Jump to content

WikiWikiWeb

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորդ Քանինգհեմ 2011 թվական

WikiWikiWeb, (Վիքիվիքիվեբ) Վիքի ձևաչափով առաջին կայքն է, որը հասանելի է օգտատերերի խմբագրման համար[1]։ Վիքի ձևաչափով առաջին կայքը գործարկվել է 1995 թվականի մարտի 25-ին ամերիկացի ծրագրավորող, Վիքի տեխնոլոգիաների գյուտարար և ճկուն ծրագրային ապահովման համահեղինակ, նախագծման ձևանմուշների և «ծայրահեղ» ծրագրավորման ոլորտների առաջատար՝ Ուորդ Քանինգհեմի կողմից։ 2015 թվականին Վիքիվիքիվեբը հասանելի էր միայն կարդալու համար։  WikiWikiWeb անվանումն ի սկզբանե կիրառվել է վիքի կայքի ծրագրային ապահովման ղեկավարման համար, որը հետագայում վերանվանվեց «Վիքիբազա»։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

WikiWikiWeb-ը Վիքի ձևաչափով առաջին կայքն է, որը հասանելի է օգտատերերի խմբագրման համար[1]։ Վիքի ձևաչափով առաջին կայքը գործարկվել է 1995 թվականի մարտի 25-ին ծրագրավորող Ուորդ Քանինգհեմի կողմից։

WikiWikiWeb անվանումն ի սկզբանե կիրառվել է վիքի կայքի ծրագրային ապահովման ղեկավարման համար, որը հետագայում վերանվանվեց «Վիքիբազա»։

WikiWikiWeb էջերի միջև հիպերհղումները ստեղծվում են մեծատառերով գրված բառերը համատեղելով։ Այս հնարքը կոչվում է ուղտի պատյան: Վիքի նշագրման ձևաչափման այս հնարքին դեռևս հետևում են որոշ վիքի ծրագրեր, իսկ մյուսները, ինչպիսիք են Մեդիավիքի ծրագրակազմը, աջակցում են Վիքիպեդիային և թույլ են տալիս առանց ռեգիստրի հղումներ:

Ծրագրակազմը և կայքը մշակվել են Քանինգհեմի կողմից 1994 թվականին՝ ծրագրավորողների միջև գաղափարների փոխանակումը հեշտացնելու համար: Այս հայեցակարգը հիմնված էր հիպերքարտերի փաթեթում մշակված գաղափարների վրա, որոնք Քանինգհեմը ստեղծել էր 1980 թվականների վերջին[2][3][4]։ 1995 թվականի մարտի 25-ին Ուորդ Քանինգհեմը տեղադրեց ծրագրակազմը իր ընկերության կայքում։ Կայքի օգտվողները հաճախ այն պարզապես Վիքի էին անվանում։ 1990 թվականներին և 2000 թվականներին ի հայտ եկած վաղ վիքի ցանցի օգտվողները հավատարիմ էին WikiWikiWeb համաձայնությանը:

2014 թվականի դեկտեմբեր ամսին WikiWikiWeb կայքը վանդալների կողմից հարձակման ենթարկվեց, և այն պետք է դրվեր միայն կարդալու ռեժիմում[5]։ 2015 թվականի փետրվարի 1-ին Ուորդ Քանինգհեմը հայտարարեց, որ վիքի կայքը վերաշարադրվել է որպես մեկ էջանոց հավելված և տեղափոխվել է նոր միավորված Վիքի կայք[1]։

Երբ Wikiwikiweb կայքի այցելուների առաջին էջը դրվեց միայն կարդալու ռեժիմում, առաջին երկու պարբերությունները պարունակում էին հետևյալ նկարագրությունը[6]՝

Բարի գալուստ WikiWikiWeb։ Շատ մարդիկ այստեղ առաջին անգամ ծանոթացան վիքի կայքերին: Այս համայնքը գոյություն ունի 1995 թվականից և բաղկացած է բազմաթիվ մարդկանցից: Մենք միշտ ողջունում ենք նորեկներին, ովքեր արժեքավոր ներդրում են կատարում: Եթե նախկինում վիքի կայքեր չեք օգտագործել, պատրաստ եղեք որոշ նորությունների։ Վիքի կայքի օգտակարությունը կայանում է նրա առաջարկած ազատության, պարզության և ուժի մեջ:
Այնուամենայնիվ, սա ավելին է, քան պարզապես ծրագրային գաղափարների ոչ ֆորմալ պատմություն կամ տեղեկատվական պատմություն: Ամեն ինչ սկսվեց դրանից, բայց թեման ստեղծեց իր մշակույթը և ձեռք բերեց անկախություն: Վիքիի ամբողջ բովանդակությունը աշխատանքային առաջընթացն է։  Առաջին հերթին դա ֆորում է, որտեղ մարդիկ կիսվում են գաղափարներով: Այն փոխվում է, երբ մարդիկ գալիս ու գնում են: Այստեղ տեղեկատվության մեծ մասը սուբյեկտիվ է: Եթե փնտրում եք մասնագիտացված օգնության կայք, փորձեք WikiWikiWeb։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քանինգհեմը հորինեց «WikiWikiWeb» անվանումը, հիշելով Հոնոլուլուի միջազգային օդանավակայանի ընդունարանի աշխատակցին, ով նրան խորհուրդ տվեց օգտագործել «ՎիքիՎիքիՇաթլ»՝ օդանավակայանի տերմինալների միջև երթևեկող երթուղային ավտոբուսը: Վիքի-Վիքի–ն Վիքի բառի կրկնությունն է, որը հավայերենում նշանակում է արագ[7]։ Ուորդ Քանինգհեմի գաղափարն այն էր, որ «WikiWikiWeb» էջերը հասանելի լինեն օգտվողների կողմից արագ խմբագրման համար, ուստի նա սկզբում մտածում էր այն անվանել «Արագ Վեբ», բայց հետագայում փոխեց իր միտքը և անվանեց այն «WikiWikiWeb»:

լավնա չէ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Cunningham, Ward (February 1, 2015). «Migrating Wiki on Federated Wiki». Արխիվացված օրիգինալից February 3, 2015-ին. Վերցված է February 4, 2015-ին.
  2. WikiHistory Արխիվացված 2002-06-21 Wayback Machine on c2.com
  3. «Interview: Wikinewsie Kim Bruning discusses Wikimania». Wikinews. August 9, 2005. Արխիվացված օրիգինալից 22 October 2021-ին.
  4. Interview with Ward Cunningham Արխիվացված 2007-05-07 Wayback Machine on Google Video
  5. Cunningham, Ward (February 1, 2015), WikiWiki System Notice on c2.com, Արխիվացված օրիգինալից October 8, 2020-ին, Վերցված է October 5, 2020-ին
  6. «Welcome Visitors». wiki.c2.com. Արխիվացված օրիգինալից 2020-04-23-ին. Վերցված է 2020-04-23-ին.
  7. Andrews, Lorrin (1865), A dictionary of the Hawaiian language to which is appended an English-Hawaiian vocabulary and a chronological table of remarkable events, Henry M. Whitney, էջ 514

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]