով հետևյալ մակագրությունը․ «Սա աղջիկների համար չէ» (անգլ.՝ «It's not for girls!»)։ 3 միլիոն ֆունտ արժողությամբ հարակից հեռուստատեսային և տպագիր գովազդը ևս պարունակել է սեքսիստական տարբեր կարգախոսներ[6]։ Այդ արշավներից մեկի դեմ Գովազդային ստանդարտների գործակալություն (անգլ.՝ Advertising Standards Agency, ASA) է ներկայացվել 97 բողոք՝ սեքսիզմի հիմքով, բայց ASA-ն, ի վերջո, որոշել է, որ բողոքները հիմնավոր չեն[7]։ Այնուամենայնիվ, հարակից գովազդային արշավը, որի շրջանակներում սալիկների անվճար նմուշներ էին տրվում բացառապես տղամարդկանց, արգելվել է Լիվերպուլի և Բիրմինգհեմի խորհուրդների կողմից[8]։ 2006 թվականին թողարկվել է վարդագույն փաթեթավորմամբ Yorkie-ի հատուկ շարքը, որը «ոչ աղջիկների համար» (անգլ.՝ «not for girls!») բրենդինգի հեգնական բառախաղ էր և ուղղված էր կանանց[9][10]: 2011 թվականին «Սա աղջիկների համար չէ» կարգախոսը հանվել է, և Yorkie-ի ստանդարտ սալիկները սկսել են վաճառվել երեք տիպի փաթեթավորմամբ։

Բացի օրիգինալ կաթնային շոկոլադե սալիկից, հասանելի են նաև այլ համեր՝ Raisin & Biscuit, Honeycomb և Yorkie պաղպաղակ: Թողարկվել է նաև Yorkie-ի հատուկ շարքը պաշտպանության նախարարության մթերաբաժիններում օգտագործելու համար՝ «Քաղաքացիական անձանց համար չէ» (անգլ.՝ «It's not for civvies») կարգախոսով[11]:

Չափսի փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Yorkie սալիկները սկզբնապես բաղկացած էին շոկոլադի վեց կտորից, որոնցից յուրաքանչյուրի վրա կար Rowntree մակնիշումը: Դրանք փաթաթված էին փայլաթիթեղով ու փաթաթաթղթով և կշռում էին 58 գ[12][13]: Ծախսերը նվազեցնելու համար հետագայում կտորների թիվը կրճատվել է՝ հասնելով հինգի, իսկ յուրաքանչյուր կտորի վրա գրվել է York բառը: Տարիների ընթացքում Yorkie-ի քաշը նվազել է։ 2002 թվականից Yorkie սալիկները կշռել են 70 գ: 2010 թվականին այս թիվը կրճատվել է մինչև 64,5 գ, 2011 թվականին՝ սկզբում մինչև 61 գ, իսկ ավելի ուշ՝ 55 գ: 2014 թվականի նոյեմբերին սալիկի քաշը կրկին կրճատվել է մինչև 46 գ: 2015 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայում Yorkie Raisin սալիկների քաշը եղել է 44 գ: Yorkie Peanut-ի սահմանափակ խմբաքանակի սալիկը կշռել է 43 գ: Yorkie King չափի սալիկների քաշը նույնպես նվազել է:

Չամիչով և թխվածքաբլիթով (Raisin & Biscuit) Yorkie կոտրված սալիկը
  • Original (կաթնային շոկոլադ)[14]
  • Raisin & Biscuit
  • Honeycomb[15]
  • Orange «Limited Edition» (թողարկվել է 2021 թվականի մայիսի 10-ին)[16]
  • Peanut (արտադրությունը դադարեցվել է, վերաթողարկվել է որպես «Limited Edition» 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, այժմ կրկին դադարեցվել է)[17]
  • Almond (դադարեցվել է)
  • The Nutter (դադարեցվել է)
  • Yorkie Blue Ice (դադարեցվել է)
  • Yorkie Hot Stuff Hot Rum (սուրբծննդյան շարք ռոմի համով)
  • Biscuit (դադարեցվել է 2024 թվականին)
  • Yorkie Pro (սպիտակուցային շոկոլադ՝ խրթխրթան կտորներով․ սպիտակուց՝ 24,7 գ 100 գ/10,5 գ մեկ բաժնի համար)

Այլ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Yorkie-ն հովանավորել է «Stealth» ամերիկյան բլրակներ ատրակցիոնը Թորփ պարկում (անգլ.՝ Thorpe Park)[18]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Yorkie | Confectionery & Chocolate | Nestlé UK & Ireland». www.nestle.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-12-23-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  2. Steve Berry, Phil Norman A History of Sweets in 50 Wrappers. — HarperCollins Publishers Limited, 2014. — 100 с. — ISBN 978-0-00-757548-0
  3. «YORKIE 1975-1977» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-09-11-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  4. Day, Julia (2002-03-27). «Nestle bans women from Yorkie bars». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2024-12-23-ին.
  5. «Yorkie turns 40 - famous sign to be recreated in York | York Press». web.archive.org. 2021-12-23. Արխիվացված օրիգինալից 2021-12-23. Վերցված է 2024-12-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. Heilpern, Will. «How Yorkie came to be the world's first openly sexist chocolate bar». Business Insider (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-05-25-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  7. Week, Marketing (2003-05-08). «ASA rejects Yorkie poster complaints». Marketing Week (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  8. «BBC News | ENGLAND | Angry shopper attacks Yorkie woman». web.archive.org. 2008-02-29. Արխիվացված օրիգինալից 2008-02-29. Վերցված է 2024-12-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. «Bids flood in on ebay as Yorkie for the girls proves a massive hit | York Press». web.archive.org. 2022-02-02. Արխիվացված օրիգինալից 2022-02-02. Վերցված է 2024-12-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. «People think the Yorkie 'it's not for girls' slogan would not go down well in 2018 - here's why | indy100 | indy100». www.indy100.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-27-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  11. «Interesting Facts and Info about Yorkie Chocolate Bars – All Sweets and Treats». web.archive.org. 2020-03-20. Արխիվացված է օրիգինալից 2020-03-20-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  12. Dickothe1st (2010-05-03). «Original Yorkie Advert». Արխիվացված օրիգինալից 2014-03-01-ին. Վերցված է 2024-12-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «Yorkie». Արխիվացված օրիգինալից 2023-11-27-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  14. «Nestle Yorkie Original». www.taquitos.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-28-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  15. «Nestle Yorkie Honeycomb». www.taquitos.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-27-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  16. Cronin, Éilis (2021-04-23). «Nestlé unveils limited edition orange Yorkie». Talking Retail (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  17. Writer, Staff (2014-10-10). «Nestlé unveils limited edition Yorkie Peanut». Talking Retail (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-08-ին. Վերցված է 2024-12-23-ին.
  18. «Case Studies | Merlin Sponsorship | Yorkie Stealth | Merlin Entertainment Group». web.archive.org. 2013-01-20. Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին. Վերցված է 2024-12-23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chrystal, Paul; Dickinson, Joe (2012), A History of Chocolate in York, Remember When, ISBN 978-1844681235

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]