We Can Do It!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջ. Հովարդ Միլլերի «We Can Do It!» պաստառը

«We Can Do It!» («Մենք կարո՛ղ ենք դա անել»), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառված ամերիկյան քարոզչական պաստառ, որը ստեղծվել է 1943 թվականին Ջ. Հովարդ Միլլերի կողմից՝ Վեսթինգհաուզ էլեկտրիկ ընկերության համար։ Նախատեսված էր աշխատավորների բարոյական ոգին բարձրացնելու համար։ Համարվում է, որ պաստառի նախնական հեղինակը եղել է միչիգանցի բանվորուհի Ջերալդին Դոյլի կողմից։

Պատերազմի ժամանակ պաստառը մեծ տարածում չի ունեցել, սակայն 1980-ական թվականների սկզբին սկսել է նորից կիրառվել և մեծապես տարածվել տարբեր ձևաչափերով։ Հանդես է եկել «We Can Do It!» անվամբ։ Հաճախ կիրառվել է նաև «Դուրգամող Ռոզի» անվամբ։ Վերջինս եղել է ռազմական արդյունաբերության բանվորուհի և դարձել է ամերիկյան բանվորական շարժման խորհրդանիշ։ Սկսած 1980-ական թվականներից «We Can Do It!» պաստառը կիրառվել է ֆեմինիստական և քաղաքական այլ շարժումներում[1]։ 1994 թվականին պատկերը հայտնվել է Սմիթսոնյան ինստիտուտի ամսագրի շապիկին, իսկ արդեն 1999 թվականին հայտնվել է ամերիկյան փոստային դրոշմանիշների վրա։ 2008 թվականին պաստառը, քարոզչական նպատակներով, կիրառվել է ամերիկացի որոշ քաղաքական գործիչների կողմից, իսկ 2010 թվականին մշակվել է նկարչի կողմից՝ ի պատիվ Ավստրալիայի առաջին կին վարչապետի։ ԱՄՆ ազգային արխիվում պաստառը համարվում է տաս ամենապահանջված պատկերներից մեկում[1]։

Սկզբնական շրջանում պատկերը կիրառվել է միայն Վեսթինգհաուզի ներսում։ Այն փակցվել է 1943 թվականի փետրվարին և նախատեսված չէր բանվորուհի կանանց հավաքագրելու համար։ Սկզբնական շրջանում պաստառի նպատակն էր՝ քարոզելու կանանց ավելի տքնաջան աշխատել[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստառի ստեղծման համար որպես բնորդուհի հանդես է եկել միչիգանցի բանվորուհի Ջերալդին Դոյլը, ով մի քանի շաբաթ էր, ինչ սկսել էր աշխատել գործարանում[3]։ Ռոզիի կերպարը վերջնականապես ձևավորվել է նկարիչ Նորման Ռոքուելի կողմից։ Առաջին անգամ նրա պատկերը հայտնվել է 1943 թվականի մայիսի 29-ին «The Saturday Evening Post» ամսագրում։ Այդ ամսագրի համարներից մեկը 2002 թվականին աճուրդում վաճառվել է 5 միլիոն դոլարով։

2010 թվականի դեկտեմբերի 26-ին Ջերալդին Դոյլը 86 տարեկան հասակում մահացել է Միչիգանի Լանսինգ քաղաքում։ Հայտնի պաստառի բնորդուհին հերքել է, որ ինքը և պոստերը դարձել են «Դուրգամող Ռոզի» երգի նախատիպ, որը իրականում ոչ մի կապ չի ունեցել կնոջ հետ։ Սակայն, զանգվածային գիտակցության մեջ այդ երկուսը միախառնվել են, և պաստառը հայտնի է և «We Can Do It!», և «Դուրգամող Ռոզի» անվանումներով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kimble, James J.; Olson, Lester C. (Winter 2006). «Visual Rhetoric Representing Rosie the Riveter: Myth and Misconception in J. Howard Miller's 'We Can Do It!' Poster». Rhetoric & Public Affairs. 9 (4): 533–569. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Also available through Highbeam. Արխիվացված 2013-10-11 Wayback Machine
  2. Bird, William L.; Rubenstein, Harry R. (1998). Design for Victory: World War II posters on the American home front. Princeton Architectural Press. էջ 78. ISBN 1-56898-140-6.
  3. Lenta.ru: О высоком: Модель с плаката «We Can Do It!» умерла в возрасте 86 лет
  4. «Рози-клепальщица» скончалась в возрасте 86 лет