Jump to content

XY գոնադների ամբողջական դիսգենեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XY գոնադների ամբողջական դիսգենեզիա
Տեսակհազվադեպ հիվանդություն, հիվանդության տեսակը և intersex condition?
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
ՀՄԴ-9752.7
ՀՄԴ-10Q56.4
Անվանվել էGerald Swyer?

XY գոնադների ամբողջական դիսգենեզիա, այլ կերպ Սվայերի համախտանիշ, 46XY կարիոտիպով անձի կանացի ֆենոտիպ։ Հիմնականում տվյալ անձիք ունենում են նորմալ վուլվա[1], սակայն ձվարանները թերզարգացած են, որոնք կոչվում են «գծային ձվարաններ» ներկայացված ֆիբրոզ հյուսվածքով։ Հիվանդները առանց հորմոն փոխարինող թերապիայի հիմնականում չեն հասնում սեռական հասունացման։ Պատճառը հիմնականում SRY գենի ինակտիվացումն է, որը պատասխանատու է սեռական տարբերակման համար։ Սվայերի համախտանիշի դեպքում վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ հանարավոր է հղիություն[2][3][4][5][6]։

Համախտանիշը անվանվել է ի պատիվ Ջերալդ Սվայերի, Լոնդոնի Համալսարանական Հիվանդանոցի ներզատաբան, որը ներկայացրել է երկու դեպք 1995 թվականին[7]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվայերի համախտանիշի դեպքում դիտվում է բնորոշ կանացի ֆենոտիպ և ոչ ֆունկցիոնալ ձվարաններ։ Ախտորոշումը դրվում է հիմնականում դեռահաս տարիքում սեռական հասունացման խանգարումների ի հայտ գալուց հետո[8]։

Սվայերի համախտանիշի հետևանքները չբուժելու դեպքում.

  • Ձվարանները չունեն X քրոմոսոմ, հետևաբար կրծքագեղձեր և արգանդ չի զարգանում, իսկ դաշտան չի դիտվում քանի դեռ էստրոգեն չի նշանակվել, որը հիմնականում տրվում է միջմաշկային։
  • Ձվարանները ունակ չեն արտադրելու պրոգեստերոն, հետևաբար դաշտանը կանոնավոր չի լինի, քանի դեռ պրոգեստին չի տրվել, հիմնականում դրանք դեղահաբի տեսքով են։
  • Ձվարաններում չկան ձվաբջիջներ, հետևաբար երեխա ունենալը անհնար է։
  • Y քրոմոսոմ պարունակող գծային ձվարանները քաղցկեղի վերածվելու մեծ հավանականություն ունեն, մասնավորապես գոնադոբլաստոմայի[9]։ Գծային ձվարանները հիմնականում հեռացվում են ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում, քանի որ քաղցկեղը կարող է զարգանալ մանկական տարիքում։
  • Հաճախ դիտվում է օստեոպենիա[10]։
Սվայերի համախտանիշի գենետիկ տարբերակներ
Տեսակ Մենդելյան ժառանգումը մարդու մոտ առցանց Գեն Լոկուս
46,XY գոնադների դիսգենեզիա, ամբողջական, SRY-միջնորդված 400044 SRY Yp11.3
46,XY գոնադների դիսգենեզիա, ամբողջական կամ մասնակի, DHH-միջնորդված 233420 DHH 12q13.1
46,XY գոնադների դիսգենեզիա, ամբողջական կամ մասնակի, մակերիկամային անբավարարությամբ կամ առանց 612965 NR5A1 9q33
46,XY գոնադների դիսգենեզիա, ամբողջական, CBX2-միջնորդված 613080 CBX2 17q25
46,XY գոնադների դիսգենեզիա, ամբողջական կամ մասնակի, 9p24.3 դելեցիայով 154230 DMRT1/2 9p24.3

Սվայերի համախտանիշի հայտնի գենետիկ տարբերակներից բացի, հայտնաբերվել են յոթ այլ գեներ ևս, որոնք հավանաբար առաջացնում են նմանատիպ ախտաբանական վիճակներ, սակայն դրանք դեռ ամբողջությամբ պարզաբանված չեն[11]։

Մաքուր գոնադների դիսգենեզիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնադների դիսգենեզիայի մի քանի տեսակներ կան։ «Մաքուր գոնադների դիսգենեզիա» եզրույթը կիրառվում է նորմալ սեռական քրոմոսոմային հավաքակազմ ունեցող (օր. 46,XX կամ 46,XY) դեպքերի նկարագրության համար, ի տարբերություն երկրորդ սեռական քրոմոսոմի մասնակի կամ ամբողջական բացակայության հետևանք հանիսացող գոնադների դիսգենեզիայի։ Վերջինս ներառում է Տերների համախտանիշը (45,X) և իր տարատեսակները, ինչպես նաև խառը գոնադների դիսգենեզիան և խառը բջջային համախումբը, որտեղ որոշները պարունակում են Y քրոմոսոմ (օր.46,XY/45,X)։

Սվայերի սինդրոմը դասակարգվում է որպես մաքուր գոնադների դիսգենեզիա 46,XY, իսկ XX գոնադների դիսգենեզիան դասակարգվում է, որպես մաքուր գոնադների դիսգենեզիա 46,XX[12]։ Մաքուր գոնադների դիսգենեզիան կարող է զուգակցվել նորմալ կարիոտիպի հետ, սակայն որոշակի գեների արատով։

2007 թվականին գրանցվել է դեպք, երբ կնոջ մոտ դիտվել է 46,XY ամբողջությամբ թերզարգացած ձվարաններ, նրա մոր մոտ հայտնաբերվել է 46,XY կարիոտիպով ծայրամասային լիմֆոցիտներ, 80% 46,XY և 20% 45,X հայտնաբերվել են մաշկի ֆիբրոբլաստներում և 46,XY կարիոտիպ ձվարաններում[13]։

Արական պտղի դեպքում առաջին հիմնական փոփոխությունը սեռական տարբերակման մեջ ամորձիների ձևավորումն է։ Ամորձիների ձևավորման վաղ փուլերում (հղիության երկրորդ ամիս) անհրաժեշտ է համապատասխան գեների ակտիվացում, որոնցից ամենաառաջինը և ամենակարևորը SRY-ն է (Y քրոմոսոմի սեռը որոշող շրջանն է)[14][15]։

XY պտղի դեպքում նման գեների արատավոր լինելը խոչնդոտում է չտարբերակված սեռական գեղձերից ամորձիների զարգացմանը։ Ամորձիների բացակայության դեպքում տեստոստերոն և հակա-Մյուլլերյան հորմոն չի արտադրվում։ Առանց տեստոստերոնի,Վոլֆյան ծորանները չեն զարգանում, հետևաբար չեն ձևավորվում արական ներքին սեռական օրգաններ։ Տեստոստերոնի անբավարարությունը հանգեցնում է նաև դիհիդրոտեստոստերոնի պակասի և արտաքին սեռական օրգանների վիրիլիզացման անկարողությանը, հանգեցնելով նորմալ վուլվայի ձևավորման[16]։ Հակա-Մյուլլեր հորմոնի անբավարարությունը իր հերթին հանգեցնում է Մյուլլերյան ծորանների զարգացմանը, համապատասխանաբար կանացի նորմալ ներքին օրգանների ձևավորմանը (արգանդ, ֆալլոպյան փողեր, արգանդի վզիկ, հեշտոց)[17]։

Գծային ձվարանները ունակ չեն սինթեզելու սեռական հորմոններ (և անդրոգեններ, և էստրոգեններ), հետևաբար երկրորդային սեռական հատկանիշները չեն զարգանում։ Հատկապես նկատելի են էստրոգենի ազդեցությամբ զարգացող սեռական հատկանիշների բացակայությունը (կրծքագեղձերի զարգացում, կոնքի լայնացում, դաշտան)[18]։ Անդրոգենների սահմանափակ քանակի ազդեցությամբ, որը արտադրվում է մակերիկամների կողմից, կարող է առաջանալ նոսր ցայլային մազածածկույթ[19]։

Ուշացած սեռական հասունացումը նպաստում է գոնադոտրոպ հորմոնի քանակի բարձրացմանը, ինչը ախտորոշում է ձվարանների կողմից հետադարձ կապի բացակայությունը պիտուիտար բջիջներին։ Ախտորոշիչ հաջորդ քայլը կարիոտիպավորումն է և կոնքի հետազոտությունը[20]։ Կարիոտիպավորումը ախտորոշում է XY քրոմոսոմային հավաքակազմ, իսկ կոնքի հետզոտությունը՝ արգանդի առկայություն, բայց ձվարանների բացակայություն (գծային ձվարանները տեսանելի չեն)։ XY կարիոտիպը կարող է նաև բնորոշ լինել անդրոգենների անընկալության համախտանիշին, սակայն կրծքերի բացակայությունը և արգանդի ու ցայլային մազածածկույթի առկայությունը բացառում են տվյալ ախտորոշումը։ Բժիշկը, հիմնվելով նման ախտանիշների վրա, կարող է ավելի հեշտ ախտորոշել Սվայերի համախտանիշը[21]։

Նմանատիպ ախտաբանական վիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվայերի համախտանիշի արդյունքում զարգանում մեկ ֆենոտիպ, որը պատկանում է գոնադների դիսգենեզիա դասին։ Կան գոնադների դիսգենեզիայի շատ տեսակներ[22]։

Սվայերի համախտանիշը վառ օրինակն է այն երևույթի, թե ինչպես արտաքինից առողջ կանացի մարմնում կարող է պարունակվել արատավոր, ատիպիկ գոնադներ[23]։ Այլ օրինակները ներառում են անդրոգեն անընկալունակ համախտանիշը, X քրոմոսոմի մասնակի դելեցիան, մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիան և Տերների համախտանիշը[24]։

Բուժումը հիմնած է էստրոգենային և պրոգեստերոնային թերապիայի վրա, որի տպատակն է խթանել կանացի սեռական հատկանիշների զարգացումը։

Հորմոն փոխարինող թերապիան նվազեցնում է նաև օստեոպորոզի ռիսկը[1]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հետազոտությունները պարզել են, որ Սվայերի համախտանիշը կանանց շրջանում հանդիպում 100,000-ից 1-ի մոտ[25]։ 2018 թվականին հայտնաբերվել ավելի քիչ քան 100 դեպք։ Սվայերի համախտանիշի ընտանեկան դեպքերը հազվադեպ են հանդիպում[26][27]։

XY գոնադների դիսգենեզիայով մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արիսլեյդա Դիլոն, Ամերիկացի ռեժիսոր և դերասան[28]
  • Սառա Ֆորսբերգ,Ֆինն երգչուհի, երգահան և հեռուստահաղորդավար[29]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Swyer Syndrome». MedlinePlus Genetics.
  2. Taneja, Jyoti; Ogutu, David; Ah-Moye, Michael (2016 թ․ հոկտեմբերի 18). «Rare successful pregnancy in a patient with Swyer Syndrome». Case Reports in Women's Health. 12: 1–2. doi:10.1016/j.crwh.2016.10.001. ISSN 2214-9112. PMC 5885995. PMID 29629300.
  3. Gupta, Anupam; Bajaj, Ritika; Jindal, Umesh N. (2019). «A Rare Case of Swyer Syndrome in Two Sisters with Successful Pregnancy Outcome in Both». Journal of Human Reproductive Sciences. 12 (3): 267–269. doi:10.4103/jhrs.JHRS_14_19. ISSN 0974-1208. PMC 6764226. PMID 31576088.
  4. Urban, Aleksandra; Knap-Wielgus, Weronika; Grymowicz, Monika; Smolarczyk, Roman (2021 թ․ սեպտեմբեր). «Two successful pregnancies after in vitro fertilisation with oocyte donation in a patient with Swyer syndrome – a case report». Przegla̜d Menopauzalny = Menopause Review. 20 (3): 158–161. doi:10.5114/pm.2021.109361. ISSN 1643-8876. PMC 8525253. PMID 34703418.
  5. Dumic, Miroslav; Lin-Su, Karen; Leibel, Natasha I.; Ciglar, Srecko; Vinci, Giovanna; Lasan, Ruzica; Nimkarn, Saroj; Wilson, Jean D.; McElreavey, Ken; New, Maria I. (2008 թ․ հունվար). «Report of fertility in a woman with a predominantly 46,XY karyotype in a family with multiple disorders of sexual development». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 93 (1): 182–189. doi:10.1210/jc.2007-2155. ISSN 0021-972X. PMC 2190741. PMID 18000096.
  6. Massanyi EZ, Dicarlo HN, Migeon CJ, Gearhart JP (2012 թ․ դեկտեմբերի 29). «Review and management of 46,XY disorders of sex development». J Pediatr Urol. 9 (3): 368–379. doi:10.1016/j.jpurol.2012.12.002. PMID 23276787.
  7. Swyer GIM (1955 թ․ սեպտեմբերի 17). «Male Pseudohermaphroditism: A Hitherto Undescribed Form». Br. Med. J. 2 (4941): 709–712. doi:10.1136/bmj.2.4941.709. PMC 1980764. PMID 13250193.
  8. «Swyer syndrome». National Organization for Rare Disorders (NORD).
  9. Eh, Zheng; Liu, Weili (1994 թ․ հունիս). «A familial 46 XY gonadal dysgenesis and high incidence of embryonic gonadal tumors». Chinese Journal of Cancer Research. 6 (2): 144–148. doi:10.1007/BF02997250. S2CID 84107076. Originally published in Chinese as E, Z; Xu, XL; Li, C; Gao, FZ (1981 թ․ մայիս). «家族性XY型性腺发育不全和高发胚胎性肿瘤研究:II.XY型性腺发育不全姐妹中第4人继发无性细胞瘤报告和细胞遗传学检查» [A familial XY gonadal dysgenesis causing high incidence of embryonic gonadal tumors- a report of the fourth dysgerminoma in sibling suffering from 46, XY gonadal dysgenesis]. Zhonghua Zhong Liu Za Zhi (չինարեն). 3 (2): 89–90. PMID 7307902.
  10. Michala, L.; Goswami, D.; Creighton, SM; Conway, GS (2008). «Swyer syndrome: Presentation and outcomes». BJOG: An International Journal of Obstetrics and Gynaecology. 115 (6): 737–741. doi:10.1111/j.1471-0528.2008.01703.x. PMID 18410658. S2CID 11953597. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  11. Kremen J, Chan YM, Swartz JM (2017 թ․ հունվար). «Recent findings on the genetics of disorders of sex development». Curr Opin Urol. 27 (1): 1–6. doi:10.1097/MOU.0000000000000353. PMC 5877806. PMID 27798415.
  12. Bomalaski, M. David (2005 թ․ փետրվար). «A practical approach to intersex». Urologic Nursing. 25 (1): 11–8, 23, quiz 24. PMID 15779688.
  13. Dumic, Miroslav; Lin-Su, Karen; Leibel, Natasha I.; Ciglar, Srecko; Vinci, Giovanna; Lasan, Ruzica; Nimkarn, Saroj; Wilson, Jean D.; McElreavey, Ken; New, Maria I. (2008-01-01). «Report of Fertility in a Woman with a Predominantly 46,XY Karyotype in a Family with Multiple Disorders of Sexual Development». The Journal of Clinical Endocrinology & Metabolism (անգլերեն). 93 (1): 182–189. doi:10.1210/jc.2007-2155. ISSN 0021-972X. PMC 2190741. PMID 18000096.
  14. «SRY gene: MedlinePlus Genetics». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2022-03-23-ին.
  15. «SRY sex determining region Y [Homo sapiens (human)] - Gene - NCBI». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2022-03-23-ին.
  16. Silverman, Ann-Judith. «Gonadal Development» (PDF). Department of Anatomy & Cell Biology. 14 (1) via Columbia University.
  17. Wilson, Danielle; Bordoni, Bruno (2022), «Embryology, Mullerian Ducts (Paramesonephric Ducts)», StatPearls, Treasure Island, Florida: StatPearls Publishing, PMID 32491659, Վերցված է 2023-01-20-ին
  18. «Gonadal and Placental Hormones». The Endocrine System (անգլերեն). 1 (1). 2013-03-06 via University of Hawaiʻi.
  19. Yildiz, Bulent O.; Azziz, Ricardo (2007). «The adrenal and polycystic ovary syndrome». Reviews in Endocrine & Metabolic Disorders. 8 (4): 331–342. doi:10.1007/s11154-007-9054-0. ISSN 1389-9155. PMID 17932770. S2CID 32857950.
  20. Abitbol, Leah; Zborovski, Stephen; Palmert, Mark R. (2016-07-19). «Evaluation of delayed puberty: what diagnostic tests should be performed in the seemingly otherwise well adolescent?». Archives of Disease in Childhood. 101 (8): 767–771. doi:10.1136/archdischild-2015-310375. ISSN 1468-2044. PMID 27190100. S2CID 25495530.
  21. «Swyer syndrome». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-28-ին.
  22. King, Thomas F. J.; Conway, Gerard S. (2014). «Swyer syndrome». Current Opinion in Endocrinology, Diabetes, and Obesity. 21 (6): 504–510. doi:10.1097/MED.0000000000000113. ISSN 1752-2978. PMID 25314337. S2CID 20181415.
  23. Zieliñska, Dorota; Zajaczek, Stanislaw; Rzepka-Górska, Izabella (2007-05-29). «Tumors of dysgenetic gonads in Swyer syndrome». Journal of Pediatric Surgery. 42 (10): 1721–1724. doi:10.1016/j.jpedsurg.2007.05.029. ISSN 1531-5037. PMID 17923202.
  24. Gottlieb, Bruce; Trifiro, Mark A. (1993), Adam, Margaret P.; Everman, David B.; Mirzaa, Ghayda M.; Pagon, Roberta A. (eds.), «Androgen Insensitivity Syndrome», GeneReviews®, Seattle, Washington: University of Washington, Seattle, PMID 20301602, Վերցված է 2023-01-20-ին
  25. Witchel, Selma Feldman (2018 թ․ ապրիլ). «Disorders of Sex Development». Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology. 48: 90–102. doi:10.1016/j.bpobgyn.2017.11.005. ISSN 1521-6934. PMC 5866176. PMID 29503125.
  26. Banoth M, Naru RR, Inamdar MB, Chowhan AK (2018 թ․ մայիս). «Familial Swyer syndrome: a rare genetic entity». Gynecol. Endocrinol. 34 (5): 389–393. doi:10.1080/09513590.2017.1393662. PMID 29069951. S2CID 4452231.
  27. «Swyer syndrome». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-23-ին.
  28. «Mami Y Yo y Mi Gallito, by Director Arisleyda Dilone – Intersex Campaign for Equality». www.intersexequality.com. Վերցված է 2021-03-27-ին.
  29. Kantola, Iida (2023 թ․ հոկտեմբերի 27). «Sara Forsberg kertoo olevansa intersukupuolinen». Ilta-Sanomat (Finnish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]