Waking Up In Vegas
Waking Up In Vegas | ||||
---|---|---|---|---|
Քեթի Փերրիի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 7 ապրիլի, 2009 | |||
Ձայնագրված | 2007-2008 | |||
Ժանր | Փոփ ռոք | |||
Տևողություն | 3:19 | |||
Լեզու | անգլերեն[1] | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Պրոդյուսեր | Գրեր Ուելս | |||
Քեթի Փերրիի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Waking Up In Vegas» (անգլ. թարգմանաբար՝ «Արթնանալ Վեգասում»), ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը նրա երկրորդ՝ «One of the Boys» ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է 2009 թվականի ապրիլի 7-ին որպես ալբոմի չորրորդ և վերջին սինգլ։ Երգի հեղինակներն են Քեթի Փերրին, Դեզմոնդ Չայդը, Անդրեաս Կարլսոնը, իսկ պրոդյուսերը՝ Գրեգ Ուելսը։ Փոփ–ռոք ժանրով գրված երգը պատմում է Լաս Վեգասում երիտասարդ զույգի հետ պատահած դեպքի մասին, երգի անվանումը հղվել է «What Happens in Vegas, Stays in Vegas» (անգլ. թարգմանաբար՝ «Ինչ պատահում է Վեգասում, մնում է Վեգասում») երաժշտական արտահայտությունից;
Երգը հասել է թոփ տասնյակ ավելի քան ութ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, որտեղ այն Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականին՝ դառնալով Փերրիի երրորդ սինգլը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Սինգլը հասել է Hot Dance/Club Play Songs և Billboard Pop Songs հիթ-շքերթների առաջին հորիզոնականին։ Ներկայում սինգլի վաճառքն աշխարհում գերազանցում է 2 000 000 օրինակը։
Ստեղծման պատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաղանդների որսորդ Քրիս Անոկյութի խոսքերով՝ «Waking Up In Vegas» սինգլը դարձել է «Capitol Records» լեյբլի հետ Փերրիի պայմանագիր ստանալու վճռորոշ գործոններից մեկը։ Նա պատահաբար լսել է երգի դեմոտարբերակը և հորդորել ղեկավարությանը զբաղվել պրոդյուսերությամբ, քանի որ նա մեծ շանսեր ուներ թիվ մեկ հիթ դառնալու, իսկ երգչուհին ուներ իսկական փոփ աստղի պոտենցիալ[2]։ HitQuarters-ին տված հարցազրույցում երգի հեղինակներից մեկը՝ Անդրեաս Կարլսոնը պատմել է, որ երգի վրա աշխատելով՝ Նրանք ցանկացել են պատմել Վեգասում իրական ուրախության և հաջորդ օրը խումարի պատմությունը, իսկ Քեթին այդ պատմության կատարյալ պատմող էր, քանի որ ուներ հումորի զգացում և ավյուն։ Երգի աշխատանքային անվանումը «Put your money where your mouth is» արտահայտությունն էր, որը հեղինակները ցանկանում էին օգտագործել երգի մեջ, բայց սկզբում այն ոչ մի կերպ չէին կարողանում «տեղավորել»[3]։
Pop Eater-ին տված հարցազրույցում Քեթին պատմել է, թե ինչից է ոգեշնչվել։
Ինձ ոգեշնչել է իմ այն ժամանակվա ընկերոջ հետ Լաս Վեգասում տեղի ունեցած դեպքը։ Մենք նրա հետ որոշել էինք ամուսնանալ։ Մենք գնացինք և բարեգործական խանութից գնեցինք հարսանյաց զգեստ և կոստյում։ Լուսանկարվել էինք քահանայի հետ, կեղծ տորթով կեղծ մատուռում, ստացել ամուսնության կեղծ վկայական։ Եվ ուղարկել այդ լուսանկարները իմ ընտանիքի անդամներին, որոնք, իհարկե, սարսափելի վախեցել էին։ Դա ամենազվարճալի, հիմար կատակ էր, որը ես երբևէ արել էի։ Ես դեռ ունեմ հարսանեկան զգեստը և վկայականը[4]։
«Waking Up in Vegas» երգը, ի վերջո, ընտրվել է որպես ալբոմի չորրորդ և վերջին սինգլ՝ աշխարհի ռադիոկայաններ ուղարկվելով 2009 թվականի ապրիլի 7-ին[5]։ Սինգլի շապիկին պատկերված է Քեթին՝ երկու հսկայական խաղալիքից խորանարդի ֆոնին՝ կարծես արտացոլելով երգի էությունը։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան | Ամսաթիվ | Ձևաչափ |
---|---|---|
Ամբողջ աշխարհում | 7 ապրիլի, 2009[43] | Թվային ներբեռնում – Radio Edit |
ԱՄՆ | 21 ապրիլի, 2009[44] | Contemporary hit radio |
Ամբողջ աշխարհում | 2 հունիսի, 2009[45] | Թվային ներբեռնում - Remixes EP |
Մեծ Բրիտանիա | 8 հունիսի, 2009[46] | CD-սինգլ |
Գերմանիա | 19 հունիսի, 2009[47] | CD-սինգլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Յանդեքս երաժշտություն (ռուս.) — 2010.
- ↑ «Interview With Chris Anokute». HitQuarters. 2010 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Interview with ANDREAS CARLSSON, songwriter for Katy Perry, Backstreet Boys, Clay Aiken, Céline Dion». HitQuarters. 2009 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Iasimone, Ashley (2009 թ․ մայիսի 5). «Katy Perry Tells Tales of 'Vegas'». PopEater. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «iTunes – Music – Waking Up in Vegas (Radio Edit) – Single by Katy Perry». iTunes Store. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Australian-charts.com — Katy Perry — Waking Up in Vegas. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Katy Perry — Waking Up in Vegas Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Katy Perry — Waking Up in Vegas (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Katy Perry — Waking Up in Vegas (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Canadian Hot 100 for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History European Hot 100 for Katy Perry.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Katy Perry — Waking Up in Vegas (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Katy Perry Chart History». RÚV. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ "Chart Track: Week 25, 2009". Irish Singles Chart.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ «Media Forest: Airplay Chart: Week 41, 2009» (Hebrew). Media Forest. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Nederlandse Top 40 - Katy Perry search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Charts.org.nz — Katy Perry — Waking Up in Vegas. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200927.
- ↑ Swedishcharts.com — Katy Perry — Waking Up in Vegas. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Katy Perry — Waking Up in Vegas swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Katy Perry: Artist Chart History Official Charts Company.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Hot 100 for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Katy Perry.
- ↑ 27,0 27,1 https://www.billboard.com/biz/search/charts?page=2&artist=Katy%20Perry&f[0]=ts_chart_artistname%3AKaty%20Perry&f[1]=ss_chart_search_title%3A%2ADressin%27%20Up%2A&f[2]=itm_field_chart_id%3A-&f[3]=ss_bb_type%3Achart_item&solrsort=ds_peakdate%3Aasc&title=Dressin%27%20Up&type=1(չաշխատող հղում)
- ↑ https://www.billboard.com/biz/search/charts?page=3&artist=Katy%20Perry&f[0]=ts_chart_artistname%3AKaty%20Perry&f[1]=ss_chart_search_title%3A%2ADressin%27%20Up%2A&f[2]=itm_field_chart_id%3A-&f[3]=ss_bb_type%3Achart_item&solrsort=ds_peakdate%3Aasc&title=Dressin%27%20Up&type=1(չաշխատող հղում)
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Pop Songs for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Katy Perry.
- ↑ «ARIA Top 100 Singles 2008». Aria.com.au. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Charts Year End: Canadian Hot 100». Billboard. 2009 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Éves összesített listák – MAHASZ Rádiós TOP 100 (súlyozott)». Mahasz.
- ↑ «Charts Plus Year end 2009» (PDF). Charts Plus. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Charts Year End: The Billboard Hot 100». Billboard. 2009 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «U.S. Billboard Hot Dance Club Play».
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2009 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է July 9, 2015-ին.
- ↑ «Brazilian single certifications – Katy Perry – Waking Up in Vegas» (Portuguese). Pro-Música Brasil. Վերցված է July 9, 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Canadian single certifications – Katy Perry – Waking Up in Vegas». Music Canada. Վերցված է July 9, 2015-ին.
- ↑ «British single certifications – Katy Perry – Waking Up in Vegas». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Waking Up in Vegas in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – Katy Perry – Waking Up in Vegas». Recording Industry Association of America.
- ↑ «Ask Billboard: Katy Perry's Career Song & Album Sales». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «iTunes Store – Katy Perry – Waking Up in Vegas (Radio Edit) – Single». iTunes Store. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «R&R :: Going For Adds :: CHR/Top 40». Gfa.radioandrecords.com. 2009 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ https://itunes.apple.com/no/album/waking-up-in-vegas-remixes/id318534023
- ↑ Waking Up In Vegas by Katy Perry: Amazon.co.uk: Music
- ↑ Waking Up in Vegas – Katy Perry: Amazon.de: Musik
|