To Anyone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
To Anyone
Ժանրերքեյ փոփ
ԼեյբլYG Entertainment և CJ E&M Music and Live
Կայքyg-2ne1.com

To Anyone — կորեական փոփ խումբ 2NE1-ի դեբյուտային ձայնասկավառակն է, որը լույս է տեսել՝ 2010 թ սեպտեմբերի 9-ին։ Ձայնասկավառակը հաղթանակ է տարել Gaon Chart-ի «Տարվա Ձայնասկավառակ» անվանակարգում։

Ինֆորմացիա ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

To Anyone ալբոմը կարելի է դասել հետևյալ ժանրերին՝ K-pop R&B-ի, պարային երաժշտության և հիփ-հոփ նոտաներով։ Երգերի տեքստերի մեծամասնությունում խոսվում է կանանց անկախության մասին։

2010 թ օգոստոսին YG Entertainment-ի ղեկավարը՝ Yang Hyun Seok-ը, հայտարարեց, որ ձայնասկավառակի ցանկից միարժամանակ լույս կտեսնի 3 երգ՝ «Clap Your Hands», «Go Away» և «Can’t Nobody»։ Լույս տեսնելուց դեռ 2 օր առաջ ալբոմի նախնական վաճառքներն հասնում էին 120 000-ի։ Օգոստոսի 28-ին հայտարարվեց Avex ընկերության հետ համատեղ ալբոմի ճապոնական տարբերակի դեկտեմբերին լույս տեսնելու նորությունը, սակայն լույս տեսնելն հետաձգվեց։ Օգոստոսի 28-ից ձայնասկավառակը սկսեց վաճառվել Թայլանդում և Ֆիլիպիններում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

To Anyone-ը ստացավ բազում արձագանքներ տարբեր երաժշտական քննադատների կողմից։ KBS World-ն դրական գնահատեց ալբոմը և հայտարարեց, որ այն ցույց է տալիս YG Entertainment-ի ուժն և աղջիկների վոկալային տաղանդը «It Hurts (Slow)» երգի օրինակով։ Սակայն Allkpop-ն հայտարարեց, որ «I’m Busy» երգում ընդհանրապես չի լսվում աղջիկների բնական ձայնը, ձայնի փոփոխության պատճառով։

Երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս տեսավ «I Don’t Care» երգի ռեգգի ռեմիքսը, որպես ձայնասկավառակի առաջին երգ։ Երգի այս տարբերակով աղջիկներն առաջին անգամ ելույթ ունեցան The Music Trend հեռուստահաղորդման ժամանակ։ Երգն լույս տեսավ 2010 թ սեպտեմբերի 3-ին։ 2010 թ փետրվարի 9-ին լույս տեսավ «Try to Follow Me», որը Սամսունգի նոր հեռախոսի՝ «Corby», գովազդն էր։ Երգն վերնագրեցին այսպես «կամուրջ խմբի հին և նոր ոճերի միջև»

Սեպտեմբերի 9-ին լույս տեսավ «Clap Your Hands» երգն և նրա տեսահոլովակը։ Նրանից հետո լույս տեսան «Go Away» և «Can’t Nobody»։ Աղջիկներն երեք երգով էլ հանդես եկան The Music Trend-ում սեպտեմբերի 12-ին։

Վերջին երգն լույս տեսավ հոկտեմբերի 31-ին՝ «It Hurts (Slow)»։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Խոսքեր Երաժշտություն Arrangement Տևողություն
1. «Can’t Nobody» Teddy Teddy Teddy 3։28
2. «Go Away» Teddy Teddy Teddy 3։39
3. «Clap Your Hands» e.knock e.knock 3։42
4. «I’m Busy» («난 바빠») Big Tone PK, Big Tone PK 3։38
5. «It Hurts (Slow)» («아파 (Slow)») e.knock, Sunwoo Jungah e.knock, Sunwoo Jungah Sunwoo Jungah 4։16
6. «Love Is Ouch» («사랑은 아야야») Masta Wu Choice37, Big Tone Choice37 3։53
7. «You and I» (Bom solo) Teddy Teddy Teddy 3։54
8. «Please Don't Go» (CL and Minzy) Teddy Teddy Teddy 3։18
9. «Kiss» (Dara solo ft. CL) Teddy Teddy Teddy 3։33
10. «Try to Follow Me» («날 따라 해봐요», «Follow Me») Teddy Teddy Teddy 3։09
11. «I Don’t Care» (Reggae Remix) Teddy, e.knock Teddy, e.knock Sunwoo Jungah 3։52
12. «Can’t Nobody» (English Version) Teddy Teddy Teddy 3։28

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենշաբաթյա չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թ չարտեր Առաջատար
Հարավային Կորեա Gaon Album Chart 1
ԱՄՆ Billboard World Albums 7
Ճապոնիա Oricon Weekly Album Chart 27
Ամենամսյա չատրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարտ(2010) Առաջատար
Հարավային Կորեա Gaon Album Chart 1
Ամենամյա չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարտ(2010) Դիրք
Հարավային Կորեա Gaon Album Chart 1

Հրապարակման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Լեյբել Փորմատ
Հարավային Կորեա 2010 թ սեպտեմբերի 9 YG Entertainment, CJ E&M CD
Աշխարհ 2010 թ սեպտեմբերի 9 YG Entertainment, CJ E&M թվային
Թայլանդ 2010 թ հոկտեմբերի 28 GMM Grammy CD and DVD
Ֆիլիպիններ 2011 հունվարի 15 Վանդակի տեքստ CD and DVD

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հաղթանակ կատեգոդիա
2010 թ Mnet Asian Music Awards Տարվա ձայնասկավառակ