Wenger

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wenger
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվThéo Wenger?
Հիմնադրված է1893
ՀիմնադիրPaul Boéchat?
ՎայրԴելեմոն, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
ՏնօրենPaul Boéchat? և Théo Wenger?
Աշխատողների թիվ150 մարդ
Մայր ընկերությունVictorinox
ՍեփականատերVictorinox
Կայքwenger.ch/global/en/(անգլ.), wenger.ch/global/de/(գերմ.), wenger.ch/global/es/(իսպ.), wenger.ch/global/fr/(ֆր.), wenger.ch/pl/pl/(լեհ.) և wenger.ch/cn/zh/(չին.)
 Wenger Վիքիպահեստում

Wenger, շվեյցարական բանակային դանակներ արտադրող երկու ընկերություններից մեկը։ 2005 թվականին ձեռք է բերվել իր միակ մրցակից՝ Victorinox ընկերության կողմից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893-1921[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին Պաուլ Բոեշան հիմնում է «Paul Boéchat & Cie» անունով ընկերություն։ Այդ ժամանակ այն գտնվում էր Յուրա կանտոնի Կոուրտետելլե քաղաքում։ Երկու տարի անց՝ 1895 թվականին, ընկերությունը ձեռք է բերում ներդրողների խումբ, որը վերանվանում է ընկերությունը «Դանակներ արտադրող շվեյցարական ֆաբրիկա» (ֆր.՝ Fabrique suisse de coutellerie SA1900 թվականին տեղի է ունենում Բազելում գտնվող Besteckfabrik ընկերության հետ միավորում, ինչից հետո այն երրորդ անգամ վերանվանվում է «Գործիքներ արտադրող շվեյցարական ֆաբրիկա»։ Նույն թվականին ընկերությունը տեղափոխվում է Դելեմոնում գտնվող նոր գործարան, որն ուներ 1700 մ² տարածք։ 1901 թվականին «Գործիքներ արտադրող շվեյցարական ֆաբրիկա» արտադրության առաջին դանակը համալրում է Շվեյցարիայի զինված ուժերի սպառազինությունը։ 1907 թվականին ընկերության տնօրենը 1898 թվականից Թեո Վենգերը կրկին փոխում է ընկերության անվանումը՝ անվանելով այն իր պատվին՝ «Wenger & Co. SA»։ 1908 թվականին Շվեյցարիայի բանակը որոշում է կայացնում, որ դանակների պատվերները հավասար կբաժանվեն Wenger և Victorinox ընկերությունների միջև։ Այդ որոշումը կապված էր մրցակցային գների աջակցման ցանկության հետ։

1922-2000[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1922 թ. - ընկերությունը ստանում է իր այժմյան անվանումը՝ «Wenger S.A.»[2]։
  • 1929 թ. - Թեո Վենգերի մահվանից հետո բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերում Կասպար Օերթլին։
  • 1947 թ. - ընկերությունը միանում է մեքենաշինական ոլորտում կոլեկտիվ աշխատանքի մասին շվեյցարական պայմանագրին։
  • 1980-ական թվականներ - սկսվել է Grant Maitre խոհանոցային դանակների սերիական արտադրությունը։
  • 1986 թ. - հրդեհից հետո ընկերության գործարանը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
  • 1988 թ. - սկսվում է Wenger շվեյցարական ժամացույցների արտադրությունը։
  • 1989 թ. - Wenger ընկերությունը սկսում է դանակների արտադրությունը Համաշխարհային սկաուտական շարժման համար։
  • 1992 թ. - Wenger դանակները ներառվում են NASA-ի տիեզերագնացների հանդերձանքի մեջ։
  • 1995 թ. - սկսվում է SWIBO մասնագիտական դանակների սերիական արտադրությունը։
  • 1997 թ. - Wenger ընկերությունը ստանում է ISO-9001 սերտիֆիկատ։
  • 2000 թ. - սկսվում է դանակների արտադրությունը, որոնց դիզայնը մշակել է Porsche ընկերությունը։

2001-առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Wenger արտադրության դանակը բացված վիճակում

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո նկատվել է գրպանի դանակների վաճառքի անկում, քանի որ դրանց տեղափոխումը ինքնաթիռներում արգելվում էր աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Բացի այդ, արգելվում էր գրպանի դանակների վաճառքը օդանավակայանների անմաքս առևտրի խանութներում (Duty free), որոնք ընկերություններին մեծ եկամուտ էին բերում[3]։ Դրա արդյունքում Wenger ընկերության եկամուտները մեծ անկում ապրեցին։ Victorinox ընկերությունը նույնպես եկամուտի անկում է ապրել, սակայն բարձր շրջանառության շնորհիվ ընկերությունը մնաց շահույթով։

2002 թվականին ընկերությունը սկսում է Businesstool դանակների արտադրությունը։ Այդ դանակը ուներ կարիչի, հակակարիչի և դակիչի յուրահատուկ ֆունկցիաներ։

2005 թվականին ընկերությունը վաճառվել է իր մրցակից Victorinox ընկերությանը[4]։ Ինչպես հայտնել է Victorinox-ը, Wenger ընկերության ձեռքբերման հիմնական պատճառը համարվում էր վերջինիս արտասահմանյան ընկերությանը վաճառվելու մտավախությունն էր, ինչին կարող էր հետևել շվեյցարական դանակների որակի անկումը, ինչը կգցեր շվեյցարական բանակային դանակների իմիջը և կնկատվեր վաճառքների անկում երկու ընկերություններում[5]։ Չնայած դրան, Wenger ընկերությանը զարգացման, արտադրության և արտադրանքի վաճառքի առումով տրամադրվել էր լիակատար անկախություն։ Victorinox-ի կարծիքով, երկու ընկերություններն էլ պետք է շարունակեն ներկա գտնվել շուկայում՝ որպես մրցակիցներ։

Նույն թվականին սկսվել է Evolution տեսակի դանակների սերիական արտադրությունը, որոնք ունեին նոր էրգոնոմիկ բռնակ։ Ընկերությունը դա անվանեց «շվեյցարական բանակային դանակի կարմիր բռնակի դիզայնի առաջին փոփոխումը ստեղծման օրվանից»։

2006 թվականին սկսվել է NailClip դանակների սերիական արտադրությունը։ Այդ սերիայի դանակներն առաջինն էին, որոնք ունեին եղունգների համար նախատեսված կծաքցաններ։ Նույն թվականին սկսվել է EvoGrip դանակների սերիական արտադրությունը։

2007 թվականին սկսվել է NewRanger դանակների սերիական արտադրությունը։ Նույն թվականին Wenger ընկերությունը արտադրում է աշխարհի ամենամեծ շվեյցարական բանակային դանակը, որը բաղկացած էր 87 գործիքից և ուներ 141 ֆունկցիա։ Դանակը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենամեծ գրպանի դանակ։

2008 թվականին սկսվել է Ranger Grip և SoftTouch դանակների սերիական արտադրությունը։

2009 թվականին Wenger ընկերությունը երեք տարով պայմանագիր է ստորագրում Պատագոնիայում արշավախմբի հովանավորման համար։

2013 թվականի հունվարի 30-ին Wenger և Victorinox ընկերությունները տեղեկացվել են, որ դանակներ արտադրող բազմաթիվ ընկերություններ միավորվելու են՝ դառնալով մեկ ապրանքանիշ՝ Victorinox։ Պրես-ռելիզը հայտնում է, որ Wenger ընկերությունը Դելեմոնում շարունակելու է դանակներ արտադրել և բոլոր աշխատողները կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Ինչպես նաև հայտնի էր դարձել, որ Wenger արտադրության դանակները արտադրվելու են Victorinox ապրանքանիշի տակ։ Wenger ժամացույցները պահպանում են իրենց ապրանքանիշը[6]։

2014 թվականի օգոստոսի 12-ին Wenger դանակների արտադրությունը դադարեցվում է։

Ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wenger ընկերության արտադրանքի հիմնական տեսակը համարվում են շվեյցարական բանակային դանակները, որոնք որպես կանոն ունեն կարմիր բռնակ և ծալված վիճակում ունեն 85մմ երկարություն։ Այնուամենայնիվ, կան այլ գույների և չափսերի դանակներ։ Ինչպես Victorinox, Wenger ընկերությունն նույնպես որպես ապրանքանշան օգտագործում է շվեյցարական խաչը, բայց այլ ֆոնի վրա։ Եթե Victorinox-ը որպես ֆոն օգտագործում է վահանը, ապա Wenger ընկերության մոտ այն քառակուսի է կլորացված անկյուններով։ Wenger դանակների սայրի վրա առկա էր գրառում, ինչպես նաև պատկերված էր աղեղնազեն։ Դա նվիրված էր շվեյցարական հերոս Վիլհելմ Տելլին, ով ըստ լեգենդի ուներ դանակների արտադրության համար նախատեսված արհեստանոց։

Wenger-ը արտադրում է շվեյցարական բանակային դանակների մեծ տեսականի։ Դրանցից ամենահասարակներն ունեն միայն մեկ սայր, ամենախոշոր դանակների մոտ կարելի էր հաշվել մի քանի տասնյակ գործիք։ 2010 թվականի հունվարի դրությամբ ընկերության կողմից արտադրվել են դանակների հետևյալ տեսակները.

Wenger տարբեր սերիաների դանակներ
  • Սերիա Evolution
    • 65մմ
    • 85մմ
    • Security
    • Junior
    • EvoGrip՝ բռնակի վրա ռետինե ներդիրով
    • SoftTouch՝ սև դանակներ
    • Scout՝ Համաշխարհային սկաուտական շարժման համար
    • GiantKnife՝ աշխարհի ամենամեծ դանակը
  • Businesstool՝ դանակ կարիչով, հակակարիչով և դակիչով
  • Cigar
  • Classic՝ դասական դանակներ
  • Eloxy
  • Executive
  • Fantasy
  • Graft
  • Hardwoods
Wenger տարբեր սերիաների դանակներ
  • Metal
  • NewRanger՝ ունեն 120մմ երկարություն, մշակված են Alinghi առագաստային խմբի նավաստիների մասնակցությամբ[7], արգելված են Գերմանիայում
  • Porsche Design՝ արտադրված են Porsche ընկերության դիզայնով[8]
  • Ranger՝ ունեն 120մմ երկարություն
  • Sport and leisure
  • Spot Light
  • Swiss Army՝ բանակային դանակներ
  • Translucent
  • Watchmaker
  • Wood՝ փայտե բռնակով։

Բացի գրպանի դանակներից Wenger-ը արտադրում է նաև խոհանոցային դանակներ և Swibo մասնագիտական դանակներ։ 2007 թվականի հունիսի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Wenger-ի գործարանները արտադրում էին մոտ 28 000 տարբեր տեսակի դանակներ[9]։

Ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից սկսվում է Wenger ժամացույցների արտադրությունը։ Wenger Watch ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Բյեն քաղաքում։ Կանադայում Wenger Watch Company Limited ընկերության հետ առաջացած տարաձայնության պատճառով Wenger ժամացույցները սկսում են տարածվել Swiss Military ապրանքանիշի տակ։ Մնացած այլ երկրներում այն տարածվում է Wenger Watch ապրանքանիշի տակ։

Այլ արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դանակներից և ժամացույցներից Wenger ընկերությունն արտադրում է նաև մկրատներ Swisors ապրանքանիշի տակ, բլոկնոտներ (որպես դրամապանակ դրանք օգտագործելու հնարավորությամբ)։ Հյուսիսային Ամերիկայում Wenger ապրանքանիշի տակ արտադրվում է զբոսաշրջային սպառազինություն (վրաններ, ուսապարկեր, քնապարկեր և այլն), ճամպրուկներ, պայուսակներ և գրասենյակային պարագաներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]