«Work It Out», ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երգը։ Սինգլը թողարկվել է 2002 թվականի հունիսի 11-ին Columbia Records լեյբլով՝ որպես «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» ֆիլմի սաունդթրեքի գլխավոր երգ, որում երգչուհին խաղացել է Ֆոքսքսի Կլեոպատրայի դերը։ Ավելի ուշ երգը ներառվել է Բեյոնսե Նոուլզի «Dangerously in Love» (2003) դեբյուտային ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակներն են Բեյոնսեն, Ֆարել Ուիլյամսը և Չադ Հյուգոն։ «Work It Out» երգը ներառում է 1960-ականների և 1970-ականների ֆանկի տարրեր, ինչպես նաև պոստ-դիսկոյի տարրեր[1][2]։
Հիմնականում «Work It Out» երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնք նշել են ռետրո ոճն ու երաժշտության տարբեր ոճերի ազդեցությունը։ Այս սինգլը համարվում է Բեյոնսեի հաջող մենակատարի կարիերայի սկիզբը Destiny's Child խմբի հաջողությունից հետո, որտեղ երգչուհին առաջատար վոկալիստ էր։ Կոմերցիոն առումով երգը չի կարողացել հայտնվել Billboard Hot 100-ում, բայց կարողացել է գլխավորել Hot Dance Club Songs հիթ-շքերթը[3]։ «Work It Out» երգն ընդգրկվել է նաև Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում սինգլների հիթ-շքերթների լավագույն տասնյակում։
«Work It Out» երգը գրվել է Բեյոնսեի, Ֆարել Վիլյամսի և Չադ Հյուգոյի կողմից (սինգլի պրոդյուսերը The Neptunes-ն է)։ Քննադատները երգը անվանել են «Destiny's Child» խմբի վոկալիստի կարիերայից Նոուլզի անցումը մենակատարի հաջող կարիերային[1]։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 23-ին AOL-ում[4]։ «Work It Out» երգը դարձել է «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» ֆիլմի սաունդթրեքի ալբոմի առաջին սինգլը։ Ենթադրվում էր նաև, որ երգը դառնալու է լիդ-սինգլ Բեյոնսեի «Dangerously in Love» դեբյուտային ալբոմից, սակայն արդյունքում փոխարինվել է «Crazy In Love» երգով։ Ալբոմի միջազգային տարբերակում «Work It Out» երգն ընդգրկվել է որպես բոնուս-թրեք։
«Work It Out» երգը հիմնականում ստացել է քննադատների դրական արձագանքները, որոնց մեծ մասը հավանել է 1960-ականների և 1970-ականների ֆանկի տարրերի հավելումը երգում։ Լսելով «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» սաունդթրեքերի ալբոմը՝ Ջոշ Թիրենգիլը գրել է Entertainment Weekly-ի համար երգի բացասական գրածոսական՝ հայտարարելով, որ այն իրենից ներկայացնում է «դողդոջունություն և զրպարտություն»[5]։ Սակայն, նույն ամսագրի համար Քրեյգ Սեյմուրը երգին տվել է A ամենաբարձր վարկանիշը՝ երգը անվանելով «հիանալի նորամուտային սոլո մեղեդի»[2]։
Սթիվեն Թոմաս Էրլուայնը Allmusic-ի համար հոդվածում երգն անվանել է «գերազանց» կոմպոզիցիա և գնահատել է ավելի բարձր, քան Destiny’s Child խմբի «Survivor» (2001) ալբոմը[6]։ Թեև «Work It Out» երգը Բեյոնսեի համար լավ «անցում» է համարվում սոլո կարիերային, Vibe ամսագիրը չի համաձայնել դրան՝ նշելով, որ երգը թույլ նորամուտ է Նոուլզի սոլո կարիերայի համար[7]։ Contactmusic.com կայքը ֆիլմի սաունդթրեքի մեջ Բեյոնսեի ներդրումը լավագույնն է ճանաչել ալբոմի մեջ[8]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։