U. S. Steel Košice (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

48°37′01″ հս․. լ. 21°11′55″ ավ. ե. / 48.6170° հս․. լ. 21.1986° ավ. ե. / 48.6170; 21.1986

U. S. Steel Košice
Ussteel kosice slovakia.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն[1] և ձեռնարկություն
Հիմնադրված էնոյեմբեր 2000
ՎայրԿոշիցե, Košice Region[1]
Արդյունաբերությունսև մետալուրգիա
Ընդհանուր ակտիվներ1 774 221 000 Եվրո (դեկտեմբերի 31, 2016)[1]
Հասույթ2 017 271 000 Եվրո (2016)[1]
Աշխատողների թիվ9974 մարդ (2016)[1]
Մայր ընկերությունU.S. Steel?[1]
Կայքusske.sk/index-e.htm
U. S. Steel Košice Վիքիպահեստում

U. S. Steel Košice (մինչև 2000 թվականը Արևելասլովակյան մետալուրգիական կոմբինատ սլովակ.՝ Východoslovenské železiarne (VSŽ)), Կոշիցե քաղաքում, Սլովակիա, գտնվող պողպատաձուլական կոմբինատ: Այն Սլովակիայի խոշոր ձեռնարկություններից մեկն է: 2008 թվականին գործարանում աշխատել է գրեթե 15.000 մարդ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելասլովակյան մետալուրգիական կոմբինատը հիմնադրվել է 1959 թվականի ապրիլի 1-ին որպես պետական ​​ընկերություն: Կոմբինատի կառուցումը սկսվել է մեկ տարի անց: Առաջին դոմնային վառարանը շահագործման է հանձնվել 1965 թվականին: Վերջնական աշխատանքը ավարտվել է 1966 թվականին: Ածուխը մատակարարվում էր Օստրավայի մերձակայքից, իսկ երկաթի հանքաքարը՝ Ուկրաինայից (Կրիվոյ Ռոգ): Հանքաքարի տեղափոխման համար օգտագործվել է Ուժգորոդ-Կոշիցե լայնածավալ գիծը: 1973 թվականին պողպատաձուլական կոմբինատը արտադրում էր պողպատե թերթեր ավտոմոբիլաշինության համար[3]:

Թավշյա հեղափոխությունից հետո 1989 թվականին գործարանը սեփականաշնորհվել է: Մասնավորեցման հենց սկզբում կոմբինատի վաուչերները ձեռք են բերել տարբեր մետալուրգիական գործարանների կողմից 25%, ֆիզիկական անձանց կողմից` գրեթե 30%, պետության կողմից՝ 37%: 1998 թվականին գործարանը սնանկացել է ֆինանսական ճգնաժամի և 13 մլրդ սլովակյան կրոնայի պարտքերի պատճառով: 2000 թվականի նոյեմբերի 24-ին գործարանը վաճառվել է United States Steel օտարերկրյա կորպորացիային[4]:

2008 թվականին U. S. Steel Košice ընկերությունը 338 մլն եվրո շահույթ ստացավ: 2008 թվականին գործարանն արտադրել է 4,1 մլն տոննա պողպատ (2006 և 2007 թվականներին՝ 4,7 մլն տոննա): 2008 թվականին արտադրության անկումը կապված էր դոմնային վառարանների վերանորոգման և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ[2]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]