Toolchain

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծրագրային ապահովման մեջ, գործիքների բազմությունը (անգլ. toolchain) համակարգչային ծրագրերի հավաքածու է, որն օգտագործվում է արտադրանք (հիմնականում այլ համակարգչային ծրագիր կամ ծրագրերի համակարգ) ստեղծելու համար։ Ծրագրային գործիքներն օգտագործվում են հաջորդականորեն այնպես, որ յուրաքանչյուր գործիքի ելքային տվյալը հաջորդի համար հանդիսանում է մուտքային։ Այս տերմինը նաև լայնորեն օգտագործվում է ցանկացած փոխկապակցված գործիքների բազմության վրա հղվելու համար։
Պարզ ծրագրային մշակման գործիքների բազմությունը պարունակում է տեքստային խմբագրիչ՝ սկզբնական կոդը խմբագրելու համար, կոմպիլյատոր և linker՝ սկզբնական կոդը կատարվողի վերածելու համար, գրադարաններ՝ օպերացիոն համակարգի ինտերֆեյս ապահովելու համար և դեբագեր։ Բարդ արտադրանքին, ինչպիսին հանդիսանում է վիդեոխաղը, անհրաժեշտ են ծրագրային գործիքներ, որոնց միջոցով կարելի է ստանալ ձայնային էֆեկտներ, երաժշտություն, տեքստուրա, եռաչափ մոդելավորում, շարժապատկերում, ինչպես նաև այլ գործիքներ, որոնք այս ռեսուրսները կվերածեն վերջնական արտադրանքի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]