Jump to content

USMLE

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
USMLE
ՏեսակՀամակարգչային եռափուլ ստանդարտիզացված թեստեր
ՔննողFSMB, NBME
քննվող փորձառությունSTEP 1 - Բժշկությամբ զաբղվելու հիմնարար գիտելիքների կիրառում
STEP 2 - Բժշկական գիտելիքների և փորձի կիրառում, բժշկագիտության բավարար գիտելիքներ հսկողության պայմաններում բժշկությամբ զբաղվելու համար
STEP 3: Բժշկական գիտելիքների օգտագործում, կենսաբժշկական և կլինիկական բավարար գիտելիքներ ինքնուրույն բժշկությամբ զբաղվելու համար
ՆպատակԱՄՆ բժշկական լիցենզիա
Սկիզբ1992-ից
ՏևողությունSTEP 1: 8 ժամ[1]
STEP 2: 9 ժամ[2]
STEP 3 (Օր 1)։ 7 ժամ
STEP 3 (Օր 2)։ 9 ժամ[3]
Արդյունքների միջակայքSTEP 1: ստացած/չստացած
STEP 2: 1-300 (214 անցողիկ)[4]
STEP 3: 1-300 (198 անցողիկ)
ԱռաջարկողԱմբողջ տարվա ընթացքում
ԵրկիրԱմբողջ աշխարհում, Պրոմետրիկ կենտրոններում Step 1-ի և Step 2 CK-ի համար, միայն ԱՄՆ-ում Step 3-ի համար
Լեզուանգլերեն
Քննվողների տարեկան քանակԱվելի քան 100,000 բժշկական համալսարանների ուսանողներ և շրջանավարտներ (2020)[5][6]
ՎճարSTEP 1 - $645 ԱՄՆ դոլար
STEP 2 - $645 ԱՄՆ դոլար[7]
STEP 3: $895 ԱՄՆ դոլար[8]
ՕգտագործումԱՄՆ Նահանգային բժշկական բորդեր
Կայքusmle.org

Միացյալ Նահանգների բժշկական լիցենզավորման քննություն (USMLE). երեք փուլանի քննական ծրագիր, որը կազմակերպվում և հովանավորվում է Միացյալ Նահանգների բժշկական բորդի ֆեդերացիայի (FSMB) և բժշկական քննողների ազգային բորդի (NBME) կողմից[9]։

Բժշկության դոկտորի (MD) աստիճանով բժիշկները պարտավոր են հանձնել այս քննությունը բժշկական լիցենզիայի համար, իսկ օստեոպատիկ բժշկության դոկտորի (DO) աստիճանով բժիշկները պետք է հանձնեն COMLEX քննությունները[10][11]։

Նահանգից կախված կարող են լինել քննությունների հավելյալ պահանջներ և լիցենզավորման պայմաններ[12]։

Նկարագրություն և նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների բժշկական լիցենզավորման քննությունը (USMLE) անցկացվում է մի քանի փուլով և պարտադիր է Միացյալ Նահանգների բժշկական լիցենզիայի համար։ Այս քննությունները պարտադիր են Միացյալ Նահանգների (ովքեր ԲՈՒՀ-ն ավարտում են բժշկության դոկտորի MD աստիճանով), ինչպես նաև այլ երկրների բժշկական համալսարանների շրջանավարտների համար, եթե վերջիններս ցանկանում են բժշկությամբ զբաղվել ԱՄՆ-ում[13]։ Քննական երեք փուլերն են[14]՝

  • Փուլ 1 (Step 1) - Քննվում է բժշկական հիմնարար գիտելքիները, որը ուսանողները սովորաբար յուրացնում են համալսարանի առաջին 2-3 տարում
  • Փուլ 2 կլինիկական գիտելիքներ (Step 2CK) - Քննվում է դիմորդի կլինիկական բժշկության գիտելիքները
  • Փուլ 3 (Step 3) - Ստուգվում է կլինիկական բժշկության գիտելիքների կիրառման հմտությունները

Նախկինում, USMLE-ի քննական փուլերից մեկը ներառում էր պրակտիկ կոմպենենտ STEP2 CS, որտեղ ստուգվում էր դիմորդի պրակտիկ կլինիկական փորձառությունը։ Վերջինս հանվեց պարտադիր քննական փուլերի շարքից COVID-19 համավարակից հետո[15]։

Առաջին 2 փուլերը ԱՄՆ-ի բժշկական բուհերի ուսանողները սովորաբար հանձնում են իրենց համալսարանական ուսուցման տարիներին, իսկ 3-րդ փուլը կլինիկական օրդինատուրայի (ռեզիդենտուրա) առաջին տարվա վերջում[16]։ Մինչ USMLE-ի առաջին 2 փուլերը հնարավոր է հանձնել աշխարհի տարբեր երկրներում գործող Prometric կենտրոններում, 3-րդ փուլը հնարավոր է հանձնել միայն Միացյալ Նահանգներում[17]։ USMLE-ի քննությունները հովանավորվում են Նահանգների բժշկական բորդի ֆեդերացիայի (FSMB) և բժշկական քննողների ազգային բորդի (NBME) կողմից[18]։

Սկզբնական շրջանում այն ձևավորվել է որպես համընդհանուր քննություն, բժշկական լիցենզիայի բոլոր դիմորդների համար[19][20]։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում քննությունները և դրանց արդյունքները սկսեցին օգտագործվել ռեզիդենտուրայի ծրագրերի և հիվանդանոցների կողմից, իրենց դիմորդների կարողությունները կանխատեսելու և ազգային ռեզիդենտուրայի ընտրական ծրագրի (National Resident Matching Program) ժամանակ դիմորդներին ընտրելու համար[14][21]։ Չնայած այն բանին, որ 2020-ի դրությամբ օստեոպաթիկ բժշկության ուսանողների 60 % -ը հանձնել է USMLE-ի առնվազն մեկ կոմպոնենտ, օստեոպատիկ բժշկության դոկտորի (DO) աստիճանով բժիշկների համար պարտադիր չէ USMLE հանձնել լիցենզիայի կամ ավարտելու համար։ Նրանք բժշկի իրենց լիցենիզան ձեռք են բերում օստեոպատիկ բժշկության քննողների ազգային բորդի (NBOME) կողմից կազմակերպվող COMLEX քննության I-ին, II-րդ և III-րդ փուլերը անցնելուց հետո[22]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

USMLE-ին ստեղծվել է վաղ 90-ականներին[19]։ Ծրագիրը փոխարինեց նախկինում առկա NBME-ի քննական ծրագիրը և FSMB-ի ֆեդերացիայի լիցենզիայի (FLEX) ծրագիրը, որոնք այդ ժամանակ առաջարկում էին լիցենզիոն ծրագրեր բժշկական մասնագիտության համար[13]։

Սկզբնական շրջանում քննությունը անցկացվում էր թղթային տարբերակով։ 1999-ին քննությունը դարձավ համակարգչային[13]։

2004-ին ստանդարտ բուժառուների (պացիենտ) մասնակցությամբ ավելացվեց 2-րդ փուլի կլինիկական փորձառությունների կոմպոնենտը և դարձավ պարտադիր լիցենզավորման համար սկսած 2005-ի ավարտական տարվանից[23]։ COVID-19 համավարակի ժամանակ քննական այս կոմպոնենտը կասեցվեց և հետագայում հանվեց պարտադիր բաղադրիչների շարքից[24]։

2009-ին ծրագիրը ենթարկվեց վերանայման։ USMLE-ին հայտարարեց որ բժշկական բորդերի որոշումները կայացնելուն օգնող քննության ձևաչափից այն անցում է կատարում ձևաչափի, որը իր քննական հաջորդականությամբ ամեն քայլին ընդգծելու է բժշկական հիմնարար գիտությունների կարևորությունը։ Բացի այդ, նպատակաների թվում էր նաև շարունակել կլինիկական փորձառությունների և կլինկական տեղեկատվության ստուգումը[13]։

2020-ի փետրվարի 12-ին USMLE-ին հայտարարեց որ մի շարք փոփոխություններին զուգահեռ, քննության առաջին փուլի (STEP1) համար նախատեսվում է նախկինում առկա բալային համակարգից անցում կատարել ստացած/չստացած ձևաչափի։ Այս որոշումը բացատրվեց քննությունների և կուրսային աշխատանքների միջև ուսանողների ծանրաբեռնվածությունը բալանսավորել։ Այս փոփոխությունը ուժի մեջ մտավ 2022-ին[19][25]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

USMLE քննությունը ստացածների տոկոսը ըստ տարիների և փուլերի[26]
Տարի ԱՄՆ MD աստիճանով հանձնողներ ԱՄՆ առաջին անգամ հանձնողներ ԱՄՆ DO աստիճանով հանձնողներ DO Առաջին անգամ հանձնողներ Այլ երկրների ԲՈՒՀ-երի շրջանավարտներ Առաջին անգամ հանձնողներ
Step 1 (2021) 95% 96% 94% 94% 77% 82%
Step 2 CK (2020-2021) 98% 99% 98% 98% 88% 91%
Step 3 (2021) 97% 98% 97% 97% 87% 91%

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

USMLE քննությունը COVID19-ի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համավարակին ոչ բավարար հարմարվելու համար USMLE-ին ենթարկվեց քննադատության։ Քննադատները հիմնականում 2 պատճառ էին նշում, առաջին՝ քննությունների չեղարկումը դիմորդների հետ թերի կոմունիկացնելն էր, որը վերաբերվում էր թե քննության կազմակերպիչներին և թե քննական պրոմետրիկ կենտրոններին։ Երկրորդ խնդիրը արդեն առկա քննադատության էլ ավելի մեծ թափ հավաքելն էր, այն է դիմորդներից շատերը և բժիշկները քննության ստացած/չստացած ձևաչափի փոփոխությունը ակնկալում էին ավելի ուշ, մինչ դեռ USMLE-ին հրաժարվեց հետաձգել այս փոփոխությունը 2022-ի վերջնաժամկետից նույնիսկ համավարակի պայմաններում[27][28][29][30]։

Ռասայական պատկանելիության կապը USMLE Step 1-ի գնահատականի և ռեզիդենտուրայի ընդունելության հարցազրույցի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020-ին կատարված հետազոտության համաձայն USMLE-ի քննական առաջին փուլի գնահատականը կապ ունի քննություն հանձնողների էթնիկ պատկանելիության հետ։

Ավելի ցածր միջին գնահատականներ են ստացել այն հանձնողները, ովքեր քննական հայտում իրենց նշել են որպես սևամորթ, ասիացի կամ իսպանալեզու ի տարբերություն մարդկանց, ովքեր համարել են իրենց սպիտակամորթ։ Քննական միջին գնահատականը եղել է 223 սպիտակամորթների, 216 սևամորթ և իսպանալեզու հանձնողների համար[31]։ Կախված շեմքային գնահատականից, աֆրոամերիկացիները 3-6 անգամ ավելի փոքր հաճախությամբ են հրավիրվել հարցազրույցի[32]։ Սպիտակամորթ դիմորդների 73% և այլ էթնիկ խմբերի 61% -ն է ընդունվել օրթոպեդիայի ռեզիդենտուրա (բարձր մրցակցությամբ մասնագիտություն)։ Սպիտակամորթ և ասիացի դիմորդները և ռեզիդենտները ունեցել են ավելի բարձր USMLE Step 1 գնահատական։ Սպտակամորթ դիմորդները և արդեն ընդունված մասնակիցները ավելի մեծ հավանականությամբ են անդամակցել Alpha Omega Alpha բժշկական հանրության խմբին, քան այլ էթնիկ պատկանելիություն ունեցողները[33][34][35][36][37]։

2020-ին Ընտանեկան Բժշկության Ամերիկյան Ասոցիացիան և Բժշկական Կոլեգաների Ամերիկյան Ասոցիացիան իրենվ հավանությունը հայտնեցին և պաշտպանեցին USMLE-ի STEP 1-ի ստացած/չստացած ձևաչափի փոփոխությանը, նշելով որ այն նվազեցնում է ռեզիդենտուրայի ընդունելության ռասայական խտրականությունը[38][39][40]։

Ֆինանսական հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների բժշկական լիցենզիայի քննությունները միշտ քննադատվել են իրենց բարձր ֆինանսական արժեքի պատճառով։ 2023 թվականի դրությամբ քննություններին գրանցվելու համար պետք է վճարել (ԱՄՆ դոլարային արտահայտությամբ)՝

  • 660$ Step 1-ի ԱՄՆ և Կանադայի դիմորդների համար (670$ 2024-ից)[41], 1,000$ միջազգաին բժշկական շրջանավարտների համար (IMGs)*[42]
  • 660$ Step 2 CK-ի ԱՄՆ և Կանադայի դիմորդների համար (670$ 2024-ից)[41], 1,000$ միջազգաին բժշկական շրջանավարտների համար*[42]
  • 915$ Step 3 -ի բոլոր հանձնողների համար (925$ 2024-ից)[43]

*195$ STEP 1-ի և 220$ STEP 2CK-ի համար հավելյալ վճար (թեստերի առաքման ծառայություն)[44]

USMLE-ի ֆինանսական ծախսերի մասին STAT-ը (Ամերիկյան առողջապահական ամսագիր) գրում է, որ այս «բազմամիլիոնանոց արտադրությունը» հազարավոր դոլարներ է քամում արդեն իսկ մեծ կրթական պարտքեր ունեցող ուսանողներից։ Միայն քննություններին գրանցվելու համար պետք է վճարել 645-1300$, մինչդեռ պատրաստվելու համար նախատեսված գրքերը և կուրսերը էլ ավելի թանկ են[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Step 1 | USMLE».
  2. «Step 2 CK | USMLE».
  3. «Step 3 Exam Content | USMLE».
  4. «Change to Step 2 CK Passing Standard Begins July 1, 2022 | USMLE».
  5. «Overview | USMLE».
  6. «Performance Data | USMLE».
  7. «Taking the USMLE® | NBME».
  8. «FSMB | Step 3 FAQ».
  9. «Who is USMLE?». www.usmle.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «FSMB | State Specific Requirements for Initial Medical Licensure». www.fsmb.org.
  11. Roberts, William L.; Gross, Gretta A.; Gimpel, John R.; Smith, Larissa L.; Arnhart, Katie; Pei, Xiaomei; Young, Aaron (2020 թ․ հունիսի 16). «An Investigation of the Relationship Between COMLEX-USA Licensure Examination Performance and State Licensing Board Disciplinary Actions». Academic Medicine. 95 (6): 925–930. doi:10.1097/ACM.0000000000003046. PMID 31626002. S2CID 204775566 – via journals.lww.com.
  12. «FSMB | State Specific Requirements for Initial Medical Licensure». www.fsmb.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Haist, Steven & Katsufrakis, Peter & Dillon, Gerard. (2013). The Evolution of the United States Medical Licensing Examination (USMLE). JAMA : the journal of the American Medical Association. 310. 2245-6. 10.1001/jama.2013.282328.
  14. 14,0 14,1 Cangialosi PT, Chung BC, Thielhelm TP, Camarda ND, Eiger DS. Medical Students' Reflections on the Recent Changes to the USMLE Step Exams. Acad Med. 2021 Mar 1;96(3):343-348. doi: 10.1097/ACM.0000000000003847. PMID 33208676; PMCID: PMC8081295.
  15. Rajesh, A., Desai, T. J., Patnaik, R., & Asaad, M. (2021). Termination of the USMLE Step 2 CS: Perspectives of Surgical Residents with Diverse Medical Backgrounds. Journal of Surgical Research, 265, 60–63. https://doi.org/10.1016/j.jss.2021.03.031
  16. DeZee, K. J., Artino, A. R., Elnicki, D. M., Hemmer, P. A., & Durning, S. J. (2012). Medical education in the United States of America. Medical Teacher, 34(7), 521–525. https://doi.org/10.3109/0142159X.2012.668248
  17. «Test Locations». USMLE.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  18. Bernstein, J. (2016). Not the Last Word: Ending The Residency Application Arms Race-Starting with the USMLE. Clinical Orthopaedics & Related Research®, 474(12), 2571–2576. https://doi.org/10.1007/s11999-016-5108-5
  19. 19,0 19,1 19,2 Chaudhry HJ, Katsufrakis PJ, Tallia AF. The USMLE Step 1 Decision: An Opportunity for Medical Education and Training. JAMA. 2020;323(20):2017–2018. doi:10.1001/jama.2020.3198
  20. McGaghie, William C.; Cohen, Elaine R.; Wayne, Diane B. (2011 թ․ հունվարի 16). «Are United States Medical Licensing Exam Step 1 and 2 Scores Valid Measures for Postgraduate Medical Residency Selection Decisions?». Academic Medicine. 86 (1): 48–52. doi:10.1097/ACM.0b013e3181ffacdb. PMID 21099388. S2CID 10314481 – via journals.lww.com.
  21. Do United States Medical Licensing Examination (USMLE) Scores Predict In-Training Test Performance for Emergency Medicine Residents? Josef G. Thundiyil, MD, MPH Renee F. Modica, MD, MSED Salvatore Silvestri, MD Linda Papa, MD Published:October 27, 2008DOI:https://doi.org/10.1016/j.jemermed.2008.04.010
  22. Ahmed, H., & Carmody, J. B. (2022). COMLEX-USA and USMLE for Osteopathic Medical Students: Should We Duplicate, Divide, or Unify? Journal of Graduate Medical Education, 14(1), 60–63. https://doi.org/10.4300/JGME-D-21-01196.1
  23. Papadakis, Maxine A. (2004). «The Step 2 Clinical-Skills Examination». New England Journal of Medicine. 350 (17): 1703–1705. doi:10.1056/NEJMp038246. PMID 15102993.
  24. «Work to relaunch USMLE Step 2 CS discontinued | USMLE».
  25. Moon, Kristen. «USMLE Step 1 Is Now Pass/Fail - Who Benefits From This Big Change?». Forbes.
  26. «2019 Performance Data». www.usmle.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  27. Murphy, Brendan (2020 թ․ հունիսի 2). «Delays, miscommunications add even more stress to USMLE Step exams». American Medical Association (անգլերեն).
  28. «Step 1 in the Time of COVID». in-Training. 2020 թ․ մայիսի 8.
  29. Krupp, Lexi (2020 թ․ հունիսի 15). «USMLE Testing Chaos May Harm Current and Future Doctors». Medscape. Medscape LLC. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  30. Frellick, Marcia (2020 թ․ մայիսի 4). «Students Upset by USMLE Response to COVID-19 Demand Changes». Medscape. Medscape LLC.
  31. Williams, Myia; Kim, Eun Ji; Pappas, Karalyn; Uwemedimo, Omolara; Marrast, Lyndonna; Pekmezaris, Renee; Martinez, Johanna (2020). «The impact of United States Medical Licensing Exam ( USMLE ) step 1 cutoff scores on recruitment of underrepresented minorities in medicine: A retrospective cross‐sectional study». Health Science Reports. 3 (2): e2161. doi:10.1002/hsr2.161. PMC 7170452. PMID 32318628.
  32. Edmond, Michael B.; Deschenes, Jennifer L.; Eckler, Maia; Wenzel, Richard P. (2001 թ․ դեկտեմբերի 16). «Racial Bias in Using USMLE Step 1 Scores to Grant Internal Medicine Residency Interviews». Academic Medicine. 76 (12): 1253–1256. doi:10.1097/00001888-200112000-00021. PMID 11739053. S2CID 7029050 – via journals.lww.com.
  33. Poon, S.; Nellans, K.; Rothman, A.; Crabb RAL; Wendolowski, S. F.; Kiridly, D.; Gecelter, R.; Gorroochurn, P.; Chahine, N. O. (2019). «Underrepresented Minority Applicants Are Competitive for Orthopaedic Surgery Residency Programs, but Enter Residency at Lower Rates». The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 27 (21): e957–e968. doi:10.5435/JAAOS-D-17-00811. PMID 30614894. S2CID 58640209.
  34. Poon, Selina; Nellans, Kate; Rothman, Alyssa; Crabb, Rocio A. L.; Wendolowski, Stephen F.; Kiridly, Daniel; Gecelter, Rachel; Gorroochurn, Prakash; Chahine, Nadeen O. (2019 թ․ նոյեմբերի 1). «Underrepresented Minority Applicants Are Competitive for Orthopaedic Surgery Residency Programs, but Enter Residency at Lower Rates». JAAOS - Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 27 (21): e957–e968. doi:10.5435/JAAOS-D-17-00811. PMID 30614894. S2CID 58640209 – via journals.lww.com.
  35. «Should the USMLE be pass/fail?». AAMC.
  36. «live scores». Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  37. «USMLE Step 1 moves to pass-fail: Answers to 7 key questions». American Medical Association.
  38. «USMLE Step 1 Scoring Change Removes a Harmful Barrier to Holistic Specialty Selection». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին.
  39. «USMLE Change Benefits Students, Reflects AAFP Guidance». www.aafp.org.
  40. Edmond, M. B.; Deschenes, J. L.; Eckler, M.; Wenzel, R. P. (2001). «Racial bias in using USMLE step 1 scores to grant internal medicine residency interviews». Academic Medicine: Journal of the Association of American Medical Colleges. 76 (12): 1253–6. doi:10.1097/00001888-200112000-00021. PMID 11739053. S2CID 7029050.
  41. 41,0 41,1 «Exam Fees: United States Medical Licensing Examination». www.nbme.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  42. 42,0 42,1 «Fees Overview». ECFMG. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  43. «Step 3 Application Fees». Federation of State Medical Boards. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  44. «Testing Regions and International Test Delivery Surcharges for USMLE Step 1 and Step 2 CK». ECFMG (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  45. «Step 1 test for medical students should be pass/fail». 2019 թ․ մարտի 8.