Wake Me Up (երգ, Ավիչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Wake Me Up»
Ավիչիի սինգլը
«True» ալբոմից
Թողարկվածհունիսի 17, 2013
ԺանրEDM
Տևողություն4:09
ԼեյբլUniversal Music Group
ՊրոդյուսերԱվիչի, Ալոե Բլեք, Մայք Այնցիգեր[1]

«Wake Me Up» (կամ «Wake Me Up!»), շվեդ դիջեյ Ավիչիի նորամուտային True (2013)[2] ալբոմի երգերից։ Հունիսին՝ ալբոմի թողարկումից համարյա երեք ամիս առաջ, երգը հրապարկավել է որպես սինգլ։

Վոկալիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ոչ մի տեղ չի նշվում, «Wake Me Up» երգի վոկալը կատարում է ամերիկացի սոուլ երգիչ Ալոե Բլեքը։ Դրանից մի քանի տարի առաջ՝ 2010 թվականին, Բլեքի «I Need a Dollar» երգը մեծ հիթ է եղել Եվրոպայում (UK Singles Chart-ում հասել է 2-րդ հորիզոնական)։ Ավիչին ևս առաջ լսել էր Բլեքի երգը և այդ պատճառով երբ որոշել է, որ իրեն պետք է վոկալիստ, որն աշխատում է սոուլ ոճում, հրավիրել է նրան[2]։

«Wake Me Up» երգի ձայնագրման ժամանակ Բլեքը դեռ ոչ մի ձայնագրություն չէր արել մեծ լեյբլներում[2]։ Իր երգերը, այդ թվում նաև «I Need a Dollar»-ը, նա տարածել է iTunes-ի միջոցով։

Իր երաժշտական գործունեության սկզում Բլեքը ռեփեր էր, բայց «Good Things» ալբոմում (սեպտեմբեր, 2010) և «I Need a Dollar» երգում (մարտ, 2010) նա հանդես է եկել որպես երգիչ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգի հեղինակներ նշվում են Ավիչին, Ալոե Բլեքը և Մայք Այնցիգերը (մուլտիգործիքավորող, Incubus ռոք խմբի անդամ)[2]։

Նրանք երգը գրել են միասին Մալիբուում (Կալիֆոռնիա) Այնցիգերի տնային ստուդիայում։ Ինչպես գրել է Songfacts կայքը, «այդ երեկոյան Ավիչին նպատակադրված էր Բլեքի հետ աշխատել ընդհանրապես ուրիշ նախագծի վրա», բայց Ավիչին և Այնցիգերը «այնպիսի ոգեշնչում զգացին, որ որոշեցին հրավիրել […] [նրան]՝ միասին աշխատելու»[2]։

Songfacts-ը գրում է․

Aquote1.png Երգը գրվել է 2 ժամում Այնցիգերի տնային ստուդիայում «ջեմ սեսիայի» ժամանակ․ Ավիչիի, որը նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա, և մուլտիգործիքավորող [Այնցիգերի] հետ, որը կիթառ էր նվագում, համագործակցությամբ։ Դուետը սկսել է գրել ակորդներըի հաջորդականությունը, իսկ հետո դրա վրա երգել մեղեդին՝ առանց բառերի։ Aquote2.png


Այնցիգերը պատմում է․

Aquote1.png Նա [Բլեքը] եկավ ինչ-որ բանաստեղծություններով, որ ինքն էր գրել։ Դա համարյա պոեմ էր։ Այնպես որ մենք սկսեցին վերցնել նրա գրած բանաստեղծությունները և հարմարեցնել այն մեր նոր երաժշտությանը[2]։ Aquote2.png


Այդ երեկոյի ընթացքում էլ ստեղծվել է երգը։

«Billboard» ամսագրին տրված հարցազրույցում Ալոե Բլեքը պատմել է, որ այդ երգի բառերը գրել է, երբ թռչում էր ինքնաթիռով․

Aquote1.png Ես [նստել և] մտածում էի (բառացի թարգմանությամբ՝ «ինքս ինձ ասում էի»). «Իմ կյանքը երազ է։ Արթնացրեք ինձ, երբ այն վերջանա» (My life is a dream. Wake me up when it’s over)։ Երբ ես [տեղ հասա և] գտա արդեն [ջեմ] սեսիայի գնացող կիթառով Մայք Այնցիգերին և Ավիչչին, Մայքը ակորդներն էր նվագում, և այդ [իմ գրած] բառերը․․․ այն, թե ինչպես ես երգեցի, ինչ-որ ձև աշխատեց, հարմարվեց (the way I sang them just felt right)։ Արդյունքում մենք այդ երեկոյան ձայնագրեցինք երգը և ես, ավտոմեքենայով տուն վերադառնալիս, լսեցի [մեր ձայնագրած] ակուստիկ տարբերակը, որը Ավիչին արդյունքում դարձրեց ֆանտաստիկ հիթ։ Սա հրաշալի փորձ էր (It was a wonderful experience․)[2] Aquote2.png


Songfacts-ը հաղորդել է այլ մանրամասներ ևս.

Aquote1.png Բլեքի խոսքերով, երբ նա տեղ է հասել, Ավիչին և Այնցիգերը այդ երգը հասցրել էին պատրաստի վիճակի որոշակի աստիճանի (had the track worked up)։ Նրա մոտ կային կիսատ բանաստեղծությունների մասեր, որոնցից մեկի վրա կար «Wake me up» տողը, որը, մտածում էր նա, այդ երգի ամենաուժեղ հաղորդագրությունն էր։ Երբ Այնցիգերը նվագեց, Բլեքը երգեց «Wake me up when it’s all over», երբ այս տողի ռիթմիկ պատկերը հարմարվեց ակորդների հաջորդականությանը։ Հաջորդ տողը, որ Բլեքը [երգ] ներկայացրեց իր նոթատետրից, «All this time I was finding myself, I didn’t know I was lost.»-ն էր։ Բլեքն անհանգստացավ, որ այդ երկու տողերը նույն երգում անտրամաբանական կհնչեն (wouldn't make any sense), բայց Այնցիգերը նրան ասաց, որ ամեն ինչ նորմալ է, այնպես որ նրանք այն օգտագործեցին[2]։ Aquote2.png


Երաժշտական ոճ, պրեմիերա և հանդիսատեսների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն իրենից ներկայացնում է քանթրիի, ֆոլկի և EDM-ի խառնուրդ[2]։

Songfacts կայքը գրել է․

Aquote1.png Այս երգով Ավիչին [գիտակցված] ընտրություն կատարեց դուրս գալ իր EDM-ային հարմարավետության գոտուց և ստեղծել ինչ-որ մի բան, որը նկատելիորեն տարբերվում է իր մյուս երգերից։ «Ես չէի ուզում, որ [միայն մի ստեղծագործությո] «Levels»-ը [հանդիսատեսի աչքերում] ինձ հետ նույնականացվեր։ Վերջիվերջո (In a sense) դա [«Wake Me Up»] ուղղակի երգ է, իսկ ես միշտ և շատ երաժշտություն եմ հրապարակում, այնպես որ ես ուզում էի անել այնպիսի բան, որը իրոք կտարբերվեր»․ - բացատրել է նա MTV News-ին։ «Ես իրոք ուզում էի անել մի այնպիսի բան, որը տարբերվում է նրանից, ինչ անում են մնացածը»։ Aquote2.png


Ինչպես պատմում է Songfacts-ը, Ավիչին առաջին անգամ այս երգը ցուցադրել է 2013 թվականի մարտին՝ Մայամիում տեղի ունեցած Ultra Music Festival փառատոնի ընթացքում, և պարային երաժշտության սիրահարներից ոմանց մոտ այն շփոթություն է առաջացրել։ Երբ 2013 թվականի հունիսի 14-ին BBC Radio 1-ում տեղի ունեցավ երգի ռադիոյի պրեմիերան, Ավիչին ասաց, որ սա, նախորդ սինգլների հետ համեմատած, «ոճի ամբողջական փոփոխություն է[2]»։

iTunes-ում երգը հրապարակվել է 2013 թվականի հունիսի 25-ին[2]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսորը Մարկ Սելիգերն է՝ նորաձևության և հայտնիներին պատկերելու մեջ մասնագիտացած հայտնի լուսանկարիչ (մասնավորապես՝ նա լուսանկարել է Կուրտ Քոբեյնին և աշխատել է «Rolling Stone» ամսագրի համար[2]

Տեսահոլովակի մասին Songfacts-ը պատմել է․

Aquote1.png Տեսահոլովակը պատմում է երկու քույրերի մասին, որոնք ընդունված չեն իրենց հայրենի կալիֆոռնիական քաղաքում, ինչպես են նրանք ճանապարհորդում, որպեսզի տեսնեն Ավիչիի ելույթը Ultra Music Festival փառատոնի ժամանակ, որտեղ էլ այս սինգլը առաջին անգամ կատարվել է (premiered)։ Փոքր աղջկա դերը խաղում է Լանեյլա Գրեյսը, իսկ ավագի դերը՝ ռուս Կրիստինա Ռոմանովան։ Տեսահոլովակում օգտագործվել է Denim & Supply-ի հագուստը․ Ավիչին հանդիսանում է այս ամերիկյան հագուստի հին բրենդի դեսպանը[2]։ Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]