TopWare Interactive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TopWare Interactive
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1995
ՎայրԿարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Երկիր Գերմանիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ150 մարդ
Դուստր ընկերություններReality Pump Studios?
Կայքtopware.com

TopWare Interactive, գերմանական ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման և հրապարակման ոլորտում, գլխավոր գրասենյակը տեղակայված է Կարլսռուե քաղաքում։ Ընկերությունը հայտնի է «Two Worlds» խաղի հրապարակմամբ, որը մշակվել է Reality Pump Studios-ի կողմից։ Ներկա պահին ընկերության դեբյուտային խաղը կարելի է համարել «Two Worlds II» խաղը, իսկպես նաև «Two Worlds II: Pirates of the Flying Fortress» հավելումը, որը խաղին ընթացքին ավելացնում է ավելի քան 15 խաղային ժամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

TopWare Interactive հիմնադրեվել է 1995 թվականին, որպես TopWare CD Service AG ընկերության դուստր ընկերություն, որը մշակում էր համակարգչային խաղեր և տեղակայված էր Մանհայմ քաղաքում։ Ընկերությունը ուներ երկու ենթակառուցվածք ToonTRAXX և TopWare Programy, վերջինս հետագայում անվանափոխվեց դառնալով Reality Pump Studios։ 2001 թվականի փետրվարին TopWare CD Service AG հայտարարեց սննկացման մասին[1]։ Ընկերության ողջ իրավունքները գնվեց Zuxxez Entertainment AG ընկերության կողմից։

Ընկերությունը վերածվեց 2005 թվականին[2]։ 2011 թվականին Zuxxez-ը պաշտոնապես փոխարինեց անվանումը կրկին դառնալով TopWare Interactive։ Ամերիկյան TopWare Interactive AG ընկերությունը հայտարարեց, որ աշխատանքներ է կատարում «Battle vs. Chess» խաղի վրա, որը հրապարակվելու էր SouthPeak Games-ի կողմից։ Interplay Entertainment-ը դատի տվեց ընկերությանը այդպիսով կրճատելով վաճառքի թիվը Ամերիկայում[3]։

2016 թվականի փետրվարի 6-ին, TopWare Interactive կրկին հայտարարեց սննկացման մասին[4]։ Չնայած այն հանգամանքին, որ չկային ոչ մի պաշտոնական հայտարարություններ այդ մասով, Եվրոպական անվճարունակության ռեգիստրն արդեն գրացել է ընկերությանը որպես սնանկ[5]։

Սակայն 2016 թվականի մարտի 26-ին TopWare-ը հայտարարեց Two Worlds 3 խաղի մշակման մասին, որը պետք է թողարկվեր 2020 թվականին, սակայն թողարկումը հետաձգվեց մինչև 2023 թվական[6]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Golem.de (2001 թ․ փետրվարի 5). «TopWare stellt Insolvenzantrag» (գերմաներեն). Klaß & Ihlenfeld Verlag GmbH. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Golem.de (2005 թ․ ապրիլի 26). «Topware Interactive startet neu - in den USA» (գերմաներեն). Klaß & Ihlenfeld Verlag GmbH. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Matt Pooled, «Interplay Wins in the Battle Chess Saga against Topware and SouthPeak» Արխիվացված 2014-04-03 Wayback Machine, Bright Side of News, 2 November 2013
  4. «TopWare Interactive - Deutscher Publisher meldet Insolvenz an». www.gamestar.de (գերմաներեն). 2016 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Insolvency Registers». e-justice.europa.eu. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Dransfield, Ian (2016 թ․ մարտի 28). «Two Worlds 3 in development, Two Worlds 2 comes to Linux/SteamOS». PC Gamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «Scivelation». TopWare Interactive AG. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Sacrilegium Resurfaces with a Trailer». TrueAchievements (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]