Who You Are (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Who You Are»
«Who You Are» սինգլի շապիկը (Ջեսսի Ջեյ, )
Ջեսսի Ջեյի սինգլը
«Who You Are» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 1, 2010
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2010
ԺանրՓոփ ռոք, R&B
Տևողություն3:50
ԼեյբլLava Records, Island Records
ՊրոդյուսերԹոբի Գադ

«Who You Are», անգլիացի երգչուհի Ջեսսի Ջեյ երգն է։ Այն որպես սինգլ թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 1-ին և ընդգրկվել է նրա դեբյուտային «Who You Are» ալբոմում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Ջեյը երգը գրել է 20 տարեկան հասակում, երբ գտնվում էր Լոս Անջելեսում[1]։ Այնուհետև երգի համար բառեր են գրում նաև Թոբի Գադը և Շելի Փեյկենը[1]։ Խոսելով երգի մասին, երգչուհին «The Sun» թերթին տված հարցազրույցում նշել է․ «Այս երգը փրկեց իմ կյանքը երաժշտականորեն։ Երգը գրելուց մեկ օր առաջ ես պատրաստ էի թողնել երաժշտությունը։ Դա ապշեցուցիչ է, թե ինչպես երեք ու կես րոպե տևողություն ունեցող մեղեդին և բառերը կարող են փոխել քո կյանքը։ Ես այնքան ուրախ եմ այն ոչ իմ կյանքն է փրկել, այլ նաև ուրիշ մարդկանց»[2]։

Երգը 2010 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվում է iTunes-ում[3], իսկ 2011 թվականի փետրվարին թողարկվում է «Who You Are» ալբոմը, որում ընդգրկված է այս երգը[4]։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում ասվում է, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։ «Who You Are»-ը փոփ-ռոք ժանրի երգ է՝ R&B ժանրի տարրերով։ Ջեսսի Ջեյը ալբոմը նույն պես է անվանել, որովհետև շատ է հպարտանում այդ երգով։ 2011 թվականի նոյեմբերի 2-ի The Sofitel's Stone-ին տված հարցազրույցում Ջեսսին հայտարարել է, որ երգում խոսքը մարդու՝ իր հանդեպ հավատի մասին է[2]։ The Independent-ի տվյալներով «Who You Are»-ը Ջեսսիի երկրպագուների ամենասիրելի երգն է (տվյալները հիմնված են YouTube-ում դիտումների և Twitter-ում ու Ֆեյսբուքում ունեցած հիշեցումների հիման վրա)։ Սկզբնապես երգը թողարկվել է որպես պրոմոսինգլ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը քննադատների կողմից ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Մայք Դայվերը՝ BBC Music-ից երգը անվանել է ալբոմում նուրբ և վառ կերպով առանձնացող երգ։ Քերոլին Սիլիվանը՝ The Guardian-ից երգի լիրիկան համեմատել է ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի Born This Way ստեղծագործության հետ։

Ստեղծագործությունների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Digital download
  1. "Who You Are" – 3:50
  1. "Who You Are" – 3:50
  2. "Who You Are" (Exemen Remix) - 5:07
  3. "Who You Are" (Seamus Haji Remix Radio Edit) - 3:46
  4. "Who You Are" (Live Acoustic Version) - 5:19

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էմիլ Նավան[6], ներկայացվել է 2011 թվականի սեպտեմբերի 29-ին երգչուհու VEVO ալիքում։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2011) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA) 86
Կանադա (Canadian Hot 100) 85
Իռլանդիա (IRMA) 23
Շվեդիա (Sverigetopplistan) 37
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 8
ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Jessie J - The girl from Essex who plans to take the pop world by storm». The Independent. Independent Print Limited. 2010 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 «Who You Are by Jessie J - Songfacts». Songfacts. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Who You Are - Single». iTunes Store. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Who You Are: Jessie J». Amazon.co.uk. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Who You Are (Remixes) - EP by Jessie J». 2011 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Jessie J - 'Who You Are' - Music Video». Krown Video. 2011 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]