WWE դիվաների չեմպիոնատ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| WWE դիվաների չեմպիոնատ | |||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Մանրամասներ | |||||||||||||||||||||||
| Ստեղծվել է | Հուլիսի 20, 2008 | ||||||||||||||||||||||
| Հեռացվել է | Ապրիլի 4, 2016 | ||||||||||||||||||||||
| Կազմակերպություն | WWE | ||||||||||||||||||||||
| Այլ անվանում | |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
WWE դիվաների չեմպիոնատ (անգլ.՝ WWE Divas Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) նախկին չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպության իգական սեռի մարզուհիների (WWE դիվաներ) դիվիզիոնում։ Հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 2008 թվականին՝ որպես WWE կանանց չեմպիոնական տիտղոսի այլընտրանք։ Կանանց տիտղոսի հետ է միավորվել 2010 թվականին։
Դուրս է եկել գործածությունից 2016 թվականին՝ «Ռեսլմանիա 32»-ի ժամանակ, WWE փառքի սրահի անդամ Լիտայի կատարած հայտարարությունից հետո։ Համաձայն հայտարարության, շոուի ժամանակ անցկացվող կանանց մրցաշարից հետո դիվաների տիտղոսը փոխարինվելու էր WWE կանանց չեմպիոնական տիտղոսով։ Շառլոթը դառնում է տիտղոսի վերջին կրողը։
Գործածվել է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ։