Xbox Game Pass

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xbox Game Pass

Xbox Game Pass և PC Game Pass, տեսախաղերին բաժանորդագրվելու ծառայություն մշակված Microsoft-ի կողմից։ Game Pass հասանելիություն է տալիս մի շարք հրատարակիչների խաղերին ևայլ վճարովի ծառայությունների, այդ թվում՝ Xbox Live Gold և EA Play։

Xbox Game Pass-ը իրենից ներկայացնում է ծառայություն Xbox Series X/S և Xbox One խաղային համարագերի համար, ինչպես նաև Android և iOS սմարֆոնների համար՝ Xbox Cloud Gaming-ի միջոցով, այն ժամանակ երբ՝ PC Game Pass-ը նախատեսված է Windows 11 և Windows 10 օպերցաիոն համակարգերի համար։ Ծառայությունը թողարկվել է 2017 թվականի հունիսի 1-ին, իսկ Xbox Live Gold-ի բաժանորդները ստացել են հասանելիություն մայիսի 24-ին։

2022 թվականի հունվերի տվյլաներով Xbox Game Pass ունի ավելի քան 25 միլլիոն բաժանորդ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 28-ին Microsoft ընկերությունը հայտարարեց Xbox Game Pass-ի մեկնարկի մասին[2]։ Ավելի ուշ 2017 թվականին, ծառայությունը հասանելի դարձավ այն խաղացողների համար, որոնք ունեն Xbox Live Gold բաժանորդագրություն։

E3 2017-ի ժամանակ Microsoft-ը հայտարարեց, որ Xbox ընտրված անվանումը հասանելի դարձավ նոր ֆունկցիայով հետադարձ համատեղեիության միջոցով, որը օգտագործում է Xbox 360 անվանումը։ Ավելի ուշ տված հարցազրույցների ժամանակ Ֆիլ Սպենսերը հայտարարեց, որ որոշ խաղերը կընդգրվկվեն Game Pass-ում[3]։

2018 թվականի հունվարի 23-ին Microsoft ընկերությունը հայտարարեց Game Pass-ի ընդլայնման մասին։ Sea of Thieves խաղը դարձավ առաջին անունը, որը հայտնվեց Game Pass-ում, 2018 թվականի մարտի 20-ին։ Crackdown 3, State of Decay 2 և Forza Horizon 4 նույնպես ավելացել են, սակայն թողարկման ամսաթիվերը դեռ հայտնի չէին[4]։

Սպենսերը հայտարարեց, որը Xbox Game Pass-ը նպատակաուղղված է հասանելի դարձնել շատ սարքավորումների համար, այդ թվում նաև իր հակառակորդների համար։ 2019 թվականի մայիսին Microsoft-ը հայտարարեց, որը ծառայությունը հասանելի կդառնա նաև Windows 10 օպերացիոն համակարգի համար, որը իր մեջ ներառում է ավելի քան 100 խաղ ընկերության ստուդիայից և ոչ միայն[5]։

2019 թվականի ապրիլի 18-ին Microsoft ցուցադրեց Xbox Game Pass Ultimate-ը, նոր մակարդակ, որը իրենից ներկայացնում էր Game Pass և Xbox Live Gold-ի համատեղում մեկ ընդհանուր բաժանորդագրությամբ[6]։

2019 թվականի հունիսի 9-ին Microsoft-ը հայտարարեց, որ կթողարկվի Game Pass-ի բետա տարբերակը, որը իր մեջ ներգրավում էր Xbox Game Pass Ultimate։

2020 թվականի հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որը Xbox Game Pass Ultimate-ում սպտեմբերից հասանելի կդառնա Project xCloud ծառայությունը, առանց հավելյալ վճարի[7]։

2020 թվականի սեպտեմբերին Microsoft ընկերությունը գործընկերության պայմանագիր կնքեց Electronic Arts (EA)-ի հետ, որպեսզի կարողանա տրամադրել EA Play ծառայություններ Xbox Game Pass բաժանորդների համար։ 2020 թվականին նոյեմբերի 10-ին EA Play հասանելի կդառնա խաղային համակարգերի և Game Pass Ultimate-ի բաժանորդների համար[8]։

The Game Awards 2021-ի ժամանակ Microsoft ընկերությունը հայտարարեց համակարգիչների համար նախատեսված տարբերակի բրենդի փոփոխության մասին դառնալով՝ PC Game Pass[9]։

2022 թվականի հունվերի 18-ին հայտարարեց Activision Blizzard ընկերության ձեռք բերման մասին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox Game Pass-ը նման է գործող այլ բաժանորդագրությունների, ինչպիսիք են օրինակ՝ EA Access կամ PlayStation Plus-ը։ Բաժանորդագրության ցանկում հասանելի է եղել ավելի քան 100 խաղ մեկնարկի ժամանակ, հատկանշական է, որ ցանկում խաղերի ավելանալուն հետ մեկ տեղ, ժամանակ առ ժամանակ հեռացվում են խաղեր այդ նույն ցանկից։ Xbox Game Pass-ը խաղացողներին թույլ է տալիս ներբեռնել խաղերը խաղային համակարգերի վրա, որը արվում է խաղի համար անխափան ընթացք ապահովելու համար։ Ի տարբերություն EA Access-ի, Xbox Game Pass առաջարկում է ավելի շատ խաղեր տարբեր հրապարակիչներից այդ թվում ՝Namco, Capcom, WB Games, 2K Games, ի իհարկե խաղեր մշակված Xbox Game Studios-ի կողմից[10]։

Ցանկում ներկայացված են ընտրյալ խաղերը նախատեսված Xbox One, Xbox Series X/S համար։ Չկան որոշակի սահմանափակումներ, խաղացողը կարող է ներբեռնել այնքան խաղ, որքան ցանկանա, բայց իհարկե դա կախված է կոշտ սկավառակի ծավալից։ Եթե խաղը գտնվում է ցանկում, խաղացողը կարող է ներբեռնել խաղը և խաղալ առանց սահմնափակումների[11]։

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին ծառայությունը հասանելի է հետևյալ երկրերում՝ Ավտրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Հոնկոնգ, Դանիա, Իսրայել, Հնդկաստան, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կոլումբիա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Սինգապուր, Սլովակիա, Հարավային Աֆրիկա, Հարավային Կորեա, Շվեդիա, Շվեցարիա, Թայվան, Թուրքիա, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չիլի[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tom Warren (2022 թ․ հունվարի 18). «Microsoft's Xbox Game Pass service grows to 25 million subscribers». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
  2. Tom Warren (2017 թ․ փետրվարի 28). «Microsoft's new Xbox Game Pass subscription grants access to more than 100 games». The Verge. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. Alex Osborn (2017 թ․ հունիսի 11). «E3 2017: Xbox One Original Xbox Backwards Compatibility Details Revealed». ign.com. Ziff Davis, LLC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  4. Phil Spencer (2018 թ․ հունվարի 23). «Xbox Game Pass Expands To Include New Releases From Microsoft Studios». news.xbox.com. Microsoft Corporation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  5. Statt, Nick (2019 թ․ մայիսի 30). «Microsoft is bringing Xbox Game Pass to PC with over 100 titles». The Verge. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  6. Warren, Tom (2019 թ․ ապրիլի 5). «Microsoft to combine Xbox Game Pass and Xbox Live into $14.99-a-month subscription». The Verge. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  7. Антон Самитов (2020 թ․ հուլիսի 16). «Стриминговый сервис Project xCloud станет частью Xbox Game Pass Ultimate в сентябре — Индустрия на DTF». DTF. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  8. Goslin, Austin (2021 թ․ մարտի 17). «EA Play on PC is coming to Xbox Game Pass subscribers». Polygon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  9. Warren, Tom (2021 թ․ դեկտեմբերի 9). «Microsoft rebrands Xbox Game Pass for PC to just PC Game Pass». The Verge. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Phil Spencer (2017 թ․ փետրվարի 28). «Introducing Xbox Game Pass: Unlimited Access to More Than 100 Games». Microsoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Xbox Game Pass». Microsoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Xbox Game Pass for Console FAQ». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.