Wix.com
Wix.com | |
|---|---|
| Տեսակ | բովանդակության կառավարման համակարգ, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
| Հիմնադրված է | 2006 |
| Վայր | Թել Ավիվ, Իսրայել |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | Website builder? և համացանց |
| Հասույթ | 203 540 000 ԱՄՆ դոլար (2015) |
| Աշխատողների թիվ | 1000 մարդ |
| Կայք | wix.com |
| Բորսա | ՆԱՍԴԱՔ |
| Wix.com Վիքիպահեստում | |
Wix.com, միջազգային համակարգված պլատֆորմ ինտերնետ-նախագծերի ստեղծելու և զարգացման համար, որը թույլ է տալիս ստեղծել կայքեր և նրանց բջջային տարբերակները HTML5 c-ի drag-and-drop գործիքների օգնությամբ[1]: Ընդլայնել կայքերի ֆունկցիոնալությունը կարելի է ծրագրերի միջոցով, մշակված Wix-ի կամ կողմնակի ընկերությունների կողմից: Օրինակ, ավելացնել սոցիալական ցանցերի կոնտակտները, օնլայն առևտրի և էլեկտրոնային հղումների գործիքներ, կոնտակտային ձևեր, բլոգեր և այլն[2]: Ծառայությունը հասանելի է 11 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, լեհերեն, ճապոներեն, կորեերեն և թուրքերեն:
Wix-ը աշխատում է freemium բիզնես-մոդելի հիման վրա, առաջարկելով հնարավորություն ստեղծելու կայքեր և զարգացնել դրանք, ձեռք բերելով օգտակար բարելավումներ: Օրինակ, սակագների Պրեմիում փաթեթը թույլ է տալիս միացնել կայքին սեփական դոմեն, հեռացնել Wix-ի վահանակները, ավելացնել օնլայն-խանութ, ստանալ լրացուցիչ վայր տվյալների պահպանման, կտրոններ գովազդների համար և այլն[3]:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Wix-ը ստեղծվել է 2006 թվականին Ավիշաեմ Աբրահամի, Նադավ Աբրահամի և Գիոր Կապլանի կողմից: Ընկերության գաղափարն էր՝ ինտերնետ պետք է բաց լինի յուրաքանչյուր մարդու ազատ արտահայտվելու, զարգացման և համագործակցության համար: Շտաբ-գրասենյակը բնակարան Wix գտնվում է Թել Ավիվում, այլ գրասենյակներ կան նաև Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Մայամիում, Սան Պաուլոում, Դնեպրում և Վիլնյուսում: Ընկերությունը ստացել է ներդրումների մի քանի փուլեր Insight Venture Partners, Capital Partners, Bessemer Venture Partners և Benchmark Capital հիմնադրամներից[4][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zukerman Erez (2012-04-09)։ «Create a Website Easily With Wix» (անգլերեն)։ PCWorld։ Վերցված է 2017-04-29
- ↑ «Now At 25M Users, Wix Brings Third-Party Apps To Its Website Builder With New Marketplace» (անգլերեն)։ TechCrunch։ 2012-10-16։ Վերցված է 2017-04-29
- ↑ «New options for building a free website»։ MSN։ 23 July 2013։ Վերցված է 29 July 2013
- ↑ «Wix.com»։ LinkedIn։ Վերցված է 12 November 2012
- ↑ Vidra Eze (2011-03-28)։ «Israeli startup Wix Raises $40 Million, Wants to Become a Large Company in Israel» (անգլերեն)։ VC Cafe։ Վերցված է 2017-04-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ru.wix.com» (ռուսերեն) (Wix-ի ռուսերեն լեզվով կայք էջը)
- «Блог Wix на русском» (ռուսերեն) (Wix-ի բլոգը ռուսերեն լեզվով)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Wix.com կատեգորիայում։ |