XIX լեգեոն
| Հակամարտություն | Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ | |
|---|---|---|
| Երկիր | Հին Հռոմ | |
| Վայր | Քյոլն | |
| Ժամանակաշրջան | Հռոմեական Հանրապետություն, Հռոմեական կայսրություն | |
XIX լեգեոն (լատիներեն՝ Legio XIX), հռոմեական լեգեոն հանրապետության և կայսրության ժամանակաշրջանում։ Հիմնադրվել է, հավանաբար, մ.թ.ա. 41/40 թվականին։ Ենթադրաբար, ստորաբաժանումը մասնակցել է հանրապետության վերջին տարիների քաղաքացիական պատերազմներին, արշավանքներին դեպի Գերմանիա։ Լեգեոնը ջախջախվել է Տևտոբուրգյան անտառում մ.թ. 9 թվականին։ Հնարավոր է, որ ունեցել է «Գերմանական» կամ «Գալլական» մականունը[1]: Լեգեոնի խորհրդանիշը հայտնի չէ[1]:
Լեգեոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX լեգեոնի պատմությունը հայտնի է հատվածական վկայություններով, և այդ պատճառով այն թերի է։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Գայոս Հուլիոս Կեսարի և Գնեոս Պոմպեոս Մեծի կողմից կռվել են XIX համարներով լեգեոններ, բայց դրանց հետագա ճակատագիրը հնարավոր չէ հետևել[1]: Կա կարծիք, որ Կեսարի լեգեոնները, որոնց հրամանատարն է եղել է Գայ Սկրիբոնիուս Կուրիոնը, ոչնչացվել են Աֆրիկայում, սակայն դա կրկին միայն վարկած է[2]: Բայց ավելի հավանական է, որ XIX լեգեոնը հիմնադրվել է մ.թ.ա. 41 կամ 40 թվականներին[3]:Ֆիլիպպոսի ճակատամարտից հետո, որի ժամանակ ջախջախվեցին Կեսարի մարդասպաններ Բրուտոսը և Կասիոսը։ Դրա հիմնադիրը, ըստ երևույթին, Կեսարի ժառանգորդ Օկտավիանոսն էր, որը զորքի համալրման կարիք ուներ, որպեսզի վերջ դներ Սեքստոս Պոմպեոսի տիրապետությանը Սիցիլիայում, որը սպառնում էր դադարեցնել հացահատիկի մատակարարումը Հռոմ[1]: Նոր լեգեոնը, հնարավոր է, կազմված է եղել Կասիուսի և Բրուտուսի բանակի վետերաններից, որոնք ընդգրկվել էին իրենց նախկին հակառակորդների բանակներում։ Մյուս զինվորները, ըստ երևույթին, հավաքագրվել էին Էտրուրիայում, որտեղ մ.թ.ա. 30 թվականին տասնիններորդի վետերանները բնակություն էին հաստատել Պիզայի շրջակայքում[1]: Թեև Օկտավիանոսն այս լեգեոնի ամենահավանական ստեղծողն է, բայց չի բացառվում, որ այն հիմնադրվել է Մարկոս Անտոնիոսի կողմից, ով դրամներ է հատել՝ հիշատակելով XIX Ծովային լեգեոնը (լատիներեն՝ Legio XIX Classica)[2]: Ենթադրություն կա, որ XIX լեգեոնը գտնվել է Աքվիտանիայում մ.թ.ա. 31 թվականին Ակցիումի ճակատամարտից հետո[1]: Կատապուլտի երկաթե բեկոր՝ լեգեոնի դրոշմով[4],Դոտենբիխլում (Բավարիայի Օբերամերգաուի մոտ) գտնվածը թույլ է տալիս եզրակացնել, որ ստորաբաժանումը մտել է Հռոմեական բանակի կազմի մեջ, որը մասնակցել է Ալպիական արշավանքներին[5]: Այն ժամանակ, ինչպես վկայում է անվադողի վրա գրված արձանագրությունը, որը գտնվել է Դանգստետենում, Վերին Ռեյնում, լեգեոնի լեգատն եղել է Պուբլիոս Կվինտիլիուս Վարը[6]: 20-րդ դարի 60-ականների վերջում երեք սայլ հայտնաբերվել են Դանգշտետենում, որտեղ, ըստ երևույթին, լեգեոնը տեղակայված է եղել մ.թ.ա. 15-ից մ.թ. 8 թվականներին[1]:
Գերմանիայում XIX լեգեոնը կարող էր մասնակցել Տիբերիոսի արշավանքներին։ Սկզբում այն տեղակայված է եղել Ուբիևի զոհասեղանում և Նովեզիայում, իսկ հետո տեղափոխվել է Օբերադեն և Հալտերն[1]: Հալտերնում 1971 թվականին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են լեգեոնի նախկին գլխավոր ճամբարի արևմտյան դարպասները, իսկ Via Principalis-ի փոսում՝ 64 կիլոգրամանոց կապարե ձուլակտոր՝ LXIX (= Legio XIX) մակագրությամբ[7]: Հալտերնում 1971 թվականին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են լեգեոնի նախկին գլխավոր ճամբարի արևմտյան դարպասները, իսկ Via Principalis-ի փոսում՝ 64 կիլոգրամանոց կապարե ձուլակտոր՝ LXIX (= Legio XIX) մակագրությամբ[1]:
Երեք տարի անց, XIX լեգեոնը ոչնչացվեց XVII և XVIII լեգեոնների հետ միասին Տևտոբուրգյան անտառում՝ ապստամբ գերմանացիների դեմ մարտի ժամանակ, որոնց գլխավորում էր Արմինիուսը։ Մարտում զոհվեց նաև Գերմանիայի կառավարիչ Պուբլիուս Կվինտիլիուս Վարը[8]: Լեգեոնի արծիվը վերադարձվել է Լուցիուս Ստերտինիուսի կողմից 15 թվականին՝ բրուկտերների դեմ արշավի ժամանակ[3]: Ի հիշատակ XIX լեգեոնին պատահած դժբախտության, նրա համարն այլևս չի շնորհվել այլ լեգեոններին[9]:
XIX լեգեոնում ծառայած մի քանի մարդիկ հայտնի են իրենց անուններով՝ ռազմական տրիբուն Գնեյ Լերիուս Ֆլակուսը Ումբրիայի Ֆուլգինիա քաղաքից[10], ցենտուրիոն Սեքստ Աբուլենիուսը ծագումով Ումբրիական Ուրբին Մատավրիական քաղաքից է[11],երկու լեգեոնական՝ Մարկ Վիրցիուսը էտրուսկյան Լունա քաղաքից[12] և Լուցիոս Արտորիուսը Ռավեննայից[13]: Հայտնի չէ, թե ինչ կոչում է ունեցել Սեքստոս Անկվիրինիոսը, որի տապանաքարը տեղադրվել է Պորտե Պիզանում[14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Lendering, 2002
- 1 2 Ritterling, 1925
- 1 2 Bunson, 2002, էջ 313
- ↑ «AE 1994, 01323». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Helmuth Schneider (Hrsg.). Feindliche Nachbarn: Rom und die Germanen. — Böhlau, 2008. — 56 p.
- ↑ Hans Ulrich Nuber. P. Quinctilius Varus siegte … In: 2000 Jahre Varusschlacht: Imperium. — Stuttgart: Theiss, 2009. — 106—113 p.
- ↑ Alfred Michael Hirt. Imperial Mines and Quarries in the Roman World: Organizational Aspects 27 BC-AD 235 (Oxford Classical Monographs). — Oxford: Oxford University Press, 2010. — 171 p.
- ↑ Nico Roymans. From the Sword to the Plough. Three Studies on the Earliest Romanisation of Northern Gaul. — Amsterdam University Press, 1996. — 234 p.
- ↑ Канья, 2001
- ↑ Corpus Inscriptionum Latinarum 11, 5218
- ↑ Corpus Inscriptionum Latinarum 11, 6056
- ↑ «AE 1974, 00283». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Corpus Inscriptionum Latinarum 11, 348
- ↑ orpus Inscriptionum Latinarum 11, 1524
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Emil Ritterling. Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. Legio (XVII, XVIII, XIX). Band XII,2. — Stuttgart, 1925. — 1767 p.
- Matthew Bunson. Encyclopedia of the Roman empire. — Sonlight Christian, 2002.
- Klaus-Peter Johne. Die Römer an der Elbe. Das Stromgebiet der Elbe im geographischen Weltbild und im politischen Bewußtsein der griechisch-römischen Antike. — Berlin: Akademie Verlag, 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Р. Канья. «Краткая история различных легионов». Legio (ռուսերեն). 2001.
- Jona Lendering. «Legio XIX». Livius.org (անգլերեն). 2002.
- «Legio XIX». imperiumromanum.com (գերմաներեն).