White Rabbit (ռեստորան)
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ռեստորան |
|---|---|
| Երկիր | Ռուսաստանի Դաշնություն |
| Տեղագրություն | |
| Հիմնադրված է | 2011 թվական |
| Պաշտոնական կայք | |
White Rabbit, ռեստորատոր Բորիս Զարկովի կողմից Մոսկվայում հիմնադրված ռեստորան։ Այս ռեստորանը դարձել է White Rabbit Family ալյանսի գլխավոր նախագիծը[1]։ Ռեստորանի հայեցակարգը ժամանակակից ռուսական խոհանոցն է։
2015 թվականից ի վեր «White Rabbit» ռեստորանն ընդգրկված է աշխարհի թոփ 50 ռեստորանների ցանկի մեջ (The World’s 50 Best Restaurants), որը յուրաքանչյուր տարի կազմում է բրիտանական «Restaurant» ամսագիրը՝ The World’s 50 Best Restaurants Academy միջազգային ժյուրիի որոշման համաձայն։ 2020 թվականին ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ այս ռեստորանը համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ ըստ իր վարկանիշի, զբաղեցնում է 1113-րդ տեղը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«White Rabbit» ռեստորանը բացվել է Բորիս Զարկովի և Ալեքսանդր Զատուրինսկու կողմից 2011 թվականին Սմոլենսկի հրապարակի համանուն բարձրահարկի 16-րդ հարկում։ Ռեստորանի խոհանոցի հայեցակարգի մշակման պատիվը վերապահվել է ռեստորանի գործընկեր, հանրահայտ շեֆ-խոհարար Կոնստանտին Իվլևին[3],սակայն, Զարկովի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ՝ Իվլևն ու Զատուրինսկին մեկ տարի անց լքել են ռեստորանը։
2012 թվականին «White Rabbit»-ի խոհանոցի պատասխանատու է դարձել շեֆ-խոհարար Վլադիմիր Վիկտորովիչ Մուխինը։ Նրա ղեկավարման ներքո ձևավորվել է ռեստորանի գաստրոնոմիական հայեցակարգը՝ ժամանակակից ռուսական խոհանոց։ 2013 թվականին «White Rabbit»-ի առաջին հարկում բացվեց գաստրոբար, որտեղ անցկացվեցին Ռուսաստանում առաջին գաստրոնոիմական բեմադրությունները՝ «10 երազանք»[4] և «Ալիսան՝ հրաշքների աշխարհում», որոնք նվիրված էին Լյուիս Քերոլ լեգենդար գրքի հրատարակության 150-ամյակին[5]։ 2016 թվականին ռեստորանին կից բացվել է WR Lab լաբորատորիա, որը նախատեսված է խոհարարների ստեղծագործական փորձարկումների և «White Rabbit»-ի նոր ճաշացանկերի մշակման համար[6]։
Խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ռուսական խոհանոցը հիմնված է սեզոնային տեղական մթերքների վրա։ Պարբերաբար մասնակցելով գաստրոնոմիական էքսպեդիցիաների՝ Վլադիմիր Մուխինն իր հետ բերում է յուրահատուկ մթերքներ՝ ղրիմյան տրյուֆելներ, յալթայական «Rapana»-ներ, շագանակի մեղր, մարինացված հնդկեղեգ, որմզդեղնի կաթ։ Դրանց հիման վրա յուրաքանչյուր սեզոնի ստեղծվում է նոր դեգուստացիոն ճաշացանկ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական խոհանոցի հետ արված փորձարկումների համար «White Rabbit» ռեստորանն միանձնյա կերպով արժանացել է ռուսական հեղինակավոր ռեստորանների մրցանակների, որոնց թվում են TimeOut ամսագիրը[7], Resto Rate Awards[8], «Դափնե տերև»-ը[9] և այլն։
2014 և 2015 թվականներին TripAdvisor ուղեցույցը ռեստորանին է շնորհել «Տարվա հաղթող» անվանումը։ Հնագույն ֆրանսալեզու ուղեցույցը՝ Le Petit Futé-ը, «White Rabbit»-ը խորհուրդ է տալիս իր ընթերցողներին։
2014 թվականին ռեստորանն զբաղեցրելէ 471-րդ տեղը՝ աշխարհի լավագույն ռեստորանների ցանկում, ընդգրկվել է Աշխարհի թոփ-50 լավագույն ռեստորանների ցանկում, ընդգրկվել է նաև The Restaurant Magazineամսագրի լավագույնների ցանկում, իսկ 2015 թվականին բարձրացել է հեղինակավոր միջազգային մրցույթների վարկանիշային աղյուսակում՝ մինչև 23-րդ տեղ, ինչպես նաև գրանցված է որպես «Highest New Entry» կամ «Տարվա ամենահաջողակ դեբյուտ»[10] անվանակարգերում։
2016 թվականի հունիսին ռեստորանն զբաղեցրել է 18-րդ տեղը՝ Աշխարհի լավագույն 50 ռեստորանների ցանկում՝ պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվելով աշխարհի լավագույն ռեստորանների 20-յակի մեջ[11]։
2017 թվականին զբաղեցրել է 23-րդ տեղը՝ համաշխարհային վարկանիշային ցուցակում և հանդիսանում է միակ ռուսական ռեստորանը, որը 3 տարի շարունակ ընդգրկվել է The World’s 50 Best Restaurants-ի վարկանիշային ցուցակում։
2018 թվականին «White Rabbit»-ն զբաղեցրել է 15-րդ տեղը՝ The World’s 50 Best Restaurants վարկանիշային ցուցակում։
2019 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ ռուսական ռեստորանների ցանկում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ ըստ Forbes.ru-ի՝ 13-րդ տեղըгода: 1-е место в рейтинге российских ресторанов։
2021 թվականի հոկտեմբերի 14-ին ստացել է Michelin-ի առաջին աստղը։
2021 թվականին զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ 2022 թվականին՝ 5-րդ տեղը՝ WhereToEat Russia 2022 ռեստորանային ազգային մրցանակաբաշխության շրջանակներում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Москве открылся новый ресторан «Гвидон» — проект White Rabbit family Արխիվացված 2021-09-02 Wayback Machine // НГ, 19.08.2021
- ↑ «The World's 50 Best Restaurants | The List and Awards». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Don't ask Alice… she's eating» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Шеф Владимир Мухин и сны белого кролика». 2014 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Иван Глушков (2015 թ․ մարտի 11). «Меню к 150-летию «Алисы в стране чудес»». GQ.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Александр Ильин о гастрономической лаборатории Владимира Мухина White Rabbit Lab». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Time Out наградил лучшие рестораны Москвы». 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Гастрономическая поэзия от лучших авторов!». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Анна Булатова (2012 թ․ ապրիլի 20). «Светская Москва на вручении премии «Лавровый лист»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Star chef Vladimir Mukhin reinterprets Russian cuisine in a fairytale setting». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ РБК
- ↑ «WHERETOEAT (ИТОГИ 2022 ВСЯ РОССИЯ)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт ресторана
- Официальный сайт холдинга WRF
- Шилова А. (2015 թ․ հունիսի 2). «Московский ресторан White Rabbit признан одним из лучших в мире». Ведомости. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- Воронин А. (2018 թ․ հունիսի 22). «В рейтинге 100 лучших ресторанов мира - три из Москвы». Русская служба Би-би-си. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. (չաշխատող հղում)