X1 (խումբ)
| X1 | |
|---|---|
| Ժանրեր | քեյ փոփ |
| Գործունեություն | 2019 |
| Կայք | swingent.co.kr/default/x1/x1_main.php |
X1 (կորեերեն՝ 엑스원; լատինատառ՝ Ekseuwon, արտասանվում է` X-One), հարավկորեական տղաների խումբ, որը ստեղծվել է 2019 թվականին CJ E&M-ի կողմից «Mnet»-ի գոյատևման ռեալիթի շոուի «Produce X 101» չորրորդ սեզոնի ընթացքում: Խումբը բաղկացած է 11 մասնակցից` վերցված տարբեր գործակալություններից. Հան Սոն Վու, Չո Սունգյոն, Կիմ Վու Սեոկ, Կիմ Յոհանա, Լի Հանգյուլ, Չա Ջունհո, Սոն Դոնգփյո, Կանգ Մինհին, Լի Յունսանգ, Սոնգ Հյունջուն և Նամ Դոհյուն:Խմբի դեբյուտը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 27-ին «Emergency: Quantum Leap» մինի ալբոմով: 2020 թվականի հունվարի 6-ին խումբը ցրվեց անդամների գործակալությունների հետ տարաձայնությունների պատճառով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի անունը՝ X1, առաջարկվել է ցանցի օգտագործողների կողմից «Produce X 101» պաշտոնական կայքի միջոցով և ընտրվել է CJ E&M-ի կողմից: Այն վերցված է «X1-MA» երգի վերնագրից: Բացի այդ, X1 հռոմեական թվերով նշանակում է 11, այսինքն՝ 10 անդամ + անդամ X։
Օգոստոսի 19-ին X1-ը հայտարարել է իր ֆենդոմ անունը՝ «ONE IT»: «ONE IT» վերնագիրը երկու իմաստ ունի. առաջին` նշանակում է, որ երկրպագուները կարևոր մարդիկ են X1-ի համար:Իսկ երկրորդ` ունի «ուզում եմ» իմաստը, որը նշանակում է «Ցանկություն X1-ի համար»
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական դեբյուտ. Ստեղծում «Produce X 101»-ի միջոցով
[խմբագրել | խմբագրել կոդը]X1-ը ստեղծվել է «Produce X 101» գոյատևման ռեալիթի շոուի միջոցով, որը հեռարձակվել է «Mnet»-ով` 2019 թվականի մայիսի 3-հուլիսի 19: Բոլոր 101 վերապատրաստվողներից միայն 20-ն են անցել եզրափակիչ, իսկ նրանցից միայն 10-ն է ընտրվել` հանդիսատեսի քվեարկությամբ` շոուի վերջին շաբաթվա ընթացքում: Վերջին մասնակիցը, որը հայտնի է որպես Rank X, ընտրվել է մնացած վերապատրաստվողներից, ովքեր հավաքել են ամենաբարձր ձայները շոուի բոլոր դրվագներում: Բոլոր մասնակիցները հայտարարվել են ուղիղ հեռարձակմամբ ` 2019 թվականի հուլիսի 19-ին.[1]
Ծրագրի սկզբում բոլոր մասնակիցները արդեն ակտիվ էին երաժշտական ինդուստրիայում: Չո Սունգյոյի դեբյուտը որպես UNIQ-ի անդամ տեղի է ունեցել 2014 թվականին: Նա 2016 թվականին` Լուիզի բեմական անունով հանդես է եկել որպես մենակատար արտիստ և երաժշտական պրոդյուսեր: Իսկ 2018 թվականին բեմական անունը փոխել է WOODZ-ի[2]։ Նա հայտնի է «Idol Producer»-ի դեբյուտային «It's Ok» երգի պրոդյուսերությամբ[3]։ Կիմ Վու Սեոկի դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականին` Ուշին բեմական անվամբ: Նա նաև վարել է «The Shoiw»-ը «Produce 101» սեզոնի 1-ին ֆինալիստի և I.O.I-ի նախկին անդամ Ջոն Սոմիի հետ միասին: Հան Սոն Վունը 2016 թվականի նոյեմբերին հանդես է եկել որպես «Victon»-ի անդամ և առաջնորդ:[4] Լի Հան Գյուլը նախկինում հանդես է եկել որպես «Yama» և «Hotchicks Entertainment»-ի բալլադային խմբի IM անդամ և «The Units»-ում մրցել է միջազգային վարպետների հետ, որտեղ նա զբաղեցրել է 13-րդ տեղը:[5] Նամ Դոհյունը եղել է «Under Nineteen» խմբի՝ որպես ռեփ թիմի անդամ և հայտնվել է շոուի 42-րդ տեղում։
Նրանց պայմանագիրը նախատեսված էր դեբյուտից հետո 5 տարի ժամկետով՝ 2,5 տարվա բացառիկ և 2,5 տարվա ոչ բացառիկ պայմանագրով, ինչը նշանակում է, որ առանձին անդամներ կարող էին վերադառնալ իրենց համապատասխան գործակալություններ և խմբեր իրենց պայմանագրի առաջին կեսի ավարտից հետո:[6].
2019: Դեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակչից հետո 11 մասնակիցները պայմանագիր կնքեցին «Swing Entertainment»-ի՝ այն լեյբլի հետ, որի ներքո կառավարվում էին Wanna One-ը, երկրորդ սեզոնի ֆինալիստները[7].
Օգոստոսի 22-ին կայացել է X1 Flash խմբի ռեալիթի շոուի պրեմիերան «Mnet»-ում: Ռեալիթի շոուն ցույց է տալիս, թե ինչպես են անդամները պատրաստվել իրենց դեբյուտին և պատկերացում է տալիս նրանց իրական կյանքի մասին: Օգոստոսի 1-ին հայտարարվեց «Emergency: Quantum Leap» դեբյուտային մինի ալբոմի մասին՝ «Flash» խորագրով երգով, որը հեղինակել են Score-ը, Megatone-ը և Onestar-ը (Monotree): Խումբը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսի 27-ին և նույն օրը ցուցադրություն է անցկացրել «Gocheok Sky Dome»-ում: Սեպտեմբերի 3-ին` իրենց դեբյուտից մեկ շաբաթ անց, X1-ը նվաճեց իր առաջին հաղթանակը «The Show» երաժշտական շոուում[8].
Նոյեմբերի 5-ին «Produce X 101»-ի պրոդյուսեր Ան Ջուն Յանգը ձերբակալվել է, և նա ավելի ուշ խոստովանել է, որ կեղծել է շոուի վարկանիշը: Սա ազդեց X1-ի իմիջի վրա, և դա հանգեցրեց մի քանի հրապարակային ելույթների չեղարկման: «Mnet»-ը հայտարարեց, որ այս պահին խմբի առաջխաղացման ծրագրեր չկան։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին պարզվեց, որ X1-ը կվերսկսի իր աշխատանքը՝ փոխհատուցում տալով քվեարկության զոհերին[9].
2020: Լուծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 6-ին CJ ENM-ը, «Swing Entertainment»-ը և անդամների առանձին գործակալությունները հանդիպում են անցկացրել՝ որոշելու խմբի ապագան: Մեկ ժամ քննարկելուց հետո, թե արդյոք խումբը պետք է շարունակի գործունեթյունը, թե լուծարվի, գործակալությունները գաղտնի քվեարկություն են անցկացրել: Գործակալությունները քվեարկությունից առաջ համաձայնել են, որ խումբը կարող է շարունակել միայն միաձայն համաձայնությամբ, հակառակ դեպքում խումբը կլուծարվի: Չորս գործակալություն քվեարկեց շարունակելու օգտին, չորս գործակալություն քվեարկեց լուծարման օգտին, և մեկ գործակալություն, որի ձայնը անհասկանալի էր, ի վերջո մերժվեց: Այսպիսով, որոշվեց, որ խումբը լուծարվելու է։ Չնայած X1-ի անդամները հրավիրված չեն եղել հանդիպմանը, «Swing»-ի գործադիր տնօրեն Ջո Յու Մյունգը ցանկություն է հայտնել մասնակցել խմբի հավաքական ելույթին[10]:
Խումբը լուծարելու որոշում կայացնելուց հետո CJ ENM-ն առաջարկեց թողարկել նախկինում ձայնագրված ձմեռային թրեքը որպես հրաժեշտի երգ, սակայն գաղափարը մերժվեց անդամների երկու կամ երեք գործակալությունների կողմից։ Նմանապես, մեկ գործակալության՝ հրաժեշտի տեսահոլովակ ձայնագրելու առաջարկը մերժվել է մեկ այլ գործակալության կողմից[10].
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դեբյուտային աստիճան | Իրական անունները | Ծննդյան տարեթվերը | Հաստիքը` խմբում | Գործակալություն | Ընթացիկ գործունեություն | |
|---|---|---|---|---|---|---|
| Հայերեն | Կորերրեն | |||||
| 3 | Հան Սին Ու | 한승우 | 24.12.1994 | Լիդեր,գլխավոր վոկալիստ | Play M Entertainment | Victon, մենակատար |
| 5 | Չո Սին Յոն | 조승연 | 05.08.1996 | Գլխավոր վոկալիստ, ռեփեր | Yuehua Entertainment | UNIQ,մենակատար (WOODZ) |
| 2 | Քիմ Ու Սոք | 김우석 | 27.10.1996 | Վոկալիստ, վիժուալ | Top Media | UP10TION,
մենակատար |
| 1 | Քիմ Յո Հան | 김요한 | 22.09.1999 | ռեփեր, վոկալիստ, խմբի դեմքը | Oui Entertainment | WEi, մենակատար |
| 7 | Լի Հան Գյոլ | 이한결 | 07.12.1999 | Գլխավոր պարող, վոկալիստ | MBK Entertainment | H&D, BAE173 |
| 9 | Չա Ջուն Հո | 차준호 | 09.07.2002 | Վոկալիստ, վիժուալ | Woollim Entertainment | Drippin |
| 6 | Սոն Դոն Պյո | 손동표 | 09.09.2002 | Պարող, վոկալիստ | DSP Media | Mirae |
| 10 | Կան Մին Հի | 강민희 | 17.09.2002 | Վոկալիստ | Starship Entertainment | Cravity |
| X | Լի Ին Սան | 이은상 | 26.10.2002 | Վոկալիստ | Brand New Music | Մենակատար, Younite |
| 4 | Սոն Հյոն Ջուն | 송형준 | 30.11.2002 | Պարեղ, ռեփեր, վոկալիստ | Starship Entertainment | Cravity |
| 8 | Նամ Դո Հյոն | 남도현 | 10.11.2004 | Գլխավոր ռեփեր, մակնե | MBK Entertainment | H&D, BAE173 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան իրենց դեբյուտը X1-ը հայտնվել էր «Billboard Charts»-ում, «Social 50»-ում և «Emerging Artists»-ում` 6-րդ և 11-րդ հորիզոնականներում, ինչը նրանց դարձրեց կորեացի առաջին արտիստները, ովքեր հայտնվեցին Social 50-ում նախքան իրենց դեբյուտը:[11]
X1-ը վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում վաճառել է իր մինի ալբոմի ավելի քան 500,000 օրինակ՝ այդպիսով գերազանցելով դեբյուտային ալբոմի առաջին շաբաթվա ամենաբարձր վաճառքի ռեկորդը, որը նախկինում մենակատար Քանգ Դանիելն էր` իր դեբյուտային «Color on Me» ալբոմով։
«M Countdown-»ի սեպտեմբերի 19-ի դրվագում առաջին տեղի հավակնորդներն էին X1-ը` «Flash»-ով և Լի Վուն` «My Regards»-ով: X1-ը հաղթանակ տարավ 10945 հաշվով, իսկ Լի Վուն՝ 4521, ինչը նրանց 11-րդ հաղթանակն էր` «Flash»-ից հետո[12]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ | Ամենաբարձր հորիզոնական | Հավաստագրումներ | ||||
|---|---|---|---|---|---|---|---|
| KOR [13] |
JPN [14] |
JPN Hot. [15] |
FRA Dig. [16] |
US World [17] | |||
| Emergency: Quantum Leap |
|
1 | 4 | 10 | 76 | 9 | |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Տարի | Ամենաբարձր հորիզոնական | Ալբոմ | |||
|---|---|---|---|---|---|---|
| KOR [19] |
KOR Hot |
JPN Hot. [20] |
US World [21] | |||
| «Flash» | 2019 | 26 | 3 | 25 | 15 | Emergency: Quantum Leap |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալիթի շոու
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հեռուստաալիք | Անվանում | Հղում |
|---|---|---|---|
| 2019 | Mnet | Produce X 101 | [22] |
| X1 Flash | [23] |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Առաջադրված | Կատեգորիա | Արդյունք |
|---|---|---|---|
| 2019 | X1 | Տարվա արտիստ | Հաղթանակ |
| Նոր լավագույն տղամարդ արտիստ | Հաղթանակ | ||
| Երկրպագուների ընտրությունն ամբողջ աշխարհում (թոփ 10) | Հաղթանակ | ||
| Տարվա համաշխարհային իկոն | Հաղթանակ | ||
| Տարի | Առաջադրված | Կատեգորիա | Արդյունք |
|---|---|---|---|
| 2019 | X1 | Նոր լավագույն արտիստ | Առաջադրված |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'프로듀스X101' 이동욱 "모두 계속 꿈 꿔 달라" 최종 멤버 누가 될까». Hankyung (կորեերեն). 2019-07-19. Արխիվացված օրիգինալից 2019-07-22-ին. Վերցված է 2019-07-23-ին.
- ↑ Solano, Steffi (2019-03-27). «K-R&B Artist WOODZ Opens Up About Mental Health and Developing His Identity As a Soloist». Status Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-07-22-ին.
- ↑ «Idol Producer». Idol Producer. Սերիա 12 (չինարեն). 2018-04-04. iQiyi.
- ↑ Oh, Seong-rok (2016-11-09). «빅톤, 새로운 세상을 향한 목소리 들려드릴게요!». MTN (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2019-07-22-ին.
- ↑ «Sad Story». www.melon.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019-07-22-ին. Վերցված է 2019-07-22-ին.
- ↑ Kelley, Caitlin (2019-02-28). «Here's What Mnet's Five-Year Contracts For 'Produce X101' Means For K-pop». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-14-ին.
- ↑ Hwang, Mi-hyun (2019-06-28). «[단독] '프듀X' 데뷔조, 스윙엔터 매니지먼트 가닥…워너원 이어 두번째». News1 Korea (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-26-ին. Վերցված է 2019-07-22-ին.
{{cite news}}: More than one of|lang=and|language=specified (օգնություն) - ↑ «'더쇼' 엑스원, 데뷔후 첫 음방 1위…"팬 분들께 감사" [종합]». Xportsnews. Արխիվացված օրիգինալից 2020-07-05-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ «CJ ENM 측 "아이즈원-엑스원 활동 재개, 보호해달라"(공식입장)». n.news.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019-12-31-ին. Վերցված է 2020-01-06-ին.
- 1 2 «[D하인드] "계산기를 두드렸다"…'엑스원', 해체 타임라인». Dispatch (կորեերեն). 2020-01-09. Արխիվացված է օրիգինալից 2021-01-31-ին. Վերցված է 2020-01-12-ին.
{{cite news}}: More than one of|accessdate=and|access-date=specified (օգնություն) - ↑ Rutherford, Kevin (2019-08-16). «X1 Debuts at No. 6 on Social 50 Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019-08-17-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ KPOP HIT Արխիվացված 2019-10-18 Wayback Machine,X1 Grabs 11th Win for 'Flash' on M Countdown.
- ↑ «Emergency: Quantum Leap – Week 35, 2019». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2019-09-05-ին.
- ↑ «週間 CDアルバムランキング 2019年09月09日付». Oricon News (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-04-ին. Վերցված է 2019-09-04-ին.
- ↑ Billboard Japan Hot Albums:
- «Emergency: Quantum Leap (2019)». Billboard Japan (ճապոներեն). 2019-09-05. Արխիվացված օրիգինալից 2020-07-18-ին. Վերցված է 2019-09-24-ին.
- ↑ «Top Albums Téléchargés - Week 35» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. 2019-08-30. Վերցված է 2019-09-05-ին.(չաշխատող հղում)
- ↑ Billboard World Albums:
- «Emergency: Quantum Leap (2019)». Billboard. 2019-09-05. Արխիվացված օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2019-09-24-ին.
- ↑ «Gaon Certification - Album». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Association. Արխիվացված օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2019-10-10-ին.
- ↑
- «Flash» and «I’m Here for You»: «Gaon Digital Chart – Week 35 of 2019». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-15-ին. Վերցված է 2019-09-05-ին.
- «Like Always», «U Got It», «Move» and «Stand Up»: «Gaon Digital Chart – Week 36 of 2019». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-15-ին. Վերցված է 2019-09-12-ին.
- ↑ Billboard Japan Hot 100:
- «Flash». Billboard Japan (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2019-09-05-ին.
- ↑ «Flash». Billboard. 2019-09-10. Արխիվացված օրիգինալից 2019-09-24-ին. Վերցված է 2019-09-24-ին.
- ↑ «Produce X 101 (Survival Show) (Updated!) 2024». terkepop.com (անգլերեն). Terkepop. 2024 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «X1 리얼리티, 22일 첫 방송…티저 공개 '청량+몽환'». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019-08-26-ին. Վերցված է 2019-08-27-ին.