WWE կիսածանրքաշային չեմպիոնատ
WWE կիսածանրքաշային չեմպիոնատ | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մանրամասներ | |||||||||||||||||||||||
Հաղթելու ամսաթիվ | Հունվարի 29, 2017 | ||||||||||||||||||||||
Ստեղծվել է | Նոյեմբերի 29, 2016 | ||||||||||||||||||||||
Հեռացվել է | Հունվարի 4, 2022 (միացվել է NXT հյուսիսամերիկյան տիտղոսի հետ) | ||||||||||||||||||||||
Կազմակերպություն | WWE | ||||||||||||||||||||||
|
WWE կիսածանրքաշային չեմպիոնատ (անգլ.՝ WWE Cruiserweight Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) նախկին չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպության կիսածանրքաշային դիվիզիոնում։ Հանրությանը ներկայացվել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Cruiserweight Classic» հաղորդաշարի անդրանիկ եթերաշրջանի ավարտին։
Տվյալ տիտղոսի համար պայքարող մարզիկների քաշը չպետք է գերազանցեր 93 կգ-ը։
Առնչություն չի ունեցել նախկինում գործածված նույնանուն չեմպիոնական տիտղոսի հետ, որն իր հերթին ստեղծվել էր «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում և գործածությունից հանվել 2007 թվականին։
Գործածությունից հանվել է 2022 թվականի հունվարի 4-ին, միավորվելով NXT հյուսիսամերիկյան չեմպիոնական տիտղոսի հետ։
Գործածվել է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ[1]։