Unity Technologies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Unity Technologies
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովման ընկերություն, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էօգոստոսի 2, 2004
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենDavíð Helgason?, John Riccitiello? և Jim Whitehurst?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն և interactive media?
Աշխատողների թիվ> 2000 մարդ (2018)[1]
Դուստր ընկերություններWētā FX?
Կայքunity.com(անգլ.)
ԲորսաNYSEU[2]
 Unity Technologies Վիքիպահեստում

Unity Software Inc., (ավելի հայտնի է ինչպես՝ Unity Technologies), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, ինչպես նաև հայտնի է իր Unity լիցենզավորված խաղային շարժիչով։ Հիմնադրվել է 2004 թվականի օգոստոսի 2-ին որպես՝ Over Edge I/S, և դարձել է Unity Technologies ApS-ի ենթաբաժին 2006 թվականին։ Ընկերությունը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, և 2009 թվականից կրում է «Unity Technologies SF» անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2004 թվականին Դեյվիդ Հելգասոնի, Նիկոլա Ֆրենսիսի և Յոհան Անտեյի կողմից Կոպենհագենում։ Առաջին խաղը դարձավ GooBall-ը, որը հաջողությա չհասավ։ Այդ պատճառով խումբը որոշեց ստեղծել խաղային շարժիչ, որը կարող էին օգտագործել բոլորը հասանելի գնով։ Unity Technologies-ը ֆինանսավորում ստացավ այնպիսի ընկերություններից ինչպիսիք են՝ Sequoia Capital, WestSummit Capital և iGlobe Partners-ը։

Ընկերության նպատակ խաղերի մշակման հեշտացնում էր, որը թույլ կտար ստեղծել 2D և 3D խաղեր ավելի հեշտ տարբերակով։ 2008 թվականին, երբ սկսեց հայտնիություն հավաքել iPhone-ը, Unity-ն դարձավ առաջինն այն ընկերություններից, որոնք աջակցում էին IOS օպերացիոն համակարգը։ Ներկա պահին Unity-ին աջակցում է ավելի քան 24 պլատֆորմ, այդ թվում՝ Windows, Oculus Rift, PlayStation 4, Linux, Android։

2010 թվականին IBM սկսեց ուսումնասիրել Unity 3D մոդելը, դիտարկիչի համար 3D խաղերի պատրաստման համար։

2012 թվականի ապրիլին Unity-ին ուներ ավելի քան 1 միլլիոն գրանցված մշակողներ, որոնցից 300 000-ը օգտագործում էին Unity-ին իրենց ամեն ամսյանախագծերում։ 2015 թվականի ապրիլին գրանցված օգտատերերի թիվը հասավ 4,5 միլլիոնի, որոնցիցն 1 միլլիոնը համարվում էին ավտիվ օգտատերեր։ Բջջային խաղերի մշակողների 47%-ը օգտագործում էր Unity։

2010 թվականի նոյեմբերի 10-ին թողարկվեց Unity Asset Store-ը, որն իրենից ներկայացնում էր առցանց խանութ Unity օգտատերերի համար։ 2014 թվականի ապրիլին խանութն ուներ ավելի քան 600 000 գրանցված օգտատեր և ավելի քան 500 000 ներբեռված նյութեր ամեն ամիս։

2014 թվականի մարտին, Unity-ին գնեց Applifier-ը, ընկերություն, տրամադրում է բջջային կապ Հելսինկիում[3]։

2014 թվականին կայացավ ևս երկու գնում՝ Playnomics պլատֆորմ, որը զբաղվում էր տվյալների վիճակագրությամբ մշակողների համար (հայտնի է ինչպես՝ Unity Analytics) և Tsugi-ին, որը տրամադրում էր ինտեգրացիայի անխափափ ծառայություն, հայտնի ինչպես՝ Unity Cloud Build[4][5]։

2015 թվականին Unity Technologies-ը գնեց SilkCloud-ը, որը զբաղվում էր առցանց առևտրի մշակմամբ Շանհայում։

GDC 16-ի ժամանակ Unity Technologies-ը հայտարարեց նոր երկու թողարկումների մասին։ Unity Certification, որը կօգնի մշակողներին ցույց տալ իրենց հմտությունները և գիտելիքները Unity-ում, և Unity Collaborate-ը, որը թույլ էր տալիս միանգամից մի քանի մշակողնիերի հասանելիություն ստանալ նախագծին՝ հեռակա տարբերակով[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bonfiglio N. DeepMind partners with gaming company for AI researchATX: 2011.
  2. Knowledge Graph — 2012.
  3. «Unity Technologies приобрела компанию Applifier». 4PDA - Новости мира мобильных устройств (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Pushing into game services, Unity buys predictive analytics startup Playnomics (exclusive)». VentureBeat (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Unity Technologies приобретает Tsugi и представляет сервис Unity Cloud Build». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. «Unity Certification and training now available from partner organizations around the world - Unity Technologies Blog». blogs.unity3d.com (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «News from Unity GDC 2016 Special Event». 80.lv (անգլերեն). 2016 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.