Uber Technologies
| Մասն է | gig economy, S&P 500 | |
|---|---|---|
| Բնագավառ | տեղեկատվական տեխնոլոգիա, peer-to-peer ridesharing | |
| Ստեղծում | Մարտ 2009 | |
| Հիմնադիր | Garrett Camp, Թրևիս Կալանիկ | |
| Գլխավոր գործադիր տնօրեն | Dara Khosrowshahi | |
| Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ | |
| Անդամակցություն | Լինուքս հիմնադրամ, Ինտերնետ ասոցիացիա, Համակարգչային և կապի արդյունաբերության ասոցիացիա, C40 Cities | |
| Կազմակերպչաիրավական ձև | մասնավոր ընկերություն, հանրային ընկերություն | |
| Ընդհանուր ակտիվներ | 23 388 000 000 ԱՄՆ դոլար | |
| Total revenue | 43 978 000 000 ԱՄՆ դոլար | |
| Net profit | 9 856 000 000 ԱՄՆ դոլար | |
| Operating income | 2 799 000 000 ԱՄՆ դոլար | |
| Շուկայական կապիտալիզացիա | 62 500 000 000 ԱՄՆ դոլար, 189 063 000 000 ԱՄՆ դոլար | |
| Location of formation | Սան Ֆրանցիսկո | |
| Սեփականատեր | Morgan Stanley | |
| Դուստր ընկերություն | deCarta, Uber Eats, Uber Movement, Uber Fleet, Uber rideshare service | |
| Գլխամասի վայր | Սան Ֆրանցիսկո | |
| Բորսա | Նյու Յորքի ֆոնդային բորսա | |
| Աշխատակիցներ | 12 000 | |
| Մշակող | Uber Technologies, Inc. | |
| Հարթակ | iOS, Անդրոիդ | |
| Նշանակալից իրադարձություն | Uber 2014 data breach, Uber 2017 data breach | |
| Բաշխիչ ընկերություն | App Store, Google Play | |
| Side effect | traffic congestion, աղտոտում, Ֆինանսական ռիսկ, Տնտեսական անհավասարություն | |
| Ստեղծագործության տարածում | թվային ներբեռնում | |
| Պաշտոնական կայք | www.uber.com | |
| Investor | DiDi, Tencent, Տոյոտա, ՓեյՓալ, Coatue Invest, SoftBank Vision Fund, General Atlantic | |
| Item operated | Uber Black, UberX | |
| Complies with | Uber privacy policy | |
| Estimated value | 62 000 000 000 ԱՄՆ դոլար | |
Uber Technologies, Inc. (կամ Uber), տաքսի ծառայություններ մատուցող, սննդի առաքմամբ և բեռնափոխադրումներով զբաղվող ամերիկյան համաշխարհային ընկերություն։
Գլխամասը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Գործում է շուրջ 70 երկրների 10,500 քաղաքներում: Այն ունի ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր և 6 միլիոն ակտիվ վարորդներ ու առաքիչներ: 2010 թվականից ի վեր օրական միջինը 28 միլիոն ուղևորություն է կատարվում, իսկ 2010 թվականից սկսած՝ 47 միլիարդ[1]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես այն քաղաքներում, որտեղ Uber-ը հասարակական տրանսպորտի մրցակիցն է, նպաստում է խցանումների ավելացմանը, նվազեցնում է հասարակական տրանսպորտի օգտագործումը և մեծացնում է մեքենաներից կախվածությունը: Uber-ի հետ կապված այլ վիճահարույց կետեր ներառում են տարբեր ոչ էթիկական գործողություններ, ինչպիսիք են ագրեսիվ լոբբինգը և տեղական կանոնների անտեսումը: Այս գործողություններից մի քանիսը բացահայտվել են ներքին փաստաթղթերի արտահոսքի արդյունքում[2][3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Գարեթ Քեմփը՝ StumbleUpon կազմակերպության համահիմնադիրը, որոշել է ստեղծել Uber-ը՝ փոխադրումներ կատարելն ավելի հեշտ և էժան դարձնելու համար: Նրան է միացել նաև Թրևիս Կալանիկը։
Բջջային հավելվածի նախատիպը ստեղծել են Քեմփը և նրա ընկերներ Օսկար Սալազարը և Կոնրադ Ուիլանը[4][5]։
2010 թվականի փետրվարին Ռայան Գրեյվսը դարձել է Uber-ի առաջին աշխատակիցը՝ նշանակվելով որպես գլխավոր գործադիր տնօրեն (անգլ.՝ Chief Executive Officer, CEO): 2010 թվականի դեկտեմբերին Կալանիկը փոխարինել է Գրեյվսին որպես գործադիր տնօրեն, իսկ Գրեյվսը դարձել է գործառնական տնօրեն[6]:
2010 թվականի մայիսին բետա փորձարկումից հետո Uber-ի ծառայությունները և բջջային հավելվածը արդեն սկսվել են գործարկվել Սան Ֆրանցիսկոյում 2011 թվականին[7][8]։ Ի սկզբանե հավելվածում հասանելի էին միայն սև շքեղ մեքենաներ, և ծառայությունը մոտավորապես 1,5 անգամ ավելի թանկ էր, քան սովորական տաքսի ծառայությունը[9]: 2011 թվականին ընկերությունը փոխել է իր անունը UberCab-ից Uber՝ Սան Ֆրանցիսկոյի տաքսիների օպերատորների բողոքներից հետո[10]։
2012 թվականի ապրիլին Uber-ը գործարկվել է Չիկագոյում[11][12][13]։
2012 թվականի հուլիսին ընկերությունը ներկայացրել է UberX անվամբ ավելի էժան տարբերակը, որը թույլ էր տալիս վարորդներին օգտագործել ոչ շքեղ մեքենաներ, այդ թվում իրենց անձնական մեքենաները, որոնք ենթակա էին նախնական ստուգման, ապահովագրության և գրանցման[14][15]։
2013 թվականի դեկտեմբերին ծառայությունը գործում էր շուրջ 65 քաղաքներում[16]։
2014 թվականի օգոստոսին գործարկվել է ընդհանուր տրանսպորտային ծառայություն Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում[17][18] և Uber Eats սննդի առաքման ծառայություն մատուցող հավելվածը[19][20]։

2016 թվականին Uber-ը 625 միլիոն դոլարով ձեռք է բերել Էնթոնի Լևանդովսկու հիմնադրած՝ ինքնակառավարվող բեռնատարների «Օտոմոտտո» ընկերությունը: Լևանդովսկին, որը նախկինում աշխատում էր «Ուեյմոն» անվամբ կազմակերպությունում, հիմնել է Օտոմոտտոն՝ օգտագործելով այն առևտրային գաղտնիքները, որոնք նա գիտեր Ուեյմոնում աշխատելիս[21][22]:
2016 թվականի դեկտեմբերին Uber-ը ձեռք է բերել Geometric Intelligence կազմակերպությունը, իսկ վերջինիս 15 հոգանոց անձնակազմը ձևավորել է «Uber AI» նախագիծը, որը լինելու էր արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման հետազոտությունների բաժին[23][24]: Այս բաժինը ստեղծել է բազմաթիվ բաց կոդով նախագծեր, ինչպիսիք են Pyro-ն, Ludwig-ը և Plato-ն: Uber AI-ն փակվել է 2020 թվականի մայիսին[25][24]։
2018 թվականի փետրվարին Uber-ը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իր գործունեությունը միավորել է Յանդեքսի գործողությունների հետ՝ ներդրվելով 225 միլիոն դոլար: 2018 թվականի մարտին Uber-ը միավորել է իր ծառայությունները Հարավարևելյան Ասիայում Grab ծառայությունների հետ՝ բաժնետոմսերի 27,5%-ի դիմաց[26][27][28][29]:
2018 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Uber-ն առաջարկել է իր Uber Rent նախագիծը[30]։
2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Uber-ը գործարկել է Uber Works բջջային հավելվածը, որն օգնում էր Չիկագոյի և Մայամիի կազմակերպություններում աշխատել ցանկացող մարդկանց[31][32][33]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական ոտնձգությունների մեղադրանքներ և կառավարման փոփոխություններ (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարի 19-ին Uber-ի նախկին ինժեներ Սյուզան Ֆաուլերը իր կայքում տեղադրել է տեղեկատվություն այն մասին, որ մենեջերն իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, իսկ հետո մեկ այլ մենեջեր սպառնացել է աշխատանքից հեռացնել, եթե նա հրապարակեր դեպքը[34][35]:
2018 թվականի օգոստոսին Uber-ը համաձայնել է վճարել ընդհանուր առմամբ 7 միլիոն դոլար՝ գենդերային խտրականությունը, ոտնձգությունները և թշնամական աշխատանքային միջավայրը կարգավորելու համար, ընդ որում՝ շուրջ 480 աշխատակիցներ ստացել են յուրաքանչյուրը 10,700 դոլար, իսկ նրանցից 56-ը ստացել են լրացուցիչ 33,900-ական դոլար[36]:
2019 թվականի դեկտեմբերին Կալանիկը դուրս է եկել ընկերության տնօրենների խորհրդից և վաճառել է իր բաժնետոմսերը[37][38][39][40]։
Գաղտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսին Uber-ը ստացել է հինգ աստղանի գաղտնիության վարկանիշ Electronic Frontier Foundation-ից[41], սակայն 2017 թվականի սեպտեմբերին խումբը խիստ քննադատության է ենթարկել հաճախորդների գտնվելու վայրը հետևելու քաղաքականությունը, ինչը ստիպել է ընկերությանը փոխել իր քաղաքականությունը[42]։
2024 թվականի հունվարին Հոլանդական տվյալների պաշտպանության վարչությունը Uber-ին տուգանել է 10 միլիոն եվրոյով (11 միլիոն դոլար)՝ վարորդների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության կանոնները խախտելու համար։ Իրավասու մարմինը որոշել է, որ Uber-ը հստակ տեղեկատվություն չի տրամադրել իր դրույթներում և պայմաններում՝ վարորդների անձնական տվյալների պահպանման ժամկետի, ինչպես նաև այդ տվյալները պահպանելու համար ձեռնարկված միջոցների մասին, երբ դրանք փոխանցվում են եվրոպական տնտեսական գոտուց դուրս չբացահայտված կազմակերպություններին[43]:
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարին Uber-ի վարորդները գործադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ բողոքելով աշխատավարձերի և վճարների դեմ։ Նրանց միացել են Lyft և DoorDash կազմակերպությունների վարորդները[44]:
Ֆինանսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Եկամուտ | Զուտ շահույթ |
|---|---|---|
| 2023 | 37.3 | 1.887 |
| 2022 | 31.8 | −9.1 |
| 2021 | 17.4 | −0.4 |
| 2020 | 11.1 | −6.7 |
| 2019 | 14.1 | −8.5 |
| 2018 | 11.3 | 1 |
| 2017 | 7.9 | −4 |
| 2016 | 5 | −3.6 |
| 2015 | 1.7 | −1.6 |
| 2014 | 0.4 | −0.7 |
2014-ից 2022 թվականների ընթացքում Uber-ը տարեկան միլիարդավոր դոլարների վնաս է ունեցել, բացառությամբ 2018 թվականի, երբ ընկերությունը դուրս է եկել Ռուսաստանի, Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի շուկաներից՝ մրցակից ընկերություններում բաժնետոմսերի դիմաց: 2022 թվականի վերջին Uber-ի շրջանառությունը կազմել է 32,11 միլիարդ դոլար (24,03 միլիարդ դոլարի ակտիվներ և պարտավորություններ)[46]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Uber Announces Results for Fourth Quarter and Full Year 2023» (Press release). 2024 թ․ փետրվարի 7.
- ↑ Sainato, Michael (2021 թ․ օգոստոսի 27). «'I don't like being treated like crap': gig workers aim to retool a system they say is rigged». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Luna, Taryn (2020 թ․ նոյեմբերի 4). «California voters approve Prop. 22, allowing Uber and Lyft drivers to remain independent contractors». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Scott, Alec (2015 թ․ նոյեմբերի 19). «Co-founding Uber made Calgary-born Garrett Camp a billionaire». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Shontell, Alyson (2014 թ․ հունվարի 11). «All Hail The Uber Man! How Sharp-Elbowed Salesman Travis Kalanick Became Silicon Valley's Newest Star». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Balakrishnan, Anita (2017 թ․ օգոստոսի 10). «How Ryan Graves became Uber's first CEO».
- ↑ Lagorio-Chafkin, Christine (2014 թ․ հունվարի 15). «How Uber Is Going To Hire 1,000 People This Year». Inc. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Huet, Ellen (2014 թ․ դեկտեմբերի 11). «Uber's Global Expansion in Five Seconds». Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ McAlone, Nathan (2016 թ․ փետրվարի 10). «This is how Uber used to look when it first started out – and how it's changed over time». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ O'Brien, Danny (2012 թ․ հունվարի 13). «New York cab fleecing holds lesson on data versus intuition». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Lacy, Sarah (2011 թ․ հունիսի 15). «Uber Out-Maths Google on NYC ETAs». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Rao, Leena (2012 թ․ ապրիլի 18). «Uber Experiments With Lower-Priced Taxis in Chicago Through Newly Launched Labs Group, 'Garage'». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ O'Brien, Terrence (2012 թ․ ապրիլի 18). «Uber tackles Taxis in Chicago with Uber Garage experiment». Engadget. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Hahn, Fritz (2012 թ․ դեկտեմբերի 4). «Uber opens doors in D.C.». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Hartmans, Avery; Leskin, Paige (2019 թ․ մայիսի 18). «The history of how Uber went from the most feared startup in the world to its massive IPO». Business Insider.
- ↑ Thu, Kelsey Brugger (2013 թ․ դեկտեմբերի 19). «Uber Taxi App a Fit for Santa Barbara?» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-03-10-ին.
- ↑ Lawler, Ryan (2014 թ․ սեպտեմբերի 2). «Uber Opens Up UberPool To All San Francisco Users». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Lyft and Uber launch carpool-like services in San Francisco». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2014-08-06. Վերցված է 2020-03-10-ին.
- ↑ Carson, Biz (2016 թ․ մարտի 2). «Uber's GrubHub killer is finally in the US – here's the inside story on its big bet on food». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Dickey, Megan Rose (2016 թ․ հունվարի 20). «Uber's Standalone Food Delivery App Is Coming To The U.S.». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Chappell, Bill (2018 թ․ հուլիսի 31). «Uber Parks Its Self-Driving Truck Project, Saying It Will Push For Autonomous Cars». NPR. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Hawkins, Andrew J. (2022 թ․ հունիսի 7). «Waymo is teaming up with Uber on autonomous trucking because time really heals all wounds». The Verge.
- ↑ «Uber Just Bought a Startup You've Never Heard Of. Here's Why That's Important». Fortune (անգլերեն). Վերցված է 2022-04-19-ին.
- ↑ 24,0 24,1 «Founding Uber AI Labs». Uber Newsroom. 2016 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ Bosa, Deirdre; Feiner, Lauren (2020-05-18). «Uber to cut 3,000 more jobs». CNBC.
- ↑ Stubbs, Jack (2018 թ․ փետրվարի 7). «Uber, Yandex complete ride services merger». Reuters.
- ↑ «Uber sells South East Asia business to Grab». BBC News. 2018 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Waters, Richard; Lucas, Louise (2018 թ․ մարտի 26). «Uber exits south-east Asia with sale to rival Grab». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Keeton-Olsen, Danielle (2018 թ․ մարտի 26). «Grab Officially Takes Control Of Uber's Southeast Asia Operations». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Griswold, Alison (2018 թ․ նոյեմբերի 27). «Uber shut down its rental car program for Uber riders».
- ↑ «Uber launches app aimed at connecting workers with businesses». Reuters. 2019 թ․ հոկտեմբերի 3.
- ↑ Wile, Rob (2019 թ․ դեկտեմբերի 18). «Uber is about to provide a lot more gig opportunities in Miami-Dade».
- ↑ Rana, Preetika (2020 թ․ մայիսի 18). «Uber Cuts 3,000 More Jobs, Shuts 45 Offices in Coronavirus Crunch».
- ↑ Fowler, Susan (2017 թ․ փետրվարի 19). «Reflecting on one very, very strange year at Uber».
- ↑ Kosoff, Maya (2017 թ․ փետրվարի 20). «Uber C.E.O. Orders "Urgent Investigation" into Sexual Harassment Allegations». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ O'Brien, Sara Ashley (2018 թ․ օգոստոսի 22). «Uber to pay 56 workers $1.9 million for harassment and discrimination claims». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Palmer, Annie (2019 թ․ դեկտեմբերի 24). «Travis Kalanick severs all ties with Uber, departing board and selling all his shares».
- ↑ Conger, Kate (2019 թ․ դեկտեմբերի 24). «Uber Founder Travis Kalanick Leaves Board, Severing Last Tie». The New York Times.
- ↑ Brown, Eliot (2019 թ․ դեկտեմբերի 24). «Uber Co-Founder Travis Kalanick Departs Board, Sells All His Shares».
- ↑ LEE, TIMOTHY B. (2019 թ․ դեկտեմբերի 24). «Travis Kalanick quits Uber's board, sells off all his Uber stock».
- ↑ Reitman, Rainey (2017 թ․ հուլիսի 10). «Who Has Your Back? Government Data Requests 2017». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Gebhart, Kurt Opsahl and Gennie (2017 թ․ սեպտեմբերի 18). «In A Win For Privacy, Uber Restores User Control Over Location-Sharing».
- ↑ «Dutch watchdog fines Uber 10 mln euros over privacy regulations infringement | Reuters».
- ↑ «Date night strike: Thousands of US, UK delivery, ride-hailing drivers stop work on Valentine's Day». AP News (անգլերեն). 2024-02-14. Վերցված է 2024-02-15-ին.
- ↑ «Uber Revenue and Usage Statistics (2022)», Business of Apps, 2023 թ․ փետրվարի 20, Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին
- ↑ Jon Russell (2019 թ․ ապրիլի 12), «Uber has already made billions from its exits in China, Russia and Southeast Asia», TechCrunch
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աշխատություններ
- Laurell, Christofer; Sandström, Christian (2016 թ․ հունիսի 28). «Analysing Uber in social media – disruptive technology or institutional disruption?». International Journal of Innovation Management. 20 (5): 1640013. doi:10.1142/S1363919616400132.
- McGaughey, E. (2018). «Uber, the Taylor Review, mutuality, and the duty to not misrepresent employment status». Industrial Law Journal. SSRN 3018516.
- Petropoulos, Georgios (2016 թ․ փետրվարի 22). «Uber and the economic impact of sharing economy platforms».
- Noto La Diega, Guido (2016). «Uber law and awareness by design. An empirical study on online platforms and dehumanised negotiations» (PDF). Revue européenne de droit de la consommation/ European Journal of Consumer Law. 2016 (II): 383–413 – via Northumbria Research Link.
- Oitaven, Juliana Carreiro Corbal; Carelli, Rodrigo de Lacerda; Casagrande, Cássio Luís (2018). Empresas de transporte, plataformas digitais e a relação de emprego: um estudo do trabalho subordinado sob aplicativos (PDF) (պորտուգալերեն). Brasília: Ministério Público do Trabalho. ISBN 9788566507270.
- 2000-ականներին հիմնադրված ընկերություններ
- 2009 հիմնադրումներ
- 2009 հիմնադրումներ ԱՄՆ-ում
- 2009 հիմնադրված ընկերություններ
- IOS-ի ծրագրային ապահովում
- Windows Phone ծրագրային ապահովում
- ԱՄՆ-ի ծառայության ընկերություններ
- ԱՄՆ-ի կայքեր
- ԱՄՆ-ի տրանսպորտային ընկերություններ
- Ամերիկյան ընկերություններ
- Անդրոիդի ծրագրային ապահովում
- Առցանց ծառայություններ
- Բջջային հավելվածներ
- Բջջային հեռախոսների ծրագրային ապահովում
- Էլեկտրոնային առևտուր
- Ընկերություններ այբբենական կարգով
- Ծրագրային ապահովում
- Կայքեր
- Համացանց
- Համացանցային ընկերություններ
- Հանրային ներդրումների հիմնադրամ
- Ձեռնարկություններ
- Ճանապարհային տրանսպորտ
- Ճանապարհորդություն
- Միջազգային տնտեսագիտություն
- Տրանսպորտ
- Տրանսպորտային ընկերություններ
- Տրանսպորտային օպերատորներ