Verve International
| Բնագավառ | ֆինանսական ծառայություններ | |
|---|---|---|
| Ստեղծում | 2009 | |
| Հիմնադիր | Interswitch | |
| Երկիր | Նիգերիա | |
| Գլխամասի վայր | Լագոս | |
| Product or material produced | Դեբետային քարտ | |
| Պաշտոնական կայք | www.myverveworld.com | |
| Սպասարկման տարածք | Նիգերիա, Աֆրիկա | |
Verve International նիգերիական համաաֆրիկյան և միջազգային ֆինանսական տեխնոլոգիաների ու վճարային քարտերի բրենդ, որը պատկանում է Interswitch Group ընկերությանը։ Համակարգը թողարկում է սեփական բանկային քարտեր և տրամադրում է էլեկտրոնային վճարումների ծառայություններ՝ նման Mastercard և Visa համակարգերին[1]։
Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ որպես Interswitch-ի դուստր ընկերություն։ 2013 թվականին, վերակազմավորման արդյունքում, այն դարձել է ինքնուրույն առևտրային կազմակերպություն[2]։
2005 թվականին Նիգերիայի Կենտրոնական բանկը երկրի վճարային ոլորտին հանձնարարեց մինչև 2009 թվականը անցում կատարել մագնիսական ժապավենից դեպի EMV չիպային և PIN կոդով քարտային հարթակ։ Այս քաղաքականությունը ընդունվել էր, քանի որ մագնիսական ժապավենի տեխնոլոգիան դարձել էր խոցելի՝ խարդախ գործարքների համար։ Սկզբնական փուլում ընկերությունը մի քանի նիգերիական բանկերի հետ համագործակցությամբ թողարկել էր շուրջ վեց միլիոն քարտ[3][4][5]։
Verve-ը Նիգերիայում առաջարկում է տարբեր քարտային պրոդուկտներ։ 2013 թվականին հաղորդվում էր, որ շրջանառության մեջ կա ավելի քան 20 միլիոն քարտ, իսկ համակարգը հասանելի է ավելի քան 119,631 POS տերմինալներում, 11,287 բանկոմատներում և ավելի քան 1000 առցանց վաճառքի հարթակներում[6]։
2013 թվականի մարտին Discover Financial Services ընկերությունը համագործակցություն սկսեց Interswitch-ի հետ, ինչի արդյունքում Verve քարտերը սկսեցին ընդունվել Discover-ի գլոբալ ցանցում, որն այդ ժամանակ ընդգրկում էր 185 երկիր և տարածք։ Գործակցությունը նաև թույլ տվեց Diners Club International և Discover քարտերի օգտագործումը Interswitch-ի POS տերմինալներում և բանկոմատներում՝ Նիգերիայում[7][8][9][10][11]։
2015 թվականի տվյալներով՝ Verve քարտերը թողարկվում էին Աֆրիկայի 40 բանկերի կողմից, իսկ շրջանառության մեջ կար ավելի քան 30 միլիոն վճարային թոքեն[12]։ Նույն տարվա հոկտեմբերին Verve-ը սկսեց ընդլայնվել Արևելյան Աֆրիկայի վճարային շուկայում՝ համագործակցելով Kenya Commercial Bank-ի հետ։ Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել քարտերի ընդունումը հետևյալ երկրներում Քենիա,Տանզանիա,Բուրունդի,Հարավային Սուդան,Ռուանդա,Ուգանդա[13][14][15]։
2024 թվականի դրությամբ թողարկվել էր արդեն ավելի քան 50 միլիոն քարտ, իսկ քարտերը ընդունվում էին Աֆրիկայի 21 երկրներում։
Verve քարտերը հասանելի են նաև Google Play հարթակում վճարումների համար Նիգերիայում։
- ↑ Oluwaseun Oyeniyi (2014-01-22). «VERVE, MICROSOFT, LUMIA PARTNER ON MOBILE PAYMENT COMPETITION». Ventures Africa. Արխիվացված օրիգինալից 2019-03-24-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Bankole Orija (2013-06-11). «Interswitch Restructures, Creates 2 Divisions for Regional & Intl. Growth». Nigeria Communications Week. Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Victoria Conroy (2009-12-12). «Nigeria Drives African Card Growth». Cards International. Արխիվացված է օրիգինալից 2011-04-21-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Sola Fanawopo (2013-04-10). «Verve: The Making of a Glocal Payment Card». Value-Conflict. Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ «Verve, Zap, OthersTop 10 African Fin. Service Tech Products in 2009». 2010-01-18. Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ «Business spin offs to further African expansion plans - Interswitch says». Technology Times. 2013-06-17. Արխիվացված օրիգինալից 2016-12-22-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ «Discover Financial Services Announces International Alliance With Nigeria's Interswitch Limited». The Street. 2013-03-12. Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ «Discover Financial Services partners Nigeria's Interswitch Limited». BusinessDay. 2013-03-14. Արխիվացված է օրիգինալից 2019-02-16-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Benson Esomojumi (2013-03-14). «Interswitch, Discover Ink Financial Services Agreement». Nigeria Communications Week. Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Etinosa Osayimwen (2013-03-18). «Interswitch Verve Cards now accepted in US, other countries». The Herald. Արխիվացված օրիգինալից 2019-02-16-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ «Discover Financial Services Announces International Alliance With Nigeria'S Interswitch Limited». Discover (Press Release). 2013-03-12. Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Funsho Arogundade (2015-12-06). «Verve launches 'Verve World', a revolutionary mobile app, in Nigeria». The News. Արխիվացված օրիգինալից 2017-09-23-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Ibukun Taiwo (2015-10-30). «Nigerian Payment Card, Verve, Launches Officially In East Africa». Tech Cabal. Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ «Nigeria Payment Card Verve Launches in East Africa». Brand Essence. 2015-10-30. Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին. Վերցված է 2024-01-18-ին.
- ↑ Lilian Ochieng' (2015-10-29). «Nigeria's Verve enters Kenya to compete with Visa, MasterCard». Nation. Արխիվացված է օրիգինալից 2017-12-19-ին. Վերցված է 2024-01-18-ին.