USS Indianapolis (CA-35)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ինդիանապոլիս» ( անգլ.` USS Indianapolis (CA-35), «Փորթլենդ» դասի ամերիկյան ծանր հածանավ, որը խորտակվել է 1945 թվականի հուլիսի 30-ին: ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության մեջ` «Ինդիանապոլիս» հածանավի հետ կատարված աղետը հայտնի է, որպես մեկ խորտակման արդյունքում` զոհերի առավելագույն քանակն ունեցածներից մեկը (883 մարդ): Այն Երկրորդ համաշխարհային պատերազմում դարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի վերջին խորտակված խոշոր նավը:

Նավաշինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինդիանապոլիս»-ը պատվիրվել էր 1930 թվականին` ԱՄՆ նավատորմի համար և դարձել էր «Փորթլենդ» դասի ծանր հածանավերի երկրորդ և վերջին նավը: Ի սկզբանե նախագծվել էր որպես թեթև` CL-35 բնույթի նավ, սակայն 1931 թվականի հուլիսի 1-ին, Լոնդոնի ծովային համաձայնագրի շրջանակներում, վերադասակարգվել է որպես ծանր, համարանիշի` СА-35 փոփոխմամբ: Բոլոր ութ նախագծված նավերը համարվում էին «Նորթհեմփթոն» դասի հածանավերի զարգացումներ, սակայն կառուցվել էին ընդամենը երկուսը, մնացած վեցի շինարարությունը ավարտվել էր որպես` «Նյու-Օռլեան» հածանավերի նոր դասի նավեր:

«Ինդիանապոլիս»-ը ջուրն է իջեցվել 1931 թվականի նոյեմբերի 7-ին, գրեթե կես տարով շուտ, քան այդ դասի առաջին` «Փորթլենդ» նավը: Ծառայության է ընդգրկվել 1932 թվականի նոյեմբերի 15-ին:

Ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության ընթացքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար, «Ինդիանապոլիս» հածանավը ստացել է 10 մարտական աստղ: 1945 թվականի հուլիսի 30-ին, «Little Boy» ( «Փոքրիկ») առաջին ատոմային ռումբի համար խիստ անհրաժեշտ սարքավորումները Տինիան կղզում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա հասցնելու առաքելությունն ավարտելուց հետո, հածանավը տորպեդահարվել է Ճապոնիայի կայսրական նավատորմին պատկանող I-58 սուզանավի կողմից և խորտակվել է 12 րոպե անց: Նավի վրա գտնվող 1197 մարդուց մոտ 300 հոգին ջրասույզ են եղել նավի հետ միասին: Մոտավորապես 880 մարդ, մի քանի փրկարարական մակույկներով, առանց ջրի և ուտելիքի, մնացել են օվկիանոսի երեսին: Ջրում անցկացրած չորս օրերի ընթացքում, ողջ մնացածները սկսել են տառապել ջրազրկումից, հիպոթերմիայից և զգայապատրանքից, ենթարկվել շնաձկների հարձակմանը: Որոշ տվյալներով, մոտավորապես 60-ից 80 նավաստիներ, զոհվել են շնաձկների հարձակումից: Դա համարվում է շնաձկների հարձակման ամենախոշոր դեպքերից մեկը:

Օգնությունը հասել է միայն օգոստոսի 2-ին, երբ ջրի վրա գտնվողներին նկատել է PV-1 Ventura պարեկային ինքնաթիռը: Տեղ հասած փրկարարներին հաջողվել է ջրից հանել միայն 321 նավաստու, որոնցից չորսը շուտով մահացել են:

Խորտակվելուց առաջ «Ինդիանապոլիս»-ը հասցրել է հաղորդել աղետի ազդանշաններ, որոնք ընդունել էին երեք կայաններ: Այդ կայաններից ոչ մեկը չի արձագանքել հաղորդագրությանը: Առաջին կայանի հրամանատարը հարբած է եղել, երկրորդի հրամանատարը ենթականերին կարգադրել էր իրեն չանհանգստացնել, իսկ երրորդի հրամանատարը ենթադրել էր, որ դա ճապոնացիներն են ցանկանում իրենց խաբել:[1] 1999 թվականին, ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ, նավի կապավորը հաստատել է, որ ազդանշանը հաղորդվել է խորտակումից մի քանի րոպե առաջ: Կատարվածից հետո, ծովային հետախուզությունը «Ինդիանապոլիս» հածանավի ուղերթի շրջանից որսացել է I-58 սուզանավից շտաբ հաղորդվող հաղորդագրությունը` խորտակված նավի վերաբերյալ, սակայն դրան նույնպես ոչ մի արձագանք չի տրվել:[2]

Նավապետ Չարլզ Մակվեյը, ով «Ինդիանապոլիս»-ի նավապետն էր 1944 թվականից, նավի խորտակումից հետո` փրկվածներից մեկն էր: 1945 թվականի նոյեմբերին, ռազմական դատարանի կողմից նրան մեղադրանք առաջադրվեց «հակատորպեդային զորաշարժ չկատարելու պատճառով` նավը վտանգի ենթարկելու համար»: Մյուս կողմից առկա էին փաստեր, որ հրամանատարությունն էր նավին վտանգավոր իրադրության մեջ դրել` չապահովելով հակասուզանավային ուղեկցումը:

Հետագայում, հարձակումը կատարած I-58 ճապոնական սուզանավի նավապետ Մոտիցուրա Հաշիմոտոն վկայություն է տվել, որ եթե նավը հակատորպեդային զորաշարժ կատարեր, ապա որևէ արդյունքի չէր հասնի և բոլոր դեպքերում կխոցվեր: Ըստ նրա բառերի, իրենք հածանավի վրա մոտ հեռավորությունից արձակել էին 6 տորպեդ, որոնցից երկուսը դիպել են թիրախին:

Ժամանակի ընթացքում նավատորմի ծովակալ Չեսթեր Նիմիցը փոխեց Չարլզ Մակվեյի դատավճիռը և վերականգնեց նրա պաշտոնը: Մակվեյը 1949 թվականին անցավ թոշակի` փոխծովակալի կոչումով: Նավի խորտակումից ողջ մնացածներից շատերը, հաստատում էին, որ նավի խորտակման համար նավապետը ոչ մի մեղք չունի, սակայն զոհվածներից շատերի ընտանիքների անդամները հակառակն էին կարծում: 1968 թվականին, որպես պարգև ստացած ատրճանակից` Չարլզ Մակվեյը ինքնասպան է եղել:

2000 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ կոնգրեսը որոշում հաստատեց` հածանավի կործանման մեղադրանքից Չարլզ Մակվեյի բարի անունը վերականգնելու մասին, որը ստորագրել էր նախագահ Բիլ Քլինթոնը: 2001 թվականի հուլիսին, ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր քարտուղարը հրաման արձակեց` մաքրել նավապետ Մակվեյի անձնական գործը` հածանավի կործանման վերաբերյալ մեղադրանքների ցանկացած գրառումներից:

Հիշատակումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Sinking of USS Indianapolis: Navy Department Press Release, Narrative of the Circumstances of the Loss of USS Indianapolis, 23 February 1946»։ U.S. Navy։ 23 February 1946։ Վերցված է 2008-06-16 
  2. USS Indianapolis CA-35