Wikiwand
Wikiwand WikiWand | |
---|---|
![]() | |
wikiwand.com(անգլ.) | |
Կարգախոս | Good old Wikipedia gets a great new look |
Տեսակ | կայք և ծրագրային ապահովում |
Լեզու | Անգլերեն |
Հեղինակ | Լիոր Գրոսմեն Իլան Լևին |
Բացված | 2013 |
![]() |
Wikiwand, ծրագրային ինտերֆեյս, որը մշակվել է Վիքիպեդիայի հոդվածները դիտելու համար[1]։ Այն հասանելի է մի քանի հայտնի դիտարկիչներում՝ որպես անվճար բրաուզերի ընդլայնում կամ բջջային հավելված։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Wikiwand-ը (սկզբնապես՝ WikiWand) հիմնադրվել է 2013 թվականին՝ Լիոր Գրոսմենի և Իլան Լևինի կողմից[2]։ Պաշտոնապես գործարկվել է 2014 թվականի օգոստոսին։ Ինտերֆեյսը հնարավորություն է տալիս ընթերցել հոդվածներն ավելի պարզ և գեղեցիկ դասավորվածությամբ։ Այն ներառում է հղումների նախադիտում և ավելի զարգացած պատկերասրահ[3]։ Բովանդակությունն անընդհատ ցուցադրվում է էջի ձախ կողմում[4]։ Գրոսմենը նշում է.
![]() |
Մեզ համար անիմաստ էր այն, որ աշխարհում հինգերորդ ամենատարածված վեբկայքն (որն օգտագործում է կես միլիարդ մարդ) ունի ինտերֆեյս, որը չի թարմացվել ավելի քան մեկ տասնամյակ։ Մենք կարծում էինք, որ Վիքիպեդիայի ինտերֆեյսը անկարգ վիճակում է և դժվար ընթեռնելի[5]։ | ![]() |
Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտերֆեյսը հասանելի է Գուգլ Քրոմով, Սաֆարիով (Սաֆարի տարբերակը հասանելի չէ ներբեռնման համար) և Mozilla Firefox-ով։ Այն հասանելի է նաև Wikiwand կայքում։ 2015 թվականի մարտին Wikiwand-ը թողարկեց iOS հավելված՝ iPhone-ի և IPad-ի համար։
Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Wikiwand-ը 600.000 դոլար ստացավ ինտերֆեյսի զարգացման համար։ Այն հայտարարեց, որ մտադիր է եկամտի 30 %-ը նվիրաբերել Վիքիմեդիա Հիմնադրամին[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական վեբկայք
- Ընդլայնում Քրոմի համար
- Ընդլայնում Mozilla Firefox-ում
- Որևէ նոր բան սովորիր Wikiwand-ի հետ ամեն օր
- Արդիականացված Վիքիպեդիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [«Wikiwand-ը Վիքիպեդիային տալիս է ավելի պարզ դասավորություն, որն ավելի հարմար է ընթերցանության համար (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-19-ին։ Վերցված է 2017-03-26 Wikiwand-ը Վիքիպեդիային տալիս է ավելի պարզ դասավորություն, որն ավելի հարմար է ընթերցանության համար (անգլ.)]
- ↑ Wikiwand: Հիմնադիրներ
- ↑ Wikiwand՝ Վիքիպեդիայի ինտերֆեյսի արդիականացված տարբերակ
- ↑ Wikiwand-ը դարձնում է Վիքիպեդիան ավելի գեղեցիկ
- ↑ Վիքիպեդիայի նոր ինտերֆեյսը
- ↑ Wikiwand-ի մասին