What the Hell (երգ, Ավրիլ Լավին)
| «What the Hell (երգ, Ավրիլ Լավին)» | |
|---|---|
| Ավրիլ Լավինի երգը | |
| Ժանր | սինթիփոփ և փոփ փանկ |
| Լեյբլ | RCA Records |
| Հեղինակ | Ավրիլ Լավին |
| Պրոդյուսեր | Մաքս Մարտին |
«What the Hell», կանադացի երգչուհի և երգահան Ավրիլ Լավինի չորրորդ ստուդիական «Goodbye Lullaby» (2011) ալբոմի երգերից մեկը։ Այն թողարկվել է 2011 թվականի հունվարի 10-ին RCA Records լեյբլի կողմից՝ որպես ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի պրոդյուսերներն են Մաքս Մարտինը և Շելբեքը, ովքեր նաև համահեղինակել են երգը Լավինի հետ։ Լավինի խոսքով՝ երգն իր անհատական ուղերձն է ազատության մասին։
Թողարկումից հետո «What the Hell» երգը արժանացել է երաժշտական քննադատների դրական գնահատականներին։ Շատերն ընդգծել են երգի վարակիչ բնույթը և այն համեմատել Լավինի 2007 թվականի «Girlfriend» սինգլի հետ։ Երգը մեծ հաջողություն է ունեցել՝ հասնելով առաջին հորիզոնականին Ճապոնիայում, եղել է լավագույն հնգյակում Ասիայում, տասնյակում՝ Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Մեքսիկայում և Կանադայում, ինչպես նաև լավագույն 20-յակում՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է Մարկուս Ռաբոյի կողմից, իսկ պրեմիերան կայացել է հունվարի 23-ին։ Լավինը երգը կենդանի կատարել է մի շարք հեռուստածրագրերում, այդ թվում՝ «Dick Clark’s New Year’s Rockin’ Eve», «T4», «The View», «The Tonight Show with Jay Leno», «Britain’s Got Talent» և «Much Music Video Awards» նախագծերում։ Բացի այդ, երգը ներառվել է Լավինի 2011 թվականի «Black Star Tour»-ի համերգացանկում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«What the Hell» երգը գրվել է Ավրիլ Լավինի, Մաքս Մարտինի և Շելբեքի կողմից։ Վերջիններս նաև հանդես են եկել որպես երգի պրոդյուսերներ։ Երգը ձայնագրվել է Ստոկհոլմում գտնվող «Մարաթոն» ստուդիայում։ Սա երկրորդ երգն է, որը Լավինը գրել է Մարտինի և Շելբեքի հետ համատեղ։ Նրանց առաջին համագործակցությունը եղել է Միրանդա Քոսգրոուվի «Dancing Crazy» երգը։
2010 թվականի նոյեմբերին Լավինը իր պաշտոնական կայքում գրառում է կատարել այն մասին, որ իր չորրորդ ստուդիական ալբոմի՝ «Goodbye Lullaby»-ի հետ կապված աշխատանքները ավարտված են արդեն մեկ տարի, սակայն թողարկման ուշացման պատճառը դարձել է ձայնագրման ընկերությունը։ Նույն գրառման մեջ նա հայտնել էր, որ «What the Hell» երգը կլինի ալբոմի առաջին սինգլը[1]։
Երգի պրեմիերան կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին՝ «Dick Clark’s New Year’s Rockin’ Eve» հեռուստաշոուի ընթացքում, որտեղ Լավինը կատարել է նաև «Girlfriend» երգը[2][3]։ Նա երգը նկարագրել է որպես շատ զվարճալի, աշխույժ ու երեկույթային երգ, ինչպես նաև նշել է, որ տվյալ նախագծի շրջանակում այն առաջին անգամ կատարելը շատ հաջող որոշում էր[4]։
Հաջորդ օրը՝ 2011 թվականի հունվարի 1-ին, «What the Hell» երգը անվճար ներբեռնման համար 48 ժամով հասանելի էր Լավինի պաշտոնական ֆեյսբուքյան էջում[5]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«What the Hell» երգը նկարագրվել է որպես «բաբլգամ փոփ-փանք», սինթփոփ և «new-wave» ռոք ժանրերի նմուշ[6][7][8][9]։ Երգը հաճախ համեմատվում է Լավինի 2007 թվականի «Girlfriend» սինգլի հետ։ Այն սկսվում է ռետրո ստեղնաշարային ռիֆով և ձեռքի ծափերով[10]։ Ստեղնաշարային գործիքների օգտագործումը հիշեցնում է ռոք ժանրը և The Hives խումբը[10][11]։ Երգում նաև առկա են կիթառի հատվածներ[10]։ Երգը կատարվում է լա մաժոր տոնայնությամբ՝ 150 հարված/րոպե տեմպով։ Ավրիլ Լավինի վոկալը սկսվում է F#3-ից և հասնում մինչև F#5[12]։
Չնայած Լավինը երգը նկարագրել է որպես «ընդհանուր ուղերձ՝ անձնական ազատության մասին», քննադատները տարբեր կերպ են մեկնաբանել այն[1]։ «MTV.com»-ից Գիլ Քաուֆմանն այն համարել է «անկախության հայտարարություն նախկին դեռահաս աստղից, որը վերադառնում է բեմ»։ Նա նաև նշել է, որ Լավինի հանրային ամուսնալուծությունը Sum 41 խմբի մենակատար Դերիք Ուիբլիի հետ և ձայնագրող ընկերության հետ ունեցած լարվածությունը կարող են հանդիսանալ երգի հիմնական թեմաները[10]։ «Rolling Stone» ամսագրի խմբագիր Ջոդի Ռոզենը երգը անվանել է «հիմներգ մի աղջկա մասին, որը ուշ է տուն վերադառնում, փոխում է զուգընկերներին և հոգեբանական վրեժ է լուծում»[11]։ Իսկ «Stereoboard.com»-ից Հիզեր ՄաքԴեյդը քննադատել է այն, որ երգի հիմքում, իբր, ամուսնալուծության թեմա է․ Նրա խոսքով՝ այդքան կենսախինդ և աշխույժ երգի դեպքում դժվար է պատկերացնել, որ թեման ամուսնալուծությունն է[13]։ «Frost Magazine»-ից Հոլի Թոմասը ենթադրել է, որ Լավինը «սիրո պակաս է զգում նրանից, ում իսկապես սիրում է»[14]։ Լավինն իր երգն նմաեցրել է իր հին փոփ-ռոք աշխատանքներին՝ այն համարելով ալբոմի «ամենափոփ երգը» և միաժամանակ՝ «ամենաքիչ անձնականը»[3][1]։
Կոմերցիոն կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«What the Hell» երգը ԱՄՆ-ում՝ «Billboard Hot 100» հիթ-շքերթում իր դեբյուտը կատարել է 2011 թվականի հունվարի 19-ին՝ գրավելով 13-րդ հորիզոնականը, իսկ «Billboard Hot Digital Songs» չարթում՝ 6-րդ տեղը (ավելի քան 166,000 թվային վաճառքներով)[15]։ Հաջորդ շաբաթ երգը իր դիրքը կորցրել է՝ հասնելով համապատասխանաբար 31-րդ և 22-րդ հորիզոնականներին և վաճառելով 77,000 օրինակ[16]։ Երրորդ շաբաթվա ընթացքում երգը բարձրացել է մինչև 24-րդ հորիզոնական «Billboard Hot 100»-ում և 13-րդ՝ թվային երգերի ցանկում։ Չորրորդ շաբաթվա ընթացքում այն հասել է 23-րդ հորիզոնականին, իսկ հինգերորդ շաբաթվա վերջում գրանցել է իր ամենաբարձր՝ 11-րդ հորիզոնականը։ Կանադայի «Hot 100» հիթ-շքերթում երգը իր նորամուտը կատարել է է 8-րդ հորիզոնականով, իսկ «Canada’s Digital Songs» ցանկում՝ 4-րդ տեղով և 16,000 ներբեռնմամբ։ Սինգլը դարձել է Լավինի երրորդ լավագույն մեկնարկը «Girlfriend» և «Keep Holding On» երգերից հետո[17]։ Երգը նաև հասել է ռադիոհիթերի «Radio Songs» ցանկում 27-րդ տեղին՝ Լավինի «When You’re Gone» (2007) երգից հետո առաջին անգամ։ Ավելի ուշ այն իջել է մինչև 34-րդ հորիզոնական, դառնալով նրա ամենաշատ ռադիոյում հնչած երգը «Girlfriend»-ից հետո[18]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ում «What the Hell» երգից վաճառվել է մոտ 2.1 միլիոն թվային օրինակ[19]։
Գովասանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Արդյունք | Հղում |
|---|---|---|---|---|
| Billboard Japan Music Awards | 2011 | Hot 100 Airplay of the Year | Հաղթանակ | [20] |
| BMI London Awards | 2012 | Award-Winning Songs |
Հաղթանակ | [21] |
| BMI Pop Music Awards | 2012 | Հաղթանակ | [21] | |
| MuchMusic Video Awards | 2011 | International Video of the Year by a Canadian | Առաջադրված | [22] [23] |
| MuchMusic Video Award for Peoples Choice: Favourite Artist | Առաջադրված |
| Միավորների վերանայում | |
|---|---|
| Աղբյուր | Ռեյտինգ |
| Blogcritics | (դրական)[24] |
| Digital Spy | |
| Frost Magazine | (դրական)[14] |
| Idolator | (դրական)[25] |
| MTV | (դրական)[10] |
| Rolling Stone | |
| Stereoboard.com | (խառը)[13] |
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրիլ Լավինը «What the Hell» երգը բազմիցս կատարել է համերգներում։ Առաջին անգամ երգը հնչել է «Dick Clark's New Year's Rockin' Eve» հեռուստահաղորդման ժամանակ՝ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2011 թվականի փետրվարի 15-ին Լավինը կատարել է երգը «Daybreak»-ում (Միացյալ Թագավորություն), իսկ մարտի 14-ին՝ «T4», «BBC Radio 1», «The View», «Jimmy Kimmel Live!», «Walmart Soundcheck» և «The Tonight Show with Jay Leno» հաղորդումներում։ Մարտի 31-ին երգը հնչել է «Sunrise»-ում, իսկ հունիսի 19-ին՝ Կանադայի «Much Music Video Awards» մրցանակաբաշխության ժամանակ[26]։ 2011 թվականի հունիսի 1-ին Լավինը կատարել է «What the Hell»-ը «Britain's Got Talent» շոուի հինգերորդ եթերաշրջանում՝«Smile» երգի հետ միասին։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«What the Hell» երգի տեսահոլովակը նկարահանվել է 2010 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում։ Տեսահոլովակը սկսվում է այն տեսարանով, որտեղ Լավինը պառկած է անկողնում իր սիրելիի՝ Սփենսեր Հիլի մարմնավորած կերպարի կողքին։ Նա վեր է կենում, ցողում է իր երկու օծանելիքներից՝ «Black Star» և «Forbidden Rose», ապա փակում է սիրեցյալին զգեստապահարանի ներսում և դուրս գալիս տնից։ Նա քայլում է փողոցով և տաքսի գողանում։ Սիրեցյալը սկսում է հետապնդել նրան հեծանիվով։ Տաքսին բախվում է մեկ այլ մեքենայի, իսկ Լավինը դուրս է գալիս և կանգ է առնում՝ մի խումբ տղամարդկանց հետ բասկետբոլ խաղալու։ Սիրեցյալը նրան գտնում է, և Լավինը փախչում է դեպի մի վինտաժ հագուստի խանութ, որտեղ ներկայացված է նրա «Abbey Dawn» հավաքածուն։ Տեսահոլովակում կարճ ժամանակով հայտնվում է նաև Լավինի մայրը՝ որպես խանութի աշխատակից։ Լավինը սկսում է վերցնել տարբեր հագուստներ՝ հիմնականում «Abbey Dawn» բրենդի, փոխում է զգեստը և գնում դեպի համերգային բեմ։ Լավինը սպասում է իր սիրեցյալին միջանցքում և երգում է կապակցող հատվածը նրան նայելով։ Այնուհետև վազում է դեպի բեմ և կատարում երգի վերջին կրկներգը իր խմբի հետ։ Նա նետվում է դեպի ամբոխը և գտնում է իր սիրեցյալին ամբոխում։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Լավինը կրկին պառկած է անկողնում իր սիրեցյալի հետ և տեսախցիկին նայելով աչքով է տալիս։
Տեսահոլովակը նկարահանվել է Մարկուս Ռաբոյի կողմից 3D ձևաչափով։ Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 23-ին՝ ABC Family-ով և Մեծ Բրիտանիայի 4Music երաժշտական ալիքով[27][28]։ MTV-ից Մավուս Զիգբեն գրել է. «Ավրիլ Լավինը պաշտոնապես վերադարձել է, և եթե դատենք նրա նոր տեսահոլովակից («What the Hell»), նա դեռ լի է այն փոփ-փանք էներգիայով, որը նրան գրեթե տասնամյակ առաջ դարձրել է սուպերսթար»[28]։
Երգերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թվային ներբեռնում[29]
- «What the Hell» – 3:39
- CD սինգլ[30]
- "What the Hell" (Հիմնական տարբերակ) – 3:39
- "What the Hell" (Գործիքային) – 3:39
- CD սինգլ (Ճապոնիա)[31]
- "What the Hell" – 3:39
- "Alice" (Ընդլայնված տարբերակ) – 5:00
- "What the Hell" (Գործիքային) – 3:39
Կրեդիտներ և անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի հեղինակներ – Ավրիլ Լավին, Մաքս Մարտին, Շելբեք
- Պրոդյուսինգ և ձայնագրում – Մաքս Մարտին, Շելբեք
- Հնչյունային օպերատոր – Մայքլ Իլբերտ
- Միքսինգ – Սերբան Գենեա
- Միքս ինժեներ – Ջոն Հեյնս
- Միքս ինժեների օգնական – Թիմ Ռոբերթս
- Հիմնական և բեք վոկալ – Ավրիլ Լավին
- Հարվածային գործիքներ, կիթառ, բաս – Շելբեք
- Ստեղնաշարային գործիքներ – Մաքս Մարտին
Տվյալները վերցված են «What the Hell» CD սինգլի գրքույկից[32]։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրեր և վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
|---|---|---|
| Ավստրալիա (ARIA)[77] | 2× Platinum | 140 000^ |
| Կանադա (Music Canada)[78] | 4× Platinum | 320 000^ |
| Իտալիա (FIMI)[79] | Gold | 15 000* |
| Ճապոնիա (RIAJ)[80] Digital single |
2× Platinum | 500 000^ |
| Մեքսիկա (AMPROFON)[81] | Gold | 30 000^ |
| Նոր Զելանդիա (RIANZ)[82] | Platinum | 15 000* |
| South Korea | — | 798,673[83] |
| Մեծ Բրիտանիա (BPI)[84] | Platinum | 600 000^ |
| ԱՄՆ (RIAA)[85] | 4× Platinum | 4 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ | ||
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Շրջան | Ամսաթիվ | Լեյբլ | Ձևաչափ |
|---|---|---|---|
| Ֆրանսիա[86] | Հունվարի 10, 2011 | RCA Records | Թվային ներբեռնում |
| Մեքսիկա | |||
| ԱՄՆ և Կանադա[87] | Հունվարի 11, 2011 | ||
| Միացյալ Թագավորություն[6] | Հունվարի 16, 2011 | ||
| Ճապոնիա[88] | Փետրվարի 2, 2011 | Sony Music Japan | CD սինգլ |
| Գերմանիա[89] | Փետրվարի 25, 2011 | RCA Records |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Jones, Anthony (2010 թ․ նոյեմբերի 10). «Avril Lavigne To Release New Single "What The Hell"». All Headline News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.Կաղապար:Unreliable source?
- ↑ Lipshutz, James (2010 թ․ դեկտեմբերի 7). «Avril Lavigne to Release 'Goodbye Lullaby' Album in March». Billboard. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Greenblatt, Leah (2010 թ․ դեկտեմբերի 27). «Avril Lavigne talks about her new album, (sort of) working with Rihanna, and where she'll be New Years Eve: An EW Q&A». Entertainment Weekly.
- ↑ SPERLING, DANIEL (2010 թ․ դեկտեմբերի 30). «Lavigne: 'Comeback single is party song'». Digital Spy.
- ↑ Sciarretto, Amy (2010 թ․ դեկտեմբերի 28). «Avril Lavigne to Offer Free Download of "What the Hell" on New Year's Day». ARTISTdirect. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Levine, Nick (2011 թ․ հունվարի 12). «Avril Lavigne: 'What The Hell'». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Hickey, Dara. «Single Review: Avril Lavigne – 'What The Hell?'». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «On The Download: Avril Lavigne's 'What The Hell'». Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Petridis, Alexis (2024 թ․ հունիսի 20). «It's complicated: Avril Lavigne's 20 best songs – ranked!». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2025 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Kaufman, Gil (2011 թ․ հունվարի 3). «Avril Lavigne Says 'What The Hell' With Infectious New Single». MTV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Rosen, Jody (2010 թ․ դեկտեմբերի 29). «Avril Lavigne "What the Hell"». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Avril, Lavigne; Max, Martin; Shellback; Avril, Lavigne (2011 թ․ հունվարի 21). «What the Hell». Musicnotes.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 13,0 13,1 McDaid, Heather (2011 թ․ հունվարի 13). «Avril Lavigne – What The Hell (Single Review)». Stereoboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 14,0 14,1 Thomas, Holly (2011 թ․ հունվարի 13). «We love: Avril Lavigne's 'What The Hell'». Frost Magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Trust, Gary (2011 թ․ հունվարի 19). «Britney Spears' 'Hold It Against Me' Debuts Atop Hot 100». Billboard. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «The Muscle Behind Decemberists' No. 1? NPR And Amazon». Billboard.biz. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Tuch, Paul (2011 թ․ հունվարի 21). «BRITNEY SPEARS SCORES RARE NO. 1 DEBUT» (PDF). The Nielsen Company. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Billboard Retrieved 19 March 2011
- ↑ Trust, Gary (2015 թ․ սեպտեմբերի 6). «Ask Billboard: Avril Lavigne's Best-Selling Songs & Albums». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «AKB48 is the Big Winner in Japan Billboard Music Awards 2011». 2012 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 21,0 21,1 «2012 BMI Pop Awards Award Winning Songs». 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «2011 MuchMusic Video Awards: The Show, The Winners». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «MMVA 2011 Nominees». MuchMusic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Coachman, Kirsten (2011 թ․ հունվարի 14). «Music Review: Avril Lavigne – "What The Hell"». Blogcritics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Avril Lavigne Raises "What The Hell" On New Year's Eve». Idolator. 2011 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «VÍDEO: "WHAT THE HELL" NO JAY LENO». 2011 թ․ մարտի 16.
- ↑ Collins, Leah (2011 թ․ հունվարի 10). «Preview Avril Lavigne's New 3-D Video». Dose. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 28,0 28,1 Ziegbe, Mawuse (2011 թ․ հունվարի 23). «Avril Lavigne Plays Hard To Get In 'What The Hell' Video». MTV. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «What the Hell – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ What the Hell (US CD Single liner notes). Avril Lavigne. RCA Records. 2011. 88697-83152-2.
{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ What the Hell (JP CD Single liner notes). Avril Lavigne. Sony Music Japan International Inc. 2011. SICP 2777.
{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ What the Hell (liner notes). Avril Lavigne. RCA Records. 2011.
{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ Australian-charts.com — Avril Lavigne — What the Hell. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Avril Lavigne — What the Hell Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Avril Lavigne — What the Hell (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Avril Lavigne — What the Hell (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Canadian Hot 100 for Avril Lavigne.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Avril Lavigne.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Avril Lavigne.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201113.
- ↑ «Euro Digital Song Sales Chart (The week of March 19, 2011)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Lescharts.com — Avril Lavigne — What the Hell (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Avril Lavigne — What the Hell (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ http://www.asiri.or.id/ Արխիվացված 24 Հուլիս 2013 Wayback Machine
- ↑ "The Irish Charts – Search Results – What the Hell". Irish Singles Chart.
- ↑ Italiancharts.com — Avril Lavigne — What the Hell (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
- ↑ «Japan Hot 100». Billboard—Japan. Prometheus Global Media. 2011 թ․ հունվարի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Adult Contemporary Airplay». 2011 թ․ հունվարի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Discography of Avril Lavigne». Oricon. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Top 20 Anglo de México del 21 al 27 de febrero, 2011» (իսպաներեն). Monitor Latino. 2011 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Nederlandse Top 40 - Avril Lavigne search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — Avril Lavigne — What The Hell (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Charts.org.nz — Avril Lavigne — What the Hell. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201107.
- ↑ «Gaon Digital Chart». 2011 թ․ հունվարի 15. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Swedishcharts.com — Avril Lavigne — What the Hell. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Avril Lavigne — What the Hell swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Billboard Hot 100 for Avril Lavigne.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Billboard Pop Songs for Avril Lavigne.
- ↑ Avril Lavigne Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Avril Lavigne.
- ↑ «Pop Rock» (իսպաներեն). Record Report. 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Ultratop Annual 2011». Ultratop. 2011. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Canadian Hot 100 – Year End 2011». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «MAHASZ Rádiós TOP 100 2011». Mahasz (հունգարերեն). Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Japan Hot 100 Year-End». Billboard—Japan. Prometheus Global Media. 2011. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Lebanese NRJ TOP 100 of 2011». NRJ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Gaon Digital Chart: Year-End». 2011. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Adult Contemporary Airplay|JAPAN Charts|Billboard JAPAN». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Year End Chart 2011» (PDF). OfficialChartsCompany. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Hot 100 Songs – Year-End 2011». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Pop Songs: Year-End 2011». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Adult Pop Songs: Year-End 2011». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2011 Singles». Australian Recording Industry Association.
- ↑ «Canadian single certifications – Avril Lavigne – What The Hell». Music Canada.
- ↑ «Italian single certifications – Avril Lavigne – What The Hell» (Italian). Federazione Industria Musicale Italiana.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Japanese single certifications – Avril Lavigne – What The Hell» (Japanese). Recording Industry Association of Japan.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2014年1月 on the drop-down menu - ↑ «Certificaciones» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Type Avril Lavigne in the box under the ARTISTA column heading and What The Hell in the box under the TÍTULO column heading. - ↑ THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
- ↑ «Gaon – 2011 Year-end International Download Chart». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «British single certifications – Avril Lavigne – What the Hell». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – Avril Lavigne – What the Hell». Recording Industry Association of America.
- ↑ «The Hell: Avril Lavigne: Amazon.fr: MP3 Downloads». Amazon.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Amazon.com: What The Hell: Avril Lavigne: MP3 Downloads». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «What the Hell – Single: Avril Lavigne: CDJapan.co.jp: Music». CDJapan.co.jp. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «What the Hell – Single: Avril Lavigne: Amazon.de: Music». Amazon.de. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.