Ճակատագրի թակարդ (Թոմ և Ջերի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Trap Happyից)
Trap Happy
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ԺանրԿատակերգություն
ընտանեկան
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ՌեժիսորՅոզեֆ Բարբարա
Ուիլյամ Հաննա
ՍցենարիստՅոզեֆ Բարբարա
Ուիլյամ Հաննա
ԸնկերությունMetro-Goldwyn-Mayer
Սերիայի տևողություն7 րոպե
ՆախորդThe Milky Waif?
ՀաջորդSolid Serenade?
ՇարքԹոմն ու Ջերին

«Ճակատագրի թակարդ» (հայերեն՝ Trap Happy), «Թոմ և Ջերի» անիմացիոն մուլտֆիլմի 25-րդ սերիան։ Համարվում է առանձին կարճամետրաժ մուլտֆիլմ։

Էպիզոդը թողարկվել է 1946 թվականի հունիսի 29-ին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Metro-Goldwyn-Mayer» ընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը և Սև գործարար կատուն փորձում են երկու կեսի վերածել Ջերիին, սակայն արդյունքում վնասվում է Թոմի պոչը

Ինչպես միշտ, Թոմը և Ջերին գտնվում են պայքարի մեջ։ Ջերին կարողանում է սողոսկել Թոմ կատվի ձեռքից և մտնել իր տուն։ Թոմը հարցին լուծում տալու համար իրենից գոհ պայթուցիկ է այրում մկան տան դիմաց, սակայն չի էլ նկատում որ իր մեջքի հետևում նույն բանը (այս դեպքում ավելի մեծ պայթուցիկով) իր հետ անում է Ջերին։

Հետո Թոմը աղբաթիակով փորձում է վնասազերծել Ջերիին, սակայն անզգուշությամբ վնասում է սեփական երեսը։ Ջերին փախչելով հանգրվանում է իր տան մեջ, սակայն իր տան մեջ է տեսնում նաև ուշաթափված Թոմի գլուխը։

Զայրացած և ուժասպառ եղած Թոմը սկսում է գրքերում որոնել մկների դեմ գործող ծառայություն և գտում է համապատասխան հոդվածը։ Թոմը զանգահարում է այդ հասցեյով և նրանց բնակարան է ժամանում աշխատանքային հագ ու կապով մի սև կատու։ Սև կատուն լվանում է իր ձեռքերը ակվարիումի ջրում և ձեռքերը սրբում վարագույրով։

Այնուհետև սև կատուն անցնում է իր գործին։ Թոմը և մյուս կատուն սկսում են իրենց պայքարը «երկու մեկի դեմ» սկզբունքով։ Սկզբում նա մետաղյա պտուտակը ներկում է պանրագույն և նրան հաղորդում պանրի հոտ։ Դրանից հետո Սև գործարար կատուն պանրանման պտուտակը գլորում է մկան բնի մեջ և Ջերին չի կռահում իրեն սպասվող վտանգի մաիսն։

Խայծը կուլ տալուն պես կատուն նրան ձգում է մագնիսով և դուրս բերում իր բնից։

Սև կատուն ցանկանում է կացինով երկու կես անել մկանը, սակայն արդյունքում կիսվում է Թոմի պոչը, իսկ մուկը՝ փախում է։ Այս փորձը ձախողվում է։ Թոմը և Սև գործարար կատուն գազ են անցկացնում Ջերիի բնի մեջ, չնկատելով հակագազով Ջերիին[1]։

Ջերին վազում է դեպի անցքը։ Կատուները շրջապատում են նրան և փորձում երկու կողմից բռնել մկնիկին։ Ջերին խճճում է նրանց ձեռքերը, կատուները քաշքշում են միմյանց՝ մտածելով, որ Ջերիին են բռնել, և վերջիվերջո Թոմն այնպես է քաշում Բուտչին (Սև գործարար կատվին), որ ճեղքում է պատը։

Կատուները դուրս են սողում պատի փլատակների տակից և հասկանում, թե ով ում էր քաշում։ Կատաղած Բուտչը խաչում է «ՄԿՆԵՐԻ» և գրում «ԿԱՏՈՒՆԵՐԻ»՝ դառնալով «Կատուների սպանող», ինչը զարմացնում է Թոմին։

Բուտչը հանում է երկփողանի որսորդական հրացանը, Թոմը սարսափած ցատկում է պատուհանից, իսկ Բուտչը կրակում է վազող կատվի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Trap Happy (MGM)». Big Cartoon DataBase (BCDB) (ամերիկյան անգլերեն). https://plus.google.com/117456291751275504598/. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)