Մասնակցի քննարկում:Կարեն Վարդանյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Կարեն Վարդանյան, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 19։51, 31 Մայիսի 2011 (UTC)

Հայաստանի Հանրապետության պետական կարգ և պետական կառավարման համակարգ[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարեն Վարդանյան, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ հոդվածի անվանման շուրջ քննարկում է ընթանում այստեղ, որտեղ ողջունելի են կարծիքները։ Chaojoker 08։40, 19 Հունիսի 2011 (UTC)

Բարսելոն և Բարսելոնա[խմբագրել կոդը]

Ողջույն Կարեն Վարդանյան և շնորհակալություն քո խմբագրումների համար։ Սակայն Բարսելոն ՖԱ սխալ է, բացի նրանից որ անգլերեն և ռուսերեն վիքիներում Բարսելոնա ՖԱ է, Գուգլում Բարսելոնա ՖԱ բերում է շատ ավելի արդյունքներ քան Բարսելոն ՖԱ։ Եվ կխնդրեի հոդվածն անվանափոխելուց առաջ առաջարկել ձեր տարբերակը հոդվածի քննարկման էջում։ Հարցերի դեպքում անպայման դիմեք։--Արամ 11։49, 30 Հունիսի 2011 (UTC)

Սիրելի Արամ, թեև անգլերեն և ռուսերեն իսկապես Բարսելոնա տարբերակն է ճիշտ, սակայն հայերեն ճիշտ ձևն է Բարսելոն։ Համենայն դեպս, աշխարհագրական անվանումների հայերեն բառարաններում այդպես է նշված, իսկ լեզվի կանոնները պետք է պահպանվեն։ Ավելին, ՀՀ բոլոր ֆուտբոլային թերթերում գրվում է Բարսելոն։ Եվ, ի վերջո, հայոց լոզվի կանոնները գուգլով չէ, որ որոշվում են։

Պատճենել-փակցնելու մասին[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարեն Վարդանյան, և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Վիքիփեդիայում հեղինակային իրավունքներով պաշտպանված և ազատ թույլատրագրի ներքո չգտնվող աղբյուրներից պատճենել-փակցնելը չի թույլատրվում, և նման հոդվածները ենթական են անհապաղ հեռացման։ http://www.tvradio.am/ կայքն այդպիսի կայք է, ինչը հաստատվում է էջի ներքևի «Copyright © 2009 NCTR, Armenia» գրությամբ։ Ավիլիին կարող եք ծանոթանալ Վիքիփեդիա:Պատճենել-փակցնելփակցնել էջում։ Շնորհակալություն ուշադրության համար, Chaojoker 16։11, 8 Հուլիսի 2011 (UTC)

Վաստակավորներ[խմբագրել կոդը]

Ողջույն Կարեն, խնդրում եմ վաստակավորների մասին հոդված գրելուց, որոշակի նյութ ավելացնես։ Թե չէ միայն անուն ազգանունն ու վաստակավորի կոչումն է։ Այդ կերպ հնարավոր է օրվա մեջ հարյուրավոր հոդվածներ ավելացնել, բայց որակ չենք ունենա։--Bekoքննարկում 11։37, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)

Կիսում եմ Ձեր տեսակետը և ժամանակի ընթացքում դա անպայման կարվի, պարզապես որոշեցի այս փուլում առայժմ ստեղծել այդ հոդվածները, որպեսզի այլ օգտվողներ ևս հնարավորություն ունենան լրացնել դրանք։ Եթե դժվար չէ, կհուշեք ու կարող եմ ուղղել հարցադրումներ Վիքիփեդիայի հետ կապված։ Կարեն Վարդանյան 17։47, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)

Դասակարգում կատեգորիաներում[խմբագրել կոդը]

ինչպես անել, որ կատեգորիաներում մարդիկ դասակարգվեն ըստ ազգանվան

Էջի ներքևը տեղադրեք հետևյալ կոդը {{DEFAULTSORT:Ազգանուն, Անուն}}՝ «ազգանուն, անուն» բառերը փոխարինելով տվյալ անձի ազգանուն-անունով:

Նաև, հետագայում հարցեր լինելու դեպքում գրեք ոչ թե ձեր, այլ ադմիններից մեկի քննարկման էջում --Rob 11։40, 15 Հոկտեմբերի 2011 (UTC)

Ողջույն Կարեն, հայերեն Վիքիփեդիայում և ենք գրում և ոչ թե և։ Դեռ պաշտոնապես դասական ուղղագրության չենք անցել։ Խնդրում եմ այդպես գրել, և ետ չշրջել կատարված փոփոխությունները։--Bekoքննարկում 07։32, 2 Նոյեմբերի 2011 (UTC)

քվեարկություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը ERJANIK 10։03, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Կարեն Վարդանյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Կարեն Վարդանյան, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19։33, 2 Հունվարի 2012 (UTC)|}

Հնարավոր ջնջման ծանուցում. Կարեն Անդրեասյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Կարեն Անդրեասյան հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է parliament.am կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն. պատճենված տեկստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։ --vacio 12։27, 5 Մայիսի 2012 (UTC)

Ջնջվել է Կարեն Անդրեասյան էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Ձեր ստեղծած Կարեն Անդրեասյան հոդվածը ջնջվել է քանի որ այն պատճենված էր ombudsman.am կայքից։ Առաջարկում ենք ընթերցել Ինչպես խմբագրել ուղեցույցը, իսկ ոչ վերջնական խմբագրումների կամ փորձերի համար օգտագործեք ձեր անձնական սևագրությունների էջը։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 10։53, 12 Մայիսի 2012 (UTC)

հնարավոր ջնջում Հայաստանի արտաքին գործերի նախարար‎;[խմբագրել կոդը]

հարգելի Կարեն Վարդանյան, Ձեր ստեղծած Հայաստանի արտաքին գործերի նախարար հոդվածը ներկայացվել է ջնջման (այստեղ) ավելացրեք կամ փոփոխեք հոդվածի բովանդակությունը։ ERJANIK 06։50, 4 Հունիսի 2012 (UTC)

Նախագահական կայք[խմբագրել կոդը]

Ողջույն Կարեն։ Չգիտեմ, նկատել եք, թե ոչ, մի քանի օր առաջ, փոխվել է նախագահակն կայքը, և այն արտաքին հղումները, որ կան ձեր ստեղծած հոդվածներում, թարմացման կարիք ունեն։ Ժամանակ/հավես կունենա՞ք դրանով զբաղվելու։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 03։56, 28 Հուլիսի 2012 (UTC)

Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Հայաստանի Հանրապետության նախագահ հոդվածն ընտրվել է 2012 թ. օգոստոսի 1-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -ERJANIK քննարկում: 08։53, 30 Հուլիսի 2012 (UTC)

Ջնջվել է. Ալեքսան Հարությունյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Ձեր ստեղծած Ալեքսան Հարությունյան հոդվածը ջնջվել է քանի որ այն պատճենված էր 1tv.am կայքից։ Ցանկության դեպքում, կարող եք ընթերցել Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 13։11, 18 Նոյեմբերի 2012 (UTC)

Ողջույն։ Կխնդրեմ, որ ուշադրություն դարձնես հետևյալ էջին։ Միգուցե կարողանաս օգնել մի շարք հոդվածների ստեղծման հարցում։ Նախապես շնորհակալ եմ։ -- Vahe (talk) 20։07, 10 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ողջույն հարգելի Կարեն Վարդանյան, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրման համար, միայն թե մեկ նկատառում. հոդվածներում հոդվածանվանումից հետո գծիկ (-) չենք դնում, այլ ստորակետ (,)։ Շնորհակալություն։ Հաջողություններ հետագա խմբագրություններում։ – ջեօ | 19։13, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)

Որն է ստորակետ դնելու տրամաբանությունը? Եկեք ամսի 8-ին հարցը ճշգրտենք ԼՊՏ-ից և ունիֆիկացնենք:Կարեն Վարդանյան (քննարկում) 21:04, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Հարցը կարող եք բարձրացնել Խորհրդարանում և կգտնեք, թե ինչ տրամաբանությամբ ենք ստորակետ դնում։ Մինչև այդ ես կուղղեմ Ձեր դրած «-»-ները։ Հարգանքներով` – ջեօ | 21:09, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Կարծում եմ, ճիշտ կլինի, որ առայժմ ոչինչ չուղղեք՝ և շատ ժամանակ ` վատնվելու և հարցը դեռ պիտի լուծում ստանա: Ամսի 8-ը կգա, բարին էլ հետը: Ի վերջո, սա ներքին օգտագործման խնդիր չէ, այլ համընդհանուր բնույթի, ուստի ճիշտ է այն ԼՊՏ-ից ճշգրտելը:Կարեն Վարդանյան (քննարկում) 21:17, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Որևէ խնդիր չկա, ես հիմա Խորհրդարանում կբարձրացնեմ հարցը։ Որքան շուտ իր լուծումն ստանա, այնքան ավելի դյուրին կլինի աշխատելը։ – ջեօ | 21:21, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ես էլ կանեմ ճշտումները: Բայց ինչու հիմա? Տոնէ, ի վերջո,նման հարցեր քննելու ժամանակ չէ: Ամսի 8-ին քննենք և լուծենք վերջնականապես:Կարեն Վարդանյան (քննարկում) 21:24, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Այս հարցն արդեն քանիցս քննարկվել է հայերեն վիքիպեդիայում, այդ քննարկումների արդյունքում գործող կանոն է դարձել ստորակետը։ Եթե հիմնավորումներ ունեք այս կանոնը փոխելու վերաներյալ, ապա առաջարկ ներկայացրեք Խորհրդարանում։ Սակայն նկատի ունեցեք, որ մինչև ձեր առաջարկի քննարկվել և հնարավոր ընդունվելը պարտավոր եք հետևել ներկա կանոնին։ Հաշվի առեք նաև, որ եթե ձեր առաջարկն ընդունվի, ապա հարկ կլինի փոխել տասնյակ հազարավոր հոդվածներ, այնպես որ շատ հիմնավոր պատճառաբանություններ պետք կլինեն։ --vacio 21:50, 30 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ներքին հղումներ, գծիկ → ստորակետ[խմբագրել կոդը]

Հարգելի Կարեն, խնդրում եմ ձեր ստեղծած հոդվածներում տեղադրեք առնվազն մի քանի ներքին հղում (ընտրելով հիմնական կարևոր բառերը)։ Բացի այդ, հոդվածի գլխաբառից հետո գծիկի փոխարեն օգտագործեք ստորակետ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 17:51, 15 Հունվարի 2013 (UTC)

Կաղապարների հետ խնդիրներ են ծագում` դրանց բարելավման ժամանակ էջերում մնում է հին ձևը։ Ինչպես ուղղել? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Կարեն Վարդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

կաղապարներում փոփոխություն անելուց հետո պետք է նաև փոփոխել բոլոր այն էջերը որտեղ այդ կաղապարը օգտագործվում է, այսինքն դա ծավալուն աշխատանքի հետ է կապված, չնայած դեպքեր կան որ հնարավոր է բոտի միջոցով ավտոմատ կատարել այդ փոփոխությունները, կոնկրետ նշեք հարգելի Կարեն Վարդանյան, թե որ կաղապարում ինչ փոփոխություն եք ուզում անել, կփորձեմ օգնել Ձեզ, նաև մի մոռացեք ստորագրել քննարկման էջերում, հարգանքներով` -ERJANIK քննարկում: 06:27, 24 Հունվարի 2013 (UTC)

Առայ՝մ ՀՀ Ներին գործերի նախարարները և ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետերը։ Կա հինը ՀՀ ներքին գործերի նախարարները, փոխարինենք։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։41, 24 Հունվարի 2013 (UTC)

Արագ խմբագրում[խմբագրել կոդը]

Կա մի խնդիր՝ հոդվածը կազմելուց հետո պետք է այն հիշագրել, որպեսզի քիչ անց ավելացվեն անև տեղեկաքարտեր, կաղապարներ և կատեգորիաներ։ Սակայն այդ ընթացքում ինչ-որ մեկը խմբագրում է այն, ինչ արդյունքում քո ավելացումները կորչում են։ Կարելի է սահմանել, որ նոր հոդվածը , ասենք, 2 ժամվա ընթացքում այլ անձի կողմից խմբագրման ենթակա չէ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11։52, 24 Հունվարի 2013 (UTC)

Կարելի է տեղադրել հետևյալ կաղապարը. Կաղապար:Խմբագրում եմ--6AND5 (քննարկում) 21:28, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

Համընկնում[խմբագրել կոդը]

Ինչ անել, եթե 2 և ավելի անձանց անուն-ազգանունը կամ նաև հայրանունը համընկնում են։ Առավել ևս եթե այդպիսիք շատ են։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։40, 24 Հունվարի 2013 (UTC)

Օգտագործվում է {{բազմիմաստ}} կաղապարը, Կարեն ջան։ Տե՛ս Հայաստան (այլ կիրառումներ)։ --ջեօ ») 20:44, 24 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն Կարեն , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/6AND5---6AND5 (քննարկում) 17։22, 2 Մարտի 2013 (UTC)

զինվորական կոչումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Կարեն, կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի կոչումների մասին հոդվածումներում, օրինակ նարիմանիչի դիմաց գրվի ոչ թե տեղակալ, այլ նախկին տեղակալ կամ տարեթվերը։ Շնորհակալություն ուշադրության համար։--6AND5 (քննարկում) 21։25, 8 Մարտի 2013 (UTC)

Պատրաստվում եմ դա վերածել աղյուսակային ձևով դասակարգման։ Առայժմ ներկայացված են միայն գործող նախագահից կոչում ստացած անձինք։ Նաև պիտի գտնել կոչում շնորհելու մասին 1-ին և 2-րդ նախագահների հրամանագրերը։ Իսկ պաշտոնի մասով, կարծում եմ, պետք է նշել այն պաշտոնը, որը անձը զբաղեցրել է կոչումը ստանալիս։ Հետագա զարգացումները պետք է լինեն այդ մարդու մասին հոդվածում։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21։32, 8 Մարտի 2013 (UTC)

Այդ դեպքում կարելի է ցանկից առաջ նշել, օրինակ պաշտոնները ներկայացված են կոչումը ստանալու պահին կամ ավելի հաջող ձևակերոպում:--6AND5 (քննարկում) 21:37, 8 Մարտի 2013 (UTC)[reply]

Համամիտ եմ

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Ողջույն Կարեն, խնդրում եմ տեղեկատվության աղբյուրներ ավելացնեիք Ձեր կողմից ստեղծված քաղ. գործիչների մասին հոդվածներում, որպեսզի անաղբյուր չպիտակավորվեն։ Շնորհակալություն խմբագրությունների համար։--6AND5 (քննարկում) 17։06, 19 Մարտի 2013 (UTC)

Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Ձեր ստեղծած կամ խմբագրած Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարության միջոցառումների հանձնաժողով հոդվածը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը. ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև Ինչու է ջնջվել իմ հոդվածը էջը։ Հարգանքով։ — vacio 13։37, 14 Ապրիլի 2013 (UTC)

Ողջույն Կարեն , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ--6AND5 (քննարկում) 18։45, 17 Ապրիլի 2013 (UTC)

Համագործակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։28, 7 Մայիսի 2013 (UTC)

Բարսելոնա, ոչ թէ Բարսելոն[խմբագրել կոդը]

Բարև հարգելի Կարեն, «Բարսելոնա» ակումբը հիմնարկություն է, որը իսպանական քաղաքի անունն է կրում։ Իսպանացիք իրենց քաղաքը Բարսելոնա են ասում, դրա համար էլ ակումբի անունը Բարսելոնայա։ Քաղաքը կարող է հայերենում Բարսելոնն է, բայս ակումբի անունն մնում է Բարսելոնա, որովհետև այդ հիմնարկության անունն է, որը չի կարող թարգմանվել կամ աղավաղվել ոչ մի ուրիշ լեզույով։ Նույն բանն է կատարվում նաև իտալական Նապոլի ակումբի անվան հետ։ Իտալացիք իրենց քաղաքը Նապոլի են ասում և ակումբի անունը դրել են Նապոլի։ Անգլերենում քաղաքը Նեյպլս են ասում, բայց ակումբին Նապոլի։ Մենք հայերս քաղաքին Նեապոլ ենք ասում, բայց ակումբին Նապոլի։ Ինչո՞ւ պիտի «Բարսելոնա» ակումբին ասենք Բարսելոն։--Cheetah (քննարկում) 02։38, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)

Շքանշաններ[խմբագրել կոդը]

Վիքիմոլ
Հարգելի Կարեն, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։10, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)


Ծառայում եմ հայրենիքին։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23։33, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ռազմական շքանշան
Հարգելի Կարեն, այս շքանշանը քեզ ռազմական թեմատիկան զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 14։51, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)

Հիմա ինչ, բացում ենք պարգևների և կոչումների վարչություն? Կարեն Վարդանյան (քննարկում) 15։15, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)

Կարեն ջան, ակտիվ մասնակիցների աշխատանքն եմ գնահատում։ Դա վաղուց կիրառելի էր մյուս Վիքիներում։ Մեր մոտ այն ես եմ համակարգել և զարգացրել։ Այս ոլորտում դու ահագին ներդրում ունես, դրա համար էլ քեզ եմ պարգևել այս շքանշանով։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 15:18, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ծառայում եմ հայրենիքին։ Իսկ վարչության պետի պաշտոնն արդեն զբաղված է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 15։19, 30 Հոկտեմբերի 2013 (UTC)

Անգլիկան եկեղեցի[խմբագրել կոդը]

Ողջույն Կարեն, դու գտնում ես, որ Բերբերյանի հոդվածում Անգլիկան եկեղեցի տարբերա՞կն է ճիշտ։--Beko (քննարկում) 15։17, 17 Նոյեմբերի 2013 (UTC)

Հենց այդպես՝ Անգլիկան եկեղեցի (Ecclesia Anglicana), հռչակված 1534թ. Հենրիխ 8-րդի սուպրեմատի ակտով և հիմնված անգլիկան դավանաբանության 39 հոդվածների վրա։ Անգլիական եկեղեցին այլ երևույթ է՝ Անգլիկան եկեղեցին առաջացել է 3 հոսանքների միավորմամբ՝ Ռեֆորմիստական եկեղեցի, Պետական եկեղեցի և Անգլիական եկեղեցի։ Սա՝ որպես մասնագիտությամբ կրոնագետ։Կարեն Վարդանյան (քննարկում) 17։42, 17 Նոյեմբերի 2013 (UTC)

Շնորհակալություն տեղեկության համար, բայց դրա համար չարժեր ողջ խմբագրումը ետ շրջել, այնտեղ ամենափոքր բանը դա Անգլիականն էր։ Սա որպես Վիքի մասնագետ :) ինչևէ։--Beko (քննարկում) 18:20, 17 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիտոնածառ
Հարգելի՛ Կարեն Վարդանյան, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։53, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Կարեն Վարդանյան,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։


Անաղբյուր հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Շնորհակալ եմ ձեր ներդրման համար, բայց խնդրում եմ հոդվածների համար աղբյուրներ տրամադրել։ Տես օրինակ Անանիա Շիրակացու մեդալակիրների ցանկ հոդվածը։--Արման Մուսիկյան (քննարկում) 17։27, 10 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։33, 30 Հունվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների համագործակցության շաբաթ նախագիծ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Կարեն, ես և Պանդուխտը պլանավորում ենք փետրվարի 16-ից 22-ը ներառյալ անցկացնել Ազատամարտիկների շաբաթ նախագիծ, որի ընթացքում մասնակիցները ստեղծելու և բարելավելու են մեդալակիր ազատամարտիկների մասին հոդվածները։ Նաև անհրաժեշտ է լինելու մեդալների մասին հոդվածները բարելավել կամ ստեղծել։ Նախագծի էջը հիմնականում պատրաստ է։ Եթե ժամանակ ունենաք, այցելեք այդ էջը և ներկայացրեք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները։--Գարդմանահայ (քննարկում) 12։22, 6 Փետրվարի 2014 (UTC)

Հարգելի Կարեն, ուզում եմ շնորհակալություն հայտնել հոդվածները շտկելու ու բարելավելու համար։

Վերջին ուղղումը, որ արել եք` կապված Գայանե Ներսիսյանի հետ, նախագահականից նրա հայրանունը սխալ էր գրվել, և ես ցանկում այն ուղղել էի։ Հայրանունը Ռեն չէ, այլ Հրանտ։ Շնորհակալություն։--Armineaghayan (քննարկում) 03։27, 5 Հուլիսի 2014 (UTC)

Վստահ եք, որ խոսքը նույն մարդու մասին է։ Գուցե կա 2 Գայանե Ներսիսյան։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11։02, 5 Հուլիսի 2014 (UTC)

Պետրոս Պետրոսյան[խմբագրել կոդը]

Բարև հարգելի Կարեն։ Դուք փոխել եք Պետրոս Պետրոսյան էջի անունը (Պետրոս Պետրոսյան (նկարիչ)), խնդրում եմ հետ շրջեք նորից հին անունը... --Armenavag (քննարկում) 09։07, 5 Հուլիսի 2014 (UTC)

Խնդիրը հետևյալն է՝ դա հետ շրջելու դեպքում վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանի հետ կառաջանա շփոթություն։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11։00, 5 Հուլիսի 2014 (UTC)

հարգելի Կարեն, առաջարկում եմ ստեղծել քո նշած անձի մասին հոդված հայերեն վիքիպեդիայում, որից հետո Պետրոս Պետրոսյան հոդվածը կդարձնենք Պետրոս Պետրոսյան (այլ կիրառումներ): -ERJANIK քննարկում: 12:58, 5 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Այդ դեպքում մեդալակիրների ցանկում որպես պարգևատրված անձ կերևա նկարիչը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 13։43, 5 Հուլիսի 2014 (UTC)

մեդալակիրների ցանկում կփոխենք հղումը, ինչն է խնդիրը?: -ERJANIK քննարկում: 17:05, 5 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Hello. I want you, if you have time, to translate the introductory paragraphs of en:Nea Salamis Famagusta FC and create the article in your wiki. I think the name is Նեա Սալամինա (look Անդրես Օպեր and Արմեն Շահգելդյան) Xaris333 (քննարկում) 22։54, 15 Օգոստոսի 2014 (UTC)

Աջակցության խնդրանք[խմբագրել կոդը]

Հարգելի ընկերներ, Քանի որ նվաստիս կողմից այժմ փորձ է արվում իրականացնել ՀՀ պետական պարգևներով պարգևատրված բոլոր անձանց վերաբերյալ հոդվածներ ստեղծելու նախագիծ, անհրաժեշտություն է ծագել ֆրանսերենից թարգմանել ստորև նշված հոդվածները։

https://fr.wikipedia.org/wiki/Francois_Rochebloine https://fr.wikipedia.org/wiki/Rene_Rouquet

Կանխավ շնորհակալություն։

Ողջույն հարգելի Կարեն, շատ եմ խնդրում Ձեր կողմից ստեղծվող հոդվածներում ավելացրեք աղբյուրներ, ոնց հասկանում եմ աղբյուրների հանդեպ համակրանք չունեք...--6AND5 (քննարկում) 15։59, 17 Օգոստոսի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03։44, 9 Սեպտեմբերի 2014 (UTC)

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, ձեր կողմից ստեղծված մի շարք հոդվածներում (տես ստորև) բացակայում են աղբյուրները։ Խնդրում եմ՝ չմոռանալ նշել այն աղբյուրները, որոնցից օգտվում եք, այլապես անաղբյուրի կաղապարով կպիտակվի։ Շնորհակալություն ուշադրության համար։

Բարև հարգելի Կարեն, ես տեսա, որ ռու վիքիում հոդվածներից մեկում ուղղում էիր կատարել կապված ավագ և կրտսեր շքանշանների հետ կապված, հիմա ինձ հետաքրքրում է որտեղից կարելի է իմանալ, շքանշանների հիեարխիոն դասակարգումը՝ ավագից - կրտսեր կամ հակառակը--6AND5 (քննարկում) 19։30, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հիերարխիան փոխվել է նոր օրենքի համաձայն։ Հայերեն ՀՀ շքանների վերաբերյալ հոդվածում հերթականությունը տրված է ըստ նոր կարգի, որն ուժի մեջ է 2014թ. օգոստոսի 9-ից։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19։35, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)։

Մերսի, նոր նայեցի այդ օրենքը, բայց օգոստոսի 9-ը չգտա, այիսնքն օրենքը հաստատվել է հուլիսի 18-ին և 10 օր անց ուժի մեջ է մտել, իսկ փոփոխություններ չեն եղել...[1]--6AND5 (քննարկում) 20:09, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, այլ ոչ ընդունումից։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։11, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն հարգելի Կարեն, եթե կարող եք այս Ճարտարապետության պետական կոմիտե հոդվածում նշեք աղբյուրները, որ պիտակները հանենք: Ես անկեղծ ասած չեմ հասկանում խնդիրը որն է , որ աղբյուրներ չեք ավելացնում Ձեր կողմից ստեղծած հոդվածներում, խնդրում եմ անկեղծ պարզաբանում տվեք իմ հարցին, սպասում եմ Ձեր արձագանքին....--6AND5 (քննարկում) 14:11, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի Կարեն, ակնկալում եմ պատասխան վերընշված հարցադրմանը, չտեսնելու տպավորություն թողնելը կամ արհամարհելը ճիշտ չի ընկալվում:--6AND5 (քննարկում) 15:29, 6 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի Կարեն ջան, ընդունեք վերջին ընկերական խնդրանքը արձագանքելու և պատասխանելու վերը նշված հարցադրմանը: Նախօրոք ասեմ, որ հաջորդ քայլը լինելու է պաշտոնական նախազգուշացում ,ապա արգելափակում 1 օրով և այդպես շարունակ, այնպես որ ընտրեք, որ տարբերակն է ավելի հաճելի կամ հետաքրքիր...--6AND5 (քննարկում) 16:36, 9 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրների ցանկ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրների ցանկ, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալակիրների ցանկ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետների ցանկ, Սուրեն Ջ. Աբրահամյան, Արսեն Ադամյան, Գարեգին Ազարյան հոդվածներում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն --Աշոտ1997 (քննարկում) 22։40, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ինչպես նաև նայիր Ջնջման հայտերի էջը, այնտեղ կան նաև քո հոդվածներից, որոնց մի մասի դեպքում, պահպանման համար հարկավոր են աղբյուրներ--6AND5 (քննարկում) 11:24, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Կարեն, հիմա հայերեն Վիքիպեդիայում ընթանում է հոդվածների հանդեպ խստացման պահանջների քննարկում և այդ պահանջների իրագործում։ Այդ իսկ պատճառով Ձեզ խնդրում եմ զերծ մնալ նոր հոդվածներ կամ ցանկեր ստեղծելուց, որոնք կլինեն առանց աղբյուրների, քանի որ բոլոր այն հոդվածները ու ցանկերը, որոնք հետ այսու նոր են ստեղծվելու և չեն ունենալու աղբյուրներ, մոտ 70 տոկոս հավանականությամբ ջնջվելու են։ Հիշեցնեմ, որ ադմինիստրատորական պաշտոնական զգուշացումների անտեսումը հանգեցնելու է արգելափակման։ Շնորհակալություն ուշադրության համար։--6AND5 (քննարկում) 20։45, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի Կարեն ջան, Ձեզ ես պաշտոնապես զգուշացրել էի, որ առանց աղբյուրների ցանկեր կամ հոդվածներ չստեղծեք, բացի այդ դրանք պատճենված են, օրինակ այս տողը. Վալերի Ջանիբեկի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ: Մեծատառով գրվածը դա պաշտոնական աղբոյւրից է վերցվել, բայց Վիքիպեդիայում ընդունված չի մեծատառերով գրել: Նորից կրկնում եմ Վիքիպեդիայում արգելվում է ուղղակի պատճենումը առանց մշակելու, արգելվում է առանց աղբյուրների նոր հոդվածներ կամ ցանկեր ստեղծել: Ձեր վերջին ստեղծված ցանկը ջնջել եմ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետների ցանկ: Հաջորդ նմանատիպ դեպքում առանց նեղանալու, բայց արգելափակվելու եք ընդ որում նվազագույնը մեկ շաբաթ, որից հետո ժամկետը ամեն յուրաքանչյուր դեպքի համար կրկնապատկվելու է--6AND5 (քննարկում) 10:06, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Կարեն Վարդանյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


2014 թ. տարվա հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Կարեն Վարդանյան, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:32, 11 Հունվարի 2015 (UTC)

Արդշինբանկ[խմբագրել կոդը]

Հարգելի Կարեն, 2006-ից անցել է 9 տարի, և անցյալ տարի բանկը կրկին վերանվանվել է: Ստուգելը դժվար չէ. մտեք թեկուզ իրենց կայքը, քիչ առաջ իմ տեղադրած հղումով կամ որոնեք «Գուգլով»: --23artashes (քննարկում) 21:18, 6 Մարտի 2015 (UTC)[reply]

Չակերտներ[խմբագրել կոդը]

Ողջույն։ Խնդրում եմ տեղափոխումս հետ չշրջել։ Հայերեն Վիքիպեդիայում առհասարակ փորձում ենք վերնագրերում չակերտներ չօգտագործել, որովհետև փնտրման և կատեգորիզացման ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջանում։ Շնորհակալություն։ --Ջեօ () 10:57, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Տեխնիկական խնդիրների ի հայտ գալու դեպքում լուծում են դրանք, այլ ոչ փոփոխում բովանդակությունը: Ուստի եթե մի բանի անվանումը պահանջում է չակերտներ, ապա այն պետք է լինի չակերտներով: Կարեն Վարդանյան (քննարկում) 11:33, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Ոչ թե բովանդակությունը, այլ վերնագիրը։ Դրանք տարբեր բաներ են։ Հետ մի շրջեք։ Խմբագրական պատերազմ կսկսեք դրանով։ Եթե դուր չի գալիս ընդունված տարբերակը, քննարկում բացեք Խորհրդարանում։ + Մի մոռացեք աղբյուր ավելացնել, այլապես ավտոմատաբար ջնջման կներկայացնեմ, որովհետև Ձեզ բազմիցս հորդորեն են հոդվածների աղբյուրները նշել։ --Ջեօ () 11:38, 9 Մարտի 2015 (UTC)[reply]
Թեկուզև վերնագիրը: Պատերազմ է, պատերազմ չէ` դուք եք հիմա զբաղված չգիտես թե ինչով, փոխարենը գուցե լուծեիք տեխնիկական խնդիրները: Կարեն Վարդանյան (քննարկում) 11:41, 9 Մարտի 2015 (UTC)[reply]
Սելեկտիվ մի պատասխանեք հարցերին։ Աղբյուրները չմոռանաք ավելացնել։ --Ջեօ () 11:48, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Պատասխանում եմ այնպես, ինչպես գտնում եմ նպատակահարմար: Իսկ տեխնիկական խնդիրն այս ընթացքում ստացավ իր լուծումը: Կարեն Վարդանյան (քննարկում) 11:49, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Հիանալի է, ուրեմն կներկայացնեմ ջնջման։ --Ջեօ () 11:53, 9 Մարտի 2015 (UTC)[reply]
Ժողովուրդ տեխնիկական առաջարկ՝ յուրաքանչյուր չակերտով սկսող հոդվածում դրեք {{DEFAULTSORT:}} կաղապարը և այդտեղ լրացրեք նույն վերնագիրը, բայց առանց չակերտների։ Այդ դեպքում վերնագրի չակերտներով տարբերակը կատեգորիայում հայտնվում է սկսվող տառի տակ, այլ ոչ չակերտի նշանի տակ, ինչպես առաջ էր։ Խնդրում եմ կաղապար դնելը աչքաթող չանեք։ --BekoՔննարկում 11:55, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Հատուկ շնորհակալություն ընկ. Բեքարյանին կառուցողական մոտեցման և օպերատիվ միջամտության համար: Օգտվելով առիթից` նաև շնորհավորում եմ նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն ու նոր ստեղծարար գաղափարներ: Կարեն Վարդանյան (քննարկում) 11:57, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Նկատեցի այդ առաջարկը և շատ հավանեցի, Բեքո ջան: --23artashes (քննարկում) 11:59, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Կարեն, չեմ հասկանում, թե ինչու եք խուսափում աղբյուրներ նշելուց: Չէ՞ որ ինչ-որ տեղից օգտվում եք: Նշեք այդ աղբյուրը, և վերջ: Այսպիսի խոսակցություններ էլ չեն լինի:--23artashes (քննարկում) 11:59, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Նայած ինչում: Կան դեպքեր, երբ մեջբերում եմ ականատեսի դիրքերից: Իսկ եթե պարգևների մասով պեք է, որ դնենք հրամանագիր առ հրամանագիր, կանեմ: Բայց ծանոթագրությունների չափը պատկերացնում եք: Կարեն Վարդանյան (քննարկում) 12:01, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Դուք դրեք, թող շատ լինեն, դրա լուծումն էլ կա: --23artashes (քննարկում) 12:05, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Եղավ, կդնեմ: Մի 2 ամիս կպահանջի: Բայց ձևը հիշեցրեք: Կարեն Վարդանյան (քննարկում) 12:16, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

<ref>[http:/հասցե Վերնագիր]</ref>: Էջի ներքևում էլ ավելացնում եք == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} --23artashes (քննարկում) 12:27, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ: Բայց որտեղ եմ դնում, աղյուսակում? Կարեն Վարդանյան (քննարկում) 12:40, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Եթե կոնկրետ անձին է վերաբերում հղումը, կարող եք տվյալ տողի վերջում դնել: Եթե ամբողջ աղյուսակի անձինք մեկ հրամանագրով են պարգևատրվել, կարելի է, ասենք, վերջինից հետո դնել: --23artashes (քննարկում) 12:54, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Տողի վերջը որն է, եկեք միասնական ձև գտնենք` ազգանվան վրա, ամսաթվի, թե հիմքի: Իսկ պարգևատրումներն անցյալ տարվանից օրենքի համաձայն անհատական են` ամեն անձին առանձին հրամանագիր է ստորագրվում: Կարեն Վարդանյան (քննարկում) 12:58, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Այդ դեպքում երևի ճիշտը ազգանունից հետո դնելն է: Ես մեկն արեցի, այս օրինակով կարելի է անել: --23artashes (քննարկում) 13:20, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Ռուսերեն տարբերակում ամսաթվի վրա է: Երևի թե դա ճիշտ ձև է: Կարեն Վարդանյան (քննարկում) 13:22, 9 Մարտի 2015 (UTC)[reply]

Աշոտ Խաչատրյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, խնդրում եմ այսուհետև այսպիսի խմբագրումներ չանել: Գոյություն ունի «Տեղափոխել այս էջը» հասկացություն, որով այս գործողությունը կատարվում է առանց պարունակությունը ձեռքով էջից էջ տեղափոխելու: Տեսեք, թե ինչ է եղել Ձեր արածից հետո: Ստացվել է, որ Աշոտ Խաչատրյան էջի (որը պետք է վերանվանվի Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)) հեղինակը Ashot Gabrielyan-ն է: Իրականում նա ստեղծել է Աշոտ Խաչատրյան (ֆուտբոլիստ) էջը, որի հեղինակն այժմ, Ձեր գործողություններից հետո, Դուք եք: Համաձայնեք, որ սա այնքան էլ ճիշտ չէ և պետք է ուղղվի: --23artashes (քննարկում) 14:32, 12 Մարտի 2015 (UTC)[reply]

Ես ես շրջեցի։ Քանի որ Դուք եք բազմիմաստության հոդվածի հեղինակը, այն տեղափոխել եմ Ձեր Սևագրություն։ Կարող եք ստեղծել Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ) հոդվածը։ Հուսամ՝ հետագայում նման խնդիրների չենք բախվի։ --Ջեօ () 16:25, 12 Մարտի 2015 (UTC)[reply]

Հետ շրջում[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, բարի եղեք բացատրել հետ շրջման պատճառը։ --Ջեօ () 14:38, 3 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ինչպես որոշման անվանումն է, այդ ձևով էլ դնում եմ: Կարեն Վարդանյան (քննարկում) 18:55, 3 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ուրեմն փոքրատառերով գրեք։ Եվ հետ շրջելուց ամփոփման մեջ նշեք պատճառը։ --Ջեօ () 03:20, 4 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Translating the interface in your language, we need your help[խմբագրել կոդը]

Hello Կարեն Վարդանյան, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:07, 26 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Հետ շրջում[խմբագրել կոդը]

Կարո՞ղ եմ իմանալ պատճառը։ Սա արդեն 2-րդ անգամն է, ինչ դուք առանց մեկնաբանման ետ եք շրջում։ Սա որպես զգուշացում ընդունեք։ Հաջորդ անգամ արդեն ստիպված կլինեմ ադմինիստրատիվ միջոցների դիմել։ --Ջեօ 15:31, 9 Հունիսի 2015 (UTC)[reply]

Հետ շրջում 2[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մեկնաբանեք այս հետշրջման պատճառը: Վիքիում ազգանունները կամ հայրանունները ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ չեն գրվում:--Սամվել (քննարկում) 09:42, 14 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Կաղապարի դուրս բերում[խմբագրել կոդը]

Քանի քննարկումը չի ավարտել, արգելվում է հոդվածից կաղապարը դուրս բերել։ --Ջեօ 10:18, 21 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Արգելափակում – 1 օր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օրով։ Պատճառը՝ առանց պատճառի պարբերաբար հետ շրջում։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։ --Ջեօ 16:20, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։

Ձեզ պարբերաբար զգուշացվել է առանց պատճառ խմբագրումներ հետ չշրջել ([2], [3], [4]), հետ շրջելու դեպքում էլ մասնակցի քննարկման էջում գրել պատճառը։ Ցավում եմ, որ դուք չեք ցանկանում լսել ինձ, այդ իսկ պատճառով ես ստիպված եմ ձեզ արգելափակել 1 օրով։ Հաջորդ անգամն ավելի մեծ ժամկետով կլինի։ Հուսամ արգելափակման ավարտից հետո հաշվի կառնեք 3 անգամ կրկնածս։ Շնորհակալություն։ --Ջեօ 16:20, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ես չգիտեի, որ պետք է պատճառաբանեմ բաներ, որոնք, գոնե իմ կարծիքով, հայտնի են նույնիսկ առաջին դասարանցուն: Իսկ դուք, չգիտեմ թե ինչ իրավունքով, ստանձնել եք ռեպռեսիվ գործառույթներ, ինչը, ըստ ամենայնի, Ձեզ հաճույք է պատճառում: Մեկ շտաբելներով հոդված եք ջնջում՝ փոխանակ բարելավեք, մեկ որոշում եք, որ պիտի ստանձնեք պատժիչ մեքենայի գործառույթներ: Ըստ ամենայնի, պիտի խնդրեմ ղեկավարությանը Ձեզ զրկել իմ նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունից, թեև վստահ չեմ, որ այդպիսին ունեք: Հարգանքներիս հավաստիքը: Կարեն Վարդանյան (քննարկում) 17:35, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Պետք է պատճառաբանեք, որովհետև մասնակիցները ցանկանում են իմանալ հետշրջման պատճառը։ Ես ռեպռեսիվ գործառույթներ չեմ ստանձնել, այլ անում եմ վիքիպեդիայի կանոնակարգերից բխող գործողություններ։ Եթե ժամանակին պատասխանեիք ձեզ տրվող հարցերին, բացատրեիք, այլ ոչ թե արհամարհեիք այդքան խմբագիրների, գործը սրան չէի հասնի։ Դժգոհ եք արգելափակումից, քննարկում բացեք, բոլոր ադմիններին հրավիրեք, որպեսզի քննեն արգելափակման վիքիիրավաչափությունը։ Բարին ընդ ձեզ։ --Ջեօ 17:44, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Պատճառաբանեմ, եթե ցանկանում եք՝ Հայաստանի Հանրապետությունը ունի վարչատարածքային բաժանում (և ոչ վարչական) և վարչատարածքային միավորներ, ինչպես և սահմանված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Իսկ տեխնիկական հարցեր լուծելու հաար մի դիվիզիա մարդու անհանգստացնելը ճիշտ չեմ համարում: Կարեն Վարդանյան (քննարկում) 17:53, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Դժվա՞ր էր այդքանը հոդվածի քննարկման էջում գրել, որպեսզի վաղը չէ մյուս օրը մեկ այլ խմբագրի մոտ անվանափոխելու ցանկություն առաջանալու դեպքում քննարկման էջը կարդա և հասկանա։ --Ջեօ 17:56, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Քննարկում նշանակալիություն մարդիկ[խմբագրել կոդը]

Ձեր առաջարկը տեղափոխել եմ հոդվածի քննարկման էջ:--Սամվել (քննարկում) 10:54, 10 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

ՀԱՕԿ նախագահներ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Կարեն, քիչ առաջ ստեղծեցի {{Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահներ}} կաղապարը, սակայն միայն կարողացա տեղեկություններ հավաքել նախկինների մասին անվանական, բայց պաշտոնավարման թվականները միայն վերջին երկուսինն են հայտնի: Գուցե՞ Դուք ունենաք պաշտոնավարման թվականները ձեռքի տակ և լրացնեք կաղապարում: Եվ մի դիտարկում՝ կապված {{Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահները}} կաղապարի հետ. Բագրատ Ասատրյանը չի՞ եղել ԿԲ նախագահ, կաղապարում չկար: Շնորհակալություն: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 23:42, 24 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, երկուսն էլ ուղղված է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 09:12, 25 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

1 000 000+ բայթանոց[խմբագրել կոդը]

Բարև, Կարեն ջան: Այսօր Մարտական ծառայության մեդալակիրների ցանկ հոդվածի ծավալը գերազանցեց 1 000 000 բայթից: Չնայած նրան, որ ցանկի մեծատառ ազգանունները ինձ դուր չեն գալիս:-), ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել՝ հետևողական և հսկայական աշխատանքի համար--Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 19:46, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Չարժե։ Դեռ էլի հսկայածավալ աշխատանք կա այդ ամենի մասով։ Հուսամ՝ մինչև տարեվերջ գլուխ կբերեմ։ Եթե հնարավոր է՝ ծանոթագրություններն ինչ-որ կերպ սեղմեինք։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21:32, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն: Սեղմել ասելով ս՞ա նկատի ունես--Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 21:50, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ոչ այդքան։ Ասենք՝ բացվող-փակվող, կամ նման մի բան։ Խմբավորումն այսպես թե այնպես անարդյունավետ է՝ պրենսդրությունը փոխվել է, և 2014 թվականից գործում է «մեկ պարգևատրվող-մեկ հրամանագիր» սկզբունքը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21:52, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հատ բերեցի նախկին տեսքին, բայց ծանոթագրությունների մասը դարձրեցի «գլորվող»:--Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 22:05, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բրավո։ Կարեն Վարդանյան (քննարկում) 22:07, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Նաև որոշենք, թե քանի ծանոթագրությունից հետո պիտի լինի այդպես։ Կարեն Վարդանյան (քննարկում) 22:07, 1 Հոկտեմբերի 2015 (UTC):[reply]

Դա այսպես ասած ճաշակի վրա է թողած: Այդպես դարձնելու համար ընդամենը պետք է ներքևում {{ծանցանկ}}-ի փոխարեն <div class="references" style="height: 400px; overflow: auto; padding: 3px" >{{ծանցանկ}}</div> գրել: Այն նույն ձև կաշխատի ցանկացած հոդվածում:--Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 22:13, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Կարեն Ավագյան[խմբագրել կոդը]

Կարեն ջան, Կարեն Ավագյան հոդվածը աղվյուրներ չունի ներկայացված երկու աղբյուրները վարչապետի որոշումներն են Ավագյանին վարչապետի օգնական նշանակելու և այդ պաշտոնից ազատելու մասին։ Մնացած նյութը աղբյուր չունի։ Հուսով եմ աղբյուրներ ավելացնելը դժվար չի լինի։ --BekoՔննարկում 09:03, 17 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, Դուք ստանում եք զգուշացում ոչ կառուցողական ներդրումները և քննարկումներն արհամարհելու համար: Եվս մի նմանատիպ խմբագրում և դուք կենթարկվեք արգելափակման: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:51, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Եթե այդքան վիրավորվող եք՝ դա ձեր խնդիրն է։ Ես երբեք ոչ մեկին չեմ վիրավորում, իսկ իրերն իրենց անուններով կոչելը վիրավորանք չէ։ Բայց եթե այդպես է, ուրեմն ես էլ ձեզ կարգելափակեմ։ Եթե սա է ձեր ընկալած կառուցողականությունը, ապա տխուր է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 14:07, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Կարեն, խնդրում եմ չսպառնալ: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:49, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Արգելափակում – 1 օր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օրով։ Պատճառը՝ ձեր կողմից քննարկումների բացահայտ անտեսումն է և մասնակիցների աշխատանքներին որակավորում և անվանում տալն է այստեղ: Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ պետք է զետեղել հանրագիտարանային հոդվածներ, այլ ոչ թե ինչ պատահի:

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:53, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Չնայած, որ արդեն մեկ անգամ արգելափակվել եք առանց պատճառի/պատճառը նշելու հետշրջումներ կատարելու համար, այնուամենայնիվ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Վիքիպեդիայում հետ շրջելուց հետո մասնակցի կամ հոդվածի քննարկման էջում պետք է գրել պատճառը։ Անձայն ետշրջումներ կատարելը լուծում չէ։ ԱշոտՏՆՂ մասնակցին կբացատրե՞ք այս խմբագրումը։ --Ջեօ 22:16, 22 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շատ պարզ՝ անհարկի նվազեցվել է տեղեկատվությունը։ Իսկ այս բյուրոկրատիզմն արդեն հասել է գագաթնակետին։ Կարեն Վարդանյան (քննարկում) 22:24, 22 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Կարեն Վարդանյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

տեղեկաքարտ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Կարեն Վարդանյան, չե՞ք կարծում, որ քաղ. գործիչների մասին գրելիս, կարելի է տեղեկաքարտ ավելացնել:--Գարիկ (Խաչատրյան) 12:59, 2 Հունվարի 2016 (UTC)

Նախ՝ Շնորհավոր Ամանոր։ Երկրորդ՝ դեմ չեմ, անշուշտ, բայց ձևը չգիտեմ, ու բացի այդ՝ սա կոլեկտիվ ստեղծագործություն է, գուցե դա էլ դուք կամ մյուս մասնակիցներն անեն, ինչպես և նվաստս է աշխատում մյուսների ստեղծած հոդվածները համալրել կամ շտկել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 13:12, 2 Հունվարի 2016 (UTC)

Շնորհավոր Ամանոր: Հարգելի Կարեն, ինչո՞ւ եք Ձեր մասին այդ կարծիքին: Ես ուղղակի Ձեզ հարցրեցի: --Գարիկ (Խաչատրյան) 15:57, 2 Հունվարի 2016 (UTC)
Ոչ, սա ինքնագովեստ չէր, ներողություն, եթե այդպես ընկալվեց։ Կարեն Վարդանյան (քննարկում) 16:10, 2 Հունվարի 2016 (UTC)
Չէ, խոսքը «նվաստ» բառի մասին է: Խնդրում եմ զերծ մնալ նմանապտիպ արժեզրկված բառեր պգտագործել:--Գարիկ (Խաչատրյան) 16:27, 2 Հունվարի 2016 (UTC)

Դե, դա մասնագիտական էթիկա է։ Կրոնագետներն աշխատում են չօգտագործել «ես» եզրույթը։ Իսկ բառը արժեզրկված չէի համարի։ Կարեն Վարդանյան (քննարկում) 16:32, 2 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Կարեն Վարդանյան, Ձեր ստեղծած «Սերժիկ Սրապիոնյան» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։--Voskanyan (քննարկում) 06:14, 3 Հունվարի 2016 (UTC)

-- Voskanyan (քննարկում) 06:14, 3 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի ընկ. Ոսկանյան, նախ՝ շնորհավոր նոր տարի։ Իսկ բայթերի կամ ինչ-որ նման հաշվարկ տվյալ պարագայում անիմաստ է, քանի որ կան մարդիկ, ովքեր տասնամյակներ ի վեր աշխատում են նույն վայրում և նույն պաշտոնում։ Կարեն Վարդանյան (քննարկում) 14:24, 3 Հունվարի 2016 (UTC)

Կարեն ջան, իսկ ինչ-որ տվյալներ չկա՞ նրա անձնական կյանքից: --Գարիկ (Խաչատրյան) 14:26, 3 Հունվարի 2016 (UTC)

Գրված է՝ ամուսնացած է, ունի երկու զավակ և երկու թոռ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 14:28, 3 Հունվարի 2016 (UTC)

Ժողովուրդ ջան, հոդվածը ունի 3+ նախադասություն, նշված աղբյուրում կամ այլ լեզվում ավելի շատ տեղեկություններ չկան: Այսինքն՝ հոդվածը ենթակա չէ ջնջման, եթե անգամ կանոնը գործեր (այն դեռ քննարկվում է[5])--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:00, 3 Հունվարի 2016 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, նշված աղբյուրում հոդվածում գրված նյութին որևէ հղում չկա, բացի մեկ կետից; Փաստացի հոդվածն անաղբյուր է։ --BekoՔննարկում 18:21, 3 Հունվարի 2016 (UTC)
Այ աղբյուրը ուրիշ բան, Բեքո ջան: Ներողություն--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:28, 3 Հունվարի 2016 (UTC)

Կաղապարներ[խմբագրել կոդը]

Ողջույն։ Խնդրում եմ կաղապարները ստեղծել առանց որոշիչ «ը» հոդի, ոչ թե «Վայոց Ձորի մարզպետները», այլ «Վայոց Ձորի մարզպետներ»։ Հայերեն Վիքիպեդիայում առհասարակ ընդունված չէ կաղապարներում և վերնագրերում «ը» հոդի կիրառումը։ --Ջեօ 03:22, 6 Հունվարի 2016 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Կարինե Հարությունյան հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Շնորհակալություն Կարինե Հարությունյան հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.edu.am/index.php?id=689&topMenu=-1&menu1=217&menu2=225 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Կարինե Հարությունյան հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Արամ քննարկում 22:20, 9 Հունվարի 2016 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Արթուր Ղամբարյան հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Շնորհակալություն Արթուր Ղամբարյան հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://investigative.am/chief-officers/deputies.html կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Արթուր Ղամբարյան հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Voskanyan (քննարկում) 18:50, 13 Հունվարի 2016 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Վահագն Հարությունյան (քննիչ) հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Կարեն Վարդանյան։ Շնորհակալություն Վահագն Հարությունյան (քննիչ) հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://investigative.am/chief-officers/deputies.html կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա դա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Վահագն Հարությունյան (քննիչ) հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Voskanyan (քննարկում) 19:04, 13 Հունվարի 2016 (UTC)

Ասեք՝ ինչ անեմ, հո պաշտոնների անվանումները չեմ փոխելու Կարեն Վարդանյան (քննարկում) 19:08, 13 Հունվարի 2016 (UTC)

Դե հոդվածի աղբյուրը նշելը պարտադիր է, ինչը բազմիցս ասվել է: Հետո նման կարգի հոդվածներ Վիքիպեդիային հարիր չեն: Նման ցանկերը կարելի է վերաշարադրել որպես տեքստ, դնել տեղեկաքարտ և այլն: Ես չգիտեմ, ինքներդ որոշեք՝ ինչպես է հարմար: Ես ուղղակի նշել եմ, որ կա հեղինակային իրավունքների խախտում: --Voskanyan (քննարկում) 19:14, 13 Հունվարի 2016 (UTC)

Կներեք՝ դա մեթոդ չէ։ Եթե դժգոհ եք՝ ուղղեք կամ հստակեցրեք ինչ անել։ Իսկ որպես տեքստ ինքս չեմ ուզում՝ ցանկով ընթերցելն ավելի հարմար է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19:17, 13 Հունվարի 2016 (UTC)

Տեղեկաքարտերի խմբագրում[խմբագրել կոդը]

Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով սկսեցի տեղադրել տեղեկաքարտեր։ Ինչպե՞ս դրանք խմբագրել Կարեն Վարդանյան (քննարկում) 21:04, 17 Հունվարի 2016 (UTC)

Ի՞նչը նկատի ունես, Կարեն ջան: Ընդհանուր առմամբ պետք է փատաթղթից պատճենել տեղեկաքարտը և պարամետրերի առջև լրացնել համապատասխան տեղեկությունը: Օրինակ՝ ....| անուն = ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ.....--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:22, 17 Հունվարի 2016 (UTC)

Ո՞ր փաստաթղթից։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21:26, 17 Հունվարի 2016 (UTC)

Օրինակ՝ Կաղապար:Տեղեկաքարտ_Անձ#Օգտագործում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:30, 17 Հունվարի 2016 (UTC)

Խոսքը լրացնելու մասին չէ, այլ տողեր ավելացնելու, պակասեցնելու, փոփոխելու։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21:39, 17 Հունվարի 2016 (UTC)

Տեղեկաքարտերի մեծ մասը կառուցված է կաղապար:տեղեկաքարտով: Այսինքն՝ |labelX = Ծննդավայր | dataX = {{{ծննդավայր|}}}, որտեղ X-ի փոխարեն համարակալում են, իսկ երեք {{{-ների արանքում գրվածը պարամետրի անունն է: Բայց տեղեկաքարտերում տողեր ավեացնել/պակասեցնելը կանրադառնա շատ հոդվածներում: Այս փաստը արժի հաշվի առնել ու ավելացնելուց առաջ քննարկել, եթե փոփոխությունը մեծ կամ վիճելի է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:47, 17 Հունվարի 2016 (UTC)

Ուրեմն դրանք պետք է դարձնել խմբագրելի, քանզի մեկ անձի դեպքում մի բան պետք է, մյուսի դեպքւմ՝ ոչ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 21:50, 17 Հունվարի 2016 (UTC)

Կարեն ջան, օրինակ կբերես: Այդպես ավելի լավ կհասկանամ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:55, 17 Հունվարի 2016 (UTC)

Օրինակ՝ պետական շատ գործիչներ ունեն կոչումներ, դասային աստիճաններ։ Բաժին չկա։ Իմ ասածն այն է, որ այդ ցանկում ամեն ոք կարողանա տողեր ավելացնել կամ պակասեցնել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 22:32, 17 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, բացի ընդանուր {{Անձ}} տեղեկաքարտից մենք ունենք մի շարք մասնագիտական տեղեկարեր, ցանկը հնարավոր է դիտել այստեղ և այստեղ։ Հույսով եմ որևե մեկը գտնելու եք հարմար, օրինակ {{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}, {{Տեղեկաքարտ Պաշտոնատար}}, {{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}} կամ {{Տեղեկաքարտ Դեսպան}}։ Տեղեկաքարտ լրացնելու համար հետևեք տեղեկաքարտի փաստաթղթին կամ բացեք մի քանի օրինակ. Օտտո ֆոն Բիսմարկ կամ Սիմոն Վրացյան։ Եթե ներկա տեղեկատներից որևե մեկը ոչ մի չափանիշով չի համապատասխանում այն տեղեկություններին, որոնք ուզում եք ներկայացնել տեղեկաքարտում, խնդրում եմ եք է ստեղծել նորը կամ դիմել ինձ կամ ուրիշ մասնակցին կամ խորհրդարանում։ Ըստ ուժերիս կօգնեմ։ - Kareyac (քննարկում) 04:36, 18 Հունվարի 2016 (UTC)

Ես կիրառում եմ հենց {{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}ը, ու այնտեղ կոչումների և աստիճանների վերաբերյալ տողեր չկան։ Չկա նաև հատուկ քարտ իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար։ Կարեն Վարդանյան (քննարկում) 10:01, 20 Հունվարի 2016 (UTC)

Եթե խոսքը գնում է պատվո կոչումների և աստիճանների մասին, ապա նրանք գրվում են պարգևներ տողում, եթե գիտականների մասին, նրանք գրվում են գիտական աստիճան տողում, եթե ռազմականների մասին, նրանք գրվում են կոչում տողում։ Քանի որ չկան արանձին տողեր քաղաքացիական (ոչ ռազմական) կոչումների և աստիճանների մասին տարբեր համակարգերում, երևի կարելի է տեղադրել տեղեկություններ կոչում տողում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար կարելի է օգտագործել Ռազմական գործիչ տեղեկաքարտը։ - Kareyac (քննարկում) 13:58, 21 Հունվարի 2016 (UTC)

Իսկ ավեի ճիշտ չէ՞ դրանք դարձնել խմբագրելի։ Կամ էլ առհասարակ հրաժարվել դրանցից։ Կարեն Վարդանյան (քննարկում) 17:42, 21 Հունվարի 2016 (UTC)

Ինչ անել, եթե կաղապարի դ-ն կարմիր է, ու այնտեղ նյութ չկա։ Նաև՝ որոշ կաղապարներ անվանափոխվել են, ու դրված է վերահղում։ Ինչպե՞ս խմբագրել դրանք։ Կարեն Վարդանյան (քննարկում) 10:03, 20 Հունվարի 2016 (UTC)

Եթե խոսքը ներքևի նավարկման աղյուակի մասին է, ապա պետք է «name» կամ «անվանում» տողերի դիմաց գրել ճիշտ կաղապարի անվանումը՝ առանց կաղապար բառի--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:17, 20 Հունվարի 2016 (UTC)
Ներքևը որն է– Այս անստորագիր գրառման հեղինակն է Կարեն Վարդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
{{ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ}}-ի նման կաղապարները: Տես իմ վերջին խմբագրումը[6]--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:34, 20 Հունվարի 2016 (UTC)

Խորին երախտագիտությունս։ Կարեն Վարդանյան (քննարկում) 14:05, 20 Հունվարի 2016 (UTC)

Ռեզյումեատիպ հոդվածների ստեղծման դադարեցման կոչ[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, խնդրում եմ դադարեցնել ռեզյումեատիպ հոդվածների ստեղծվումը: Արտակ Գրիգորյան հոդվածը ներկայացնելու եմ ջնջման, որքան էլ որ այն հայտնի լինի: Ու բացի այդ ռուսերեն լեզվով հասանելի է նորմալ հոդված: Կարող եք համեմատել, թե անձի մասին հոդվածը ոնց պիտի գրվի: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:57, 21 Հունվարի 2016 (UTC)

Արման ջան, միանում եմ կոչիդ, բայց ասեմ, որ քո նշած ռուսերեն հոդվածն այլ անձի մասին է` ֆուտբոլիստի, իսկ Կարենի հոդվածը քաղաքական գործչի մասին է։--23artashes (քննարկում) 12:10, 21 Հունվարի 2016 (UTC)
Ես էլ տեսա, 23artashes ջան: Ուղղակի որ Վիքիընդլայնում նախագծի ֆուտբոլիստներ բաժնում էր հոդվածը հայտնվել, դա թյուրամացության մեջ գցեց ինձ: Բայց ինչևէ, հոդվածը վատն է շատ, անաղբյուր և ռեզյումեատիպ: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:15, 21 Հունվարի 2016 (UTC)

Ես ուզում եմ հասկանալ՝ Դո՞ւք պիտի որոշեք, թե ով ինչ ոճով գրի։ Հերիք եղավ, իսկապես։ Իմ կարծիքով, այս ամբողջ համակարգը հենց նրա համար է ստեղծված, որ սահմանափակումները լինեն հնարավորինս քիչ, այլապես կարիք չկար դա մասսայականացնելու՝ կարելի էր պարզապես մի 20 հոգուց բաղկացած խմբագրություն ստեղծել ու մի 2-3 տարում ստանալ ավարտուն հանրագիտարան։ Բայց այստեղ հենց առանձնահատկությունն այն է, որ նախագիծը մասսայական է, ուստիև նման հարցերում պետք է լինի ոճական ազատություն։ Ու եթե նվաստիս պատկերացմամբ, անձի մասին շատ ավելի հաճելի է կարդալ ցանկային ձևով, քան տեքստային, դա ձեզ իրավունք չի տալիս ստանձնել գրաքննիչի կարգավիճակ և սանկացիաներ կիրառել։ Հիմա որ ես սկսեմ այս կամ այն հոդվածը ջնջել, Ձեր դուրը կգա՞։ Չի գա, ու ես էլ դա չեմ անի, քանզի սովոր եմ գնահատել այլոց աշխատանքը։ Նույնը պահանջում եմ ուրիշներից իմ նկատմամբ։ Ինչ-որ բան սխալ եք համարում՝ խմբագրեք: Հենց դրա համար էլ այդ հնարավորությունը տրված է: Իսկ ջնջելու գաղափարը պետք է առհասարակ վերացնել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 17:54, 21 Հունվարի 2016 (UTC)

Դուք Դո՞ւք պիտի որոշեք, թե ով ինչ ոճով գրի։ Հերիք եղավ, իսկապես։ արտահայտության համար իսկապես նկատողության եք արժանի: Իսկ այն անձը, ովքեր արհարմարհում է վիքիկանոնները և նախագիծը լցնում է ոչ հանրագիտարանային անաղբյուր նյութերով, ենթակա է արգելափակման:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:50, 21 Հունվարի 2016 (UTC)

Այսինքն՝ արդեն դուք եք որոշում, թե ով ինչի է արժանի։ Ձեզ Աստծո տեղ եք դրել, թե՞ գերագույն դատարանի։ Ես արդեն հակված եմ կարծելու, որ այս ամենը պարզապես իմ դեմ է ուղղված։ Ինչ էլ անեմ՝ մի դժգոհելու տեղ կլինի։ Այնպես որ ձեզ էլ ապակառուցողական գործելաոճի համար էլ է պետք ինչ-որ սանկցիաների ենթարկել։ Այլ բան, որ ես ոչ դատախազ եմ, ոչ էլ դատավոր։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19:09, 21 Հունվարի 2016 (UTC)

Արգելափակում – 3 օր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 3 օրով։ Պատճառը՝ ձեր կողմից քննարկումների բացահայտ անտեսումն է և Վիքիէթիկետի կոպիտ խախտումն է Ձեզ Աստծո տեղ եք դրել, թե՞ գերագույն դատարանի արտահայտությունով։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:32, 21 Հունվարի 2016 (UTC)

Արդարացիության մասին այստեղ խոսելը բացարձակապես անիմաստ է՝ ներողություն, բայց սա ընդամենը մանրախնդրության դրսևորում է և ոչ ավելին։ Հավելեմ նաև, որ դա նաև այլոց աշխատանքը չգնահատելու դրսևորում է։ Էթիկետից խոսելուց առաջ պետք է կարողանալ ասպետական վարք ցուցաբերել։ Իսկ եթե դա ձեզ համար չէ, բան չունեմ ասելու, բայց այդ պարագայում դուք չպետք է որևիցե մեկի նկատմամբ որևիցե պատժամիջոց կիրառելու կամ վերահսկողական գործառույթ իրականացնելու իրավասություն ունենաք։ Կրկին կներեք, բայց դա առանձնաշնորհ է, ու ցանկացած բնագավառում։ Ուստիև խնդրում է սա ընկալել կոնկրետ որպես քաղ. Մուսիկյանին վերահսկողական լծակներից զրկելու պահանջ և դնել քվեարկության։ Կարեն Վարդանյան (քննարկում) 19:41, 21 Հունվարի 2016 (UTC)

Նկատողություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարեն Վարդանյան, Դուք ստանում եք զգուշացում ավարտվեց նվաստիս վրա միանգամայն անհիմն և կամայական կերպով դրված արգելափական ժամկետը (ի դեպ, սա էլ է խնդիր՝ պետք է թույլ չտալ, որ մեկ անձ, անկախ նրա ով լինելուց, նման որոշումներ կայացնի)։ Ես ոչ մեկին կամայական չեմ արգելափակում: Իսկ դուք ոչ միայն մարդկանց որակավորումներ եք տալիս և արհամարհում ձեզ տրված դիտողություններն ու զգուշացումները, այլև անաղբյուր և մասնակիորեն արտագրություններ եք անում իրավունքով պաշտպանված կայքերից: Ձեր կողմից ստեղծված 3 հոդված վերջերս ջնջվել է: Իսկ ինձ ադմինության լիազորություն տվել է համայնքը և ես 4 տարի է վիքիում եմ և ստեղծվել եմ ավելի քան 10 000 հոդված և մոտ դրա կրկնակին էլ ստուգել եմ այլ նախագծերի շրջանակներում և գիտեմ, թե որն է լավ հոդված, և որը ոչ: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:25, 25 Հունվարի 2016 (UTC)

Բացի այդ, խնդրում եմ ծանոթանալ Խարհրդարանի այս քննարկմանը:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:26, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելիս, անձանց գործողություններին գնահատականներ տալը նվաստիս սահմանադրական իրավունքն է։ Իսկ ձեր լիազորությունները ինչպես տրվել են, այնպես էլ կարող են, ի վերջո, դադարեցվել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11:34, 25 Հունվարի 2016 (UTC)

Ինձ վստահել է համայնքը և ես գործում եմ համայնքի անունից: Այո, իմ ադմինական իրավունքները կարող է դադարեցվի, երբ ես հրաժարվեմ ադմինությունից, կամ էլ համայնքի մեծամասնությունը համաձայնվի ինձ ադմինության դրոշակից զրկել: Իսկ դուք, հարգելի Կարեն, կարգելափակվեք, եթե ևս նոր անաղբյուր և դեռ ավելի վատ, այլ կայքերից պատճենած հոդվածներ ստեղծենք: Այն մասնակիցները, ովքեր պարբերաբար խախտում են վիքիկանները, ենթական են երկարաժամկետ արգելափակման: Խնդրում եմ մի խախտեք այդ կաննորը և եղեք հարգալից բոլոր մասնակիցների նկատմամբ: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:40, 25 Հունվարի 2016 (UTC)

Դե այդ դեպքում համարեք, որ ես պահանջում եմ ձեր հրաժարականը։ Ի դեպ՝ քանի տարով եք ընտրվել։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11:42, 25 Հունվարի 2016 (UTC)

Իսկ եթե իմ ադմինությունը սխալ կամ թյուրիմացություն ես բացում, ապա բարի եղիր հայտ բացել խորհրդարանում կամ էլ քննարկում բացել ինձ դրոշակից զրկելու համար և տես այլ մասնակիցների արձագանքը: Իսկ եթե դուք Ձեր խոսքերով փորձում եք ինձ վախեցնել, որպեսզի ես Ձեր կողմից ստեղծված օրինախախտ հոդվածների վրա աչք փակեմ, ապա, դուք դրանով արդյունքի չեք հասնի:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:46, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելիս, վախեցնելն իմ գործելաոճի մեջ չի մտնում։ Ես առհասարակ կողմնակից եմ այդ կարգավիճակի վերացմանը։ Կոլեկտիվ ստեղծագործության ասպարեզում չպետք է լինեն ընտրյալներ։ Իսկ օրենքների ընկալումները կարող են լինել տարբեր։ Զրկել ասվածը ինձ համար հասկանալի չէ՝ ի վերջո կա պաշտոնավարման ժամկետի լրանալու գաղափար։ Իսկ եթե դրան դեռ շատ ժամանակ է մնացել՝ ապա պետք է բարձրացնել պաշտոնանկ անելու հարցը։ Թեև չգիտեմ, թե ինչպես է պետք անցկացնել վստահության հանրաքվե։ Կարեն Վարդանյան (քննարկում) 11:55, 25 Հունվարի 2016 (UTC)

Հետաքրիր է, արձագանքող ադմինին, որն ինքն անձամբ 10 000-ից ավելի հոդված է ստեղծել, ուզում եք հանել ադմինությունից, բայց դուք ինքներդ շարունակում եք անաղբյուր և այս ու այն կայքերից գողացված հոդվածներ ստեղծեք, որն ի վերջո կհանգեցնի ձեր անժամկետ արգելափակմանը, որը ես ճիշտն ասաց հեչ չեմ ուզում:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:58, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Կարեն, իսկ դուք գիտեք որ ռեզյումեներ գրելու կամ ՀԻ խախտելու և պատճենելու փոխարեն կարող եք նյութեր թարգմանել այլ վիքիներից, օրինակ պարզագույն օրինակը` ռուսերենից:--Նորայր (∞) 12:01, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Նորայր, մեկ անգամ ես այդպես վարվեցի՝ Անդրանիկ Մելոյանի պարագայում, դրեցին-ջնջեցին։ Իսկ սեփական վաստակով պարծենալը, որքան էլ այն արժեքավոր լինի, կոռեկտ չեմ համարում։ Հարևանս Խորհրդային Միության հերոս էր, բայց իմ ճանաչած մարդկանցից ամենահամեստն էր ու երբեք դրանով չէր պարծենում։ Կարեն Վարդանյան (քննարկում) 12:12, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Կարեն, ես չեմ պարծենում: Ուղղակի ուզում եմ հասկացնել, որ ոչ մի բան օդից չեմ ասում և իմ խոսքերիս ու կարծիքիս հետևում թաքնված է իմ փորձը: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:31, 25 Հունվարի 2016 (UTC)
Կարեն, ոչինչ անիմաստ տեղը չի կարող ջնջել և դուք շարունակում եք խախտել էթիկետը: Արման Մուսիկյանի նման մասնակցին ահամրում եք պաշտոնը չարաշահող, չնայած նրան, որ դուք իսկապես սխալ եք: Դուք հոդվածը գրելուց հետո կարդում եք այն: Եթե այո, ապա դրանք կարող եք ստուգել թե արդյոք համապատասխանում են հոդվածի չափանիշներին: Ես անձամբ կասկածում եմ, քանի որ ինձ վիճակվել է ձեր հոդվածը կարդալու իրավունքը...--Նորայր (∞) 13:35, 25 Հունվարի 2016 (UTC)
Նորայր, խնդրում եմ փոխես խոսելաոճդ։--Լիլիթ (քննարկում) 13:44, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Նորայր, ես չեմ կարծում, որ որևէ մեկի հասցեին վիրավորանքներ եմ հնչեցրել։ Հոդվածներս կարդում եմ շատ ուշադիր։ Իսկ «Արման Մուսիկյանի նման մասնակցին» ձևակերպումից արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ կան արտոնյալներ կամ անսխալականներ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 15:15, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Կարեն, ես «Արման Մուսիկյանի նման մասնակցին» արտահայտությունը համարում եմ ծարահեղ վիրավորական և լուրջ Վիքիեթիկետի խախտում: Խնդրում եմ պահպանել Վիքիեթիկայի կանոնները:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:46, 25 Հունվարի 2016 (UTC)
Արման, «Արման Մուսիկյանի նման մասնակից» արտահայտությունը ոչ թե Կարենն է արել, այլ Նորայրը [7]։ Զգուշացումը սխալ մարդու ես տալիս։ --Ջեօ 19:09, 25 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն, Ջեօ ջան, միջամտելու համար: Փաստորեն դու կարդացել ես այս ամենը: Ապա և տեղյակ ես, որ հարգելի Կարենի կողմից բազմիցս անգամ խախտվել է Վիքիէթիկետը, ինչպես նաև մասնակիցն ունի շատ արհամարհական վերաբերմունք իրեն նկատողություն տված անձանց և Հայերեն Վիքիպեդիայի նկատմամբ: Մասնակիցը իրար հետևից անաղբյուր հոդվածներ է ստեղծում, իսկ եղած միակ աղբյուրից կարելի է միայն ճշտել, որ վերջինս պարգևատրում է ստացել: Իսկ հոդվածի համար էլ որ փորձում ես տեղեկություն գտել, տեսնում ես, որ տառացիորեն պատճենել է կայքերից: Նմանատիպ 5 հոդված վերջերս է ջնջվել: Ու այս ամենից հետո մասնակիցը ոչ միայն չի ընդունում իր սխալները, այլև ջնջման էջում կարծիք է հայտնել, որ ես իրեն զուր տեղն արգելափակել եմ: Իսկ շարունակական սխալ անող խմբագիրներին անգամ ենթակա են անժամկետ արգելափակման: Այնինչ ես դա չեմ ուզում և չնայած իմ ահավոր ծանր գրաֆիկին ես ժամանակ եմ գտնում, որպեսզի հարգելի Կարենին հասկացնեմ, որ իր հոդվածների համար աղբյուրներ են պետք, այլ ոչ թե իր ասածի պես գրի Հարգելիս, այցելեք ՀՀ ընտրողների ռեգիստր և ստուգեք ՀՀ ցանկացած քաղաքացու ծննդյան տվյալները --Արման Մուսիկյան (քննարկում) 19:56, 25 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Կարեն, ես պահանջում եմ այս հոդվածի մասին աղբյուրներ: Մասնավորապես. Գրիգոր Միքայելի Բադիրյան (ծնվ. 23 մարտի 1976թ., ք.[փա՞ստ] Երևան[փա՞ստ]), հայ իրավաբան, ՀՀ Արդարադատության խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի անդամ[փա՞ստ]։

Ամեն մի փաստ պետք է լինի ստուգելի, այլապես այն պետք է հեոացվի հոդվածից:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:40, 25 Հունվարի 2016 (UTC)

ՎԵՐՋԱՊԵՍ[խմբագրել կոդը]

Այսօր ավարտին հասավ նվաստիս ձեռնարկած «ՀՀ պետական պարգևներ և պատվավոր կոչումներ» նախագծի առաջին փուլը։ Շնորհակալություն բոլոր օժանդակողներին, և հատկապես Արմինե Աղայանին։

Կարեն Վարդանյան (քննարկում) 21:09, 8 Փետրվարի 2016 (UTC)