Wallows

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wallows
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերինդի փոփ
Գործունեություն2017 (2017)–ներկա
ԼեյբլAtlantic Records
Կայքwallowsmusic.com
 Wallows Վիքիպահեստում

Wallows, ամերիկյան ռոք խումբ Լոս Անջելեսից։ Դրա անդամներն են՝ Բրեդեն Լեմասթերը, Քոուլ Փրեսթոնը և Դիլան Մինեթը։ Խումբը սկսել է ինքնուրույն երգեր թողարկել 2017 թվականի ապրիլից։ Առաջին երգը «Pleaser»-ն է, որը զբաղեցրել է «Spotify Global Viral 50» չարթի երկրորդ հորիզոնականը։ 2018 թվականին նրանք պայմանագիր են կնքել Atlantic Records լեյբլի հետ և թողարկել են «Spring» մինի ալբոմը։ Նրանց առաջին՝ «Nothing Happens» ստուդիական ալբոմը թողարկվել է 2019 թվականին և ներառել է «Are You Bored Yet?» սինգլը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երեք մասնակիցները՝ Բրեդեն Լեմասթերը (կիթառ և վոկալ), Քոուլ Փրեսթոն (հարվածային գործիքներ) և Դիլան Մինեթը (կիթառ և վոկալ) կազմավորել են խումբը դեռ փոքր տարիքում, և սկզբում խմբի անվանումը «Join the Band» էր։ Հաջորդ տասնամյակի ընթացքում նրանք հանդես էին գալիս միասին, փոփոխելով խմբի անվանումը։ 2011 թվականին խումբը հանդես է եկել Warped Tour փառատոնօն[1][2]։

2017 թվականի ապրիլին Wallows-ը թողարկել է իր առաջին՝ «Pleaser» սինգլը[3][4], որը հետագայում զբաղեցրել է «Spotify Global Viral 50» չարթի երկրորդ, իսկ «KROQ Localals Only» փլեյլիսթի՝ առաջին հորիզոնականը։ 2017 թվականի մայիսին խումբը թողարկել է երկրորդ՝ «Sun Tan» սինգլը[5] և սկսել է կենդանի ելույթներով հանդես գալ Լոս Անջելեսում։ 2017 թվականի սեպտեմբերին նրանք թողարկել են 3-րդ՝ «Uncomfortable» սինգլը։

2017 թվականի Նոյեմբերին «Pulling Leaves Off Trees» սինգլը առաջին անգամ ներկայացվել է Զեյն Լոուիի Beats 1 ռադիո շոուում[6]։ Այդ ամսվա ընթացքում խումբը հայտնել է իր առաջին հյուսիսամերիկյան շրջագայության մասին, որը կտևի 2018 թվականի հունվարից մինչև մարտ ամիս[7]։ Շրջագայությունը սկսել է հունվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում[1][8]։ 2018 թվականի փետրվարին խումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Atlantic Records-ի հետ և ապրիլին պլանավորում է նոր՝ «Spring» անվամբ մինի ալբոմ թողարկել։ Բացի այդ՝ նրանք նաև նոր սինգլ են թողարկել՝ «Pictures of Girls» անվանբ[9]։

2018 թվականի մարտին South by Southwest-ում նրանք ավարտել են իրենց հյուսիսամերիկյան շրջագայությունը[7][10]։ Ավելի ուշ, նույն ամսվա ընթացքում, նրանք թողարկել են «Spring» ալբոմի երկրորդ՝ «These Days» սինգլը։ Մինի ալբոմը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 1-ին Atlantic Records-ի կողմից, պրոդյուսերը եղել է Ջոն Կոնքլթոնը[11][12]։

2019 թվականի փետրվարի 1-ին Clairo-ի հետ միասին խումբը թողարկել է «Are You Bored Yet?» սինգլը։ Հետագայում թողարկվել է նաև տեսահոլովակը՝ Նոյ Սենթինեոյի և Քեյթլին Դևրի մասնակցությամբ[13]։

2020 թվականի փետրվարին Wallows խումբը ուղևորվել է «Nothing Happens Tour» շրջագայությանը, որը «Nothing Happens Tour 2019»-ի շարունակությունն է՝ 15 հավելյալ կանգառներով[14]։ Խումբը համագործակցել է տեղի ոչ առևտրային, բարեգործական ընկերությունների հետ, ինչպիսիք են Project Lazarus և Ռոլի ԼԳԲՏ-կենտրոն[15]։ Ամեն համերգից առաջ նրանք հրապարակում էին իրերի ցանկ, որոնք մասնակիցները կարող են նվիրաբերել Wallows կրծքանշանի փոխարեն։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիլան Մինեթը՝ վոկալ, ռիթմ կիթառ, ստեղնաշարային (2017–..)
  • Բրեդեն Լեմասթերը՝ վոկալ, սոլո-կիթար, բաս-կիթառ (2017–..)
  • Քոուլ Փրեսթոն՝ հարվածային գործիքներ, բեք-վոկալ (2017–..)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր դիրքը չարթերում
Billboard 200[16]
Nothing Happens
  • Թողարկման ամսաթիվը։ Մարտի 22, 2019
  • Լեյբլ։ Atlantic Records
  • Ձևաչաձ։ թվային ներբեռնում, CD, կասետա, LP
75
Մինի ալբոմներ
Անվանում Մանրամասներ
Spring
  • Թողարկման ամսաթիվը։ Ապրիլի 22, 2019
  • Լեյբլ։ Atlantic Records
  • Ձևաչաձ։ թվային ներբեռնում, CD, վինիլ, LP

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Spuhler, Robert (2018 թ․ հունվարի 17). «Breakout band Wallows kicks off headlining tour in SF». San Francisco Chronicle. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  2. Hudelson, Molly (2017 թ․ նոյեմբերի 21). «Wallows release new single 'Pulling Leaves Off Trees'». Substream Magazine. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  3. Elizabeth, De (2017 թ․ ապրիլի 13). «13 Reasons Why's Dylan Minnette Announces Band's First Single». Teen Vogue. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  4. Gore, Sydney (2017 թ․ ապրիլի 13). «'13 Reasons Why' You're Going To Love Wallows». Nylon. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  5. Ersoy, Laura (2017 թ․ մայիսի 22). «Wallows - Sun Tan». Euphoria. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  6. Howard, Lindsay (2017 թ․ նոյեմբերի 16). «Hear Wallows' Breezy New Track 'Pulling Leaves Off Trees'». Variance. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  7. 7,0 7,1 Otero, Gabriela (2017 թ․ նոյեմբերի 29). «NEW ARTIST DISCOVERY: Young Alt-Rock Trio Wallows Releases New Single & 2018 Tour Dates». Ones to Watch. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  8. Jackson, Hannah (2018 թ․ փետրվարի 3). «Indie Act Wallows Ignites Velvet Jones». Daily Nexus. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  9. Hudelson, Molly (2018 թ․ փետրվարի 27). «Wallows sign to Atlantic Records; release 'Pictures Of Girls'». Substream Magazine. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  10. Howard, Lindsay (2018 թ․ մարտի 26). «Listen to Wallows' Summery New Track 'These Days'». Variance. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  11. Gore, Sydney (2018 թ․ ապրիլի 6). «Wallows Lead Us To Believe That Spring Is Really Here». MTV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  12. Helman, Peter (2018 թ․ ապրիլի 5). «Wallows – '1980s Horror Film'». Stereogum. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  13. «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  14. «Wallows Announce 2020 Tour, Release Animated Felt Video for ‘Treacherous Doctor’». Billboard. 2019 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  15. 97X Videos (2020 թ․ փետրվարի 21). «Wallows share stories of tour life, a bus FIRE and alternative band names!». Youtube.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. «Wallows Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Wallows» հոդվածին։